Օրվա լրահոսը

Արշակ Կարապետյանն իրավունքի ուժով համարվում է նշանակված ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնին

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասով և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 35.1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետներում Հանրապետության նախագահը չի ստորագրել վարչապետի կողմից ներկայացված նախագիծը և այն առարկություններով չի վերադարձրել վարչապետին

Վլադիմիր Վարդանյան. «Երեւի թե իմ փաստարկները այնքան էլ համոզիչ չեն եղել Հանրապետության նախագահի համար». «Հայկական ժամանակ»

Ես միշտ լավատես եմ, փորձում եմ միտումներ չորոնել եւ պարզապես պետք է ասեմ, որ դատական բարեփոխումների գործընթացի շրջանակներում մենք, ցավոք, բախվում ենք եւ նախկինում բախվել ենք խոչընդոտների, ինչը լավ չէ:

Գագիկ Ծառուկյանը երևի հերթական հրավառության ժամանակ հասկացել է, որ եկել է իր աստեղային ժամը, և ինքը կարող է արդեն բարձրաձայն մտածել երկրի ղեկավար դառնալու մասին. «168 ժամ»

Բացի պատգամավոր լինելուց, Մ․ Մելքումյանը նաև դասախոս է, գուցե դոկտոր, հնարավոր է՝ պրոֆեսոր, երևի՝ ամբիոնի վարիչ, ու այդպես շարունակ, ու գոնե նա լավ պետք է իմանա, որ ամենայն հարգանքով հանդերձ, Գագիկ Ծառուկյանը չի կարող լինել երկրի ղեկավար։ Այսինքն՝ տեսականորեն կարող է, պարզապես այդ դեպքում երկիր կարող է այլևս չլինել։

Իշխանությունները ռեկորդային կարճ ժամանակահատվածում կարողացան հասնել նրան, որ փոքր իսկ հնարավորության դեպքում Հայաստանը պատրաստ է լքել հասարակության կեսից ավելին. «Փաստ»

Այդուհանդերձ, որքան էլ Հայաստանից (նկատի ունենք օրվա իշխանությունը) «նեղացած» մարդկանց քանակը երբևէ քիչ չի եղել, սակայն այն այսօր ֆանտաստիկ չափերի է հասնում։

Նման «պուրակի» բացումն ակնհայտ հաստատում է Ադրբեջանում ինստիտուցիոնալ հայատյացության և թշնամանքի քարոզի պետական քաղաքականության առկայության փաստը. ՄԻՊ

Այս բացարձակ արատավոր երևույթը ևս մեկ անգամ վկայում է, որ մենք չպետք է թույլ տանք, որպեսզի մեզ թմրեցնեն ադրբեջանական կեղծ խաղաղասիրությամբ. դա պարզապես շղարշ է, որ նախատեսված է միջազգային հանրության համար:

Ծանրամարտի աշխարհի չեմպիոնը «Երևան մոլի» դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել է. Shamshyan.com

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, զանգահարել է շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածին բժիշկների հետ տեղափոխել հիվանդանոց, սակայն վրաերթի ենթարկվածը ճանապարհին՝ գիտակցության չգալով, մահացել է:   

Աննա Սարգսյանը 2-րդ տեղը զբաղեցրեց Բելառուսի շախմատային հեղինակավոր փառատոնում

Շախմատի Հայաստանի կանանց ազգային հավաքականի անդամ, կանանց միջազգային գրոսմայստեր Աննա Սարգսյանը Բելառուսի Օրշա քաղաքում անցկացված հեղինակավոր փառատոնում հանդես գալով ուժեղագույնների խմբում՝ վերջին տուրում միավորը բաժանել է նույնպես Հայաստանը ներկայացնող ՖԻԴԵ-ի վարպետ Արմեն Բարսեղյանի հետ եւ ինը հնարավորից վաստակելով 6,5 միավոր` լրացուցիչ գործակիցներով պայքարը եզրափակել է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

ԵՊՀ-ն բազմաթիվ արհավիրքներ է տեսել, սա էլ կանցնի, բայց այս գործընթացը նախագծած մարդիկ այլևս ԵՊՀ-ում տեղ չեն ունենալու. Կառլեն Խաչատրյան

Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի ապրիլի 1-ին նշանակված նիստը չկայացավ, քանի որ Կառավարության և ԿԳՄՍՆ-ի կողմից նշանակված անդամներից ոչ մեկը չէր ներկայացել նիստին` ենթադրաբար «բոյկոտելով» նիստը և ակնհայտորեն փորձելով տապալել Հոգաբարձուների խորհրդի աշխատանքը: Երեկ պարզ դարձավ, որ իշխանության 16 ներկայացուցիչներից 11-ը խորհրդից դուրս գալու դիմումներ են գրել: Ակնհայտ է,

«Միջազգային ճնշումն ու ուղերձներն իրենց ներդրումը կունենան հայ գերիների՝ անհապաղ ազատ արձակման հարցում». Արման Թաթոյան

Խոսելով հայ գերիների նկատմամբ Ադրբեջանի բռնությունների, վատ վերաբերմունքի մասին՝ Արման Թաթոյանն ասաց. «Այն, ինչ հիմա տեղի է ունենում, առանձին-առանձին բռնության դեպքեր չեն կամ սահմանափակումներ: Դրանք միջազգային չափանիշների կոպիտ խախտումներ են»:

Սադրանք, սադրանք եւ նորի՞ց սադրանք

Շատերն են ասել ու կրկնել, որ հայոց վերջապետ, այո՛, ոչ վարչապետ Նիկոլ իջևանցին անուղղելի սուտասան է, իսկ ես պնդում եմ, որ նաև ճշտասան է, և դա հանիրավի աչքաթող է արվել: Հիշենք՝ «Հայկական ժամանակ» թերթը խմբագրելու սկզբից ու պատգամավորական ամբիոնից՝ առանց թաքցնելու կամ սեթևեթանքի, նա դրսևորում էր իր հակահայ էությունը, ատելությունն իրեն ծնած ժողովրդի ու նրա

Չկա պետություն-ժողովուրդ-եկեղեցի եռամիասնությունը, ինչպես չկան Արցախն ու 5000 լուսավոր տղաները. Միքայել Մինասյան

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր ապրիլի 12-ն է։ 6 տարի առաջ այս օրը Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն ի լուր աշխարհի տիեզերական վարդապետ հռչակեց Գրիգոր Նարեկացուն, իսկ Հայոց ցեղասպանությունը բնորոշեց որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն՝ համաշխարհային ամոթանքի պատին գամելով Թուրքիային։ Այդ օրը Սուրբ Պետրոսի տաճարի

Արտակ Թովմասյան. «Եթե կառավարությունը բավարար չափով աշխատեր, այսօր այս վիճակը չէր լինի»

Այսօր Նիկոլ Փաշինյանի հետ անհետ կորած զինծառայողների ծնողների հերթական հանդիպման ընթացքում կառավարության շենքից դուրս եկավ «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանը: Լրատվամիջոցների հարցին, թե ինքը մասնակցո՞ւմ էր հանդիպմանը, նա պատասխանեց. «Ես հանդիպմանը չեմ մասնակցել: Երբ մոտեցա, հանդիպումն արդեն սկսվել էր: Քանի որ, դրսում երեւի ինչ-որ միջադեպ էր եղել, հասկանալով, որ կա ծնողների հետ

Գոյություն ուներ ջենտլմենական պայմանավորվածություն՝ խաղաղապահների վերաբերյալ․ դեսպան Հոգլանդ. (Տեսանյութ)

Անսպասելի, չտեսնված անկեղծության պահ, այսպես կարելի է բնութագրել ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահի պահվածքը, ով, ըստ ամերիկացի պաշտոնաթող դիվանագետի, անկեղծության պահին իրեն խոստովանել է՝ Մոսկվան թույլ չի տա Ղարաբաղում խաղաղություն հաստատել, նույնիսկ եթե դա լինի Լավրովի պլանը: ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ-ի նախկին համանախագահ, պաշտոնաթող դեսպան Ռիչարդ Հոգլանդն առաջինն էր, ով հենց «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում բացահայտեց

Պատրաստվում է ՀՀ ՄԻՊ-ի հատուկ հայտարարությունն Ադրբեջանում բացված այսպես կոչված «պուրակում» արցախյան պատերազմին առնչվող ցուցադրությունների վերաբերյալ

Հաշվի առնելով լրատվամիջոցների հարցումները՝ տեղեկացնում ենք, որ պատրաստվում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հատուկ հայտարարությունն Ադրբեջանում բացված այսպես կոչված «պուրակում» արցախյան պատերազմին առնչվող ցուցադրությունների վերաբերյալ: Այս պահին միայն արձանագրում ենք, որ տեղի ունեցածն ապացուցում է այն, ինչ մշտապես հայտարարում է Մարդու իրավունքների պաշտպանը. խաղաղասիրությունը մեզ համար բարձրագույն արժեք է, բայց մենք չպետք է թույլ տանք,

«Ինչպե՞ս կարելի է մտնել ցանկացած տիպի երկխոսության մեջ այս մակարդակի հայատյացության պարագայում». Արման Եղոյանը՝ Բաքվում բացված՝ Արցախյան պատերազմի ժամանակ հայերից խլված ռազմավարի պուրակի մասին

Նա առաջարկեց մի հարթակ ստեղծել Եվրախորհրդարանում, որտեղ անուն առ անուն կարող են բարձրացնել յուրաքանչյուր գերեվարված անձի խնդիրը:

Նորին Սրբութիւնը շարունակէ մօտէն հետեւիլ Մակարայ Վանքին շուրջ տեղի ունեցող զարգացումներուն

Վերջերս թուրք երիտասարդներու կողմէ երաժշտական ձեռնարկ մը տեղի ունեցած է հայոց Մակարայ Վանքի շրջափակէն ներս, որ կը գտնուի Կիպրոսի Թուրքիոյ կողմէ բռնագրաւուած բաժնին մէջ: Ձեռնարկին յաջորդած է կրօնական վայրի ոչ-վայել խնճոյք: Յիշեալ դէպքը ընդվզումի ու դատապարտութեան ալիք մը յառաջացուցած է Կիպրոսի հոգեւոր ու քաղաքական ղեկավարութեան մօտ: Կիպրոսի հայոց Կաթողիկոսական Փոխանորդ Գերշ. Տ. Խորէն Արք. Տողրամաճեան,

Դհոլ-զուռնա քամու ու հորդառատ անձրևի տակ․ Գյումրին դիմավորում էր իր չեմպիոններին

Այսօր Գյումրիի մուտքի մոտ մեծ թվով պաշտոնյաներ, քաղաքացիներ դիմավորեցին Մոսկվայում Հայաստանի դրոշը ծածանած չեմպիոններին։ Հիշեցնենք, որ ՌԴ մայրաքաղաքում կայացած Եվրոպայի առաջնությունում մեր հավաքականը, հատկապես գյումրեցի մարզիկները փայլել էին։ Մեր ծանրորդները նվաճել էին 2` ոսկե, 5 արծաթե և 5 բրոնզե մեդալ։ Մեդալներով վերադարձած Սամվել Գասպարյանին,Գոռ Մինասյանին,Վարազդատ Լալայանին, Հակոբ Մկրտչյանին, Ռաֆիկ Հարությունյանին գյումրեցիները դիմավորեցին դհոլ-զուռնայով։ Չնայած քամուն

Ինքնաբուխ տողեր՝ մի համերգից հետո

Գարի Քյոսայան ջազ քառյակը պատմեց Միշել Լեգրանի մասին

«Տեղեկությունը, որ հայ գերիներին Ադրբեջանից Հայաստան վերադարձնելիս նետել են ծովը, իրականությանը չի համապատասխանում». Հեղինե Էվինյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն էլ հայտնեց՝ նման տեղեկություն իրենց մոտ չի արձանագրվել:

«Ես չգնամ, ո՞վ գնա, թուրքը գա, մտի իմ տու̑ն». հերոսի խոսքերն են՝ ռազմաճակատ մեկնելուց առաջ

Ազատանցի Պարույր Գրիգորյանն ընկավ Շուշիի մատույցներում

Հանրապետության նախագահը պետք է օր առաջ ստորագրի ապրիլի 1-ին խորհրդարանի կողմից ընդունված օրինագիծը՝ որպես Սահմանադրությամբ ամրագրված ընտրակարգի վերականգնում

2021 թվականի ապրիլի 1-ին Ազգային ժողովն ընդունեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, որով նախատեսվում է վերացնել «ռեյտինգային» ընտրակարգը և գալիք արտահերթ ընտրություններն անցկացնել սովորական համամասնական ընտրակարգով: Մենք՝ ներքոստորագրյալ կուսակցություններս, ունենալով բազում տարաձայնություններ, համակարծիք ենք, որ «ռեյտինգային» ընտրակարգը աղավաղում էր ընտրությունների քաղաքական մրցակցության տրամաբանությունը, և այդ ընտրակարգից հրաժարումը բխում է հանրային կարծիքից ու հանրային շահից: Այս հարցը,

«Ադրբեջանին պահանջում եմ անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին». Մարինա Կալյուրանդ

Ըստ նրա՝ էական բանակցություններ չեն գնում Արցախի հետագա ճակատագրի մասին: Նա հորդորեց Ադրբեջանին նստել բանակցային սեղանի շուրջ, և քննարկումներ ընթանան Արցախի կարգավիճակի հետ կապված:

«Իսկանդեր Մ»–ի բեկորները Շուշի են բերվել Սիրիայից. Դավիթ Շահնազարյան. «Sputnik Արմենիա»

ԱԱԾ նախկին ղեկավարը վստահեցնում է, որ ադրբեջանական կազմակերպության ցուցադրած բեկորներն իրականում շատ կոպիտ սադրանք էին։ ՀՀ ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է Շուշիի մոտակայքում ադրբեջանցի սակրավորների «հայտնաբերած» և որպես «Իսկանդերի» հրթիռի բեկոր ներկայացրած զինամթերքի մասին։ Շահնազարյանը համոզված է, որ իրականում դա շատ կոպիտ կազմակերպած քաղաքական սադրանք էր Բաքվի և

Հանդիպել են Սերժ Սարգսյանն ու Սերգեյ Կոպիրկինը

Այսօր Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ղեկավար, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության հարցերը, հայ-ռուսական երկկողմ փոխգործակցության հեռանկարները, ինչպես նաև դիտարկվել է Լեռնային Ղարաբաղում ընթացած վերջին պատերազմի հետևանքների հետ կապված հարցերի լայն շրջանակ, այդ թվում` Հայաստան ռազմագերիների ու

«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» տնօրեն Վարուժան Ավետիքյանը վայր է դնում լիազորությունները

«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» տնօրեն Վարուժան Ավետիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հարգելի հայրենակիցներ, Ժամանակն է եկել, որ վայր դնեմ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրենի լիազորություններս: Այս որոշումս, որը մանրամասն քննարկել եմ Հիմնադրամի նորանշանակ խորհրդի հետ, պայմանավորված է նրանով, որ Հիմնադրամի առջև ծառացել են բոլորովին նոր մարտահրավերներ, և այն պետք է ղեկավարվի ոչ թե հասարակական հիմունքներով աշխատող

Արցախյան պատերազմում զոհված ոստիկանների պատվին ֆուտբոլային առաջնություն անցկացվեց

«Քանի որ Շուշիի պաշտպանության ժամանակ զոհված ոստիկանների մեծ մասը եղել են Տավուշի և Լոռու մարզից կազմված ոստիկանների խումբը, ինձ մոտ միտք առաջացավ՝ նրանց հիշատակին նվիրված առաջնություն կազմակերպել»։

Սերժ Սարգսյանը 2016թ. 2 շաբաթ ժամանակ էր խնդրել տարածքները հանձնելու համար. Ալիև

2016թ. պատերազմից հետո այն ժամանակ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը խոստացել էր վերադարձնել «օկուպացրած տարածքները» և դրա համար խնդրել էր երկու շաբաթ ժամանակ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Բաքվում հայկական ռազմավարի պուրակի բացման հանդիսավոր արարողությանը: Ալիևի խոսքով՝ դրան խանգարել է Երևանի ՊՊԾ գնդի գրավումը, և հենց դրա վրա էլ հիմնվելով՝ Սարգսյանը հրաժարվել է

Փայլանը բացատրություն է պահանջել Թուրքիայի փոխնախագահից Էրդողանի «գյավուր» բառի համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին իր ելույթի ժամանակ օգտագործել էր «գյավուր» (անհավատ) բառը՝ թիրախավորելով քրիստոնյաներին։ Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը, քննադատելով Էրդողանի ատելության խոսքը, այն անընդունելի է համարել: Այդ կապակցությամբ Փայլանը  գրավոր հարցապնդում է ներկայացրել խորհրդարան՝ պահանջելով Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայից պատասխանել հետևյալ հարցերին. 1) Չգիտե՞ք, որ «գյավուր»

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031