Օրվա լրահոսը

Սահմանի վրա գտնվող գյուղերը պետք է դուրս բերել ծայրահեղ աղքատ վիճակից. Արման Բաբաջանյան

Անվտանգ սահմանների երաշխիքը, զարգացող և հարուստ սահմանապահ գյուղերի և ապահովված գյուղացիների մեջ է։

Արցախի կրթության բնագավառին աջակցությունը լինելու է շարունակական. Արտակ Բեգլարյանն ընդունել է Հայաստանի բանկերի միության ղեկավարությանը

Արտակ Բեգլարյանն անդրադարձել է հետագա համագործակցության հնարավոր ուղղություններին, այդ թվում՝ բնակչության ֆինանսական գրագիտության բարձրացմանը միտված ջանքերին:

Դարձյալ փնտրվում է Վարդան Ղուկասյանի որդին․ նոր միջադեպ է տեղի ունեցել

Մեր տեղեկություններով, նախորդ օրը միջադեպ է տեղի ունեցել Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ու նրա որդու մասնակցությամբ։ Այս անգամ միջադեպը կապված է ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության տեսուչներից մեկին  սպառնալու հետ։ Ըստ, ոստիկանությունում նախապատրաստված նյութերի, միջադեպին մասնակցություն է ունեցել նաև Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որը նախորդ օրը՝ երեկոյան ժամը 23.00-23.15-ի սահմաններում, 3-4 տղամարդու հետ այցելել

Վարչապետը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ նեղ կազմով նիստին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ղրղըզստան աշխատանքային այցի շրջանակում, այսօր մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ նեղ կազմով նիստին։ «Չոլպոն-Ատա» պետական համալիրում ՀՀ վարչապետին և ԵԱՏՄ անդամ երկրների մյուս վարչապետերին դիմավորել է Ղրղըզստանի նախարարների գրասենյակի նախագահ (վարչապետ) Ուլուկբեկ Մարիպովը։ ԵԱՏՄ պետությունների կառավարությունների ղեկավարների ձեռքսեղմման և համատեղ լուսանկարահանման արարողությունից հետո մեկնարկել է նեղ կազմով նիստը։ Նիստում քննարկվել են Միության

Պաշտպանելով ձեզ, պաշտպանում եք մյուսներին. պատվաստվելն արդյունավետ և անվտանգ է. ԱՆ

Պատվաստվելն արդյունավետ և անվտանգ է: Առողջապահության նախարարություն

Այսօրվանից կկատարեմ ՔՊ խմբակցության մեդիա պատասխանատուի պարտականությունները. Արթուր Հովհաննիսյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշմամբ այսօրվանից կկատարեմ խմբակցության մեդիա պատասխանատուի պարտականությունները։ Մեդիա պատասխանատուի պատասխանատվության տիրույթում է հանրության և լրատվական գործունեություն իրականացնողների միջև խմբակցության հաղորդակցության և ընթացիկ աշխատանքների լուսաբանման պատշաճ ապահովումը, ինչը կկատարեմ ամենայն պատասխանատվությամբ։ Շնորհակալ եմ գործընկերներիս վստահության համար։

3 զինծառայողների մահվան դեպքով ՄԻՊ-ը վարույթ է սկսել

«Բացարձակ կեղծ է սոցիալական ցանցերով տարածված տեղեկությունը, թե մեր երեք զինծառայողների մահը ադրբեջանական կողմի դիվերսիոն ներթափանցման հետևանք է». տեղեկացրել է նախարարը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Ալիևը հարավկորեական ընկերություններին հրավիրել է նախագծեր իրականացնելու Արցախում

«Ես բազմիցս ասել եմ, որ այդ նախագծերում կներգրավվեն ընկերություններ Ադրբեջանի բարեկամ երկրներից: Կատարվելիք աշխատանքի ծավալը շատ մեծ է». Ալիև

Արցախի «Երից Մանկանց» վանքի հարակից անտառածածկ հատվածում հրդեհ է բռնկվել

Ստեղծվել է օպերատիվ խումբ՝ շուրջ 40 հրշեջ փրկարարով:

«Եթե չկա կիրթ կինոհանդիսատես, չի կարող լինել լուրջ ազգային կինո». Գարեգին Զաքոյան

«Ծիրանի ծառ» փառատոնը կբացվի Շահրամ Բադախշան Մեհրի «Ուջանյան պատմություն» ֆիլմով, իսկ փակման ֆիլմն է Կարեն  Գեւորգյանի «Երկընտրանքը»:

«Ցավոք, մեր երկրների միջև փոխադարձ ապրանքաշրջանառության ծավալը մեծ չէ։ Պետք է աշխատենք այդ ուղղությամբ». Փաշինյանը՝ Ղրղըզստանի նախագահին

Երկու կողմերի համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել են՝ ակտիվ աշխատել նիստի շրջանակում հայ-ղրղըզական բիզնես համաժողով կազմակերպելու և էներգետիկայի, ջրային ռեսուրսների, թվայնացման, բիզնեսի, զբոսաշրջության ոլորտներում հեռանկարային ծրագրերի փաթեթ մշակելու ուղղությամբ։

«Արցախի ճանաչման ջանքերը պետք է ակտիվացվեն». Արթուր Թովմասյան

«ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո բանակցությունների վերականգնումը Արցախի համար միակ ընդունելի տարբերակն է», – շեշտել է խորհրդարանի ղեկավարը:

Հայաստանում նոր քաղաքական-հասարակական հոսանքների ձևավորումն անխուսափելի է. ո՞վ կապ ունի Հայաստանի հետ. Վահե Հովհաննիսյան

Ի՞նչ կապ ունեն պետական ինստիտուտները Հայաստանի հետ։ Այդ կապը խիստ վերապահումով է։

Էրդողան․ «Աֆղանստանի նոր իշխանությունների հետ պատրաստ ենք ամեն համագործակցության»

Նա հերքել է ընդդիմադիր Քեմալ Քըլըչդարօղլուի այն պնդումը, թե Էրդողանը Ջո Բայդենի հետ համաձայնության է եկել՝ աֆղան փախստականներին ապաստան տալու հարցում։

Առանց հատուկ թույլտվության սուրհանդակային կապի ծառայություններ է մատուցել. պետությանը պատճառվել է 12 միլիոն դրամի վնաս

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպք են բացահայտել:

Վարչապետը հանդիպել է Ղրղըզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ

Փաշինյանը մասնակցելու է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին։

Տեղ գյուղի բնակչի եղջերավոր կենդանիներին ադրբեջանական զինծառայողները հափշտակել են, բայց վարկային կազմակերպությունը պահանջում է վճարել վարկը. ՄԻՊ

Ադրբեջանական զինված ուժերի հանցավոր արարքների պատճառով բազմաթիվ մարդիկ են ընկել այսպիսի պատմությունների մեջ:

Արփա գետի տարածքում կողակ է որսացել. հարուցվել է վարչական վարույթ

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և ոստիկանության աշխատակիցները ս.թ. օգոստոսի 18-ին համատեղ իրականացրած շրջայցի ընթացքում ՀՀ Վայոց ձորի մարզի, Արենի համայնքի Արփա գետի տարածքում հայտնաբերել են, որ Երևան ք. բնակիչ Ս.Ս.-ն առանց համապատասխան թույլտվության, ձկնորսական ցանցով որսացել է 21  հատ, ընդհանուր՝ 7.1կգ  «Կողակ» տեսակի ձուկ: Հարուցվել է վարչական վարույթ, կկիրառվեն պատասխանատվության միջոցներ։ ՀՀ բնապահպանության

Ո՞վ է, ի վերջո, պատերազմի «զգետնված» քարոզչության պատասխանատուն

Ի շարունակություն նախորդ հոդվածի, որը վերաբերում է 44 օրյա պատերազմին առնչվող «տեղեկատվական հարթության մարտական գործողություններին», ինչպես դրանք բնութագրել է ՀՀ ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, կարող ենք արձանագրել, որ, ցավոք, այդ հարթությունում ևս մենք տապալվեցինք: Ի դեպ, ոչ միայն ներքին լսարանին ուղղված քարոզչության առումով, այլ նաև՝ արտաքին: Արդարության համար պետք է նշել, որ Արցախի շուրջ

Չտարածել կեղծ տեղեկություններ դեպքի պատճառների, առավել ևս՝ զոհված զինծառայողների ստացած վնասվածքների վերաբերյալ. ՊՆ

Սյունիքի մարզում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ մամուլում իրականությանը չհամապատասխող մի շարք տեղեկություններ են շրջանառվում։

Երևանում հնչած կրակոցների դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

«Հերացի թիվ 1» համալսարանական հիվանդանոցից հաղորդում է ստացվել այն մասին, որ «աջ սրունքի բաց հրազենային վիրավորումով» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Երևան քաղաքի 50-ամյա բնակիչ:

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք է գրանցվել

Մինչ այսօր իրականացվել է 10992 քաղաքացու հետազոտություն, որից 1012-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։

Սեպտեմբերի 1-ից Տավուշի դպրոցներում կփորձարկվեն հանրակրթության պետական չափորոշիչով հաստատված նոր կարգերը

Կարևոր փոփոխություն է փորձարկվող դասարաններն առավելագույն ժամաքանակներով ֆինանսավորելու սկզբունքը, որը հնարավորություն է տալիս ներառել ընտրովի բաղադրիչը, ֆինանսավորել նախագծային աշխատանքների ղեկավարումն ու իրականացումը, որը պարտադիր է 7-րդ դասարանից սկսած։

Եղած տեղեկություններով՝ տեղի ունեցածը կապ չունի հակառակորդի հետ. ՊՆ-ն՝ դիվերսիայի մասին լուրերին ի պատասխան

Դեպքի հանգամանքները լիարժեք բացահայտելու նպատակով ամբողջ ծավալով անհրաժեշտ գործողություններ են ընթանում:

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 559 նոր դեպք, արձանագրվել է մահվան 11 դեպք

Երեկ կատարվել է 7514 թեստավորում: Ունենք 216 առողջացած:

Վարչապետի որոշմամբ միասնական սոցիալական ծառայության պետ է նշանակվել

Դավիթ Գասպարյանն ազատվել է միասնական սոցիալական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից:

Երևանի բնակչին առևանգել էին, ԻԻՀ քաղաքացուն պարտք լինելու վերաբերյալ առաջացած վեճը լուծելու համար. քրեական հեղինակության և նրա խմբավորման անդամի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

Խմբավորման անդամներից մեկը և քննությամբ դեռևս չպարզված այլ անձինք առանձնատան սենյակում ծեծի են ենթարկել տղամարդուն:

Ավագ Ավանեսյանը՝ ֆինանսների նախարարի տեղակալ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՈՐՈՇՈՒՄ 19 Օգոստոսի 2021, 883 – Ա ԱՎԱԳ ԱՎԱՆԵՍՅԱՆԻՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ավագ Ավանեսյանին նշանակել ֆինանսների նախարարի տեղակալ: Նիկոլ Փաշինյան

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031