Օրվա լրահոսը

Կստեղծվի պետական հանձնաժողով, որը կմշակի պատերազմի հետևանքով վնաս կրած անձանց աջակցություն տրամադրելու կարգը՝ կարճ ժամկետում սկսելով ֆինանսական հատկացումները. Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել

Գրիգորի Մարտիրոսյանը խորհրդակցության մասնակիցներին է ներկայացրել աջակցության տրամադրման սկզբունքների նախագիծը, որը ներառում է կորսված կամ վնասված անշարժ ու շարժական գույքի, շրջանառու միջոցների ու այգիների դիմաց տրվող պետական աջակցությունը:

«Խոստովանեք, թե 92-ին ոնց եք ազատագրել Շուշին․ նույն կերպ էլ հակառակորդը հետ է վերցրել»․ Սամվել Բաբայան

Իրենք ճիշտը չեն ասում։ Ասում են, թե ա՜յ՝ դատում են Շուշիի հերոսներին․․․բայց այդ մարդիկ Շուշիի հետ կապ չունեն

Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին որպես վարձկան-ահաբեկիչներ մասնակցելու դեպքի առթիվ Մուհռաբ Մուհամմադ ալ-Շխերիի և Յուսեֆ Ալաբեթ ալ-Հաջիին մեղադրանք է առաջադրվել

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է և գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և քրեական գործը դատարան ուղարկելու միջնորդությամբ:

«Հայաստանը ոչ մի հրաման չի տվել․ Ջալալ Հարությունյանն ինքն է բոլորին արգելել բունկեր մտնել»․ Սամվել Բաբայան

Ասում են՝ երեք օր գնացի, հետո չթողեցին մտնել․․․բա հարց չի ծագո՞ւմ՝ ո՞վ չթողեց մտնել

2020թ.-ին քննված կոռուպցիոն քրեական գործերով հետապնդման ենթարկված անձանցից 671-ը պաշտոնատար անձինք և հանրային ծառայողներ են

2020թ.-ի ընթացքում քրեական գործերով նախաքննության ընթացքում վերականգնվել է շուրջ 14.2 մլրդ ՀՀ դրամի վնաս՝ կամ 2019թ.-ի համեմատ շուրջ 12.6%-ով ավելի:

«Ասացին՝ «չէ, մենք դուխով ենք, օդում հրթիռ ենք բռնում»․ 2013թ․-ից եմ ասել, որ սա է լինելու մեր վիճակը»․ Սամվել Բաբայան

Երբ ԳՇ պետն ասում է, որ երեք օր հետո հասկացավ, թե մենք պատրաստ չենք, ես առաջարկում եմ՝ թող գրավոր ներկայացնի, թե ինչն է իրեն բերել նրան, որ երրորդ օրը հասկացել է՝ բանակը պատրաստ չէ

Անկարան ու Կիևը 20 կետանոց հռչակագիր են ստորագրել. կզարգացնեն համագործակցությունը բազմաթիվ ոլորտներում

Փաստաթղթի մեջ հստակ անդրադարձ կա նաև Ղրիմի, Լուգանսկի ու Դոնբասի խնդիրներին

«Փոխնախարարը չի մասնակցել զբաղվածության պատճառով». Արթուր Մարտիրոսյանի օգնական

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստին չմասնակցելու բովանդակային խնդիր չի եղել

Որքանո՞վ ենք պատրաստ դպրոցի տնօրենի ընտրության նոր կարգին. Անահիտ Բախշյան

Կարծում եմ ԿԳՄՍ նախարարությունն ամեն կերպ պետք է ապահովեր Բագրատաշենի թ․1 միջնակարգ դպրոցի տնօրենի ընտրության ընթացքի օրինականությունը՝ որպես առաջին։

Հայաստանում 2021թ․ թողարկված եվրապարտատոմսերը սկսել են շրջանառվել Հայաստանի ֆոնդային բորսայում

Պարտատոմսերն ունեն 10 տարվա  մարման ժամկետ և 3.6% արժեկտրոնային եկամտաբերություն, որն ավելի ցածր է, քան նախորդ թողարկման պարտատոմսերի դեպքում:  

Գայանե Սահակյան․ «Կորոնավիրուսի դրական թեստով պատվաստվելուց հետո անձի վիճակը չի խորանա, առողջության վրա լրացուցիչ ծանրաբեռնվածություն չի առաջանա»

Առողջապահության նախարարն ասում է՝ աշխարհում 190 միլիոնից ավելի քաղաքացիներ են պատվաստվել «ԱստրաԶենեկա»-ով, որից կողմնակի ազդեցությունները մի քանի տասնյակ դեպքեր են

Խոսքը վերաբերում է մարդկանց կյանքին. «Nouvelles d’Arménie»-ն՝ Սյունիքում անվտանգության ապառազմականացված գոտի ստեղծելու ՄԻՊ առաջարկի անհրաժեշտության մասին

«ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հատուկ արձանագրում է, որ տեղի ունեցածն ակնհայտորեն վկայում է ՀՀ քաղաքացիների՝ Սահմանադրությամբ ամրագրված և միջազգայնորեն ճանաչված իրավունքների իրական սպառնալիքի մասին:

Ոնց է թուրքական լոլիկը մտնում Հայաստան՝ արգելքից հետո, Թուրքիայից որ բրենդային հագուստներն են թույլ տալիս, որ ներմուծեն. Քննարկում՝ ԱԺ-ում

Միքայել Մելքումյանը հորդորեց պարզ ասել՝ եթե մեր տոմատի գործարանը այդ լոլիկը փորձի ներմուծել որպես հումք՝ այդտեղ արգելանք չկա, մեր հանրությունը պետք է իմանա սրա մասին:

Փորձել է համագյուղացու քնած կնոջ հետ սեռական հարաբերություն ունենալ, այնուհետև կտրող-ծակող առարկայով հարվածել է արթնացած տանտիրոջ կրծքավանդակին. Վերիշենի բնակիչը կալանավորվել է

Վերիշեն համայնքի 30-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով, 34-138-րդ հոդվածի (բռնաբարության փորձ) 1-ին մասով և 147-րդ հոդվածի (բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը) 1-ին մասով:

Հայաստանը Սերբիայի հետ համաձայնագիր է կնքում, Մելքումյանը զգուշացնում է՝ լուր կա՝ Սերբիան պատերազմի օրերին զենք է մատակարարել Ադրբեջանին

Միքայել Մելքումյանը հարցրեց. «Տեղեկատվություն եմ ստացել, որ պատերազմի օրերին՝ հոկտեմբերի կեսերին, Սերբիան Ադրբեջանին մատակարարել է վառոդ եւ նմանատիպ բաներ, օդը կազմակերպել են, որ փակվի: Եթե նույնիսկ հարակից երկրից ՀՀ իքս ծավալի զենք է գալիս, այնտեղ գալիս է 5X, մեզ պետք է, որ փակենք օդը ու չգա»:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Սպասվում է անձրև և ամպրոպ

Վանաձորում հողի կադաստրային արժեքը թանկացել է ավելի քան 5 անգամ

Թանկանալու հետ դիմումների քանակի չի փոխվել, գրեթե նույնն է մնացել, մարդիկ դիմում են»,- խոսքը եզրափակեց Աբովյանը:

«Ես ունեմ տեղեկություն, որ Ադրբեջանն ասել է՝ առավոտ Մեղրի, երեկոյան նոր Իջևանի մասին կխոսենք». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանի հավաստմամբ՝ թուրք տնտեսագետները հաշել են, որ Ադրբեջան-Թուրքիա առևտրաշրջանառությունը կդառնա 15 միլիոն:

Արցախում բարեկարգում են Հայրենական պատերազմին նվիրված հուշարձանները

Ընդհանուր առմամբ, բարեկարգման ենթակա հուշարձանների ցանկում ներառված է 58 հուշարձան, դրանցից 29-ն արդեն բարեկարգվել է:

Սահմանվել են հանրակրթական ուսումնական հաստատություններում 2020-2021 ուստարվա ավարտի ժամկետները

Պետական ուսումնական հաստատություններում շաբաթվա 5-օրյա կամ 6-օրյա տևողությունը սահմանում է ուսումնական հաստատությունը, իսկ ոչ պետական ուսումնական հաստատությունում՝ հիմնադիրը:

ՏՄՊՊՀ-ն եւ ՍԱԾ-ն առանց զգուշացնելու ստուգումներ են իրականացնելու. Գեղամ Գեւորգյան

ՏՄՊՊՀ նախագահը ձվի շուկայում հարուցած վարույթից մանրամասներ չի հրապարակում, որպեսզի չխոչընդոտի ընթացքին

Հարձակում են գործել լրագրողի տան վրա

Նման դեպքերը պետք է բացառվեն։ Խոսքի ազատությունը չպետք է բռնության ենթարկվի։ ԱՀ ոստիկանությունից պահանջում ենք այս դեպքը չկոծկել, չսատարել լրագրողի տան վրա խուլիգանական հարձակում գործած անձին։

Փաշինյանն ունի՞ Պուտինի «դաբրոն». Սանդիկովի բացատրությունները

Չէի ուզենա քննարկել ՌԴ ԶԼՄ-ների այս կամ այն հայտարարությունները, որովհետեւ պետք է նախ հասկանալ իրենց մոտիվացիան, դրդապատճառները, թե ինչու են այս կամ այն կարծիքը տարածում, կամ ով է հովանավորում այդ ԶԼՄ-ներին»: Հարցին՝ ասենք, կարող է Քոչարյանի՞ն են պաշտպանում՝ Սանդիկովը պատասխանեց, որ Ռուսաստանը այլ դրդապատճառներ կարող է ունենալ:

Սուրեն Պարսյան. Մրցակցության հանձնաժողովը մոլորեցնում է հանրությանը, իրականում կաթնամթերքի գները բարձրացել են

Կաթնամթերքի շուկայի առանձին ապրանքախմբերում, օրինակ՝ կարագի, թթվասերի և այլն, գործում են գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողներ, որոնք վերահսկում են ոչ միայն մեծածախ, այլ նաև մանրածախ շուկաները։

Անահիտ Ավանեսյան․ «Մենք սահմանել ենք նշաձող՝ մինչեւ 700 հազար անձի կորոնավիրուսի դեմ պատվաստում իրականացնել»

Պատվաստումը կամավոր է եւ այն կիրականացվի ըստ հերթագրման առաջնահերթության

Հայաստանում ոչ բարեկեցիկ պայմաններից փրկվել է 35 արջ. բանտարկված արջերի փրկության ծրագիրը մրցանակի է արժանացել

Կենտրոնում պահվող 19 գորշ արջերից 16-ն առաջին ձյան հետ քուն են մտել, իսկ մյուս երեք գորշ արջերը, թեպետ ձմռան ամիսներին մշտական քուն չեն մտել, գիշերային ժամերին մի քանի ժամ անընդմեջ քնել են:

«Նույն բանն է, ինչ ինձանից կոսմոսից հարցնեք». Սանդիկովը՝ գերիների վերադարձի մասին տեղեկություն չունի, բայց վստահ է՝ Փաշինյանը կվերադարձնի

Հարցին՝ Փաշինյանը ձեր կարծիքով ի վիճակի լինելո՞ւ է, կարողանալո՞ւ է վերադարձնել, թե անզոր է այստեղ՝ նա պատասխանեց. «Իմ կարծիքով ի վիճակի է, որովհետեւ այստեղ խոսքը ոչ թե մեկ անձի մասին է, այլ՝ պետության: Դա մեր պետության գերակա շահն է, գտնում եմ, որ պետության ղեկավարը անում է, ուզում եւ պարտավոր է այդ խնդիրը լուծել»:

Ֆուտբոլի առաջնությունը նվիրված էր պատերազմում նահատակված ոստիկանության ծառայողների հիշատակին

Համառ պայքարի արդյունքում 1-ին տեղում Լոռու մարզի թիմն էր, 2-րդ տեղում՝ Շիրակը, 3-րդ և 4-րդ տեղերը գրավել են համապատասխանաբար Տավուշի և Գեղարքունիքի թիմերը։

«Արման Դիլանյանի՝ ՍԴ նախագահ դառնալու վերաբերյալ որոշում բնության մեջ գոյություն չունի»

Ապրիլի 14-ին ՀՀ վարչական դատարանը շարունակելու է Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի՝ ընդդեմ ՍԴ գործող նախագահ Արման Դիլանյանի հայցի քննությունը։ Այս հայցով Էդգար Ղազարյանը վիճարկում է Արման Դիլանյանի՝ որպես ՍԴ նախագահի պաշտոնավարման լեգիտիմությունը եւ որպես դրա հետեւանք՝ նաեւ Արման Դիլանյանի կողմից ՍԴ աշխատակազմի ղեկավարի պաշտոնից իրեն ազատելու 2020թ.-ի որոշման օրինականությունը։ Ի դեպ, ՍԴ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031