Օրվա լրահոսը
Սահմանադրական դատարանը ստացել է ՀՀ նախագահի դիմումը
Դիմումի նախնական ուսումնասիրման համար սահմանված է 20-օրյա ժամկետ։
Առողջապահության նախարարությունը սահմանել է տարիքային խմբեր «Սպուտնիկ Վ»-ի եւ «ԱստրաԶենեկա»-ի պատվաստանյութերը կիրառելու համար
Այս սահմանափակումը կիրառվելու է երկու-երեք շաբաթվա ընթացքում, մինչեւ պատվաստանյութի նոր խմբաքանակ ժամանի Հայաստան:
Վերականգնվում է Սյունիքի մարզով անցնող մոտ 2 կմ երկարությամբ ճանապարհահատվածը
Ճանապարհի վերականգնումը կնպաստի նաև զբոսաշրջության զարգացմանը։ Խոտ գյուղի հարակից տարածքում են գտնվում պատմական եկեղեցիներ, քարանձավներ‚ մ.թ.ա. 2-1 հազարամյակների դամբարանադաշտեր:
Բռնցքամարտի բաց առաջնություն՝ նվիրված արցախյան պատերազմում զոհվածների հիշատակին
Ապրիլի 9-11-ը ՀՀ Լոռու մարզպետարանի աջակցությամբ Վանաձորի բռնցքամարտի մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվեց արցախյան պատերազմներում զոհված հայորդիների հիշատակին նվիրված 2007-2010թթ ծնված պատանիների բռնցքամարտի բաց առաջնություն: Ողջույնի խոսքով հանդես եկավ Լոռու փոխմարզպետ Քաջայր Նիկողոսյանը: Կարևորելով մրցաշարի խորհուրդը՝ Ք. Նիկողոսյանը մարզի ղեկավարի և իր անունից շնորհավորեց բոլոր մասնակիցներին ու մրցանակակիրներին: Վերջիններիս մարզպետի տեղակալը նաև պատվոգրեր հանձնեց: Լոռու մարզպետարան
«Կունենանք գերիների վերադարձ. Ադրբեջանի քաղաքական ռեսուրսները գնալով սպառվելու են»
Միջազգային իրավունքի փորձագետ Արա Ղազարյանը վստահեցրեց՝ սա իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական Խծաբերդի հատվածում գերի ընկածների հարազատները ապրիլի 9-ին փակել էին ՀՀ Շիրակի մարզի գրեթե բոլոր ճանապարհները` պահանջելով հստակեցնել իրենց տղաների հայրենադարձման հարցը։ Հիշեցնենք՝ մեկ օր առաջ «Էրեբունի» օդանավակայանում մեծ թվով գերիների հարազատներ սպասում էին իրենց որդիների վերադարձին, սակայն ինքնաթիռը դատարկ էր ժամանել։ «Առավոտի» հետ
Նազելի Բաղդասարյանը՝ գերիների վերադարձի հարցով չստացված PR-ի մասին
Գերիների վերադարձի մասին լուրը տարածողներից մեկը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանն էր: Այսօր ԱԺ-ում, երբ փորձեցինք գերիների հարցով մեկնաբանություն ստանալ՝ նա հրաժարվեց պատասխանել՝ ասելով, որ չունի մեկնաբանություն. «Խորհուրդ եմ տալիս ընդհանրապես լսել իմ պատասխանը»,- ասաց նա: Լրագրողների զարմանքին՝ ո՞ր պատասխանը, դուք չեք պատասխանում ընդհանրապես՝ նա արձագանքեց. «Դիտեք իմ հարցազրույցը, պատասխանը ունկնդրեք, դրանից ավելի ոչ
Զերծ մնալ արցախեան նուաստացուցիչ պարտութիւնը թրքական շահերը սպասարկող քաղաքական արարքներով ամբողջացնելէ. ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական Կոմիտէի յայտարարութիւն
Թուրքիան է՛ ու կը մնայ մեր թշնամին, այնքան ատեն որ չէ ճանչցած Հայոց ցեղասպանութիւնը, չէ հատուցած մեր պատմական բոլոր իրաւունքները:
Գանձակ այցի ընթացքում թուրք պաշտոնյան անհիմն հայտարարություններ է արել Հայաստանի վերաբերյալ
Ալթունը մեկնել է Ադրբեջանի զինուժի կողմից օկուպացված Աղդամ (Ակնա) քաղաք, ապա այցելել Գյանջա (Գանձակ) քաղաք, որը հրթիռակոծման էր ենթարկվել Արցախի զինուժի կողմից՝ ի պատասխան ադրբեջանական ագրեսիայի։
«Ծառուկյանը հայտ է ներկայացնում՝ դառնալու վարչապետ, որովհետեւ ինքը հաջողակ մարդ է, ձեռքը դրեց սպորտի վրա՝ արձանագրեցինք հաջողություններ». Մելքումյան
«Մի տարրական բան եմ ասում՝ սպորտը քանդված վիճակում էր, հենց որ Գագիկ Ծառուկյանը ձեռքը դրեց սպորտի վրա, այդ ոլորտում մենք արձանագրեցինք հաջողություններ»: Դիտարկմանը, որ ախր Արցախը սպորտ չէ, էլի, բիզնես կառավարել չէ՝ Մելքումյանը պատասխանեց. «Եղածները որ գիտեին, ի՞նչ արեցին»:
Արման Նավասարդյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ապրիլի 13-ին․ ԱԳՆ
Արման Նավասարդյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ապրիլի 13-ին, ժամը 18:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում։
Վերջին հրաժեշտը տեղի կունենա ապրիլի 14-ին, ժամը 13:00-ին՝ նույն վայրից։
Անահիտ Ավանեսյան․ «Առողջանալուց հետո կորոնավիրուսը թողնում է դեռ չուսումնասիրված հետեւանքներ»
Առողջապահության նախարարն ասում է՝ ծայրահեղ ծանր հիվանդների թիվը մեծ է
Նոր Նորքի բենզալցակայանի աշխատակցի դեմ ավազակային հարձակման գործը դեռ բողոքարկման փուլում է
Նախաքննական մարմինը չի իրականացրել առերես հարցաքննություն Դատարանն անթույլատրելի չճանաչելով՝ որպես կասկածյալ տված ցուցմունքը, թույլ է տվել դատական սխալ, որոնք ըստ փաստաբանի, իրենց բնույթով էական են, քանի որ ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի, հիմք է կայացված դատական ակտը բեկանելու համար: Մկրտիչ Բաբայանը մեղադրվել էր Քրեական օրենսգրքի
Բեկորային նռնակ, դիպուկահար հրացան, ինքնաձիգներ. կամովին հանձնվել է մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք ԱԱԾ բացատրական աշխատանքների արդյունքում
ԱԱԾ են հանձնել 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի ընթացքում իրենց կողմից Արցախի Հանրապետության տարածքում հայտնաբերված և Հայաստանի Հանրապետություն տեղափոխված, հրազեն հանդիսացող «ԱԿ-74» մոդելի, 5,45 մմ տրամաչափի 3 միավոր ինքնաձիգներ, «ՍՎԴ» տեսակի, 7,62մմ տրամաչափի 1 միավոր դիպուկահար հրացան՝ օպտիկական նշանառության սարքով, ինչպես նաև ռազմամթերք հանդիսացող 5,45մմ տրամաչափի 1925 միավոր մարտական փամփուշտներ՝ նախատեսված «ԱԿ-74» ինքնաձիգների, «ՌՊԿ-74» տեսակի ձեռքի գնդացիրների և դրանց մոդիֆիկացիաների համար, 40մմ տրամաչափի 1 միավոր բեկորային նռնակ՝ նախատեսված նռնականետերից կրակելու համար, մարտական շեղբավոր սառը զենք հանդիսացող՝ «Կալաշնիկով» ինքնաձիգի 3 միավոր սվին-դանակ, ինչպես նաև տարբեր տեսակի այլ ռազմամթերք:
Մելքումյանը՝ Ծառուկյանի որդու շքեղ հարսանիքի մասին. «Կենտրոնանալ ընտանիքի, մարդու անձնական միջոցառման վրա եւ դա սարքել չգիտեմ ի՞նչ»
«Դա անձնական խնդիր է, այդ արձագանքը նախընտրական բնույթ ունի, այլ պարագայում կարող է ոչ էլ կենտրոնանային սրա վրա»:
Վարչապետի սահմանադրական բարեփոխումների նախաձեռնությունը լիովին ձախողված է. 7 կուսակցությունների հայտարարությունը
Մենք ազդարարում ենք, որ ՀՀ կառավարությունը սահմանադրորեն իրեն վերապահված պարտականությունները չկատարելու իր կեցուածքով ինքն իրեն դնում է հրաժարական տվածի կարգավիճակում։
Կյանքից հեռացել է գիտության վաստակավոր գործիչ, ԳԱԱ ակադեմիկոս Ադոլֆ Մանթաշյանը
Առանձնակի ուշադրության է արժանի Ադոլֆ Մանթաշյանի կողմից ստեղծված նոր գիտական ուղղությունը՝ պնդաֆազ և գազաֆազ անօրգանական միացությունների փոխակերպումն ազատ ռադիկալային շղթայական ռեակցիաների ազդեցությամբ: Մշակված մոտեցումը նոր հնարավորություններ է ստեղծում մետաղական հանքային հումքի վերամշակման գործում, որը ներառում է ծծումբ պարունակող միացություններ և օքսիդներ: Դրա հիման վրա մշակվել է պերլիտի և քվարցիտի մաքրման արդյունավետ եղանակ:
Անանուն հեղինակի դուետներ, գումարած գեղանկարչություն` «Արամ Խաչատրյան» համերգասրահի «նոր բեմում»
«Առավոտն» անդրադարձել էր Էդուարդ Թոփչյանի ղեկավարած Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կողմից նախաձեռնած կամերային համերգներին, որոնք տեղի են ունենում ոչ միայն «Արամ Խաչատրյան» համերգասրահի բեմում, այլեւ փետրվարից` Լուիզ Մանուկ-Սիմոնի անվան նորաբաց սրահում։ Կեսկատակ-կեսլուրջ էլ նշել էինք, որ ֆիլհարմոնիկի տնօրինությունը օգտագործում է համերգասրահի յուրաքանչյուր քառակուսի մետրը։ Ասվածի հավաստումն էր օրերս առաջին անգամ համերգասրահի ճեմասրահում կայացած կամերային երաժշտության
Արշակ Կարապետյան. Ավարտում եմ աշխատանքս Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ
Այս պահին դադարել են ընդամենը աշխատանքային հարաբերությունները և որևէ ինտրիգ, կոնֆլիկտ, սկանդալ, լարվածություն պետք չէ փնտրել։
ԱԻՆ-ն անցած շաբաթ գրանցել է 540 դեպք, արձանագրվել է մահվան 16 դեպք
Արձանագրվել է թունավորման 11 դեպք:
Ոչ ոք պաշտպանված չէ, քանի դեռ պաշտպանված չեն բոլո՛րը. իրականացնել ռազմավարություն, որը պատվաստումների հասանելիության արդարացի հնարավորություն կստեղծի. ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն
Անհրաժեշտ են պարզ և արագ գործողություններ՝ վերացնելու աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի արտադրման, ձեռքբերման և տարածման խոչընդոտները
«Չեմ կարող սուտ էմոցիա խաղալ»
Հարցազրույց Երեւանի պատանի հանդիսատեսի պետական թատրոնի դերասանուհի Նազիկ Բաղդասարյանի հետ – Նազիկ, ինչո՞վ էր պայմանավորված դերասանի մասնագիտության ընտրությունը: – Երբ 9-րդ դասարան էի, որոշել էի ընդունվել Ժուռնալիստիկայի կամ Ռոմանագերմանական ֆակուլտետ, բայց այն ամենը, ինչ կապված է եղել արվեստի հետ, միշտ սիրել եմ ու մի օր, երբ արդեն 10-րդ դասարան էի, որոշեցի, որ պետք է ընդունվեմ
ՄԻՊ-ն առաջարկում է արդյունավետ վերահսկողության մեխանիզմներ ներդնել սոցիալական աջակցության մարմինների նկատմամբ
Նպաստների համակարգում վերահսկողության մեխանիզմներն արդյունավետ չեն. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդում
«Գիտուժ» համայնքը ստիպված է հերթական անգամ արձանագրել իր խիստ անհամաձայնությունը. Կառավարության և ԱԺ-ի կողմից իրականացվող ոչ ռազմավարական քայլերն անհամաչափ են գիտության զարգացումը արգելակող խնդիրներին
Թեև մարտի 3-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ԱԺ-ի ամբիոնից համոզվածություն հայտնեց, որ լուծումներ են գտնվելու հատկացումների աճն ամրագրելու համար, սակայն մինչ այսօր օրենքով ամրագրմանը համարժեք այլընտրանքային մեխանիզմներ առաջարկված չեն:
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք
Ստացիոնար բուժում է ստանում 33 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում
«Կրթությունը ներդրում է, որը միշտ քեզ հետ է». Էրիկա Քինգը՝ ֆուլբրայթ ծրագրի ու հայ մասնակիցների մասին
Ես լավ կրթության ջատագով եմ, դրանից շահում է ոչ միայն անհատը, այլ երկիրը
«Նոր տրագիկոմեդիա ԵՊՀ-ում. ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի իշխանական թևի 11 ներկայացուցիչներ, առանց որևէ բացատրության, անդամությունից հրաժարվելու մասին դիմում են գրել». Խաչիկ Աբաջյան
Չի՛ կարելի Մայր բուհն այսպես քանդել, չի՛ կարելի:
Կարելի է վերսկսել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո հայ-ադրբեջանական հանդիպումները. Կարասին
Նա նշել է, որ այժմ հարցերի հիմնական բլոկը կապված է մարդասիրական խնդիրների լուծման հետ՝ ռազմագերիների փոխանակման ավարտ, զոհերի, մարմինների վերադարձ, փախստականներ և նրանց ապրելու համար պայմանների ստեղծում: Նրա խոսքով՝ սուր դրված է նաև Լեռնային Ղարաբաղի և դրա շուրջ գտնվող տարածքի ականազերծման հարցը:
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 510 նոր դեպք, արձանագրվել է մահվան 18 դեպք
Ունենք 873 առողջացած
Հադրութի շրջանում իրականացված որոնումներն արդյունք չեն տվել. հայ զինծառայողների աճյուններ կամ մասունքներ չեն հայտնաբերվել
Որոնողական աշխատանքներ այսօր չեն կատարվի:
Տեղեկություններ կան, որ վարչապետի և գեներալիտետի վերջին հանդիպման ժամանակ վարչապետը հավաստիացրել է, որ ոչ մի քննություն չի լինելու. Էդմոն Մարուքյան
Պաշտոնապես կարող ենք արձանագրել, որ իշխանությունն անկարող է պատասխան տալ իր կողմից պատերազմն ապաշնորհ կառավարելու ազգակործան հետևանքների համար։


















































