Օրվա լրահոսը

«Այո, նախորդներից ենք օգտվել»․ Մուկուչյանի «խոստովանությունը», երբ ՍԴ դատավորը բացահայտեց ԿԸՀ-ի «copy paste»-ը

Ուզում եմ հասկանալ՝ այս տարիներին ձեր մոտ իրավական դիրքորոշումները չեն զարգացե՞լ, որ դրել copy past եք արել

Մեկ ժամ առաջ երկրպագուները փորձ են արել ներխուժել «Ուեմբլի» մարզադաշտ

Քիչ անց Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում կմեկնարկի ֆուտբոլի Եվրոպայի 2020 թ. առաջնության Իտալիա-Անգլիա եզրափակիչ խաղը: Տեղում այդ հանդիպումը լուսաբանել պատրաստվող լրատվամիջոցները տեղեկացնում են, որ մի խումբ ֆուտբոլասերներ՝ մոտ 100 հոգի, որոնք ամենայն հավանականությամբ տոմս չեն ունեցել, փորձել են ներխուժել մարզադաշտ, սակայն համատեղ ջանքերով նրանց կանգնեցրել են ոստիկանական ուժերը եւ ստադիոնի անվտանգության աշխատակիցները: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Մաշկային խնդիրների հաղթահարմանը նպաստող պարզ գործոններն ու 5 միջոց, որոնք անհրաժեշտ է ունենալ ձեռքի տակ, եթե պետք է շտապ «կարգի բերել» դեմքը

Ակնեն մաշկային ամենատարածված հիվանդություններից մեկն է, որը շատ մեծ ծավալով հանդիպում է 12-24 տարեկան մարդկանց շրջանում։ Այն ոչ միայն սև և սպիտակ կոմեդոնների, բշտիկների առկայություն և յուղոտ մաշկ է ենթադրում, այլև հոգեբանական բարդություններ է հարուցում՝ առաջացնելով տագնապի զգացողություն, դեպրեսիա ու ցածր ինքնագնահատական։ Ակնեն առաջին հերթին ախտահարում է մաշկի համեմատաբար շատ ճարպագեղձեր պարունակող հատվածները՝ դեմքը, կրծքավանդակը,

Շվանիձոր գյուղի ստորին մասերի ոռոգվող հողերը սպասարկող պոմպերը աշխատում են ամբողջ թափով, իսկ գյուղ ջուր մղող պոմպը կգործի շուտով․ «Սյունիք» ՋՕԸ

Սիրելի ջրօգտագործողներ, հայտնում ենք, որ Մեղրիի տարածաշրջանի Ալվանք գյուղը երեկվանից ունի ոռոգման ջուր: Շվանիձոր գյուղի ստորին մասերի ոռոգվող հողերը սպասարկող պոմպերը այս պահին աշխատում են ամբողջ թափով, իսկ գյուղ ջուր մղող պոմպը կգործի շուտով։ Այսօր վթարավերականգնողական աշխատանքներ են տարվում նաև Մեղրու ինքնահոս համակարգի վնասված հատվածում, որի արդյունքում ոռոգման ջուրը կհասնի Նռնաձոր գյուղ։ «Սյունիք» ՋՕԸ-ն հայցում

«Միայն Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ն են հրաժարվել Շուշի այցելելուց»․ Թոմաշ Լեխ Բուչեկ

Լեհ քաղաքական գործիչ Թոմաշ Լեխ Բուչեկի ֆեյսբուքյան գրառումը «Սրանք Ադրբեջանում այն երկրների դեսպաններն են, որոնք այցելել են Արցախի գրավյալ Շուշի քաղաք և շնորհավորել ադրբեջանցիների հաղթանակը. Ավստրիա, Բելառուս, Բուլղարիա, Բրազիլիա, Չինաստան, Աֆղանստան, Ալժիր, Պաղեստին, Վրաստան, Խորվաթիա, Հորդանան, Իսրայել, Շվեդիա, Շվեյցարիա, Իտալիա, Կոլումբիա, Կորեա, Կատար, Լատվիա, Հունգարիա, Մալազիա, Մեքսիկա, Մարոկկո, Նիդերլանդներ, Պակիստան, Լեհաստան, Սերբիա, Սաուդյան Արաբիա, Տաջիկստան,

«Ո՞ր դեպքում ԿԸՀ-ն դրական կարձագանքեր ատելության, բռնության կոչերի հետ կապված դիմումներին»․ ՍԴ դատավորը՝ ԿԸՀ նախագահին

Մեր կարծիքը եղել է հորդոր։ Նման հարցերում միջամտությունը կարող է ընկալվել որպես գրաքննություն

Հայ շախմատիստները մեկնարկում են Աշխարհի գավաթի խաղարկությունում

Վաղը Սոչիում մեկնարկում է ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկությունը: Տղամարդկանց մրցաշարին մասնակցելու հայտ ներկայացրել են 206, կանանց պայքարին՝ 103 շախմատիստներ: Հայաստանը Սոչիում ներկայացնում են Լեւոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Հովհաննես Գաբուզյանը եւ Էլինա Դանիելյանը: Սակայն մեր հայրենակիցներ կան նաեւ այլ երկրների պատվիրակների մեջ, ինչպես, օրինակ, Սամուել Սեւյանը, Վարուժան Հակոբյանը, Տաթեւ Աբրահամյանը՝ ԱՄՆ, Կրիկոր

«Իմ տեղամասում ես չկամ․ քվեարկել եմ, բայց չկամ»․ Հրայր Թովմասյանի քմծիծաղն՝ ուղղված ԿԸՀ քարտուղարին

Յոթ ընտրող պակաս է արձանագրությունում։ 15-րդ էջը չկա։ 11/26 տեղամասի մասին է խոսքը

«4 դիմումները ենթակա են մերժման՝ որոշակի պատճառաբանություններով»․ Տիգրան Մուկուչյանը՝ ՍԴ-ում

Դրանցով որպես ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հիմք վկայակոչված են այնպիսի խախտումներ, որոնք տեղի են ունեցել մինչեւ ընտրությունների նշանակումը

Ալեն Մարգարյանը հետմահու արժանացել է «Արցախի հերոս»-ի բարձրագույն կոչման. Արայիկ Հարությունյան

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը  Հարգելի՛ հայրենակիցներ Արցախյան երրորդ պատերազմի ընթացքում Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար իմ հրամանագրով Ալեն Լևոնի Մարգարյանը հետմահու արժանացել է «Արցախի հերոս»-ի բարձրագույն կոչման: Պետական պարգևը՝ «Ոսկե արծիվ» շքանշանը, օրերս հանձնել եմ Ալենի հարազատներին: Բոստոնի համալսարանում սովորելու հնարավորությունը

Հաշմանդամություն ունեցող և չունեցող երեխաները միասին պարեցին Դիլիջանի քաղաքային այգու ամֆիթատրոնում

«Հատկապես վիզուալ արվեստը լավագույն օրինակ է, որ առհասարակ հաշմանդամություն ունեցող և չունեցող երեխաները պարում են միասին նշանակում է կարող են նաև միասին ապրել և աշխատել»։

Խորհրդավոր խաբեբան (պատմվածք)

Ինչպես միշտ, Խորենը դանդաղորեն բարձրացավ ավտոբուսի առջևի դռնից և մոտենալով  դիմացի երկտեղանի նստարանի ազատ տեղին, տնքալով նստեց, որի ձախ մասում միջին հասակի տղամարդ էր նստած: Տղամարդը դիմակ էր կրում, ինչպես ավտոբուսի մնացած ուղևորները: Խորենը նստելուց հետո բարեխղճորեն ուղղեց իր դիմակը և սկսեց հետաքրքրությամբ շուրջը նայել: Որոշ ժամանակ անց, կողքին նստած տղամարդը դիմեց նրան՝ հարցնելով. -Դո՞ւք

Արցախում և Արցախի շուրջ տեղի ունեցած իրադարձություններն ընթացիկ շաբաթում․ «Հենակետի» ամփոփումը

Համառոտ տեղեկություններ ընթացիկ շաբաթվա ժամանակամիջոցում Արցախում և Արցախի շուրջ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ։ Ընդհանուր բնույթի տեղեկություններ Շաբաթվա ընթացքում մամուլում և սոցցանցերում ամենաշատ քննարկված թեման Արցախի նախագահ Ա․Հարությունյանի կողմից նախկին ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանին «Արիության» մեդալով պարգևատրելու մասին լուրն էր: Նախագահի խոսնակ Լուսինե Ավանեսյանը լրատվականներից մեկի հետ զրույցում հաստատել է տեղեկությունը, սակայն թե ո՞ր սխրանքի համար

Դավիթ Հարությունյանի արձագանքը, երբ ՔՊ ներկայացուցիչը հիշեցրեց Սերժ Սարգսյանի ասածը, Հոկտեմբերի 27-ը, Մարտի 1-ը

Դավիթ Հարությունյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ քննարկումը Ռուստամ Բադասյանի ձեռքով տեղափոխվում է քաղաքական հարթություն։ Բադասյանը չհամաձայնեց․ «Պարոն Հարությունյանը հենց քաղաքական հայտարարությունների մասին էր խոսում, որոնք, իր խոսքով, ազդել են ընտրողների կամքի վրա»։

«Չորացնեն մարդկանց հողերը՝ Մեղրիի միջանցքը բացեն»․ բողոքի ակցիա Շվանիձորում

«Զանգեզուր TV» – Մեղրու Ալվանք, Շվանիձոր, Նռնաձոր բնակավայրում գյուղացիները բողոքի ակցիա իրականացրին։ Նրանց պահանջը մեկն էր` օր առաջ իրենց ջուր տրամադրել։ «Սյունիք» ՋՕԸ պետը վստահեցրեց, որ մարդիկ արդեն հուլիսի 11-ին ջուր կունենան, իսկ հավաքվածները խոստացան՝ ջուր չունենալու դեպքում միջպետական մայրուղին կփակեն։

Նորմալ է և անխուսափելի է ջրվելը․ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտի ֆեյսբուքյան գրառումը Զգուշացում Հայաստանով անցնող ֆրանսիացիներին. այսօր՝ հուլիսի 11-ին՝ Զատիկից 14 շաբաթ անց, հայերը՝ մեծ ու փոքր, նշում են Վարդավառի տոնը: Հետևաբար, նորմալ է և անխուսափելի է ջրվելը, ցողվելը, ցնցուղվելը, թրջվելը, ջրելը: Այս օրն ապրելու լավագույն միջոցը այդ ամենին մասնակցելն է։

Երկրաշարժ է զգացվել Շիրակի մարզի Բավրա, Աշոցք և Լոռու մարզի Մեծավան գյուղերում

Հուլիսի 11-ին, տեղական ժամանակով ժամը 14:42-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 10:42-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.14⁰ և արևելյան երկայնության 43.95⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան-Վրաստան սահմանային գոտի` Շիրակի մարզի Բավրա գյուղից 12 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4

«Փաշինյանը չունի անգամ իրավախախտներին «ասֆալտին պառկեցնելու», «լեզուները կտրելու» սահմանադրական լիազորություն»․ «Պատիվ ունեմ»-ի դիմումը լսվեց ՍԴ-ում

Փաշինյանի կողմից անձամբ պատժելու հայտարարություններից մարդկանց մոտ կարող է տպավորություն առաջանալ, որ մեղավորության աստիճանը եւս որոշելու է Փաշինյանն անձամբ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Ուշադրություն Հուլիսի 11-16-ն Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում` Հուլիսի 11-16-ին՝ հիմնականում կեսօրից հետո և գիշերը, առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ։ Օդի

Շառլ Ազնավուրի մասին ֆիլմը ցուցադրվելու է Ամստերդամ և Հաագա քաղաքներում

Այս ամսվա՝ հուլիսի 15-ից նիդերլանդական կինոթատրոններում ցուցադրվելու է Շառլ Ազնավուրին նվիրված AZNAVOUR, LE REGARD DE CHARLES («Ազնավուր, հայացք Շառլին») երաժշտական-փաստագրական 76 րոպեանոց ֆիլմը։ Ֆիլմի հիմքում այն փաստն է, երբ 1948 թ. աշխարահռչակ երգչուհի Էդիթ Պիաֆը Շառլ Ազնավուրին է նվիրում 16 մմ տեսաժապավենով կինոնկարահանման սարք, որով Ազնավուրը նկարահանում է իր կյանքի հետաքրքիր դրվագներ: Մինչև 1982 թվականը

«Նշումը կարող էր լինել գրիչով, ֆլոմաստերով կամ շրթներկով, ասենք՝ Փաշինյանին սիրահարվածը որոշել է համբույր դնել»․ Արտակ Գալստյանը՝ ԿԸՀ քարտուղարին

Խոսքը երկրորդ էջի մասին չէ, այլ ըստ օրենքի՝ քվեաթերթիկը պետք է ունենա քվեարկության կարգի մասին ծանուցում․ «Այն երկար է, եւ տրամաբանորեն՝ այն երկրորդ էջ պետք է ունենար»

Առաջինը հենց Դուք պետք է պատասխանատվություն կրեք, որ չեք պատրաստում ոստիկաններին խաչմերուկներում աշխատելու համար․ բաց նամակ ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետին

Դիտեցի երկու երիտասարդ ՆՈՐ ոստիկաններ, ինչպես էին խաչմերուկում կարգավորելու փոխարեն խառնաշփոթ առաջացրել։ Ֆեյսբուքը ալեկոծվում էր այդ տեսանյութով։ Ամենուր մեկնաբանություններ էին։ Ակամայից մտաբերեցի, կներեք արտահայտությանս համար, «նախկինում» թե ինչ էր տեղի ունենում, երբ անհրաժեշտություն էր առաջանում խաչմերուկները կարգավորելու համար։ Ես նկատի ունեմ շատ նախկինում, քանի որ մի տասը տարի առաջ էլ նույն խառնաշփոթն էր խաչմերուկներում, երբ

ԿԸՀ-ի այս ապօրինի համաձայնությունը վիճարկելու ենք օրենքով սահմանված կարգով. Մխիթար Զաքարյանի փաստաբան

Մեղրիի համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանի փաստաբան Երեմ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ ժամը 17։15-ին Ագարակի ոստիկանությունը Մեղրի համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանին Ագարակում ծանուցում է հանձնել այն մասին, որ ժամը 20։00-ին Երևան քաղաքում տեղի է ունենալու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստը, որում պետք է քննարկվի նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից

«Քվեարկելու կարգի մասին մի քանի հոդված կա, այդքանը ո՞նց կարող էին տեղավորել փոքրիկ քվեաթերթիկի վրա»․ Հրայր Թովմասյանը՝ Արտակ Գալստյանին

Վարչապետի աթոռը զբաղեցնող անձը մի քանի նախադասությամբ քվեարկության կարգը բացատրել է։ Ուստի այդ ամենը մի քանի տողով պետք է տեղադրվեր մի քանի էջի վրա, եւ հարցը փակվեր

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 103 նոր դեպք

Հուլիսի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 226 388 դեպք, որոնցից 217 658-ն` առողջացած, 4544-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3080 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 234 695 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4630 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 103 նոր դեպք: Ունենք 71 առողջացած

Հայաստանի տարածքային լուրջ կորուստների օրինակ է Կապանի միանգամից 21 գյուղեր Ադրբեջանին հանձնելը 1929 թ․-ի որոշմամբ․ Արման Թաթոյան

Հայաստանի տարածքային լուրջ կորուստների օրինակ է Կապանի միանգամից 21 գյուղեր Ադրբեջանին հանձնելը Անդրկովկասյան կենտրոնական գործադիր կոմիտեի 1929 թ. փետրվարի 18-ի որոշմամբ: Կապանի 21 գյուղերը գտնվում էին Ողջի ու Բասուտ գետերի ավազանում՝ Կապանի պղնձաձուլական գործարանի մոտակայքում և զբաղեցնում էին 7,000 դեսյատին տարածք: Արխիվային փաստաթղթերը վկայում են. այս որոշման հիմնական պատճառներից էր այն, որ ՀԽՍՀ կառավարությունը սահմանային

Մեղրի համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի․ ԿԸՀ-ն որոշեց

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշել է բավարարել դատախազության միջնորդությունը՝ Մեղրիի համայնքի նախկին ղեկավար, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 17-րդ համար Մխիթար Զաքարյանի նկատմամբ  քրեական հետապնդում հարուցելու մասին։ ԿԸՀ-ի որոշման մեջ նաեւ նշված է, որ նիստը երեկ հետաձգվել է, քանի որ Մխիթար Զաքարյանը դիմել էր ԿԸՀ՝ խնդրելով «իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ ազատությունից զրկելու միջնորդության քննարկման նիստը

Հայ առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը՝ Վարդավառը

Աստծո պատգամն է առաքյալներին և ողջ աշխարհին. «Նրան լսեցեք»

Օլիմպիական ծանրամարտի գլխին կրկին կարող են ամպեր կուտակվել

ՄՕԿ-ը ծանրամարտի միջազգային ֆեդերացիային (IWF) սպառնում է մարզաձեւը հանել 2024 թվականին Փարիզում կայանալիք օլիմպիական խաղերի ծրագրից: Պատճառն այն է, որ միջազգային ֆեդերացիան չի կարողացել հաստատել ՄՕԿ-ի առաջարկած նոր չափանիշները, ըստ որոնց  հակադոպինգային կանոնների խախտումներին երբեւէ նպաստած անձինք չեն կարող առաջադրվել գործկոմի կազմում: Նշվում է, որ այս պահին կառույցում այդպիսիք կան: ՄՕԿ-ը Տոկիոյի օլիմպիական խաղերում նվազեցրել

Արա Զոհրաբյան․ «Հոսանքազրկումները կարող էին քվեատուփերը փոխելու լավ առիթ հանդիսանալ»

«Զարթոնք»-ի ներկայացուցիչը ՍԴ-ում ներկայացրեց իրենց արձանագրած ընտրախախտումները

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031