Օրվա լրահոսը
Էլինար Վարդանյան. «Մի քաղաքականացրեք» պետության կորուստը
Գերիների ծնողները իշխանության ուղղորդմամբ իրենց զավակներին չվերադարձնելը կապում են ընդդիմության հետ, և պահանջում են գերիների վերադարձը չքաղաքականացնել։ Իր տունն ու հողերը կորցրածը պահանջում է իր կորուստները չքաղաքականացնել։
«Մեզ համար մեր բոլոր տղերքը հերոսներ են». 185 ուսանողներ պարգևատրվեցին ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի պատվոգրերով
Մեր ժողովուրդը միշտ հաղթահարել է դժվարությունները և բոլոր ժամանակներում հաղթահարողը եղել է երիտասարդությունը
Ինչու է Նարեկ Սարգսյանին առաջադրված մեղադրանքից հանվել Մարտիրոս Սարյանի կտավի հետ կապված դրվագը
Վճռաբեկ դատարանը բավարար է համարել մեղադրանքի կողմի ներկայացրած փաստարկները
Էմիրություններում օրական իրականացվում է շուրջ 250 հազար թեստավորում
ԱՄԷ-ում գրանցվել է կորոնավիրուսից մահացության ցածր և վերականգնման բարձր ցուցանիշ: Մահացության մակարդակը յուրաքանչյուր 100,000 մարդու դիմաց կազմել է 3,7%։ Այն ընդգրկվել է աշխարհի 15 լավագույն երկրների շարքում:
«Այն իրավիճակը, որն առաջացել է արդարացման որոշման արդյունքում, անհամատեղելի է արդարադատության հետ». Գևորգ Բաղդասարյան
ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալին չեն համոզել պաշտպանների փաստարկները
«Ադրբեջանն օգտագործում է այս չափազանց զգայուն մարդասիրական հարցը՝ քաղաքական օգուտներ կորզելու նպատակով». Եվրապատգամավորները, Եվրոպայի Հայ դատի գրասենյակը և ՀՀ ՄԻՊ-ը ԵՄ-ին կոչ են անում կոնկրետ քայլեր ձեռնարկել հայ ռազմագերիներին ազատելու համար
Ադրբեջանում դեռևս առնվազն 188 հայ ռազմագերի է պահվում: Հայկական կողմը վերադարձրել է բոլոր ադրբեջանցի ռազմագերիներին:
Թիրախում Սյունիքը, Սևանն ու Երևանն են, Ադրբեջանը ամենաբարձր՝ պետական մակարդակով հավակնություններ ունի ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքի նկատմամբ. Վարուժան Գեղամյան
Ադրբեջան չի պատրաստվում խաղաղ գոյակցության հայերի հետ։ Հայաստանի կողմից նոր զիջումները ստիպելու են Ադրբեջանին Հայաստանի առջև դնել նոր պայմաններ
ՀՀ նախագահը և Արա Պապյանն անդրադարձել են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, Հայկական հարցի իրազեկման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին
Արա Պապյանը ՀՀ նախագահին ներկայացրել է Վուդրո Վիլսոնի օրերս տպագրված իրավարար վճռի թուրքերեն տարբերակը:
Տարածքային պահանջ չունենք, բայց մի օր կվերադառնանք նաև Երևան. Ալիև
Եթե մենք վերադարձնում ենք Զանգեզուրի միջանցքը, եթե օգտագործում ենք այդ ճանապարհ, կարծում եմ, որ կգա ժամանակը, երբ կվերադառնանք նաև Երևան:
«Նաիրա Զոհրաբյանի՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի, լիազորությունների դադարեցման մասին ԱԺ որոշումը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը». ՍԴ
Վճիռը ՍԴ կայքում կհրապարակվի եռօրյա ժամկետում։
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 15-20 մ/վ
«Ապրիլի 16-ին բոլոր կինոթատրոններում հայկական ֆիլմեր կցուցադրվեն». Շուշանիկ Միրզախանյան
Այդպիսով կնշանավորվի Հայ կինոյի օրը
Ռոբերտ Քոչարյանը կորոնավիրուսի թեսթ է հանձնել. նա շփվել է հաստատված վարակով անձանց հետ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօրվա դատական նիստին չէր մասնակցում: Այսօր դատարանում Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն ասաց՝ նա ունեցել է բժշկական ցուցում, որպեսզի կորոնավիրուսի թեսթ հանձնի. «Համապատասխան տեղեկանքը կա, որ համապատասխան սիմպտոմներից ելնելով է թեսթը հանձնվել: Նրա շրջապատում եղել է կորոնավիրուսով հիվանդ մարդ»: Թե ո՞վ է եղել՝ պաշտպանն ասաց կարող է հրապարակել փակ նիստում,
Չավուշօղլուն հույս է հայտնել, որ Կանադան կվերանայի իր դիրքորոշումը
Կանադայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ իրենց արտադրանքի նմանատիպ կիրառումը չի համապատասխանում ո՛չ Կանադայի արտաքին քաղաքականությանը, ո՛չ էլ Թուրքիայի կողմից տրված հավաստիացումներին, թե դրանց վերջնական օգտագործողն ինքն է լինելու:
«Բիբինի հետ ես կապ չեմ ունեցել, ծանոթ-բարեկամով չեմ առաջադրվել»․ Լեւոն Բունիաթյան
Տեղյակ չեք՝ Բիբինի ժամանակահատվածո՞ւմ է ճիշտ կառավարում եղել ՀԷՑ-ում, թե հիմա
Ադրբեջանը վերջնականապես ամրագրում է իր դիրքը` որպես անհանդուրժողականության և այլատյացության համաշխարհային կենտրոն. ՀՀ ԱԳՆ
Ադրբեջանի բարձր ղեկավարության նման մարդատյաց գործելաոճն առավել խոսուն է, քան խաղաղության և հանդուրժողականության, բազմամշակութայնության վերաբերյալ ցանկացած հայտարարություն կամ PR-ակցիա:
«Աշոտյանը, առանց բանակում 1օր ծառայելու, ստացել է փոխգնդապետի կոչում, դա համարում եմ պղծություն, մեր թիմից չեն ծառայել, բայց լկտիություն չեն ունեցել կոչում ստանալ». Վահագն Ալեքսանյան
«Ո՞վ է մեղադրում: Մեղադրողների մեծ մասը տարիներ շարունակ աչքի է ընկել նրանով, որ թալանել է, տարիներ շարունակ աչքի է ընկել բանակի թալանով: Լկտիությունն այն աստիճան է հասել, որ ծաղրում են ՀՀ վարչապետին՝ բանակին միրգ տալու համար, ասում են՝ ելակով է բանակ պահում: Երեւի պիտի եփած ցորենով պահեր: Դուք տեսել եք այդ դավաճանության մեջ մեղադրողների դղյակները, բոլորդ եք տեսել»:
«Րոպեներն անգամ կարող էին կյանքեր արժենալ, սառնասրտությունը պատերազմի ժամանակ բժշկին օգնում է ճիշտ կողմնորոշվել»
«Մենք գիտեինք՝ ինչ է մեզ սպասվում. մեծ փորձ չունենալով հանդերձ՝ փորձեցինք և պատվով դուրս եկանք բոլոր փորձություններում»
Կանադան կասեցրել է թուրքական ընկերություններին տրամադրված ռազմական արտադրանքի և տեխնոլոգիաների արտահանման արտոնագրերը
Խիստ տարակուսելի է, որ Կանադայի արտգործնախարարության կողմից հրապարակված հետաքննության մեջ գրված է. «Կանադան դիմել է Հայաստանին` տրամադրել ցանկացած տեղեկատվություն, որը կարող է օժանդակել «Բայրակթար» անօդաչուներում կանադական տեխնոլոգիաների կիրառման փաստին, սակայն Հայաստանի իշխանությունները նման տեղեկատվություն չեն տրամադրել», փաստորեն հետաքննության ընթացքում չօժանդակելով կանադական իշխանություններին։
Լավրովն ու Զարիֆը քննարկել են Արցախյան հարցը
Մենք ընդգծել ենք հակամարտության հետևանքները հաղթահարելու և ընդհանրապես երկարաժամկետ քաղաքական-դիվանագիտական կարգավորման հասնելու կարևորությունը՝ արդարացի հիմքով՝ ի շահ հայ և ադրբեջանցի ժողովուրդների, ինչպես նաև քննարկել ենք այն դերակատարությունը, որ կարող են ունենալ տարածաշրջանի երկրներն այդ գործընթացում»,- ասել է Լավրովը:
«Անհետ կորած ազգային հերոս Հովիկ Ասատրյանի եղբայրներին հիմնադրամը շահառու չի ճանաչում»․ ահազանգ պատգամավորից
Հովիկը մինչեւ այսօր անհետ կորած է։ Որեւէ մեկը տեղը չգիտի, չգիտենք, թե որտեղ փնտրել
Սիմոն Մարտիրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին
Երևանի բնակչին անզգուշությամբ մահ պատճառելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
«Երկիրը փորձադաշտ չի, որ գնաք այնտեղ ծանոթանաք»․ պատգամավորները քննադատեցին ՀԾԿՀ անդամի թեկնածուին
Ժամանակ ինձ քիչ է տրված եղել՝ հանձնաժողովի գործունեությունն ուսումնասիրելու համար։ Ես ունեմ մասնագիտական փորձ, բայց տեղափոխվելիս պետք է որոշակի ժամանակ աշխատել
Արտաշատում ավտոմեքենան մի քանի պտույտ շրջվելով՝ կողաշրջվել է. վիրավորներից 2-ը երեխաներ են, մահացածին հայտնաբերել են ջրատարում. Shamshyan.com
Մահացածին Արտաշատի հրշեջ-փրկարարները հայտնաբերել են ավտոմեքենայից մոտ 30 մետր հեռավորության վրա՝ ջրատարի մեջ, և սանդուղքով են կարողացել իջնել ջրատարի մեջ, որպեսզի կարողանան դին մոտեցնել շտապօգնության ավտոմեքենային։
Ոչ այնքան զարմանալի է Ադրբեջանի բռնապետի բացարձակ անարգանքը մարդկության հանդեպ, որքան քաղաքակիրթ մարդկության անտարբերությունն ու հանդուրժողականությունը. Արցախի ՄԻՊ
Աշխարհի աչքի առաջ Իլհամ Ալիևը ֆաշիստական ցինիզմով հրապարակայնորեն ոտնահարում և նվաստացնում է մի ողջ ժողովրդի արժանապատվություն, միտումնավոր տառապանք պատճառում զոհված զինծառայողների, անհայտ կորած ու գերեվարված անձանց հարազատներին:
Արման Թաթոյանը Գյումրիում հանդիպել է Ադրբեջանում գերության մեջ պահվող զինծառայողների ընտանիքների հետ
Քննարկվել են թե´ գերեվարված զինծառայողների, թե´ նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության հարցեր, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում ձեռնարկվող քայլերը:
Պետք է վերլուծել և քննարկել Ամուլսարի վերաբերյալ մինչ այժմ արված բոլոր գիտական և մասնագիտական ուսումնասիրությունները. ՀԲՃ
Պատասխանից հասկանալի է դառնում, որ «ԷԼԱՐԴ»-«ԹիԱրՍի» խմբի և այլ փաստաթղթերը դեռևս ամբողջովին ուսումնասիրված չեն և կարծիք չկա դեռ դրանց մասին։
Ռուսաստանը ժամանակավորապես կդադարեցնի Թուրքիայի հետ ավիահաղորդակցությունը
Մինչև հունիսի 1-ը Թուրքիայի ուղեգիր գնած զբոսաշրջիկներին խորհուրդ է տրվել փոխել հանգստի ուղղությունը
ՊՆ-ում, ԳՇ-ում հետպատերազմյան փուլի այս նշանակումները բանակին ուղղված «կոնտռոլնի կրակոցի» են նման. Տիգրան Աբրահամյան
Մարդ, ում վերջին տարիների միակ «արժանիքը» մարտի 1-ի արդեն տապալված գործով իր զինակից ընկերների դեմ ցուցմունքներ տալն էր ու այս իշխանություններին ներքաղաքական բնույթի ծառայություններ մատուցելը, պաշտոնի է նշանակվում։


















































