Օրվա լրահոսը
ՔՊ-ի վավեր համարված քվեաթերթիկի վրա գրիչով նշում կար. 9/32 ընտրատեղամասում ՔՊ-ի ձայները պակասեցին, «Հայաստան» դաշինքի ձայները մնացին անփոփոխ
9/32 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Կատրին Հակոբյանը մեր զրույցում ասաց, որ գիշերը հոգնած են եղել քվեաթերթիկները ստուգելիս ու դրանցից մեկի վրա գրիչի այդ մի կետիկը կարող էին չնկատել: Ինչ վերաբերում է առանց հոլոգրաֆիկ նշանի քվեաթերթիկը ՔՊ-ի ձայն համարելուն՝ նա ասաց, որ քարտուղարի հետ կքննարկեն՝ կհասկանան:
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 5 դեպք է հաստատվել
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 11 վարակակիր
«Իշխանությունը 54% ձայն է ստացել, էլ ի՞նչ կոալիցիա»․ Մարուքյան
Առաջինը խորհրդարանի ուժերը պետք է համաձայն լինեն դրան, բոլորը պետք է լինեն այդ կոալիցիայում։ Դրա համար էինք ասում, որ մեկ ուժ չպետք է միանձնյա կառավարի
«Դժվար չէ անցումային այս շրջանում հավերժը տեղափոխել անցավորի մեջ»
Ասում է ճանաչված դիրիժոր, երգահան, ջութակահար, իմաստասեր, երաժշտագետ, երգիծաբան, «Շարական», «Գանձեր» երգչախմբերի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար Դանիել Երաժիշտը։ – Մաեստրո Դանիել Երաժիշտ, 70+5-ի շեմին եք, նշելո՞ւ եք։ – Հավերժի հետ երկխոսության մեջ բռնված մարդկանց համար ամյակները աննկատ սահում են, անցնում։ Այդպես անցան իմ առաջին տարիները… – Դե որ հավերժի հետ այդքան լավ հարաբերությունների մեջ եք,
««Sevan Startup Summit 2021»-ի միջոցառման անցկացումը լիովին կիմասատազրկեր ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող արգելոցի և արգելավայրի պահպանությունը»
Նորաշենի արգելավայրում Seaside Startup Summit –ի անցկացումը թույլատրվել է խիստ սահմանափակումներով՝ օրենսդրությամբ կարգավորվող՝ արգելոցային ռեժիմով պայմանավորված
«Հանուն Հանրապետության» կուսակցությունը պատրաստ է համագործակցել գործող իշխանության հետ համատեղ ուժերով ձևավորվելիք ինստիտուցիոնալ հարթակի շրջանակում
Ստեղծված իրավիճակում մեծ է վտանգը, որ խորհրդարանը, երկրի զարգացման, դատաիրավական, ռազմական, տնտեսական և սոցիալ-մշակութային բարեփոխումների համալիր քննարկման և քաղաքական որոշումների կայացման ինստիտուցիոնալ հարթակ լինելու փոխարեն, դառնալու է անձնական թիրախավորման, պիտակավորման, հանրության զգալի սեգմենտին թյուրիմացության մեջ պահելու, անձնական բնույթի բախումներ հրահրելու, թանկարժեք ժամանակն անպտուղ վատնելու վայրի՝ նպաստելով սողացող հետադիմության ռևանշիստական նկրտումներին։
Աշխարհը եւ հայերը այս տասնօրեակին
Անցնող, բայց տակաւին չաւարտած այս տասնօրեակը ուշագրաւ էր համաշխարհային քաղաքական անցուդարձերու առումով: Թուարկեմ միքանին խոշորագոյն իրադարձութիւններէն.- ա) Գերզարգացած եւ «ակումբ» գոյացուցած 7 պետութիւնները աշխարհին՝ Մ. Նահանգներ, Միացեալ Թագաւորութիւն, Ֆրանսա, Գերմանիա, Իտալիա, Ճափոն եւ Քանատա հաւաքուեցան ու իրենց քաղաքական շահերուն համապատասխան ներդաշնակ ծրագրեր մշակեցին, որոշումներ կայացուցին: բ) Մ. Նահանգներու եւ Ռուսաստանեան Դաշնային Հանրապետութեան պետերը գլուխ գլխի
Ուզում եմ հավատալ, որ Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների արդյունքների կեղծման էջն իսկապես անշրջելիորեն փակված է. Նիկոլ Փաշինյան
Իհարկե, հարուցված են քրեական գործեր՝ ընտրակաշառքների, ընտրողների կամքի վրա ապօրինի ազդեցություն գործելու այլ դրսևորումների վերաբերյալ: Ես համոզված եմ, որ դրանք պատշաճ քննություն կստանան և համապատասխան ընթացք կստանան:
29 տարի շարունակ ամեն ամիս իր վաստակածի զգալի մասը՝ 420 ԱՄՆ դոլար, հատկացնում է Հայրենիքի զորացման գործին
Որպես Արցախի իշխանությունների գնահատանքի դրսևորում՝ 2019թ.-ին Լևոն Քիրաջյանը պարգևատրվել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով:
«Վտանգը ոչ թե հրաժարականի պահանջի, այլ վստահության հանրաքվե անցկացնելու առաջ տարվող թեզի մեջ է. դա որևէ կերպ թույլ տալ չի կարելի»․ Մետաքսե Հակոբյան. «Փաստ»
Մենք այսօր կորցրել ենք առավելագույնը, քան կարող էինք կորցրել
Էրդողանը խաղ է թելադրում ՀՀ սահմանների մոտ, Մոսկվան «ասեկոսեները» չի մեկնաբանում
Սկիզբը՝ այստեղ: «Տարածքների օկուպացիայից» անցել են՝ «ականապատ տարածքների քարտեզներ՝ սահմանների ապաշրջափակման դիմաց» բանաձեւին Բավական հետաքրքրական է հետեւելը, թե ինչ ուշագրավ խաղ է տանում մեր տարածաշրջանում պաշտոնական Անկարան՝ Ռուսաստանին ե՛ւ շողոքորթելու, ե՛ւ ռուսական ազդեցությունը զսպելու հարցում: Վերջին օրերին թուրք եւ ադրբեջանցի պաշտոնյաների կողմից հաճախակիացել են ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները նոր մակարդակի բերելու մասին հավաստիացումները: Ու դրան զուգահեռ
«Ոչ թե լցրել են, այլ` հանել-դրել: Առնվազն մի 150 հազար ձայն գողացվել է». «Հրապարակ»
Ըստ Գալստյանի՝ գործուն դեր են կատարել հոսանքազրկումները:
«Պողպատը» պետք է կիրառվի բացառապես անօրինությունների դեմ, չպետք է լինի կառավարման առանցքային գործիքը. Հակոբ Բադալյան. «Հայկական ժամանակ»
Եթե չկա ընտրությունների արդյունքը կասկածի տակ դնելու լուրջ փաստարկ, իսկ կարծես թե այդպիսի փաստարկ գոյություն չունի, ապա քաղաքական ուժերը պետք է առաջին հերթին հանուն Հայաստանի անվտանգության եւ զարգացման ընդունեն այս ելակետը եւ շարժվեն առաջ:
ՔՊ-ի քվեաթերթիկների տրցակի մեջ է հայտնվել առանց հոլոգրաֆիկ նշանի քվեաթերթիկ. վերահաշվարկ՝ 9/33 ընտրատեղամասում
Հանձնաժողովի նախագահը վերջում ասաց, որ այդ ընտրատեղամասի հետ կապված կասկածներ կային, դրա համար որոշել էին վերահաշվարկ անել:
Արսեն Բաբայան. Որոշ անհատների մոտ նկատում եմ խանդի տեսարաններ և ոչ գործընկերային վարքագիծ
Սովորեք «թշնամի» և «հակառակորդ» բառերի նշանակությունն իրարից տարբերել:
Հեռանում եմ, որովհետև չեմ կարող հպարտանալ իմ երկրի պարտությամբ, որին հասցրիք դուք՝ ձեր առաջին հայացքից անգրագետ, բայց իրականում ծրագրված գործելակերպով. Արտակ Աղբալյան
Ես անարմատ ու անաստված, անսեռ ու անհայրենիք պաշտոնյաների հետ ճանապարհ չունեմ գնալու:
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 103 նոր դեպք, արձանագրվել է մահվան 2 դեպք
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2620 պացիենտ:
Տիգրան Մուկուչյան. Մինչ այս պահը ստացված տեղեկատվությունը վկայում է ոչ էական փոփոխությունների մասին. «Հրապարակ»
Այնուամենայնիվ, պետք է սպասենք, վերջնահաշվարկը կավարտվի, դրանից հետո կլինեն թվերը, որից հետո կկազմվի ընտրության արդյունքների արձանագրություն, կկայացվի համապատասխան որոշում, դրանից հետո նոր միայն մանդատների հաշվարկը տեղի կունենա։
Պահանջում են Ադրբեջանի դիմաց պահանջ դնել՝ անհապաղ դադարեցնել կեղծ դատավարությունը. նստացուցարար
Հունիսի 23-ի երեկոյան հայ ռազմագերիների հարազատներից մի քանիսը նստացույց են սկսել կառավարության շենքի մոտ՝ պահանջելով ՀՀ կառավարությունից և անձամբ վարչապետից գործադրել բոլոր հնարավոր միջոցները և Ադրբեջանին ստիպել դադարեցնել հայ ռազմագերիների նկատմամբ իրականացվող ապօրինի դատական գործընթացներն ու առանց նախապայմանների վերադարձնել նրանց հայրենիք՝հավատարիմ մնալով նոյեմբերի 9-ի զինադադարի հայտարարության 8-րդ կետին։ Նստացուցարարներից մեկը՝ Տիգրան Ամբադարյանը, նախապես իր ֆբ
Աջափնյակում ապամոնտաժել են 5 ինքնակամ շինություն
Քաղաքը ապօրինի կառույցներից մաքրելու աշխատանքները շարունակվում են
ՄԻՊ-ն այցելել է հիվանդանոցում գտնվող Արմեն Չարչյանին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար Արտյոմ Սեդրակյանի հետ այցելել է «Շենգավիթ» բժշկական կենտրոն` Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ կալանավորված «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանին: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան
«Անվավեր ճանաչել որոշումը». ՔՊ-ի ներկայացուցիչը դատի է տվել կենտրոնական ընտրական հանձնաժողովին. «Հայկական ժամանակ»
ԿԸՀ-ն բավարարել էր «Պատիվ ունեմ» դաշինքի դիմումը եւ նախազգուշացում էր կիրառել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նկատմամբ
Մարդկանց հեռու պահել թշնամանքից
«Ինձ վրա թափվեցին անախորժությունները, որոնք ցանկացած հասարակական ցնցումների ժամանակ բաժին են ընկնում չափավոր մարդկանց: Ինձ ճնշում էին բոլոր կողմերից. գիբելիններն ինձ գվելֆ էին համարում, գվելֆերը՝ գիբելին»: Այդպես էր «կյանքից բողոքում» 16-րդ դարի ֆրանսիացի փիլիսոփա Միշել դը Մոնտենը: Գվելֆերն ու գիբելիններն ազդեցիկ քաղաքական հոսանքներ էին, որոնք, համապատասխանաբար, հանդես էին գալիս Հռոմի պապի իշխանությունը թուլացնելու կամ ուժեղացնելու
Ընտրությունների արդյունքով հասարակությունը մեծ հաշվով փակեց Արցախի հարցը ու այն դուրս դրեց հանրային-քաղաքական օրակարգից. «168 ժամ»
Այսօրվա իրականության համակարգային պատճառներից մեկն էլ այն է, որ էլիտաներն անդառնալիորեն հեռացած են հասարակությունից, վերնախավերի ու հանրության մեջ կա մեծ խզում, անջրպետ, ինչը նշանակում է, որ այդ աշխատանքը պետք է սկսվի առաջին հերթին էլիտաներին ու հասարակությանն ինտեգրելուց։
ՀԷՑ-ն էլեկտրաէներգիա է մատակարարում բազմաթիվ արդյունաբերական ձեռնարկությունների, ջրամատակարարման այլ ընկերությունների, որոնցից լարման շեղման վերաբերյալ որևէ բողոք չի ստացել
Առկա է նորմատիվային, թույլատրելի շեղում
Ադրբեջանը միջազգային հանրության առջեւ փորձում է ապալեգիտիմացնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի համար օրինական պայքարը. «Հայաստանի Հանրապետություն»
Ակնհայտ էր, որ Ադրբեջանը ռազմագերիներից եւ պատանդներից որոշներին ներկայացնելու է որպես ահաբեկիչներ քաղաքական խնդիրներ լուծելու համար։
Փաշինյանը չի կարող պահել նաև իր այս խոսքը, նա ու իր թիմը, կարծես, չեն կարող ապրել առանց հայհոյախոսության, առանց վիրավորելու, առանց ագրեսիայի. «Փաստ»
Մյուս կողմից՝ հարց է առաջանում. եթե իրոք հաշտության ձեռք է մեկնել Փաշինյանը, եթե իրոք ուզում է գնալ քաղաքակիրթ պայքարի ու աշխատանքի ճանապարհով, ինչո՞ւ է իշխանությունն ընտրությունների հաջորդ օրն իսկ անցել վենդետաների, որոնք դրսևորվում են իշխանության հետ իրենց տեսակետը չկիսող համայնքապետների վրա ճնշումներով, առավել ևս՝ ուժի գործադրմամբ, որպեսզի նրանք գրեն իրենց հրաժարականների դիմումները։
Պրոֆեսոր Չարչյանին սրտային տագնապով տեղափոխել են բժշկական կենտրոն
Տեղեկացնում ենք նաև, որ ստեղծված իրավիճակում հրատապ միջնորդություն ենք ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։ Միջնորդությամբ խնդրել ենք իրացնել հայեցողական լիազորությունը՝ վերացնել կալանավորումը որպես խափանման միջոց։
«Մինչև հասա, ազատ պաշտոն չէր մնացել». Դավիթ Սանասարյան
«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպեցինք վերջինիս նախաձեռնությամբ։ Հանդիպման արարողակարգային հատվածը լուսաբանվել է (հղումը՝ ստորև), իսկ երկրորդ հատվածում բարձրացրել եմ գերիների, սահմանային լարված իրավիճակի, ներքաղաքական և մի շարք այլ խնդիրների վերաբերյալ հարցեր։ Առաջիկայում ավելի լայն ձևաչափով հանդիպում տեղի կունենա, որտեղ ի թիվս այլնի՝
Լրագրողների ավտոբուսի վթարի պատճառով մահացել է երկու լրագրող
«Ցավալի դեպք Իրանում։ Լրագրողների ավտոբուսի վթարի պատճառով մահացել է երկու լրագրող։ Բնապահպանական հարցեր լուսաբանող լրագրողները մայրաքաղաք Թեհրանից մեկնել էին Արևմտյան Ատրպատական նահանգ՝ Ուրմիա լճի վերակենդանացման ծրագրերը լուսաբանելու համար։ Ավտոբուսի կողաշրջվելու պատճառով վիրավորվել է 21՝ և զոհվել է երկու լրագրող։ Զոհվածներն են՝ Մահշիդ Քարիմին և Ռեյհանե Յասինին», ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Տիգրան Դավուդյանը։


















































