Օրվա լրահոսը

«Սասնա ծռեր»-ին ծեծի ենթարկելու գործով քրեական վարույթը կասեցվել է. պաշտպանը կբողոքարկի. Ա1+

Երկու որոշումներն էլ Արայիկ Պապիկյանը բողոքարկելու է, սակայն հույս չունի, որ դրական արդյունք կունենա։

Դիտորդը կե՞ղծ էր թե՞ իրական․ գործը ոստիկանությունում է

Քվեարկության օրը քարահունջեցի երիտասարդին տվել են դիտորդի վկայական, որպեսզի ուղղորդի ընտրողներին

Արտահանման լիցենզիոն տուրք կկիրառվի պղնձի և մոլիբդենի խտանյութերի, որոշ հարակից ապրանքների նկատմամբ

Արդյունքում՝ արտահանման ծավալների պահպանման դեպքում ՀՀ պետբյուջեն կստանա լրացուցիչ 30-35մլրդ դրամ 2021 թվականի ընթացքում։

«Պարո՛ն Վարդեւանյան, տեղյա՞կ եք, որ Վարդան Գալստյանը «Հայաստան» դաշինքի վստահված անձ է». Երեւան քաղաքի դատախազը՝ ընտրախախտումների մասին

Շարունակելով կրկնաքվեարկությունների, ուրիշի փոխարեն քվեարկությունների դեպքերին անդրադարձը՝ Սեւակ Հովհաննիսյանն ասաց. «Ակամայից Ջեմմա Մարտիրոսյանը դարձավ այս պատմության հերոսը: 1402 համարի տակ է նա հաշվառված ընտրողների ցուցակում: 1042 համարի տակ գրանցված մեկը Գագիկ Շահգալդյանն է ստորագրել նրա փոխարեն, ակնհայտ է, որ թվերի իրար նման լինելու պատճառով տեղի ունեցել շփոթմունք»:

Հուշարձան շենքի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեն դիմել է ԿԳՄՍՆ

Ս․թ․ հուլիսի 12-ին Կապալառու կազմակերպության ներկայացուցիչը քաղաքացիներին և մամուլի ներկայացուցիչներին ասաց, որ ըստ իր մոտ առկա տեղեկությունների՝ կառույցը հուշարձան է համարվում միայն ֆասադային և 6մ խորությամբ հատվածներով

ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ վարվել են այնպես, ինչպես հակառակ ճամբարից Նարեկ Սամսոնյանի հետ. Երեւան քաղաքի դատախազի բացատրությունը ՍԴ-ում

Սեւակ Հովհաննիսյանը անդրադարձավ մեկ այլ դեպքի եւս. Գյումրու պոլիկլինիկայի տնօրենին «Հայաստան» դաշինքին աջակցելու պատճառով ազատել են աշխատանքից: Մամուլում հրապարակումը կար, բայց ազատված տնօրենը ոստիկանություն գնալ հրաժարվել է՝ ասելով, որ իր իրավունքների ոտնահարումը կվիճարկի դատական կարգով:

Յունիբանկը KfW բանկի հետ համատեղ իրականացնում է բիզնես վարկավորման նոր ծրագիր

Յունիբանկը ընդլայնում է համագործակցությունը գերմանական KfW բանկի հետ և ՓՄՁ-ների համար սկսում է իրականացնել նոր վարկային ծրագիր: Ծրագրի շրջանակում  մշակվել է  երկու վարկատեսակ՝  «Անգրավ ՄՓՄՁ» և «ՄՓՄՁ», որոնք թույլ կտան միջին, փոքր և միկրո ձեռնարկություններին  կապիտալ ներդրումների և ընթացիկ ծախսերի համար ստանալ վարկային միջոցներ: «Անգրավ ՄՓՄՁ» վարկի գումարը կազմում է մինչև 5 մլն ՀՀ դրամ,

«Ինչո՞ւ ենք մենք արդեն տևական ժամանակ ստանձնել այլ երկրների քաղաքացիների պատվաստման առաքելությունը»

Հիմա հասկանալի է, չէ՞, թե պատերազմի ժամանակ ինչպիսի վերաբերմունք է եղել առանցքային հարցերին։ Նույն կե՞րպ էիք կազմակերպել Արցախի պաշտպանությունը, նույն կե՞րպ էիք ղեկավարում պատերազմը, նույն կե՞րպ եք պատրաստվում իրականացնել մեր երկրի սահմանազատումը, վարել բանակցություններ։

Չարտոնված անցումով երկաթուղային գծերը հատելիս գնացքի հետ բախվելուց հետո բեռնատար ավտոմեքենայի վարորդը փախուստի է դիմել

Արաքս-Երևան երթուղով ընթացող ուղևորատար էլեկտրագնացքը բախվել է ապօրինի սարքավորված երկաթուղային գծանցումում հայտնված մեքենային

Մարզպետը հորդորել է կարգավորել քաղաքաշինության բնագավառում Վայոց ձորի մարզի համայնքներում առկա խնդիրները

Վայք համայնքի ղեկավարին առաջարկվել է ձեռնարկել միջոցներ՝ «Վայքի ավագ դպրոց» ՊՈԱԿ-ին սեփականության իրավունքով պատկանող 42 քմ տարածքի վրա իրականացված ինքնակամ շինարարության հետևանքները վերացնելու և պետական սեփականություն հանդիսացող հողատարածքն ապօրինի ճանապարհով ուրիշի վարձակալությանը հանձնելու հիմք հանդիսացած փաստաթղթերն անվավեր ճանաչելու ուղղությամբ:

«Հուշարձանը քանդելու ոչ մի արդարացում ընդունելի չի». Բողոքի ցույց ընդդեմ Հանրապետության 46 հասցեում գտնվող հուշարձան-շենքի ապամոնտաժման

«Կաէռ Մայնինգ» ընկերությունը պատրաստվում է ապամոնտաժել Հանրապետության 46 հասցեում գտնվող հուշարձան-շենքը:

Պահանջում են վարչապետի հրաժարականը. Վրաստանի խորհրդարանում լարված իրավիճակ է. «Ալիք մեդիա»

Ընդդիմադիր պատգամավորները գրավել են խորհրդարանի նախագահի աթոռը և հայտարարում են, որ թույլ չեն տալու խորհրդարանը շարունակի աշխատանքը, քանի դեռ վարչապետը հրաժարական չի տվել:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ

«Թուրքերը պահը միշտ որսում են. հիմա Իրանը չի կարող կոշտ արձագանքել»

Էմմա Բեգիջանյանը՝ Մեղրիի չարաբաստիկ միջանցքի կառուցման խոսակցությունների մասին «Իրանում հիմա սպասողական վիճակ է. պետք է օգոստոսին իշխանափոխություն տեղի ունենա»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց իրանագետ, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Էմմա Բեգիջանյանը: Նա հայտնեց՝ փոխվելու է Իրանի ԱԳ նախարարը, եւ իշխանության են գալու պահպանողական քաղաքական գործիչներ ու մանրամասնեց. «Ընդհանուր գծերով Իրանում ոչինչ չի փոխվելու, քանի որ հիմնական որոշումները

«Դիտավորյալ չեն ասում, որ Փաշինյանն ասել է՝ մուրճը սիմվոլ է, օրենքի դիկտատուրա հաստատելու սիմվոլ»․ դատախազը՝ ՍԴ-ում

Եթե իրավական հարկադրանքի մասին է խոսքը, ապա բռնության մասին խոսք լինել չի կարող։ Քրեաիրավական տեսանկյունից հարցին գնահատական տալիս հաշվի ենք առել կոչեր արած անձանց կարգավիճակն առանց բացառության

Նիկոլն անում է այն ամենը, ինչը հայտարարում էր քարոզարշավի ժամանակ՝ քաղաքական եւ քաղաքացիական վենդետաներ, պառկեցնել գետնին. Գեղամ Նազարյան

Հայաստանում շատ բան է փոխվելու, բայց ամոթի այս փուլը միշտ մնալու է մեզ հետ. անհատական եւ համընդհանուր ամոթի

«Ուղղորդման մասին միանշանակ դատողություն անել հնարավոր չէ»․ ԿԸՀ նախագահը՝ զինվորների քվեարկության մասին

Տեսանյութից պարզ է, որ զինվորները բաց են քվեարկում՝ երրորդ համարի օգտին, իսկ կտրոնների վրա բացակայում են քվեարկողների լուսանկարները

Թուրքիայում հայկական եկեղեցին պղծած 3 քաղաքացիները ձերբակալվել են

Քննադատությունների ֆոնին Ստամբուլի նահանգապետարանը հայտնեց, որ դեպքի առնչությամբ գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել, և հայկական եկեղեցու նկատմամբ անարգալից վերաբերմունք դրսևորած այդ 3 քաղաքացիներն արդեն ձերբակալվել են:

«Արցախի հարցը լուծված չէ. մնացածը «բիսեդկայի» խոսակցություններ են»

«Գաղտնիք չէ, որ մինչեւ պատերազմը, դրա ժամանակ եւ դրանից հետո էլ Ալիեւը ձգտել է վերմակը քաշել իր վրա։ Զարմանալի կլիներ, եթե հակառակն աներ։ Հիմա էլ խաղաղության պայմանագրից է խոսում։ Դա ոչ թե կարելի է կամ ոչ, այլ դա ուղղակի հնարավոր չէ»,-«Առավոտ»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի՝ օրերս արած հայտարարությանը, թե «Ղարաբաղի

Սկզբում քարտեզն էր պատմում կոմպոզիտորի շրջագայության մասին, հետո նաեւ անիմացիոն ֆիլմը

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը նպատակ ունի նաեւ երեկոյան ժամերին` 19-ից հետո` ակտիվացնել կոմպոզիտորի տան այգին, կազմակերպել գեղեցիկ միջոցառումներ, կենդանի համերգներ, կինոդիտումներ։

Դալմայի այգիներում ապօրինի շինություններ են ապամոնտաժվել

Հայկ Մարությանի կարգադրությամբ շարունակվել է ապօրինի կառույցների ապամոնտաժման գործընթացը։

Բացառիկ խիզախ, արի ու հայրենասեր Մհերը

Հայրենիքին մատուցած ծառայության համար Մհեր Մուրադխանյանը պարգեւատրվել է «Մարտական ծառայության» մեդալով, ցավոք՝ հետմահու «Եռաբլուր» պանթեոնում հազարավոր հայորդիների կողքին այսօր նաեւ հերոսացած Մհերի մարմինն է ամփոփված: Արցախյան վերջին պատերազմը նրան էլ է խլել հարազատներից, ընկերներից: Ինչպես հարազատներն են պատմում, պատերազմի ողջ ընթացքում զինծառայող Մհեր Մուրադխանյանն աչքի է ընկել սխրանքներով. զոհվել է զինադադարից մեկ օր առաջ՝ նոյեմբերի

«Ախր հիմա եթե ասեմ, կասեք՝ գնահատական եմ տալիս դատական ակտին»․ Մուկուչյանի պատասխանները ՍԴ դատավորին

Ընդհանուր խոսք գնաց դատական ակտերի մասին, դրա համար այդ օրինակն էլ բերեցի։ Անգամ դրա մասին խոսելով՝ ես գնահատական չեմ տվել ակտին, ուղղակի փաստել եմ, որ դրանց իրավական դիրքորոշումները նպաստում են հետագա պրակտիկայի զարգացմանը

ՄԻՊ-ը բողոքներ է ստացել, որ իրավապահ մարմինները սպառնալիքով ստիպում են ցուցմունք տալ ընտրակաշառքի վերաբերյալ. Սյունիք է գործուղվել աշխատանքային խումբ

Հատկապես ճնշումներ են գործադրում կանանց նկատմամբ, տրվում են իրավապահ մարմինների պահանջած ցուցմունքները չներկայացնելու համար իրենց կամ ամուսիններին Երևան տեղափոխելու, ձերբակալելու կամ կալանավորելու սպառնալիքներ:

Լեւոն Գրիգորյան. Երկու բնակարան ունեին, բայց հավերժական տունը Եռաբլուրը դարձավ…

Երեկ` հուլիսի 9-ին, Լեւոնը պիտի զորացրվեր… Ուրախություն պիտի լիներ Գրիգորյանների տանը, տոն պիտի լիներ, խնջույք պիտի լիներ, եւ ազգուտակով պիտի աչքալուսանք տային Լեւոնի բարի վերադարձի, զինվորական ծառայությունն ավարտելու եւ պատվով տուն վերադառնալու համար… Լեւոնը պիտի անհուն կարոտով փարվեր ծնողներին, սիրելի քույրերին, նրանց բալիկներին, որ լույս աշխարհ էին եկել, երբ ինքը բանակում էր, ու տոնը պիտի

ՀՅԴ Ապառաժի շրջանի 26-րդ Շրջանային ժողովի ավարտին կայացել է նոր Կենտրոնական կոմիտեի ընտրություն

ՀՅԴ Արցախի նորընտիր ԿԿ-ի անդրանիկ նիստում ներկայացուցիչ է ընտրվել Արթուր Մոսիյանը:

«Եթե Նիկոլ Փաշինյանն է «աննախադեպ խայտառակ» որակում, դա ձեր խոսքերի հետ ո՞նց համադրեմ»․ Արտակ Գալստյանը՝ Մուկուչյանին

«Տեղի են ունեցել և արդեն իսկ բացահայտված են աննախադեպ քանակի ընտրակաշառքի դեպքեր եւ աննախադեպ քանակի ընտրական այլ խախտումներ»,-Փաշինյանի խոսքերը մեջբերեց Գալստյանը։

ԱՄՆ դեսպանի հետ հանդիպմանը Վահրամ Դումանյանն անդրադարձել է NASA-ի հետ համագործակցությանը, GLOBE ծրագրի հուշագրի ստորագրմանը

«Հաշվի առնելով աշխարհի առաջ ծառացած բազմակի կլիմայական մարտահրավերները՝ այսօր առավել քան երբևէ արդիական են շրջակա միջավայրը ճանաչելու ու այն պաշտպանելու նորարարական ու ինտերակտիվ մեթոդները, որ առաջարկվում են GLOBE ծրագրով»

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031