Օրվա լրահոսը
Տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 4.3%
Տնտեսական ակտիվության աճին, ըստ վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշների, խթանել է շինարարությունը
Ադրբեջանական զինծառայողները Խնածախում հովվի անչափահաս երեխայի մոտից գողացել են 3 եղջերավոր կենդանի, Տեղ գյուղում նրանց սպառնալիքների պատճառով բնակիչները չեն կարողացել հավաքել ցորենը. Թաթոյան
Երեխան փորձել է թույլ չտալ, որմ կենդանիներն ադրբեջանական դիրքին մոտենան: Ադրբեջանական զինծառայողները, սակայն, իրենք են առաջ եկել դեպի կենդանիները և գոռգոռոցներով ցույց տալով իբր դա իրենց տարածքն է՝ գողացել են կենդանիներին և քշել իրենց կողմը՝ դեպի խորք:
«Ժամանակն է համազգային նոր նպատակներ դնելու և հաղթանակների կերտման ուղղությամբ աշխատելու». Արայիկ Հարությունյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության պատվիրակությանը
Արայիկ Հարությունյանը շեշտել է, որ Արցախի անկախության ճանաչումը և տարածքային ամբողջականության վերականգնումը մնում են մեր պետության առջև ծառացած գերակա խնդիրները։
«Եթե մենք հող եւ պետականություն կորցրեցինք, նշանակում է`մենք արժանի ենք այդ կառավարությանը». Ալեքսանդր Մանասյան
«Արդեն կորցրել ենք: Չի կարելի խաբող իշխանությանը հավատալ»,- ասաց Ալեքսանդր Մանասյանը
Ջիվան Գասպարյանը մշտապես ներկայացրել է հայկականը, գերել հանդիսատեսին իր անզուգական կատարումներով. Վիտալի Բալասանյան
Հայ բեմի համար սա շատ մեծ կորուստ է։
Հանձնարարվել է ակտիվացնել պատերազմական գործողություններին առնչակից քաղաքացիներին հոգեբանական աջակցության տրամադրման ծրագրի ընթացքը
«Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ից և հավատարմագրված անձանցից մեկ ամսում ստացվել, վերլուծվել և ԱՎՕ-ների ռեեստրում գրառվել է թվով 1149 տեխնիկական անվտանգության փորձաքննության եզրակացություն:
Սահմանադրական դատարանը մերժել է դատավորների ինքնաբացարկի միջնորդությունները
ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները վիճարկող չորս քաղաքական ուժերի դիմումների քննությունը տեղի կունենա հուլիսի 9-ին։
Ինչպես է Արցախը մասնակցում ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի մրցույթներին
Երկկողմ պայմանագրի շրջանակում 5 մրցույթ է անցկացվել եւ մոտ 30 ծրագիր ֆինանսավորվել
Հրդեհ Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկայի տարածքում. հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ
Ըստ նախնական տվյալների` այրվում է մոտ 2000 հակ անասնակեր։
Չստանալով ապրանքը պարզել են, որ կայքը բուսական յուղ արտադրող ռուսական ընկերության պաշտոնական կայքը չէ
Անհայտ օգտատերը խաբեությամբ տիրացել է բուսական յուղի համար հայկական ընկերության կողմից փոխանցված 5.832.125 դրամ գումարին. քննչական կոմիտեն Խուսափել հերթական խարդախությունից
Քննարկվել են Հայաստանի ազատ տնտեսական գոտիներում ռուսական ընկերությունների գործունեության ծավալման հեռանկարները
Հայկական կողմը հրավիրել է ռուսական արդյունաբերական ձեռնարկություններին՝ որպես պոտենցիալ շահառուներ մասնակցություն ունենալ նոր ձևավորվող «Արարատ» արդյունաբերական պարկում, ինչպես նաև «Ինժեներական քաղաք» նախագծում։
Հայկական ժողովրդավարություն. մաս 2
Կարդում ես լուրերն ու ապշում, պաշտոնյաները համոզված խոսում են , որ բոլոր նրանք, ովքեր իրենց աջակիցները չեն պետք է լքեն պաշտոնները։ Մարզպետները կանչում են համայնքապետերին, մարզպետարանների ոչ թիմակից աշխատողներին, դպրոցների տնօրեններին, ուսուցիչներին, բժիշկներին, սպառնում, ծեծում և ստիպում դիմումներ գրել և հեռանալ։ Ի՞նչ քաղաքացիական ծառայություն, ի՞նչ տեղական ինքնակառավարում, ի՞նչ անկախ դատարան, և վերջապես՝ ի՞նչ ժողովրդավարություն։ Չէ որ ժողովրդավարությունը երաշխավորում է փոքրամասնության իրավունքների, տվյալ դեպքում կարծիքի, քաղաքական դիրքորոշման, նաև աշխատանքային իրավունքները։ Հայաստանում վերջնականապես հաստատվում է ժողովրդի, այն է «ժողովրդական» իշխանություն, իր՝ «ժողովրդի ծոցից» ելած առաջնորդով, որը «սիրում և խոնարհվում է» ժողովրդի առաջ։ Ովքեր համաձայն չեն, նրանք ժողովուրդ չեն, այլ՝ ժողովրդի թշնամիներ։
Ջիվան Գասպարյանի հոգեհանգստի և հուղարկավորության տեղի ու ժամանակի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն. ԿԳՄՍՆ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ ԱՄՆ-ում 92 տարեկանում կյանքից հեռացել է դուդուկի լեգենդար վարպետ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանը: ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ցավակցում է սիրելի արտիստի հարազատներին, բարեկամներին, ընկերներին, գործընկերներին, նրա արվեստի երկրպագուներին: Ջիվան Գասպարյանի հոգեհանգստի և հուղարկավորության տեղի ու ժամանակի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի ՌԴ
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը կքննարկեն հայ-ռուսական ռազմավարական օրակարգին վերաբերող հարցեր:
ՏՏ ոլորտի զարգացման ծրագրի համար պետբյուջեով նախատեսված 50 մլն. դրամը պլանավորում են վերադարձնել հարկերի տեսքով. քննարկում Արցախի ԱԺ-ում
Մինչև հիմա կառավարությունը ֆինանսավորում էր կրթական գործընթացը, առաջարկվող ծրագրով նաև աշխատանքի հարցն է լուծվում:
«Դատախազը պնդում է, որ պարոն Չարչյանն ազատության մեջ մնալով` վկաների վրա ազդեցություն կգործադրի». Ա. Չարչյանի շահերի ներկայացուցիչ
Մինչդեռ նա 2-3 օր նա մնացել է ազատության մեջ, եւ քննության համար էլ որեւէ խոչընդոտ չի ստեղծել
«Բերդավանի այգիները կապահովվեն 24-ժամյա ոռոգման ջրով. նման իրողություն հետսովետական շրջանում դեռևս չի եղել»
Հովնանյան հիմնադրամին ներկայացված ոռոգման ջրի խնդիրը կառավարության կողմից նախագծման փուլում է
Ադրբեջանից հերքում են, որ կրակ են բացել հայկական ուժերի ուղղությամբ
«Եթե հայկական կողմն այդպիսի կորուստներ ունի, ապա դրա հենց իրենց միջև միջադեպի արդյունք է»,- ասել են գերատեսչությունից:
«Մեր բանակի ընդամենը 20-25 %-ն էր ներգրավված ռազմական գործողություններում եւ մեր կորուստները եղել են այդ 25 %-ի շրջանակներում»
Մեզ համոզում են, որ սկսեք Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման գործընթացը, մոռանանք Արցախի մասին, իսկ վաղը համոզելու են հրաժարվել Հայ Դատից, բոլոր տեսակի ազգային հավակնություններից:
«էլեկտրաէներգիան թանկացել է 97, գազը՝ 93 տոկոսով. Էրդողանը խորտակել է Թուրքիայի տնտեսությունը». Փայլան
3 տարում էլեկտրաէներգիան թանկացել է 97, գազը՝ 93 տոկոսով:
Հայ-Ռուսական համալսարանում կգործի Արցախյան պատերազմի մասնակից Տիգրան Պողոսյանի անվան կրթաթոշակ
Կրթաթոշակի շահառուները որոշվելու են համապատասխան հանձնաժողովի կողմից, որի աշխատանքներին կներգրավի նաև ՀՌՀ-ի Մեդիայի, գովազդի և կինոյի ինստիտուտի մեկ ներկայացուցիչ։
«ԱՄՆ-ն ողջունում է Ադրբեջանի կողմից հայ գերիների ազատ արձակումը և ՀՀ գործողությունները ականազերծումը դյուրացնելու ուղղությամբ»
Միացյալ Նահանգները շարունակում է կոչ անել վերադարձնել բոլոր գերիներին և փոխանակել հակամարտության շրջաններում արդյունավետ ականազերծում իրականացնելու համար անհրաժեշտ բոլոր տեղեկությունները։
«ՄԻԵԴ-ը մերժեց մեր ներկայացրած՝ Բաքվում ընթացող հայ ռազմագերիների դատավարությունների հետ կապված միջնորդությունը». Եղիշե Կիրակոսյան
ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը կարևորեց ՄԻԵԴ աշխատանքը ու նշեց. «Դատարանում տարվող աշխատանքի շնորհիվ է նաև այն, ինչ տեղի է ունենում՝ Ադրբեջանի վարքագծի փոփոխություն, գերիների վերադարձ»:
Այս հիմնավորումն առնվազն տարակուսանք է առաջացնում, քանի որ դժվար է ենթադրել, որ պատգամավորն անգիտակցաբար է խլել լրագրողի հեռախոսը. հայտարարություն
Համադրելով ՀՔԾ այս որոշումը և ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խոստումն առ այն, որ իր թիմի հաղթանակի դեպքում երկրում հաստատվելու է օրենքի դիկտատուրա, ստիպված ենք նշել, որ այդ դիկտատուրան աներկբա ենթադրում է, որ օրենքը պետք է գործի բոլորի համար՝ անկախ նրանից, թե այն խախտողն իշխանության ներկայացուցիչ է, ընդդիմադիր, թե ապաքաղաքական անձ։
Լուսինե Եգանյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարել են
ԱԺ նախագահը ստորագրել է ԱԺ պատգամավոր Լուսինե Եգանյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով՝ դադարած համարել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Լուսինե Եգանյանի՝ պատգամավորի լիազորությունները: ՀՀ Ազգային ժողով
Ինքնասպանության դեպքից մեկ օր առաջ պատվաստանյութի ողջ քանակը գտել են անասնաբույժի սառնարանում
Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ հանձնարարել է հարուցել քրգործ Քրեական օրենսգրքի 286 հոդված 1-ին մասով, այն է՝ անասնաբուժական կանոնները և բույսերի հիվանդությունների ու վնասատուների դեմ պայքարելու համար հաստատված կանոնները խախտելը։
«Կարծեմ դրան էին մի օր ԱԺ մուտքի մոտ մեր տղերքը ստորացրեցին…եթե ուզում է, առաջիկայում էլի առիթ կունենա». Իշխան Սաղաթելյանը՝ ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյանին
«Մեր երիտասարդականի անդամները ամեն առավոտ ժամը 7-ին իրեն դիմավորում էին շենք մտնելուց՝ «շատ սիրուն» տեսարաններով, հետո ճանապարհում էին: ԱԺ-ի այդ մեծ-մեծ խոսող պատգամավորները կեսը իրենց «պադվալներում »էին, կեսը՝ ինչ-որ շրջաններում, որովհետեւ փողոցում քաղաքացիները հանդիպում էին, շատ պարզ հարցադրումներ էին անում՝ իրենց ստորացմամբ: Հիմա դա օր ու արեւ էր, թե չէ՝ դուք գնահատեք: Հո չեի՞նք գնդակահարելու»:
Ուժը կորցրած է ճանաչվել հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդի անդամ նշանակելու մասին ԱԺ խորհրդի որոշումը
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախագահությամբ հուլիսի 6-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ: Խորհուրդը որոշեց ուժը կորցրած ճանաչել Ազգային ժողովի խորհրդի 2021 թվականի հունիսի 29-ի «Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձեւավորվող մրցութային խորհրդի անդամ նշանակելու մասին» ԱԺԽՈ-041-Ա որոշումը: ՀՀ Ազգային ժողով
«Դուդուկի մեծ վարպետը մեր ժամանակակից մշակույթի հենասյուներից էր»
Վիլյամ Սարոյանը Ջիվան Գասպարյանի նվագը լսելուց հետո ասել էր՝ «Ջիվան ջան, սա նվագ չէ, այլ աղոթք է»:


















































