Օրվա լրահոսը

Եթե ինքնասիրությունդ չի խոցվում

«Հայկական ռազմավարի պուրակի» բացումն ինձ առանձնապես չի հետաքրքրում Ալիեւի մարդատյացության (ոչ թե միայն հայատյացության) եւ ցինիզմի տեսանկյունից: Պարզ է, որ մեզ հետ պատերազմում Ադրբեջանի եւ Թուրքիայի տարած հաղթանակից հետո Ադրբեջանի ղեկավարը պետք է ամեն ինչ անի մի կողմից՝ մեզ ցավ պատճառելու, նվաստացնելու, մյուս կողմից ՝սեփական հասարակության էյֆորիան որքան հնարավոր է երկարաձգելու համար: Ի դեպ, որքան

Մշակվել է պատմամշակութային ժառանգության գնահատման եւ մշակութային ցեղասպանության հետեւանքով հասցված վնասի հատուցման հարցում մեթոդիկան. «Հայաստանի Հանրապետություն»

Ադրբեջանի կողմից ոչնչացվում եւ յուրացվում է նաեւ Արցախի հայկական պատմամշակութային ժառանգությունը, այսինքն՝ իրականացվում է կուլտուրոցիդ։

«Իմ քայլի» պատգամավորը՝ պնդման մասին, թե 2018թ-ին Ադրբեջանից Հայաստան 211 մլն դոլար է փոխանցվել. «Հայկական ժամանակ»

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը արդեն մի քանի շաբաթ է՝ հայտարարում է, թե ըստ Համաշխարհային բանկի հաշվետվության 2018թ-ին Ադրբեջանից Հայաստան 211 մլն դոլար է փոխանցվել:

Մինսկի խումբը կոչ է անում կողմերին վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը` համանախագահների հովանու ներքո

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) այսօր հանդես են եկել հայտարարությամբ: Համանախագահները գոհունակությամբ նշում են հրադադարի ռեժիմի ամրապնդումը, հայտնում, որ ուշադիր հետևում են նոյեմբերի 9-ին ձեռք բերված եռակողմ հայտարարության իրականացմանը: Նրանք ողջունում են զոհերի աճյունների վերադարձը, հակամարտության արդյունքում տեղահանվածների վերաբնակեցման, մարդասիրական օգնության և կյանքի համարժեք պայմանների տրամադրման,

Հայը բարբարոս է, ով քանդում է գերեզմանները, փորում, հանում մահացածների ոսկե ատամները. Ադրբեջանի նախագահի «պուրակի» բացման ու այսօրվա ելույթները ֆաշիզմի ու ցեղասպան քաղաքականության ապացույց են

Ստորև նրա երեկվա ու այսօրվա ելույթների ուշագրավ մասեր են: 1) Մեջբերումներ երեկվա ելույթից (ք.Բաքու, 12 ապրիլ, 2021թ.)` «Մենք աշխարհում ներկայացել ենք որպես հաղթող ժողովուրդ: Մինչդեռ, Հայաստանը պարտված երկիր է, մեր առջեւ ծնկի եկած երկիր, գլուխն ու վիզը ծռած երկիր է, և  միշտ այդպես կլինի: Երբ տեսնում ենք  իրենց կատարած ոճրագործությունները, սարսափում ենք: (…) Նրանք մզկիթներում

Խայտառակ պատմություն վիրավոր հայ զինվորի մասին, որն անտեսված է ու զրկված բժշկական օգնությունից

Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com Կարդացի հայ զինվորի սրտաճմլիկ պատմությունը, որը  վիրավորվել է վերջին Արցախյան պատերազմի ժամանակ և ում բազմիցս մերժել են բուժել Հայաստանում։ Սա խայտառակություն է։ Հայաստանի կառավարությունը պետք է հոգ տանի, որպեսզի իրենց կյանքը հայրենիքի պաշտպանության համար վտանգած երիտասարդները կարողանան իրենց վերքերը բուժել առանց բյուրոկրատական քաշքշուկների և կոպիտ մերժումների:

«Արմաթ»՝ սովորողներին արժանապատիվ կյանք, երկրին՝ առաջընթաց զարգացում. (Ֆոտոշարք, տեսանյութ)

Մեղրիի թիվ 1 դպրոցում բացվեց «Արմաթ»–ի հերթական լաբորատորիան

Հայտարարվել են Եվրոպայի առաջնություն մեկնող ազատ ոճային ըմբիշների անունները

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը հրապարակել է այն ըմբիշների անունները, որոնք ապրիլի 19-ից 25-ը կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը: Լեհաստանի մրցագորգում մեր երկիրը ներկայացնելու են 65 կգ քաշային Գեւորգ Թադեւոսյանը, 70 կգ՝ Արման Անդրեասյանը, 74 կգ՝ Հրայր Ալիխանյանը, 79 կգ՝ Արման Ավագյանը եւ 92 կգ՝ Մարզպետ Գալստյանը: Պարոն Կուրղինյանը նաեւ նշել է,

Պայմանները ու իշխանութիւնները, անձերն ու մօտեցումները կրնան փոխուիլ, սակայն ազգի մը իրաւունքները կը մնան անփոփոխ ու անբռնաբարելի

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան համար Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը եւ մեր ժողովուրդին բռնաբարուած իրաւունքներուն վերադարձի պահանջքը կը մնան անշեղելի սկզբունք՝ վեր ներքին թէ արտաքին աշխարհաքաղաքական նկատումներէ ու շահերէ։ Պայմանները ու իշխանութիւնները, անձերն ու մօտեցումները կրնան փոխուիլ, սակայն ազգի մը իրաւունքները կը մնան անփոփոխ ու անբռնաբարելի։

Սեր ու հարգանք վայելող զինվորականը

Երբեմն հարց եմ տալիս ինքս ինձ` ո՞վ է հայրենասերը։ Եվ ամեն անգամ համոզվում եմ, որ հայրենիքը բառերով չեն սիրում։ Սիրում են քաջորդիների պես` լուռ, բայց ամբողջ հոգով ու էությամբ։ Յուրի Հայրապետյանը Արցախի Մարտունու շրջանի Ճարտար քաղաքից է։ Ծնվել է 1997թ. օգոստոսի 25-ին։  Նախնական կրթությունը ստացել է տեղի Ազատամարտիկների անվան թ.1 դպրոցում: Ուսումը  շարունակել է Ստեփանակերտի

Գերեվարված եւ անհետ կորած զինծառայողների հարազատները Նաիրա Զոհրաբյանին փոխանցեցին փաստական տվյալներ

Հանդիպում հայ ռազմագերիների եւ անհետ կորած զինծառայողների հարազատների հետ

Ոստիկանների հետ բախումից հետո էլ գերիների հարազատները դեռ փակ են պահում մարզպետարանի դռները

Քիչ առաջ բախում էր տեղի ունեցել Շիրակի մարզպետարանի շենքի ներսում բողոքի ակցիա անցկացնող գերիների հարազատների և ոստիկանների միջև, որոնց եկել էին մարզպետարանի շենքի ելումուտը բացելու համար։ Հրմշտոցից կոտրվել էր մարզպետարանի դռան ապակին, աթոռները, վատացել էր գերիներից մեկի մայրը։ Հենց նոր մեզ հետ զրույցում գերիների հարազատներից մեկը փոխանցեց, որ դեռ փակ են պահում պետական այս կառույցի

Նոր Հարավային Կովկասն ըստ Ադրբեջանի նախագահի

ՄՄՀ Կովկասագիտության կենտրոնի ղեկավար Նելլի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ապրիլի 13-ին,  Ի. Ալիևը «Նոր հայացք Հարավային Կովկասին. հետկոնֆլիկտային զարգացում և համագործակցություն» ADA-ում (Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիա) կոնֆերանսի ընթացքում հնչեցրել է մի շարք հայտարարություններ: Մասնավորապես, ահա թե ինչպես է տեսնում «Նոր Հարավային Կովկասն» Ի. Ալիևը: ✅Փաստացի Ի. Ալիևը հերթական անգամ չքողարկեց իր տարածքային հավակնություններն արդեն

Արտաշես Ներսիսյան. «Աղջիկների մրցելույթից ընդհանուր առմամբ գոհ չեմ»

Ծանրամարտի կանանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը, չնայած Մոսկվայում անցկացված Եվրոպայի առաջնությունում նվաճված երկամարտի մեկ բրոնզե եւ երկուական փոքր արծաթե մեդալներին,  գոհ չէ իր սաների մրցելույթներից: Aravot.am-ի հետ զրույցում մասնագետն ասաց. «Գոհ կլինեի, եթե Իզաբելլա Յայլյանը հրում վարժությունում իր ամենօրյա մարզումային 110 կգ-ն բարձրացներ եւ իր համար ապահովեր երկամարտի արծաթե մեդալը: Այդ ժամանակ ես

Շաքե Իսայանն ընտրվել է ԲՀԿ փոխնախագահ․ տեղի է ունեցել ԲՀԿ քաղխորհրդի նիստը

Այսօր տեղի ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի նիստը: Նիստի օրակարգում եղել է կուսակցության փոխնախագահի ընտրության հարցը: Այդ պաշտոնում Սերգեյ Բագրատյանի փոխարեն ընտրվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Շաքե Իսայանը: ԲՀԿ պատգամավոր Վարդան Վարդանյանը նշել է, որ հաշվի առնելով արտահերթ ընտրությունները, որոշել են նայել քաղաքական խորհրդի կազմը և Սերգեյ Բագրատյանի փոխարեն ընտրել Շաքե Իսայանին: Նա

Ռեջեպի «ջոկերը» եւ թուրքական պոկերը

Թուրքիայի նախագահ Ռեջեպ Էրդողանը շարունակում է իր ակտիվ արտաքին քաղաքականությունը բոլոր ուղղություններով։ Մերթ նա «ավտորիտար ինտերնացիոնալի» հավատավոր առաջամարտիկ է, մերթ՝ ժողովրդավար Արեւմուտքի հավատարիմ դաշնակից, երբ խոսք է գնում Ուկրաինան պաշտպանելու մասին, մերթ՝ Ռուսաստանի վստահելի, նաեւ՝ սիրելի բարեկամ, երբ նույն Արեւմուտքը մատ է թափահարում Մոսկվայի ուղղությամբ, իսկ Մոսկվան մտմտում է Էրդողանին վերածել մի ոզնու եւ գցել

Քննարկվել են Համաշխարհային բանկի հետ համատեղ իրականացվող ծրագրերը և հետագա համագործակցության առաջնահերթությունները

Մհեր Գրիգորյանը մի շարք հանդիպումներ է ունեցել ԱՄՀ և ՀԲ բարձրաստիճան պաշտոնյաների հետ

Փաշինյանն ասում է՝ ԲՀԿ-ն ինքնաոչնչացվել է, Ալեն Սիմոնյանը հայտարարում է՝ ԲՀԿ-ն ու Գագիկ Ծառուկյանը ծանրակշիռ դեր են ունենալու այս ընտրություններում

Ու հիմա պարզ հարց է առաջանում՝ ո՞նց կարող են մի քանի ամսում հեղափոխության «ջուր բերողից» մարդուն դարձնել քաղաքական ամբաստանյալ, ընտրակեղծարար, հայտարարեն, որ կուլիսներից մարիոնետների նման կառավարվել են, որ Հայաստանի քաղաքական դաշտի բարեփոխումներից հետո այդ դաշտում այլեւս տեղ չեն ունենալու ու ամիսներ անց, ընդամենը մի «ձեռքսեղմումից» հետո նույն թեթեւությամբ համարել այդ ուժը շատ «լուրջ քաղաքական ուժ է:

Գյուղատնտեսական աշխատանքների ակտիվ շրջանում սահմանամերձ համայնքների բնակիչների կողմից մշակվող դաշտերում Արցախի զինված ուժերի և ռուսական խաղաղապահների ներկայությունը ուղղակի պարտադիր է. Արցախի ՄԻՊ

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկ այցելել եմ Ասկերանի շրջանի Սարուշեն համայնք, որտեղ ապրիլի 7-ին ադրբեջանցիները կրակել են դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող համայնքի բնակիչների ուղղությամբ: Տեղանքի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ դաշտը, որտեղ համայնքի բնակիչները իրականացնում էին գյուղատնտեսական աշխատանքներ, գտնվում է ադրբեջանցիների կողմից ուղիղ դիտարկման ներքո, ուստի վարկածը,

Հայ ազգային կոնգրեսի ցավակցությունը Գրիգոր Ոսկերչյանի մահվան կապակցությամբ

Հայ Ազգային Կոնգրեսի վարչությունը խոր ցավով հայտնում է, որ 65 տարեկան հասակում կյանքից հեռացավ Կոնգրեսի վարչության անդամ, անվանի քաղաքական և հասարակական գործիչ՝ Գրիգոր Հարությունի Ոսկերչյանը։ Գրիգոր Ոսկերչյանը ծնվել է 1956թ․ հոկտեմբերի 1-ին Քամըշլիում (Սիրիա), որտեղից էլ 1965-ին ընտանիքով հայրենադարձվել են Հայաստան։ Ավարտել է Երևանի Պետական համալսարանը և Պոլիտեխնիկական (ճարտարագիտական) ինստիտուտը՝ համապատասխանաբար ֆիզիկոսի և ինժեներ-սիստեմատեխնիկի որակավորումներով։

Դատավորը՝ Նազիկ Ամիրյանի պաշտպանին․ «Եթե այսպես շարունակվի, դիմելու եմ դատախազին ձեր դեմ քրեական գործ հարուցելու համար»

Այսօր դատարանում Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով վկաների հարցաքննություն էր

Եթե ևս մեկ հոգի դիմում գրի, ապա ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը կլուծարվի

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ևս 4 անդամներ հրաժարականի դիմում գրեցին: Ընդհանուր առմամբ արդեն 15 հոգի հրաժարականի դիմում է ներկայացրել: Այո՛, ճիշտ գուշակեցիք, բոլորը դարձյալ Կառավարության և ԿԳՄՍ կողմից ներկայացված անձինք են՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյան, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյան, ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան, Հայկական բարեգործական ընդհանուր

Պատերազմը բեմադրության առարկա չէ. Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը՝ Բաքվի «պուրակի» մասին

«Հայաստանն արժանապատիվ է իր պարտության մեջ: Պետք է արժանապատիվ լինել նաեւ հաղթանակի դեպքում», ասում է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանը

Մամուլում տարածված լուրերը, թե ինքնաթիռը ապամոնտաժվել է, չեն համապատասխանում իրականությանը

Հարգելի քաղաքացիներ, Իրանական կողմի հետ համագործակցությամբ՝ աշխատանքներ են տարվում «Fly Armenia Airways» ընկերության օդանավի տեխնիկական խնդիրները լուծելու ուղղությամբ: Հաշվի առնելով նաև, որ հարուցվել է քրեական գործ և տեղի է ունենում իրավական գործընթաց` մինչ դրանց ավարտը մանրամասներ չենք կարող հրապարակել: Հայտնում ենք նաև, որ ինքնաթիռի տեխնիկական վիճակի հետ կապված որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, և մամուլում

Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել

Ապրիլի 12-ին և 13-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակը չի փոփոխվել: Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս սահմանային իրավիճակի փոփոխություն չի արձանագրվել: ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են

Ջաբրայիլում որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարարները հայտնաբերել են ևս 2 աճյուն

Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարարները հայտնաբերել են ևս 2 աճյուն: Նրանց ինքնությունը կպարզվի դատաբժշկական փորձաքննության նմուշների նույնականացումից հետո: Զինադադարից հետո Արցախի կորուսյալ տարածքներից հայտնաբերված ու տարհանված զինծառայողների, կամավորների ու պահեստազորայինների, ինչպես նաև քաղաքացիական անձանց աճյունների ընդհանուր թիվը դարձավ 1541: ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն

Ռոբերտ Քոչարյանի COVID-19 թեստի արդյունքը հայտնի է

Ռոբերտ Քոչարյանի COVID-19 թեստի արդյունքը բացասական է: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ։

Սոցիալական երաշխիքներ են նախատեսվում մարտական գործողություններին մասնակցող պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց համար

ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող Վաչե Քալաշյանն ԱԺ ապրիլի 13-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացրեց ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծով առաջարկվում է զինվորական ծառայության մեջ որպես կամավորական ընդգրկված, զորահավաքային զորակոչի միջոցով զինվորական ծառայության մեջ գտնվող եւ պետական

«Ես չեմ ուզում, որ Ալիեւի հետ մեկտեղ թիրախավորվի խաղաղ ապրելու մեր ձգտումը»․ Լենա Նազարյան

Այս տարածաշրջանում խաղաղություն պետք է լինի բոլոր ժողովուրդներին՝ ի հեճուկս Ալիեւի, կամ, էլ ավելի լավ՝ առանց Ալիեւի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031