Օրվա լրահոսը
Միջգերատեսչական հանձնաժողովը շարունակում է ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի կիրարկման ընթացքի վերաբերյալ նիստերը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ այսօր կառավարությունում կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի ընթացքում զեկուցվել են ՀԸԳՀ ճանապարհային քարտեզով նախատեսված միգրացիայի, հանրային ծառայությունների կարգավորման, տարածքային կառավարման, թափոնների կառավարման, սպառողների իրավունքների պաշտպանության, թվային ֆինանսական ծառայությունների և ճանապարհային անվտանգությանը վերաբերյալ 2020 և
Անհրաժեշտ է, որ Ադրբեջանը ամբողջությամբ համագործակցի դատարանի հետ՝ տրամադրելով տեղեկատվություն այդ անձանց գտնվելու վայրի մասին, որոնք ներկայացված են դատարանի ցուցակի համաձայն. Տաթեւիկ Հայրապետյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հանձնաժողովի նիստում քննարկվեց հակամարտության հումանիտար հետևանքների մասին հարցը: Այդ հարցով համապարփակ զեկույց պատրաստող իսլանդացի Փոուլ Գավանը ներկայացրեց հակամարտության հետևանքով գերության մեջ հայտված և անհայտ կորածների ճակատագրի վերաբերյալ հայտարարության նախնական տեքստ: Հստակ արձանագրվում էր, որ համաձայն 2021
Բաքվում բացվել է հայկական ռազմավարի պուրակ
Բաքվում բացվել է Արցախյան պատերազմի ժամանակ հայերից խլած ռազմավարի պուրակ: Պուրակի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ինչպես հաղորդում է Interfax.az-ը, պուրակը զբաղեցնում է 5 հեկտար տարածք: Այնտեղ ներկայացված է ավելի քան 300 նմուշ, այդ թվում մոտ 150 միավոր ծանր տեխնիկա, տանկեր, մարտական մեքենաներ, հրետանային սարքեր, զենիթահրթիռային համալիրներ, հրազեն, ռազմական տրանսպորտ: Պատրաստեց՝
Փաստաբաններին կոչ ենք անում պաշտպանական մարտավարություն ընտրելիս մնալ կոռեկտության և մասնագիտական էթիկայի շրջանակներում. ՀՔԾ
Քրեական գործով մեղադրյալ Ռոբերտ Նազարյանի պաշտպաններ Գագիկ Խաչիկյանը և Սասուն Ռաֆաելյանն այսօր հայտարարություն են տարածել` նշելով, թե իբրև ՀՀ հատուկ քննչական ծառայությունը սույն թվականի ապրիլի 10-ին տարածած հաղորդագրությամբ փորձել է «տպավորություն ստեղծել», որ «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանը ինչ-որ առնչություն ունի երևակայական չարաշահումների կատարմանը»` միաժամանակ ՀՔԾ-ին հորդորելով «օգտագործել դեռևս առկա հնարավորությունը և
Հանձնաժողովից առավել նրբանկատ և անաչառ աշխատանք է ակնկալվում
Տեղի է ունեցել ԱՀ ՆԱ Պետական պարգևների և պատվավոր կոչումների շնորհման հարցերի քննարկման հանձնաժողովի անդրանիկ նիստը
«Մեր ծանրորդների ելույթները կարելի է փառահեղ անվանել». Հայաստանի ծանրամարտի հավաքականը վերադարձել է Եվրոպայի առաջնությունից
«Հետևելով մեր ծանրորդների ելույթներին՝ հավատով ես լցվում. 2-3 տարի հետո այս հավաքականը, անկասկած, լինելու է աշխարհում ուժեղագույններից մեկը». Գիլոյան
Հայկակ Արշամյան. «Ես իմ որոշումը կայացրել եմ վաղուց, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի գործունեությունը արդյունավետ չէ». Ա1+
«Նախանցած նիստի ժամանակ, երբ հասկացանք, որ անընդհատ ճգնաժամ է, չենք կարողանում Հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրություն անել, որոշեցի, որ այնտեղ լինելն անիմաստ է»։
Միքայել Մինասյան. 2020թ. պատերազմի հանգամանքների հետաքննությունը և պատասխանատուներին պատժելն իմ կյանքի մնացած մասի գործն է. կպատժվեն բոլորը
5000 ճակատագիր է ընդհատվել Նիկոլի սանձազերծած պատերազմի հետևանքով: 5000 ընտանիք վշտի մեջ է իշխանական ստի պատճառով: 5000 հայրենասեր կմոռացվի հանուն նրա, որ Նիկոլը չկրի արժանի պատիժը: Դրա համար անհրաժեշտ է միայն մեկ բան, այն է՝ 3 միլիոն մարդ չբողոքի երեսպաշտության դեմ:
Սերժ Սարգսյանի կողմից ենթադրյալ գաղտնի տեղեկություններ հրապարակելու վերաբերյալ դատախազությունը դիմել է Ռազմական ոստիկանություն. «Ազատություն»
Սերժ Սարգսյանը, հերքելով մեղադրանքները, թե նաև իր պաշտոնավարման 10 տարիների ընթացքում բանակը թալանվել է, գործող իշխանությանը պատերազմի ընթացքում ու դրանից առաջ կատարած թալանի համար էր մեղադրել։
«Արցախի խորհրդարանը երախտապարտ է Կիպրոսի և կիպրահայ հասարակությանը՝ արցախահությանը մշտապես աջակցելու և հայ ժողովրդի կողքին լինելու համար»
ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն իր խորին երախտագիտությունն է հայտնել «Համերաշխության շարժում» կուսակցության առաջնորդ, Եվրախորհրդարանի նախկին պատգամավոր Էլենի Թեոխարիուսին
Պատերազմի ընթացքում ցուցաբերած արիության և կատարած սխրանքների համար Վաղարշակ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել հոսպիտալում բուժվող զինծառայողներին, հանձնել մեդալներ և պատվոգրեր
ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ
ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել
ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:
Անխոնջ հոգեւորականը, գիտնականը, մանկավարժը և արվեստագետը հոգով ու մտքով ամուր կապված էր Հայրենիքի հետ. Արմեն Սարգսյանը ցավակցել է Հայր Հարություն վարդապետ Պզտիկյանի մահվան կապակցությամբ
Նա շրջել է ողջ Հայոց աշխարհում, մեկիկ-մեկիկ գրի առել և նկարագրել ու նկարահանել մեր վանքերը, եկեղեցիները, պատմական հուշարձանները: Նրա բեղուն գրչի տակից դուրս են եկել հայագիտական տասնյակ ուսումնասիրություններ, ճանապարհորդական հուշագրություններ, հայ ժողովրդի պատմությանը և մշակույթին նվիրված ակնարկներ, սրտացավ ու սուր դիտարկումներ մեր նոր իրականության վերաբերյալ:
Ծանոթ տղամարդուց 1 միլիոն 700 հազար դրամ էր շորթել, նրա մասին արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով. մայր ու դուստր ձերբակալվել են
49-ամյա կինը շորթմամբ պահանջված 200 հազար դրամը ստանալուց հետո Ղուկասավան համայնքի գերեզմանոցում բռնվեց և բերման ենթարկվեց ոստիկանության Մասիսի բաժին։
«Հայաստանը մեծ ներուժ ունի տիեզերական հետազոտությունների և տեխնոլոգիաների զարգացման համար». գիտահանրամատչելի կոնֆերանս՝ նվիրված Տիեզերքի նվաճման 60-ամյակին
Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի (ՄՄԳԿ) նախաձեռնությամբ ապրիլի 10-12-ը նշվում է «Տիեզերագնացության օրը»։ Միջոցառումների շրջանակում «Դոմ Մոսկվի» կենտրոնը Վ. Համբարձումյանի անվ․ Բյուրականի աստղադիտարանի հետ կազմակերպել է միջազգային գիտահանրամատչելի կոնֆերանս «Տիեզերական հետազոտությունները և ժամանակակից տեխնոլոգիաները» թեմայով, որը նվիրված է Տիեզերքի նվաճման 60-ամյակին։ Կոնֆերանսի մասնակիցներն են հայ և ռուս առաջատար գիտնականներ և փորձագետներ։ «Տիեզերագնացության օրվան
«Սերժ Սարգսյանը շատ շուտով 2018-ի պատասխանն էլ կտա». Արմեն Աշոտյան
Ըստ Արմեն Աշոտյանի՝ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը ստեղծված էր քաղաքական նպատակներով:
«Հանձնել է իրենց որդիներին գերության. եթե հոժար կամքով ասում են, որ դա լավ է՝ չեմ կարծում, որ հանգիստ քուն կունենան երբեւիցե». Լարիսա Ալավերդյան
«Այս ճանապարհն Ադրբեջանին կբերի այնպիսի դաշտ, որտեղ նա չի կարող մերժել, այլապես կստացվի հակադրվել միջազգային իրավունքին»
Տուժողը հայտնել էր՝ իբր ընկնել էր, վնասվածքի բնույթը, սակայն, այլ բան էր հուշում. Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը
Նավասարդյան փողոցում կենցաղային հարցերի շուրջ վիճել էին, քաշքշել իրար, և վեճն ավարտվել էր դանակահարությամբ։
«5 տարի անց Ռուսաստանը դուրս է գալու․ մենք չգիտենք Թուրքիայի եւ մյուսների դերը»․ Սամվել Բաբայան
Դրոշ տնկելով այլեւս հարց չի լուծվելու, պատրաստ պետք է լինենք
«Ընտրություններն արդեն սարքած են, Ընտրական օրենսգրքի փոփոխությունը կեղծված է». Արմեն Աշոտյան
Ըստ Արմեն Աշոտյանի՝ այսօր ընդդիմությունն այն միասնականությունը չունի, ինչ Հայրենիքի փրկության շարժման միջոցառումների գագաթնակետում:
Աբովյանում անհիմն վեճն ավարտվել էր կրակոցներով
29-ամյա երիտասարդը, բացատրական աշխատանքի արդյունքում, դեպքից ժամեր անց ներկայացավ բաժին ու խոստովանեց, որ ինքն է իր անվամբ հաշվառված որսորդական հրացանից կրակոցներ արձակել 18-ամյա երիտասարդի ուղղությամբ։
«Նման խոսակցություն հետս չի ունեցել՝ ոչ Նիկոլ Փաշինյանը, ոչ որեւէ այլ մեկը»․ Սամվել Բաբայան
Երեսուն տարի այս դաշտում եմ, ձեզ թվում է՝ ինձ որեւէ մեկը կարող է համոզե՞լ
Այն, ինչի համար գնացել էի Մոսկվա, այս անգամ չստացվեց, դրա համար կա մեկ պատճառ. Սիմոն Մարտիրոսյան. Ա1+
«Շարժվում ենք դեպի Տոկիո։ Այնտեղ արդեն 200 տոկոսանոց մարզավիճակով կմասնակցեմ»
«Գեներալների «պագոններ» ունեցողներին ո՞նց բացատրես»․ Սամվել Բաբայանը՝ 10%-ով պայթած «Իսկանդերի» մասին
«Առաջնահերթ՝ ես չեմ ուզում հաստատել՝ կիրառվե՞լ է, թե ոչ, բայց սա դնենք մի կողմ։ Բացատրեմ, որ ամեն հրթիռ ունի անձնագիր եւ ամեն տարի ստուգում է անցնում։ «Իսկանդերն» ունի մի քանի տեսակի հրթիռ, այդ թվում՝ հակահետեւակային»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը՝ անդրադառնալով հարցին, թե 2020թ․ պատերազմում
Բարեգործական ցուցահանդես-վաճառքի հասույթը տրամադրվեց Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին
Հավաքագրվել է 4,033,000 ՀՀ դրամ, որից 2․6 միլիոնը՝ աճուրդից, 1,433,000 դրամը՝ գինիների վաճառքից, համտեսից և նվիրաբերություններից։
Անհետ կորած զինվորի ծնող. «Թող իմ միակ որդին երկու ոտք չունենա, մեկ աչք չունենա, միայն թե ողջ լինի, ես ուզում եմ նրանից լսել «մամ ջան» բառը»
Պետք լինի՝ շենքերն էլ կայրենք, այնքան ժամանակ՝ մինչեւ մեր զավակների հարցերը լուծվեն։ Չի կարելի այդքան խաղալ մեր հույզերի, մեր զգացումների հետ։ Մենք կորցնելու ոչինչ չունենք այլեւս։
Կստեղծվի պետական հանձնաժողով, որը կմշակի պատերազմի հետևանքով վնաս կրած անձանց աջակցություն տրամադրելու կարգը՝ կարճ ժամկետում սկսելով ֆինանսական հատկացումները. Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել
Գրիգորի Մարտիրոսյանը խորհրդակցության մասնակիցներին է ներկայացրել աջակցության տրամադրման սկզբունքների նախագիծը, որը ներառում է կորսված կամ վնասված անշարժ ու շարժական գույքի, շրջանառու միջոցների ու այգիների դիմաց տրվող պետական աջակցությունը:
«Խոստովանեք, թե 92-ին ոնց եք ազատագրել Շուշին․ նույն կերպ էլ հակառակորդը հետ է վերցրել»․ Սամվել Բաբայան
Իրենք ճիշտը չեն ասում։ Ասում են, թե ա՜յ՝ դատում են Շուշիի հերոսներին․․․բայց այդ մարդիկ Շուշիի հետ կապ չունեն
«Պետք է ուսումնասիրվի բերրի հողը, որի վրա 13 տարիների ընթացքում բուծվել է Նիկոլ Փաշինյանը». Արա Հակոբյան
«Նիկոլ Փաշինյանը գնում է ընտրությունների՝ պարտադրված»
Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին որպես վարձկան-ահաբեկիչներ մասնակցելու դեպքի առթիվ Մուհռաբ Մուհամմադ ալ-Շխերիի և Յուսեֆ Ալաբեթ ալ-Հաջիին մեղադրանք է առաջադրվել
Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է և գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և քրեական գործը դատարան ուղարկելու միջնորդությամբ:


















































