Օրվա լրահոսը

Մեկ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցում կտրվի շուրջ 7000 ուսանողի 

Ծրագրում ընդգրկված շահառուների 82 տոկոսը ՀՀ պետական բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողներ են, 18 տոկոսը` ոչ պետական հաստատությունների  ուսանող:

«Հափշտակությունն ինձ համար զարմանալի է»․ Գյումրու ավստրիական հիվանդանոցի տնօրենը՝ քրգործի մասին

Նա նաև կարծում է, որ ոստիկանությանը սխալ տվյալներ է տվել ինչ-որ մեկը, որը կբացահայտվի նախաքննության ժամանակ։

«Ձեր երեխաները թանկ են բոլորիս համար». ՀՀ նախագահն ընդունել է «Զինվորի ծնող» նախաձեռնության մի խումբ ներկայացուցիչների

Հանդիպման մասնակիցները նախագահ Սարգսյանին են ներկայացրել իրենց մտահոգող հարցերը, որոնք մասնավորապես վերաբերել են ժամկետային զինծառայողների բարոյահոգեբանական աջակցությանը, պետության կողմից նրանց նկատմամբ ուշադրությանը, ինչպես նաև իրավական մի շարք հարցերի:

«Դուք ձեր ընտրած այս «Ընտրական օրենսգրքով» փորելու եք ձեր քաղաքական գերեզմանը, սա լինելու է ձեր ավարտը». Մարուքյանի, Ալեն Սիմոնյանի եւ Ռուբեն Ռուբինյանի բանավեճը

«Երբ խոսվում է խաղի կանոնների փոփոխության մասին, ես կրկին կդիմեմ 2018-ի Էդմոն Մարուքյանի օգնությանը: Ասում էր՝ հիմա ունենք ռեյտինգային համակարգի վերացման շանս, այո՛, խաղի կանոնները փոխվում են ընտրություններից անմիջապես առաջ, բայց խաղի կանոնները լիբերալացվում են: Կրկին ոչինչ չունեմ ավելացնելու, ստորագրում եմ 2018-ի Էդմոն Մարուքյանի ասածների տակ»:

«Աղտոտվածության հիմնական պատճառը կենցաղային, շինարարական աղբն է». Երևանյան լիճը մաքրվում է

Երևանյան ջրամբարը կառուցվել է 1970թ.-ին՝ Հրազդան գետի վրա, նախկին Նոր Կողբ գյուղի վայրում:

«Ստացվում է, որ իշխանության քիմքին հաճո թեկնածուներին անցկացնելու պատրվակով փորձ է կատարվում փոխել օրենք, ինչի պատճառով ճգնաժամ է առաջանում ամբողջ բուհական համակարգում»

Վահե Հովհաննիսյան. «Տարօրինակ է, որ «սաբոտաժը» պետության կողմից է իրականացվում: Սովորաբար լինում է հակառակը»

«Մենք պատրաստվում էինք Բորիսի անունով կոչել դասասենյակներից մեկը, երբ տեղեկությունը եկավ, որ մեր շրջանավարտներից փոխգնդապետ Հակոբյանը, որն արդեն 4 ամիս է անհայտ կորածների ցուցակում էր՝ ևս զոհվել է»

Տանկիստ Բորիս Եսայանի ընտանիքում երեք որդի էին, սակայն մեծ որդին մի քանի տարի առաջ ավտովթարից էր զոհվել, իսկ Բորիսն, որը տան փոքր որդին էր, միշտ շեշտում էր, որ պատերազմից հետո վերադառնալու է, և իրենց տունը շենացնի։

Արկադի Տեր-Թադևոսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ապրիլի 2-ին

Ապրիլի 3-ին, ժամը 11.00-ին, Կոնդի Սբ.Հովհաննես եկեղեցում տեղի կունենա հոգևոր արարողակարգ: Արկադի Հովհաննեսի Տեր-Թադևոսյանը, դեռևս կենդանության օրոք հայտնած ցանկության համաձայն, կհուղարկավորվի Դավիթաշենի ընտանեկան գերեզմանոցում, ապրիլի 3-ին, ժամը 13.00-ին:

Պատերազմի մասնակիցները կգտնե՞ն իրենց տեղն աշխատաշուկայում

Տղաները հաճախ խնդիրների են բախվում

Հաստատվել է բուհերի ընդունելության նոր կարգը

Նա նաև տեղեկացրել է, որ այս տարի բուհերի դիմորդները հանձնելու են երկու քննություն, ինչը կբացառի նախորդ տարի առաջացած չնախատեսված խնդիրները, որոնք առաջ էին եկել, նաև համավարակով պայմանավորված, մեկ քննությամբ ընդունելություն կատարելու պատճառով:

Նախատեսվում է ավելացնել սոցփաթեթի շահառու շուրջ 147,500 քաղաքացու համար տրամադրվող ծառայությունները

Հարկ է նշել, որ սոցփաթեթի շահառու չեն հանդիսանում քաղաքական, պետական վարչական պաշտոն զբաղեցնող և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք:

Ալիևը «Ղարաբաղյան նշան» մեդալով է պարգևատրել Էրդողանի փեսա Սելչուք Բայրաքթարին

Թուրքական լրատվամիջոցներն, անդրադառնալով Սելչուք Բայրաքթարի պարգևատրմանը, գրել են, որ նրա ընկերության արտադրած անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) որոշիչ դեր են ունեցել արցախյան երկրորդ պատերազմում:

Ռուս խաղաղապահներն արգելում են օտարերկրյա քաղաքացիների, լրագրողների եւ կազմակերպությունների մուտքը Արցախ

«BBC News»-ի, «France 24»-ի, AFP լրատվական գործակալության լրագրողներին ու օպերատորներին, «Ազնավուր» հիմնադրամի կամավորը, միջազգային մարդասիրական «Հալո Թրասթ» կազմակերպության կամավորներին թույլ չեն տվել այցելել Արցախ

Ստեփան Ծատուրյանն ազատվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալի պաշտոնից

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՈՐՈՇՈՒՄ 1 Ապրիլի 2021, 317 – Ա ՍՏԵՓԱՆ ԾԱՏՈՒՐՅԱՆԻՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ստեփան Ծատուրյանին ազատել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալի պաշտոնից: Նիկոլ Փաշինյան

«Պետք է սկսել կառուցելուց, ոչ թե վաճառելուց: ԵՊՀ շենքը, որն ամենագեղեցիկ շենքերից է, իհարկե, ենթակա չէ վաճառքի». Գեղամ Գևորգյան

Բուհում տիրող համավարակային իրավիճակը Գ. Գևորգյանը բավականին մտահոգիչ որակեց՝ նշելով, որ միայն վերջերս է դուրս գրվել հիվանդանոցից:

«Գոռ Գեւորգյանը ամեն անգամ խոսում է համախմբման մասին՝ մոռանալով, որ առաջինն ինքն է խախտել դա ու համախմբման պահին արագ լքել թիմը». Արփի Դավոյան

Ամեն օր խոսում է բարձրագույն արժեքներից, վեհ գաղափարներից: Այսօր էլ ասաց, թե էական չէ՝ ով կլինի այս խորհրդարանում: Էական է, պարոն Գեւորգյան: Այս խորհրդարանում պետք լինեն մարդիկ, որոնք ցանկացած պարագայում պետք է հավատարիմ մնան այն գաղափարներին, որով եկել են խորհրդարան, դահլիճ, այս շենք, զբաղվում են օրինաստեղծ գործունեությամբ, ոչ թե հարմար պահի գնում ու պաշտպանում ուրիշ մարդկանց շահերը:

«Իշխանությունները փորձում են կազմաքանդել բուհական համակարգը, վերջնականապես քանդել ԵՊՀ-ն». Կառլեն Խաչատրյան

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի այսօր հրավիրված նիստը չի կայացել՝ քվեակազմի բացակայության պատճառով. 32 անդամներից ներկա էին 14-ը:

«Հիմա այդ ընտրատարածքից ընտրված 15-20 պատգամավորներ ինձ փորձում եք համոզել, որ դուք ներկայացնում եք այդ շրջա՞նը». Հովհաննես Իգիթյան

Ռեյտինգային պատգամավորները թող ներեն ինձ: Ժողովուրդ, մի կուսակցություն ներկայացնում էր 10 հոգի, կուսակցության ներկայացուցիչները նույնիսկ իրար դեմ էին դուրս գալիս: Հիմա այդ ընտրատարածքից ընտրված 15-20 պատգամավորներ ինձ փորձում եք համոզել, որ դուք ներկայացնում եք այդ շրջա՞նը:

Գեղամ Նազարյանի վստահեցմամբ՝ Լելե թեփի օպերացիայի իրական նպատակը ոչ թե քարոզչությունն է եղել, այլ հենց բանակի ողնաշարը ջարդելը

Գեղամ Նազարյանը հայտնեց՝ հավաքել են մեծաթիվ նյութեր, և դրա մեկ տոկոսն էլ բավական է, որ իր բնութագրմամբ՝ պատկերավոր ասած՝ ժողովուրդն այս վարչախմբին գամի անարգանքի սյունին:

Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհուրդը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ երկրորդ բանաձևն է ընդունել

Բանաձևով Սլովակիայի Հանրապետության կառավարությանը, Եվրամիությանը և միջազգային կազմակերպություններին կոչ է արվում ապահովել պատերազմական հանցագործությունների, այդ թվում՝ կասետային զինամթերքի օգտագործման վերաբերյալ բոլոր մեղադրանքների պատշաճ քննությունը, բոլոր ռազմագերիների և խաղաղ բնակիչների անհապաղ ազատ արձակումը, միջազգային մարդասիրական կազմակերպությունների մուտքը Լեռնային Ղարաբաղ՝ առանց սահմանափակումների:

«Որպես լավ տղա հո չե՞ն ընտրելու քեզ, քեզ ընտրելու են՝ որպես կուսակցության անդամ». Սերգեյ Բագրատյան

«Բոլոր ընտրախախտումները, որ եղել են, այդ չարիքը եղել է մեծամասնական ընտրակարգից: Սա մեր դժբախտությունն է եղել տարիներ շարունակ»:

Էդմոն Մարուքյանը Փաշինյանի եւ Քոչարյանի հետ կոալիցիա կազմելը բացառում է

Ինչ վերաբերում է նախընտրական ցուցակին, նա նշեց, որ հիմա անլուրջ է ցուցակ գրելը, դեռ վաղ է

Դիպլոմներ՝ 700.000 դրամի դիմաց, պետպատվերի շրջանակներում ֆինանսավորում՝ երեխաներին հիվանդանոցում ձևական գրանցելու միջոցով. կոռուպցիոն չարաշահումներ Շիրակի մարզում

Շիրակի մարզի Ձիթհանքով համայնքի ավագանու տարբեր նիստերի արձանագրությունների համաձայն՝ նույն գյուղի թվով 9 բնակիչների անուններով, որպես սոցիալական անապահով ընտանիքներին հատկացվող օգնություն, պարբերաբար ելքագրվել են տարբեր չափերի՝ ընդհանուր 75000-ից մինչև 350000 ՀՀ դրամ գումարներ: Մինչդեռ այդ անձինք կամ ամբողջությամբ, կամ մասնակիորեն դրանք չեն ստացել

«Սա անում են, որ վաղը մյուս օրը Ստեփանակերտը հանձնեն՝ որեւէ մեկը դուրս չգա իրենց խմբակցությունից»․ Մարուքյան

Իսկ հիմա բերում են ընտրակարգ, որով ժողովուրդն ընտրում է ցուցակի առաջին համարին՝ վարչապետին, նա էլ նշանակում է պատգամավորներին

Էրդողանն ընդունել է Ադրբեջանի փոխվարչապետին

Հանդիպմանը նաև ներկա են գտնվել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն և ազգային հետախուզական ծառայության ղեկավար Հաքան Ֆիդանը:

Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ նորանշանակ դեսպանը կներդնի բոլոր ջանքերը հայ-բրիտանական միջպետական օրակարգն ավելի հարստացնելու ուղղությամբ

Կարևորելով փոխգործակցության ներուժի լիարժեք օգտագործումը՝ Արմեն Սարգսյանը և դեսպան Գալագերը, որպես համագործակցության ուղղություններ նշել են տնտեսության, գիտության, կրթության, արհեստական բանականության ոլորտները

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը

Արման Բաբաջանյանի, Սերգեյ Բագրատյանի, Վահագն Հովակիմյանի, Համազասպ Դանիելյանի հեղինակած նախագիծն ընդունվեց 83 կողմ ձայնով

«Մահերի՝ «AstraZeneca» պատվաստանյութի ներարկման հետ կապը դեռ պետք է ապացուցվի»․ Նարեկ Զեյնալյան

Վստահեցնում եմ, որ ՀՀ-ն առաջիկայում այլ արտադրողներից եւս պատվաստանյութ ձեռք կբերի

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ասկերանի վերին ենթաշրջանի Ավետարանոց համայնքի տարածքից փրկարարները հայտնաբերել են ևս մեկ աճյուն

Զինադադարից հետո հայտնաբերված կամ հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1527 է, որից 27-ը` ենթադրաբար քաղաքացիական անձինք են։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031