Օրվա լրահոսը

«Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Դավիթ Խաչատրյանը մանդատը վայր է դրել

Դավիթ Խաչատրյանին կփոխարինի Աննա Պապիկյանը

«Դա մի գաղափար է, որի դետալները կարող են փոխվել». Արման Եղոյանը՝ ժամկետային զինծառայության փոփոխությունների մասին

Արման Եղոյանն ասաց, որ տարբեր գաղափարներ կարող են բարձրաձայնվել. «Աշխարհում կան ամենատարբեր ձեւի բանակներ՝ տարբեր տեւողության, տարբեր ինտերվալներով: Երբ մի գաղափար ընդամենը բարձրաձայնվում է, խնդրում եմ դա չդարձնել որպես հաստատված ծրագիր, որը հենց վաղը պիտի կառավարությունը հաստատի ու քննարկենք՝ նպատակահարմա՞ր է, թե՞ չէ»:

«Որ կառավարության անդամ կարողանա լինել ՀՀ քաղաքացին՝ անկախ այլ պետության քաղաքացիությունից և ՀՀ-ում բնակության ժամանակահատվածից». ԼՀԿ-ն առաջարկում է Սահմանադրության մեջ փոփոխություն կատարել

Սա անընդունելի կարգավորում է ներպետական կառավարման համակարգում, հատկապես ներկայիս աղետալի իրադրությունում, բարձր որակավորմամբ կադրերի սղության պայմաններում։

«Նույն ուժերն առաջ ասում էին՝ պետք է գնալ բոլոր հնարավոր հարթակներից խոսել գերիների մասին, հիմա ԵԽԽՎ-ում թմբկահարվում է ասում են՝ վա՜յ, թմբկահարվեց». Ջուլհակյան

Արման Եղոյանը պատասխանեց. «ԵԽԽՎ-ն դատարան չի ու նույնիսկ ԵԽԽՎ-ի այն հարցերը, որոնք եզրափակվում են բանաձեւով, դրանից չի հետեւում, որ այդ բանաձեւում ինչ գրված է, հասցեատերը պետք է նույնությամբ իրականացնի: Ուղղակի բանաձեւը շատ ավելի ֆիքսված վեհաժողովի կողմից տրված գնահատական է:

Քաղաքական նպատակներով երեխաների շահագործման անթույլատրելիության վերաբերյալ նամակով դիմել եմ Հայաստանում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններին և միջազգային կառույցներին. Էլինար Վարդանյան

Քաղաքական նպատակներով երեխաների շահագործման անթույլատրելիության վերաբերյալ նամակով դիմել եմ նաև Հայաստանում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններին և միջազգային կառույցներին՝ կոչ անելով հավատարիմ մնալով ժողովրդավարության ամրապնդման և մարդու իրավունքների պաշտպանության բարձր առաքելությանը, ուշադրության կենտրոնում պահել երեխայի լավագույն շահը, երեխաների իրավունքների հարգանքը և պաշտպանությունը։

Երբ Ադրբեջանի ղեկավարը հայերին անվանում է անհավատներ, շներ, դա ամենևին չի օժանդակում խաղաղության հաստատմանը. Սոս Ավետիսյանը՝ ԵԽԽՎ-ում

Ուզում եմ նշել նաև, որ Ադրբեջանի ջանքերով է ԵԱՀԿ-ի գրասենյակը Հայաստանում փակվել, որը հումանիտար գործունեություն էր ծավալում

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 դեպք

Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 5704 քաղաքացու հետազոտություն, որից 728-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան

ԱԽ գրասենյակը հրապարակել է Օնիկ Գասպարյանի խոսքից որոշ հատվածների ձայնագրությունը

ԱԽ գրասենյակի կողմից հրապարակված Անվտանգության խորհրդի 30.09.2020թ. նիստի արձանագրության գաղտնազերծված հատվածների ձայնագրությունը: Անվտանգության խորհրդի գրասենյակ

USAID առաքելության ղեկավարն ընդգծում է՝ ամերիկյան կողմը շատ արագ արձագանքել է անցած տարի Հայաստանի առջև ծառացած կարևոր երկու մարտահրավերներին. «Ամերիկայի ձայն»

«Մեկնարկել ենք հակակոռուպցիոն ծրագիր, որը մեր ամենամեծ նախագծերից մեկն է, ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում հակակոռուպցիոն պայքարին». ՀՀ-ում USAID առաքելության ղեկավար

Իշխան Սաղաթելյան. Ընտրությունները դիտարկում ենք իբրեւ այս ազգադավ իշխանություններին հեռացնելու միջոց. «Հրապարակ»

«Այնտեղ մի շատ կարեւոր ձեւակերպում կա՝ որ շարունակել պայքարել այս հայրենադավ իշխանությունների դեմ, անկախ նրանից՝ ընտրություն կա՞, թե՞ ոչ»

«Բայդենի վարչակազմը պատասխանել է մեր նամակին․ հուսանք՝ նախագահի մակարդակով կարտասանվի «ցեղասպանություն» բառը»

Գտնում ենք, որ ԱՄՆ-ն պարտավոր է անդրադառնալ այս խնդրին, որովհետեւ դա նաեւ իրեն է պետք

Գետահովիտում 4 թունավորվածներից մեկը՝ 12-ամյա երեխան, մահացել է

Նախնական՝ սննդային թունավորում ախտորոշմամբ, Տավուշի մարզի Իջևան քաղաքի ԲԿ են տեղափոխվել Գետահովիտ գյուղի բնակիչներ Ս․ Հ․-ն (ծնված 1980 թ.), Ա․ Հ․-ն (ծնված 1980 թ.), Ս․ Ա․-ն (ծնված 2007 թ.) և Ս․ Հ․-ն (ծնված 2009 թ.):

Անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումները շարունակվում են Հադրութի շրջանում

Արցախի կորուսյալ տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է ընդհանուր 1544 աճյուն, որից 27-ը՝ նախնական տվյալներով, քաղաքացիական անձինք են։

Կարեն Իսախանյանն ազատվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնից

20 Ապրիլի 2021, 407 – Ա ԿԱՐԵՆ ԻՍԱԽԱՆՅԱՆԻՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Կարեն Իսախանյանին ազատել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնից: Նիկոլ Փաշինյան

«Վաճառել են ներկայացման տոմսեր, որը ոչ միայն չի կայացել, այլեւ որի համար չկա պայմանագիր». Վահրամ Սահակյանը պնդում է՝  ներկայացումն արգելել են վերեւներից, ԿԳՄՍՆ-ն եւ թատրոնը մեկնաբանում են. «Հայկական ժամանակ»

ԿԳՄՍՆ-ից հայտնեցին. «Հարցն ամբողջապես գտնվում է թատրոնի ղեկավարության եւ Վահրամ Սահակյանի իրավահարաբերությունների տիրույթում»։

Գոռ Մելիքյաննն ազատվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՈՐՈՇՈՒՄ 20 Ապրիլի 2021, 406 – Ա ԳՈՌ ՄԵԼԻՔՅԱՆԻՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գոռ Մելիքյանին ազատել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից: Նիկոլ Փաշինյան

«Բոլորս ենք կիսում Բորիս Ավագյանի կարծիքը գերիների խնդրի հետ կապված, եթե համազգեստ կրողը կամք է ունեցել և արտահայտել է իր կամքը, ուրեմն՝ այդ մարդն իրենց պետք չէ, իրենց պետք են խամաճիկներ». Մետաքսե Հակոբյան. 168 ժամ

«Սուտը, արդեն երեք տարի է՝ մեզ ուղեկցում է, և պատերազմը բոլորիս համար օրինակ էր, որ իշխանությունները երբևէ որևէ ճիշտ բառ ու միտք չեն արտահայտել։ Նրանք ստելով՝ ամեն ինչ վերածել են քաոսի։ Պատերազմի ընթացքում ստելով՝ երկիրը տարան պարտության, ստելով՝ նաև հայրենիքը դավաճանեցին»։

Դեպքի վայրում գտնվող ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը կանխել է քաղաքացու (Ռ․ Պ․) ինքնասպանության փորձը

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից:

Կարելի էր հասնել նրան, որ Իրանի երկաթուղին հենց Սյունիքից կապվեր հայկական երկաթուղու հետ, որ Նախիջևան հասնելու կարիք չլիներ. «Փաստ»

Փաշինյանը չի խոսում ճանապարհների ապաշրջափակման հետ անմիջական կապ ունեցող մի կարևոր հանգամանքի մասին։ Թուրքիան Ալիևի միջոցով ուղերձներ է հղում հայկական կողմին այն մասին, թե Սյունիքի մարզի տարածքով անցնող միջանցքը չի կարող բացվել առանց Թուրքիայի մասնակցության, իսկ եթե Հայաստանը ցանկանում է, որ Թուրքիան բացի Հայաստանի հետ սահմանը, ապա պետք է փոխի Սահմանադրությունը և հրաժարվի Թուրքիայի հանդեպ տարածքային հավակնություններից:

«Իսկ Հայաստանում հողը դեռ մշակում են բահով և ուրագով։ Դրա համար էլ խնդիրներ ենք ունենում». Գառնիկ Պետրոսյան. «Ժամանակ»

Կառավարության մոտեցումը ողջունելի է, բայց խնդիրներ կան. Պետք է հասկանալ՝ ինչու գյուղացին հողը չի մշակում

«Եկել եմ իմ աչքերով տեսնելու այն, ինչի մասին լսում եմ»․ ՀՀ նախագահը Գորիսի քաղաքապետարանում հանդիպել է մի շարք համայնքների ղեկավարների հետ

Համայնքների ղեկավարները նախագահին ներկայացրել են պատերազմից հետո ստեղծված իրավիճակն ու խնդիրները, որոնցից հատկապես առաջնային են համարել անվտանգության, սահմանազատումների հետ կապված հարցերը։

Ինչպես էր Փաշինյանը միջամտում արդարադատությանը. «Հրապարակ»

Պարզվեց, օրենքի խախտմամբ ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակվելու գինը եղել է Սիմոնյանի կողմից Վարդազարյանի դեմ ցուցմունք տալը: Փաստորեն, իրավապահ մարմինները Վարդազարյանի այն միտքը, թե պրոբլեմատիկ գործ է, եւ պետք է զգույշ լինել, որ հետագայում խնդիրներ չառաջանան, համարել է արդարադատությանը խոչընդոտելու փաստ եւ գործ է հարուցել։

Կայացած մարդկանց դեֆիցիտը

Վերջերս գործընկերոջս հոդվածի տակ կրկին կարդացի «դու քո պիցցան կեր» ոճի մեկնաբանությունների շարքը, եւ կրկին համոզվեցի, որ մենք ապրում ենք հետ-ճշմարտության (post-truth) դարաշրջանում: Դա մի իրավիճակ է, երբ իրականության հանդեպ մարդկանց վերաբերմունքը, նրանց ընկալումներն ու էմոցիաներն ավելի կարեւոր են, քան բուն իրականությունը: Այդպիսի մի իրավիճակի հաճախ ենք հանդիպում ամերիկյան սերիալներում, երբ փաստաբանն ասում է իր

Հայաստանում մսի արտադրության ծավալները նվազել են. «Ժողովուրդ»

Պակասել են թռչնամսի արտադրության ծավալները 1.8 տոկոսով

«Նախկինի ու ներկայի միջեւ ազգը կընտրի ապագան». Մհեր Տերտերյան

Եթե, իրոք, ընդունենք այն փաստը, որ վարչապետ Փաշինյանը որոշել է հրաժարական տալ եւ գնալ արտահերթ ընտրության, ապա սա թշնամանքը մոռանալու եւ երկրի շահերի շուրջ համախմբվելու հրաշալի հնարավորություն է, ուրեմն՝ պետք է մասնակցել ընտրություններին ու կատարել մե՛ր ընտրությունը։

Աշոտ Սևյան. «Այդ մարդը որոշել է վերջնականապես հայ ազգի միջից վերացնել բանակ հասկացությունը». «168 ժամ»

Նա ինչպես որ ստորագրել է կապիտուլյացիան, այնպես էլ այժմ իր բոլոր քայլերով Հայաստանը տանում է կործանման։

Ադրբեջանի Միլի մեջլիսի առաջին փոխխոսնակը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելությունը դեռ չսկսված՝ ավարտվել է. «Հայաստանի Հանրապետություն»

ԵՄ ներկայացուցիչը մարտի 11-12-ին էլ եղել էր Բաքվում: Նրա հետ հանդիպման ժամանակ Ալիեւը ԵՄ կառույցների դերը տեսել էր միայն Հայաստանի հետ Ադրբեջանի հարաբերությունները բարելավելուն ուղղված քայլերին աջակցելու մեջ:

Ճակատագրի հեգնանքով հիմա Փաշինյանը փորձում է իր վրայից հեռացնել գերագույն գլխավոր հրամանատարի պատասխանատվությունը. «Փաստ»

Հետո այդ ինչպե՞ս ստացվեց, որ անցած տարի հուլիսին Տավուշի սահմանային բախումների ժամանակ գրանցված փոքր հաջողությունների դեպքում Նիկոլ Փաշինյանը հանրությանը ներկայացնում էր իրեն որպես գերագույն գլխավոր հրամանատար ու մեծ շոու սարքելով՝ փորձում էր հզոր հրամանատար երևալ, իսկ երբ Արցախում պարտություն ենք կրում, հիշում է, թե վարչապետը չի ղեկավարում ռազմական օպերացիաների իրականացումը, և այն բանակի տիրույթում է։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031