Օրվա լրահոսը
Երևանի մի շարք փողոցներում ապրիլի 24-ին կսահմանափակվի երթևեկությունը
Մասնավորապես, կարգելվի երթևեկությունը Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի ուղղությամբ, Իսակովի և Աթենքի փողոցների խաչմերուկից դեպի Աթենքի փողոց ուղղությամբ և Հրազդանի կիրճի Երևանի ՀԷԿ-ի հարակից կամրջից դեպի Իսակովի պողոտա ուղղությամբ:
Արմեն Սողոյան. «Մարդկանց 50%-ը միջին և ծանր սթրեսի ազդեցության տակ է». Ա1+
ՀՀ պատմության մեջ առաջին անգամ կառավարությունը որոշեց գումար հատկացնել մարդկանց հոգեբանական օգնություն ցուցաբերելու համար
«Ամբողջ Հայաստանն է վտանգված, բայց Լեռնահայաստանը՝ հատկապես». Հայկ Բաբուխանյան
«Հզոր Հայաստան Ռուսաստանի հետ» շարժման պահանջը ՄԱԿ-ից
«Երկրի առաջին դեմքերից մինչեւ հավաքարարը մանր թեմաներ են քննարկում». Տիգրան Հեքեքյան
Ինչո՞ւ ենք մենք այսքան ջլատվել, մանրացել:
Անդրադարձ է կատարվել 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետության էներգետիկ համակարգի կրած մեծ վնասներին
Վիտալի Բալասանյանը կարևորել է հետպատերազմական ժամանակաընթացքում Արցախում գործարար միջավայրի վերաակտիվացմանն ուղղված քայլերը և ողջունել այստեղ գործունեություն ծավալելու վերաբերյալ «Shtigen Energy Systems» ընկերության ծրագրերը։
«Ոչ թե հաղթանակ է, այլ միայն պարտության չարաշահում». Il Foglio-ի անդրադարձը Բաքվում բացված «ռազմավարի պուրակին»
Ադրբեջանցիները, մշտապես զինվորական համազգեստով իրենց նախագահ Իլհամ Ալիևի հետ, նշում են, որ իրենք հոգ կտանեն այդ տարածքների մասին, սակայն այժմ տեղի է ունենում հակառակը. նրանք վտարել են հայերին և ցանկանում են ազատվել նաև նրանց խորհրդանիշներից:
Make It Bright. Համաշխարհային փորձառնության մարտահրավեր
JTI-ում (Japan Tobacco International) մենք հավատում ենք ազատությանը։ Մեր կարծիքով՝ հնարավորություններն անսահման են, երբ կա ընտրության հնարավորություն։ Վերջին 20 տարին մենք անցկացրել ենք նորարարելով, մեր սպառողների համար նոր արտադրատեսակներ ստեղծելով, որպեսզի նրանք ունենան ընտրության հնարավորություն։ Այս ճանապարհին դարձել ենք աշխարհի 130 երկրներում շուկայի մասնակից։ Մենք շրջանավարտներին առաջարկում ենք համաշխարհային պրակտիկա ձեռք բերելու եզակի հնարավորություն: Make
Հրայր Ալիխանյանը չկարողացավ որեւէ դիմադրություն ցույց տալ ռուս մրցակցին
Այսօր երեկոյան Արման Անդրեասյանը (70 կգ) եւ Արման Ավագյանը՝ (79 կգ) կգոտեմարտեն բրոնզե մեդալի համար:
Օնիկ Գասպարյանը պահանջում է հրապարակել ՀՀ նախագահի եւ իր ելույթներն ամբողջությամբ. ArmLur
ArmLur.am. Այսօր հրապարակվել է Անվտանգության խորհրդի նիստի ձայնագրությունը, որտեղ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը ներկայացնում է, թե 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմում ինչ իրավիճակ է հայկական կողմում: ArmLur.am-ի հետ զրույցում ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը, անդրադառնալով հրապարակված ձայնագրությանը, ասաց. «Պահանջում եմ հրապարակել այդ օրվա նիստի եզրափակիչ մասում ՀՀ նախագահի ելույթը եւ
Վերջին մի քանի շաբաթում դեպի Արցախ ուղեւորափոխադրումը բավականին վատ է կազմակերպվում. Հռիփսիմե Առաքելյան
ԲՀԿ ավագանու անդամը անվճար ավտոբուսներով Արցախ մեկնող քաղաքացիներից բողոքներ է ստացել
Ակնհայտ է, որ Սյունիքում մարդու իրավունքների երաշխավորման նպատակով պետք է ստեղծվի անվտանգության գոտի. Արման Թաթոյան
Ստեղծված իրավիճակը խնդրահարույց է նաև երեխաների լավագույն շահերի, նրանց անվտանգության տեսանկյունից:
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Արկադի Տեր-Թադևոսյանի հիշատակին
Վարչապետը ծաղիկներ է խոնարհել լեգենդար ռազմական գործչի շիրիմին և հարգանքի տուրք մատուցել Արկադի Տեր-Թադևոսյանի հիշատակին:
Երթուղայինում դիմակ դնելու պահանջի համար քաղաքացուն դանակահարած 57-ամյա հետախուզվողը ներկայացել է ոստիկանություն
Լեոյի ու Պարոնյան փողոցների խաչմերուկում երթուղային «ԳԱԶել»-ում ուղևորներից մեկը դանակահարել էր մյուսին
«Հպարտ եմ, որ մենք՝ հայերս, լինելով փոքր, միշտ մտածում ենք մեծ բաների մասին». Վարդան Գրեգորյան. «Ամերիկայի ձայն»
Վարդան Գրեգորյանի գործունեության են անդրադարձել են միջազգային մի շարք մեդիա հարթակներ
«Կանանց իրավունքները մարդու իրավունքներ են». Անգելա Մերկելը՝ Թուրքիայի՝ «Ստամբուլյան կոնվենցիայից» դուրս գալու մասին
Նա նաև դժգոհություն հայտնեց, որ որոշ անդամ պետություններ չեն կատարում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշումները:
Նաիրա Զոհրաբյան. Ուզում եմ հասկանալ՝ ինչո՞ւ մինչև հիմա Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարը չի այցելել Բաքվի բանտեր՝ տեսնելու, թե ինչ անմարդկային պայմաններում են պահվում հայ ռազմագերիները
Զոհրաբյանը նշել է, որ իր համար հասկանալի չէ, թե ինչու է հետևողականորեն Վեհաժողովի գերակա թեմա դառնում ռուս ընդդիմադիր Ալեքսի Նավալնու հարցը, մինչդեռ հայ ռազմագերիների ազատումը, Ադրբեջանի քաղաքական էլիտայի արմենաֆոբ հայտարարությունները, Ադրբեջանում հայկական զինուժի ռազմավարի ամոթալի ցուցահանդեսի բացումը չեն արժանանում միջազգային հանրության հստակ գնահատականին:
«Մարդիկ, ովքեր հայտարարել են՝ ծառայողական մեքենաները վերացնելու են, ոչ միայն չեն արել, այլեւ ավելի շքեղ մեքենաներ են գնում, թարմացնում են ավտոպարկը». Գորգիսյան
Պետք է Պապիկյանին հիշեցնենք, որ 2017-ին «Ելքով» երբ մասնակցում էինք ընտրություններին, ցուցակը գլխավորում էր Էդմոն Մարուքյանը: Սուրեն Պապիկյանը, ի թիվս ՔՊ վարչության այլ անդամների, Էդմոն Մարուքյանին է ընտրել՝ որպես ցուցակը գլխավորող, հետեւաբար այստեղ հարց է՝ ով ում շվաքով է մասնակցել ընտրությունների:
Բորիս Ավագյանն առաջին անգամը չէ, որ ինքնուրույն հանրային հաղորդակցություն է վարում իր զբաղեցրած պաշտոնին չվերաբերող հարցերի շուրջ. ԱԻՊԾ
Գերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ, ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հետ այդ թեմայով որևէ քննարկում կամ մտքի փոխանակում չի ունեցել։ Ավելին, նույնիսկ իր ղեկավարությանը չի տեղեկացրել տվյալ միջոցառմանը իր մասնակցության մասին:
«Իշխանությունը թրքասիրության կոչեր է անում․ դրանց տեղը եւ ժամանակը չէ»․ Էդիկ Մինասյան
Պարտվողական հոգեբանությունը շարունակվում է։ Այսօր նահանջ ենք անում խաղաղասիրական կոչերով
Ի՞նչ նկատի ուներ Գորգիսյանը, երբ ասում էր, որ Լուսավոր Հայաստանը 2018-ին Փաշինյանին չի ընտրել վարչապետ
Գորգիսյանը պատասխանեց. «Ես զարմանում եմ, որ դուք զարմանում եք, որ իշխանության մոտ օրը մեջ կարծիքները փոխվում են: Սկզբում Գագիկ Ծառուկյանը օլիգարխ էր, հետո դարձավ խոշոր սեփականատեր, հետո դարձավ ընտրակեղծարար, հետո դարձավ երկրորդ քաղաքական ուժը, հետո դարձավ խոշոր քաղաքական ուժ: Ժողովուրդ ջան, ես չեմ զարմանում հիմա ոչ մի բանի վրա: Երեւի իրենք ինչ-որ հաշվարկներ ունեն իրենց մոտ»:
«Իրավունք չունենք տարածել «փոխվող» Թուրքիայի թեզը»․ թուրքագետը իշխանավորների հայտարարությունները միաբջիջ է որակում
Չէր կարելի ենթադրել, որ անկախ ՀՀ-ում որոշ պաշտոնյաներ կհարցնեն, թե ինչ կտա մեզ ցեղասպանության ճանաչումը։ Նախորդ հարյուր տարում հայ ժողովուրդը պատասխանել է այդ հարցին, եւ հիմա այդ հարցը բարձրաձայնելը հարված է թիկունքից
Շուռնուխցիները խոսել են անվտագնության խնդրից, որն առաջացել է համայնքի ճանապարհին ադրբեջանական զինվորականների ապօրինի ներկայության պատճառով
Պատերազմից հետո սահմանների հետ կապված գործընթացի արդյունքում մարդիկ զրկվել են բնակարաններից, հողատարածքներից ու արոտավայրերից:
«Իմ ու իմ ընկերոջ ամբողջ մարմնով մեկ քոր էր բռնել եւ մեր գիտակցությունը շատ վատ էր». Արմեն Ներսիսյան
Ավագանու ԲՀԿ անդամը Հայկ Մարությանին հրավիրեց թունաքիմիկատների գերեզմանոց
Մարդիկ զրկվել են հողատարածքներից կամ մշակելու հնարավորությունից, քանի որ դրանք հայտնվել են ադրբեջանական վերահսկողության տակ. Դավիթ Բեկում ՀՀ նախագահն ու ՄԻՊ-ը քննարկել են պատերազմից հետո գյուղի հետ կապված իրավիճակը
Համայնքի բնակիչները բարձրացրել են աշխատատեղերի բացակայության հարցը: Առաջարկվել է կարիքները գրավոր ձևակերպել` ՀՀ Նախագահի կամ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի իրավասության շրջանակում աջակցության նկատառումով:
«Հիմա ԱՄՆ-ն կարող է մի ապտակ հասցնել Թուրքիային»․ թուրքագետը՝ հայոց ցեղասպանության ճանաչման մասին
Առաջ չէին կարող՝ աշխարհաքաղաքական հաշվարկներից ելնելով։ Հավանականությունը մեծ է, որ կանեն
«Էական չէ՝ ինչպես է ԵԽԽՎ-ում քվեարկել ռուսական պատվիրակությունը, էական է, թե ինչպիսին է ՌԴ քաղաքականությունը թե՛ արցախյան հարցի, թե՛ հետպատերազմական Կովկասի հանդեպ»
Հայաստանը պետք է կարողանա էական աշխատանք կատարել նույն այդ միջազգային հանրության հետ շահերի ընդհանուր միջավայր ձևավորելու ուղղությամբ, ինչպես արել և անում է Ռուսաստանի պարագայում:
«Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Դավիթ Խաչատրյանը մանդատը վայր է դրել
Դավիթ Խաչատրյանին կփոխարինի Աննա Պապիկյանը


















































