Օրվա լրահոսը
Բաքվում շարունակվում է հայ ռազմագերիների դատը․ ուսումնասիրվում են ապացույցները
Ալյոշա Խոսրովյանն ու Լյուդվիգ Մկրտչյանը մեղադրվում են արցախյան առաջին պատերազմի ժամանակ ադրբեջանցիներին իբրեւ թե խոշտանգելու համար
Չնայած զինծառայողները նշել են, որ իրենց բռնության են ենթարկել, այդ հանգամանքը բավարար ուշադրության չի արժանացել. ցմահ դատապարտյալի իրավունքների խախտումները վերացնել պարտավորեցնող որոշումը կմնա ուժի մեջ. ՀՔԱՎ
Քոչարյանին, իր հետ միևնույն զորամասում ծառայող Արթուր Մեսրոպյանի դին հայտնաբերելուց հետո, տեղափոխել են Ստեփանակերտի ռազմական մեկուսարան, որտեղ ռազմական ոստիկանության աշխատակիցները փայտով և ռետինե մահակով ծեծել են՝ պահանջելով ցուցմունքներ տալ
«Գողը» ճանաչեց իրեն պատկանող մուգ շագանակագույն կաշվից բաճկոնը, որը ներկայացվել է որպես գողացված
Դատավորի կողմից անձամբ չհետազոտված ապացույցները դրվել էին մեղադրական դատավճռի հիմքում Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրում մեղադրական դատավճռով (դատավոր՝ Ա. Մելիքսեթյան) քրեական գործը վերաքննիչ քրեական դատարանում օրեր առաջ հետաքրքիր ավարտ ունեցավ: Նախ, 2017թ. հունվարի 10-ին դատարան էին ուղարկվել երկուսի՝ Արմեն Կիրակոսյանի եւ Կարեն Օհանյանի վերաբերյալ քրեական գործի նյութերը: 2014թ.-ին վերաբերելի գործով
ՀԱՊԿ ԽՎ-ում երկրներին, այդ թվում՝ Ադրբեջանին, կարող է տրվել նոր՝ գործընկերոջ կարգավիճակ
«Ենթադրվում է դիտարկել ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի համար նոր գործընկերության ինստիտուտ հիմնելու հարցը: Գործընկերներն իրավունք կստանանք խորհրդատվական ձայնի, փաստաթղթերի պատրաստման և հավաքական որոշումների մշակման»,- ասել է Վոլոդինը:
Արայիկ Հարությունյանը պետական բարձր պարգևներ է հանձնել պատերազմում ԱԱԾ հատուկ նշանակության վարչության առավել աչքի ընկած ծառայողներին
«Ձեր շնորհիվ այսօր մենք շարունակում ենք մեր հայրենիքի փրկված հատվածում փայփայել հայկականությունն ու անկախ պետականություն ունենալու մեր երազանքը»
Պոկել է ոսկյա ականջօղերը, կախազարդը. Վաղաշենի բնակիչը ձերբակալվել է՝ տարեց կնոջ նկատմամբ ավազակային հարձակում կատարելու կասկածանքով
Համագյուղացին տանից իրեն քաշելով հանել է բակ, հարվածել իրեն, փորձել է խեղդել, որի ժամանակ պոկել է ոսկյա ականջօղերը, ոսկյա կախազարդը, դանակով վնասել ձեռքը՝ պատճառելով մարմնական վնասվածք:
«Վերադառնում ենք եղբայրության եւ համերաշխության կամուրջ հաստատելու»
Այս առաքելությամբ էր Հայաստան ժամանել աշխարհահռչակ դիրիժոր Ռիկարդո Մուտին Հանրային մարդիկ, հատկապես մշակույթի ոլորտի ճանաչված եւ համաշխարհային մեծության աստղերը, մշտապես գտնվում են մեդիա ոլորտի ուշադրության կենտրոնում՝ սկսած անձնական կյանքից մինչեւ ստեղծագործական։ Բացառություն չէ աշխարհահռչակ դիրիժոր Ռիկարդո Մուտին, որն օրերս Հայաստանում էր։ Հուլիսի 4-ին միջազգային բարձր հեղինակություն վայելող «Ռավեննա» փառատոնի շրջանակում, Երեւանի օպերային թատրոնում կայացավ համերգ՝
«Մեր թանգարանում բոլորին սիրով սպասում են»
Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանն առանձնանում է հետաքրքիր կրթական ծրագրերով «Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը մշտապես հանդես է գալիս ինքնատիպ կրթական ծրագրերով։ Ունենք գործող շուրջ մեկ տասնյակի հասնող հետաքրքիր ծրագրեր` նախատեսված տարբեր տարիքային խմբերի համար։ Ամռան ամիսների համար առավել արդիական ծրագիր է թանգարանում գործող`«Կարմիր Արեւ» ամառային դպրոցը, որն արդեն 3 տարի է, ինչ գործում է»,-ասում է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի
16-ամյա տղան ընկերներին փրկելուց հետո ջրահեղձ է եղել. Shamshyan.com
Դին դուրս են բերել Արգինայի ջրատարից
Գործազրկության մակարդակը նվազել է
Զբաղվածության մակարդակն ավելացել է 1.5 տոկոսային կետով` 45.1%-ի փոխարեն կազմելով 46.6%:
ՔՊ-ն սեփական դիմումի հիման վրա ներգրավվել է որպես երրորդ անձ՝ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին ԿԸՀ որոշման հետ կապված վեճի վերաբերյալ դատավարությանը. Բադասյան
Առաջիկայում կներկայացվի ՔՊ իրավական դիրքորոշումը ներկայացված դիմումների կապակցությամբ
Բուսականությունը այրելու համար նախատեսված է տուգանք. քաղաքացիների նկատմամբ` նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի չափով. ԲԸՏՄ-ն հիշեցնում է
Պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկի (150.000 ՀՀ դրամ) չափով
Մեր թիմը հակված է իրենց ամեն օրը դժոխքի վերածել, ամեն հարցի վերաբերյալ հաշվետվություններ պահանջել, խնդիրները վերհանել. Ագնեսա Խամոյան. «Հրապարակ»
Դաշինքում միաձայն որոշել են նաեւ, որ բյուջեով օրենքի տեսք ստացած եւ ամենամսյա պարգեւավճարները, որոնք սահմանված են պատգամավորների համար, կվերցնեն, բայց ի սկզբանե կհայտարարեն, որ դա ուղղելու են սոցիալական կամ հումանիտար մի կառույցի կամ էլ պատերազմի ընթացքում զոհված կամ վիրավոր զինվորների ընտանիքներին։
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 140 նոր դեպք, արձանագրվել է մահվան 1 դեպք
Հուլիսի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 225 801 դեպք, որոնցից 217 303 -ն` առողջացած, 4531-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2866 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 215 373 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 6086 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 140 նոր դեպք: Ունենք 53
«Պետք է բոլորս մեր հանգույցն ունենանք այս գորգում». երգիչ Հարութ Փամբուկչյանն իր հանգույցն է կապել Արևագորգում
«Արևագորգ» ստեղծվելու համար նվիրաբերած յուրաքանչյուր լուման տրամադրվելու է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք
Ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2910 դեպք
Իրանի հայկական Սբ. Թադեոս վանքի վիրտուալ այցելության հնարավորություն է ստեղծվել
Վիրտուալ տուրը պատրաստված է հինգ լեզուներով՝ անգլերեն, պարսկերեն, հայերեն, քրդերեն և ազերի:
Պավել Սաֆարյան. Մեր պարտքը մտահոգիչ է արդյունքի տեսանկյունից. «Հրապարակ»
Ու ստացվում է, որ եթե անգամ ուսուցչի աշխատավարձը բարձրացնում ես, բայց մեր աշակերտների մակարդակը տարեցտարի իջնում է, դա անարդյունավետ է։
«Երկարամյա, փորձառու աշխատող է». ԳԹԿ կալանավորված աշխատակիցը անգլերենի միասնական քննության թեստերի հեղինակն է. «Հայկական ժամանակ»
Արտահոսք լինելու հանգամանքը, սակայն, ԳԹԿ տնօրենի պաշտոնակատար Արմեն Փաշայանը մեր զրույցում բացառել էր:
Վերջին 105 օրվա ընթացքում ցամաքային ճանապարհով Հայաստան է մտել Իրանի մոտ 8000 քաղաքացի
Իրանից դեպի Հայաստան գործում է նաև շաբաթական 9-11 ավիաթռիչք, այսինքն` շաբաթական նվազագույնը ևս 700 ուղևոր։
Պատրանքներով ապրելու հետեւանքները
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հայտարարությունն այն մասին, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցողը «սահմանային միջադեպ է», եւ այդ կազմակերպությունը նման պարագայում անելիք չունի, մեծ դժգոհություն է առաջացրել Հայաստանում: Մեր այն քաղաքական շրջանակները, որոնք կարծում են, թե անվտանգության համակարգը, որի հովանոցի տակ է ներկայումս գտնվում Հայաստանը, կարող փոխարինվել մեկ այլ համակարգով, Զասի հայտարարության մեջ տեսան այն
Հայերի նկատմամբ «առավելություն» ունենալու թեզերը դուրս են գալիս Ադրբեջանի սահմաններից և դրսևորվում նաև մուլտիէթնիկ երկրներում. «Հայաստանի Հանրապետություն»
Ալիեւի պարբերական հայտարարությունները թյուրիմացության մեջ են գցում հենց ադրբեջանցուն:
«Դեմ արտահայտվել, որ ՀԱՊԿ-ի կողմից աջակցություն լինի Տաջիկստանին՝ ցույց տալով մեր նեղացածությունը, որ դուք մեզ չաջակցեցիք, մենք էլ չենք աջակցում». «Հայկական ժամանակ»
Դուք հավանաբար տեղյակ եք, որ Բելառուսը ռազմական պատվիրակություն ուղարկեց Ադրբեջան, Ղրղզստանի ղեկավարությունը 2 օր առաջ ողջունեց Ադրբեջանի հաղթանակը Ղարաբաղի պատերազմում. սրանք ակնհայտ հակահայկական քայլեր են, էլ ինչի՞ց պիտի վախենանք: Ուրիշ բան, եթե ՀԱՊԿ-ի անդամ պետությունները գոնե չեզոք մնային, ես կասեի՝ իմաստ չունի հակադրվել:
Ծնվածների թիվն ավելացել է այս տարի. «Ժողովուրդ»
Ծնվածների թիվը կազմել է 14 հազար 318՝ 1519-ով ավելացել է
Ադրբեջանական կրակոցները տեղի են ունեցել հուլիսի 5-ին՝ ժամը 17-ի սահմաններում, ուղղված են եղել ՀՀ Զինված ուժերի դեմ, եղել են տարբեր տրամաչափի զինատեսակներից, ինտենսիվ և տևել են շուրջ 30 րոպե
Ադրբեջանական կրակոցների պատճառով քաղաքացիական բնակիչները նշված տարածքները կա՛մ ընդհանրապես չեն կարողանում օգտագործել, կա՛մ օգտագործումը խիստ սահմանափակված է: Ընդ որում, այդ տարածքների նկատմամբ համայնքների բնակիչներն ունեն ՀՀ իրավասու մարմինների օրինական փաստաթղթերով հաստատված իրավունքներ:
Փոխվել է արտասահմանցիների համար Հայաստանում պատվաստում ստանալու կարգը
Իրանագետ Տիգրան Դավթյանը հայտնում է. «Ժամեր առաջ Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը Թեհրանի «Համշահրի» ԶԼՄ-ին հայտնել է, որ հուլիսի 15-ից Հայաստանում միայն այն արտասահմանցիները կարող են COVID-19 ի դեմ պատվաստում ստանալ, որոնք նվազագույնը տաս օր Հայաստանում եղած լինեն»: Ավելի ուշ Իրանում ՀՀ դեսպանությունը հրապարակեց «Համշահրի» օրաթերթի հարցազրույցի ամբողջական տարբերակը ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանի
Ռոբերտ Հայրապետյան. «Ծառայամիտ իրավապահները միտումնավոր մոռացության են տվել մարզպետների կողմից տրվող դրամական օգնությունների որոշումները, որպեսզի ստիպված չլինեն ընկնել իրենց փորած փոսի մեջ»
Իրավաբան, «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ Ռոբերտ Հայրապետյանը իր ՖԲ էջում գրառում է կատարել. Վերջին օրերին Սյունիքի համայնքապետերի կողմից դրամական օգնությունների տրամադրման որոշումները իրավապահ մարմինների համար դարձել են քրեական գործերի հարուցման հիմքեր, և ոտ ու ձեռ ընկած փորձում են քաղաքացիներից ցուցմունք կորզել համայնքապետերի դեմ՝ համայնքապետարան մուտքագրված դիմումների հիմքով տրված դրամական օգնությունները տեղավորելով «կաշառքի» տրամաբանության մեջ։ Բայց
Ռուսաստանն ընդհատել է մասնակցությունը ԵԱՀԿ ԽՎ նիստին
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի՝ Վիեննայում անցկացված նիստին Ռուսաստանի պատվիրակությունը դադարեցրել է մասնակցությունը: Այդ մասին հայտնել է պատվիրակության նախագահ Պյոտր Տոլստոյը, որը կազմակերպությանը մեղադրել է կանոնակարգի խախտման և «քաղաքականացված որոշումների» մեջ: «Եթե ցանկանում ենք ընդունել քաղաքականացված որոշումներ, մենք դրանց չենք կարող մասնակցել»,- ասել է նա: Ինքը՝ Տոլստոյը, դրանից հետո դուրս է եկել նիստերի դահլիճից: Մասնակիցների մյուս մասը
Հերթական նոկաուտը հայ մարզիկի կատարմամբ
Վրաստանում ընթացող բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում այս անգամ իր մրցակցին նոկաուտի ենթարկեց 70 կգ քաշային Գարիկ Անթանոսյանը: Լիտվացի Լուկաս Դրաբվիչուսի հետ պայքարում հայ մարզիկն արդեն առաջին իսկ ռաունդում ուներ հսկայական առավելություն, և բոլոր մրցավարները առավելությունը տվեցին մեր բռնցքամարտիկին: Երկրորդ ռաունդի սկզբում մեր բռնցքամարտիկը մեծացրեց ճնշումն ու երկու անգամ նոկդաունի ենթարկեց մրցակցին, որից հետո մրցավարը գտնելով,


















































