Օրվա լրահոսը
Միմիայն ներկայիս իշխանություններն են պատասխանատու․ մի՛ փնտրեք այլ երևակայական պատճառներ․ Արեգ Միքայելյան
Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանի ֆեյսբուքյան գրառումը Սիրելի հայրենակիցներ, մեր երկրի համար շատ օրհասական պահ է։ Ցավոք, ոչ բոլորն են հասկանում պահի կարևորությունը, և ոմանք շարունակում են պաշտպանել ներկայիս ձախողված իշխանություններին։ Պետք է մի բան հասկանալ (հատկապես դիմում եմ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներին)․ եթե 2018թ․-ից սկսած ժողովուրդը խաղաղ ու համբերատար հանդուրժում էր կառավարության բոլոր արարքները (լավ
Քաջարանի համայնքապետարանը կոչ է անում սատարել Զինված ուժերին
Քաջարանի համայնքապետարանը հայտարարություն է տարածել. «Սիրելի՛ հայրենակիցներ, երկրում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը պահանջում է քաղաքացիական բարձր իրավագիտակցություն։ Վարչապետի պաշտոնը զբաղեցնող իրեն սպառած անձը ի զորու չէ սթափ գնահատել դրությունը և կամովին վայր դնել իշխանությունը, ավելին, իր ոչ ադեկվատ գործելակերպով կարծես փորձում է երկիրը տանել նոր ցնցումների, հրահրել քաղաքացիական բախումներ, ժողովրդի ու բանակի միջև ընդհարումներ։ Սա անթույլատրելի,
Կա երկու ելք` կամ փոխել ողջ ավագ սպայակազմը, կամ անցնցում հեռանալ․ Վիգեն Սարգսյան
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը Երբ երկրի Զինված ուժերի ողջ վերնախավը հանրայնորեն հայտնում է անվստահություն պատերազմի պայմաններում իր գերագույն հրամանատարի պաշտոնը զբաղեցնող անձին, կա երկու ելք` կամ փոխել ողջ ավագ սպայակազմը, կամ անցնցում հեռանալ: Երրորդը տրված չէ: Հատկապես` ռազմական իրական սպառնալիքի առերեսվող պետության պարագայում: Առաջին տարբերակը կնշանակեր` թողնել բանակն առանց հրամկազմի և,
Իրավիճակը պետք է լուծվի առանց բռնության. ԵԱՀԿ նախագահը Հայաստանի մասին
ԵԱՀԿ գործող նախագահ Ան Լինդեն մտահոգություն է հայտնել Հայաստանի զարգացումների վերաբերյալ: Այդ կապակցությամբ նա գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում: «Մտահոգված եմ Հայաստանի վերջին զարգացումներով: Կոչ եմ անում բոլոր կողմերին գործել խաղաղ ճանապարհով՝ հավատարիմ ժողովրդավարական արժեքների և օրենքի գերակայության մասին ԵԱՀԿ հանձնառություններին: Իրավիճակը պետք է լուծվի առանց բռնության»,- ասվում է հայտարարության մեջ: Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Զորակցում եմ մեր Զինված ուժերի անմիջական ղեկավարությանը․ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումը Հարգելի հայրենակիցներ, Այսօր իշխանական որոշ ներկայացուցիչներ Զինված ուժերի անմիջական ղեկավարության հայտարարությունը որակեցին որպես զինված հեղաշրջման փորձ: Մինչդեռ դա այդպես չի կարող լինել: Եթե ինքներս մեզ այսպիսի հարց տանք, ինչ պետք է անեին Զինված ուժերը, եթե օրինակ պարզեին, որ Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնատար անձինք իրենց վարքագծով ռազմական սպառնալիք
Օրինակ վերցրեք զինված ուժերից, անցեք ժողովրդի կողմը՝ փրկելով ոստիկանության ծառայողի ձեր պատիվն ու արժանապատվությունը. հայտարարություն
Ոստիկանության պետի նախկին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանի, արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանի հայտարարությունը Հայաստանի ոստիկանության հարգելի սպաներ ու շարքայիններ, Մոտեցավ պատմական պահը ազատվելու հայրենիքի դավաճանից ու վերջ դնելու թրքաբարո իշխանավորների կապանքներին: Դա գիտակցեցին երկրի զինված ուժերը, որի ղեկավարությունը, հանձինս գլխավոր շտաբի, կտրուկ պահանջեցին գլխավոր պետական դավաճանի հրաժարականը: Հարգելի կոլեգաներ, Այս պահին դուք եք մնացել այն
Այսօր, երբ խաթարված է մեր ազգային անվտանգությունը, գործելու ժա՛մն է․ ԱԱԾ նախկին բարձրաստիճան աշխատակիցների հայտարարությունը
ՀՀ ԱԱԾ նախկին բարձրաստիճան աշխատակիցները հայտարարություն են տարածել. «ՀՀ ԱԱԾ տնօրեն Ա. Աբազյանին, ԱԱԾ բարձրաստիճան սպաներին, բոլոր աշխատակիցներին Ս.թ. նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված հայտարարությունից հետո հայրենի կառավարության կողմից ձեռնարկված քայլերը վկայում են այն մասին, որ այս իշխանությունը ոչ միայն ի զորու չէ լուծելու մեր պետականության առջեւ ծառացած խնդիրները, վերականգնելու եւ
Կոչ ենք անում բոլոր կողմերին ցուցաբերել առավելագույն զգոնություն ու զսպվածություն և մնալ Սահմանադրության ու օրինականության շրջանակներում․ «Հանրապետություն»
«Հանրապետություն» կուսակցության հայտարությունը «Հանրապետություն» կուսակցությունը գտնում է, որ ստեղծվել է պատային իրավիճակ. այլևս ոչ Գլխավոր շտաբը կարող է հրաժարվել իր հայտարարությունից, ոչ վարչապետը՝ իր կողմնակիցներին Հանրապետության հրապարակ հրավիրելու կոչից: Ուստի այս պայմաններում կոչ ենք անում բոլոր կողմերին ցուցաբերել առավելագույն զգոնություն ու զսպվածություն և մնալ Սահմանադրության ու օրինականության շրջանակներում, համատեղ որոնել իրավիճակից դուրս գալու տրամաբանական ելքեր՝
Եվրամիությունը Հայաստանի ԶՈՒ-ին չեզոքություն պահպանելու կոչ է անում
Եվրամիությունն ուշադիր հետևում է Հայաստանի զարգացումներին և կոչ է անում բոլոր դերակատարներին հանդարտություն պահպանել և խուսափել ցանկացած հռետորաբանությունից, որը կարող է հանգեցնել հետագա սրացման: Այս մասին ասվում է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոյի հայտարարության մեջ: «Քաղաքական տարաձայնությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով՝ խստորեն հետևելով խորհրդարանական ժողովրդավարության գործընթացներին և սկզբունքներին: Ըստ Հայաստանի Սահմանադրության՝
«Միայն պետք է խոսենք՝ ինչպես է լինելու իր հրաժարականի օրակարգը, ինչ ճանապարհով է նա հրաժարական տալու». Արթուր Վանեցյանը՝ Նիկոլ Փաշինյանին
Նա հայտնեց՝ Բաղրամյան պողոտայում իրենց ցույցերը կլինեն անժամկետ, շուրջօրյա ժողովրդին կոչ են անում գալ Բաղրամյան պողոտա:
Հանրապետության հրապարակում գտնվել է 10200 մարդ, Ազատության հրապարակում՝ 5400 մարդ
ԻՔՄ հաղորդագրությունը փետրվարի 25-ին Երևանում տեղի ունեցած ակցիաների մասնակիցների քանակի վերաբերյալ Այսօր՝ փետրվարի 25-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով Երևանի Հանրապետության հրապարակում են հավաքվել նրա աջակիցները։ Նշենք, որ վարչապետը աջակիցներին Հանրապետության հրապարակ գալու կոչ արել էր կեսօրին, սակայն ավելի ուշ հայտարարել էր, որ այնտեղ ելույթով հանդես կգա 16։00-ին։ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» Հանրապետության հրապարակում աերոնկարահանում է իրականացրել
ԼՂ-ում «Իսկանդեր» չի կիրառվել. Ռուսաստանի ՊՆ-ն հայտարարություն է տարածել
«Ըստ ամենայնի՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին մոլորության մեջ են գցել, ինչի արդյունքում նա օգտագործել է ոչ ճշգրիտ տեղեկատվություն»,- հայտարարել են գերատեսչությունից:
«ԳՇ հայտարարության մեջ ուժ կիրառելու սպառնալիք չկար». Բորիս Նավասարդյան
«Հեղաշրջման փորձ» ձեւակերպման հետ կապված ես երկակի վերաբերմունք ունեմ
Փաշինյանը զանգահարել է Պուտինին և քննարկել երկրում ստեղծված իրավիճակը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել են Հայաստանում ստեղծված իրավիճակը: Հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցած հեռախոսազրույցի մասին տեղեկացրել է Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Քննարկվել է Հայաստանում ստեղծված իրավիճակը,- ասել է Պեսկովը:- Պուտինը կողմ է արտահայտվել Հայաստանում հանդարտության և կարգուկանոնի պահպանմանը, օրենքի շրջանակում իրավիճակի կարգավորմանը: Ռուսական պետության ղեկավարը նաև կողմերին զսպվածության
Անթույլատրելի է նախագահի նկատմամբ ճնշման որևէ փորձ. ՀՀ նախագահի աշխատակազմի արձագանքը
ՀՀ նախագահի աշխատակազմը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկությունը ստացել է ՀՀ զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմի հայտարարությունից հետո:
«Ընդդիմադիր գործընկերներին առաջարկում եմ դադարեցնել ակցիաները»․ Փաշինյան
Քաղաքական ուժերի ներկայացուցիչներին հրավիրում եմ քննարկումների՝ հետագա անելիքների վերաբերյալ
«Մի հատ գնացեք, էդ մարդուն չկպնեն հանկարծ». Արթուր Վանեցյանը՝ Վարդգես Գասպարիի մասին
Ոստիկանները, Վարդգես Գասպարիին ոտքերից ու ձեռքերից բռնած, բարձրացրին գետնից ու հեռացրին:
Նիկոլ Փաշինյան. «Ես ուզում եմ բոլորիցդ ներողություն խնդրել, որ անընդհատ ասում ենք՝ վերջ թավիշին, վերջ թավիշին, չենք անում»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Հանրապետության հրապարակի հավաքի ժամանակ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրապետությունում ստեղծված իրավիճակի կապակցությամբ հավաք է հրավիրել Հանրապետության հրապարակում, որում հանդես է եկել ելույթով: Ստորև ներկայացվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքի սղագրությունն ամբողջությամբ. «Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ: Նախ մեկ րոպե լռությամբ և խոնարհումով մեր
Թուրքիայում ուզում են, որ Նիկոլ Փաշինյանն իրենց շահերը սպասարկի. Միքայել Մելքումյանը`Մեւլութ Չավուշօղլուի հայտարարության մասին
«Հայաստանում իշխանության ստատուս քվոն Թուրքիայի համար շատ ձեռնտու է»
Միջադեպ՝ Նիկոլ Փաշինյանի երթի ժամանակ. «Քո հետևից կգան դեռ»
Քաղաքացու արտահայտությունից հետո Նիկոլ Փաշինյանը ձեռքը վեր պարզեց ու ասաց. «Հանգիստ, հանգիստ, քո հետևից կգան»:
Այս պահին Ucom-ի ցանցի հնարավորություններն ընդլայնված են, ներդրվել են հավելյալ ռեսուրսներ որակի ապահովման համար
Հարգելի՛ գործընկերներ, Ucom ընկերության ձայնային ծառայություններից օգտվող բաժանորդները կարճատև անհարմարություն են ունեցել տվյալների փոխանցման և որոշ դեպքերում նաև ձայնային ծառայություներից օգտվելիս։ Այս պահին ցանցի հնարավորություններն ընդլայնված են, ներդրվել են հավելյալ ռեսուրսներ որակի ապահովման համար։ Աշխատանքն իրականացվել է Ucom և Ericsson ընկերությունների տեխնիկական մասնագետների գործակցությամբ։ Հայցում ենք Ձեր ներողամտությունը։ «Յուքոմ» ՓԲԸ մամլո ծառայություն
Կոչ ենք անում բոլոր կողմերին ցուցաբերել առավելագույն զգոնություն ու զսպվածություն և մնալ Սահմանադրության ու օրինականության շրջանակներում․ «Հանրապետություն»
«Հանրապետություն» կուսակցության հայտարությունը «Հանրապետություն» կուսակցությունը գտնում է, որ ստեղծվել է պատային իրավիճակ. այլևս ո՛չ Գլխավոր շտաբը կարող է հրաժարվել իր հայտարարությունից, ո՛չ վարչապետը՝ իր կողմնակիցներին Հանրապետության հրապարակ հրավիրելու կոչից: Ուստի այս պայմաններում կոչ ենք անում բոլոր կողմերին ցուցաբերել առավելագույն զգոնություն ու զսպվածություն և մնալ Սահմանադրության ու օրինականության շրջանակներում, համատեղ որոնել իրավիճակից դուրս գալու տրամաբանական ելքեր՝
Կը դատապարտեմ Հայաստանի մէջ պատահած յեղաշրջման փորձը․ Կարո Փայլան
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր, ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) անդամ Կարո Փայլանի ֆեյսբուքյան գրառումը Կը դատապարտեմ Հայաստանի մէջ պատահած յեղաշրջման փորձը։ Կոչ կ՚ուղղեմ Հայաստանի ժողովուրդին՝ տէր կանգնելու ժողովրդավարութեան։
«Եղբայրասպան պատերազմը կկործանի պետությունը». Միքայել Մելքումյանը` Նիկոլ Փաշինյանին
«Եթե երկիրը եվս մի քանի օր մնա այս պիկի, ճգնաժամի վիճակում, դա նշանակում է, որ մենք պետականություն ենք կորցնում»
Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են Հայաստանում ստեղծված իրավիճակը
Ռուսական կողմի նախաձեռնությամբ փետրվարի 25-ին կայացել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգույի հեռախոսազրույցը։ Ռազմավարական դաշնակից երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Հայաստանում ստեղծված իրավիճակը։ Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից իրականացվող առաքելությանը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի
Կոչ եմ անում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին չստորագրել Նիկոլ Փաշինյանի առաջարկը․ Էդմոն Մարուքյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան գրառումը Վարչապետի վերջին օրերի գործողությունները միտված են եղել առանց այդ էլ շարքից դուրս եկած բանակը գլխատելուն՝ ՀՀ գլխավոր շտաբի գեներալներին պաշտոններից ազատելու միջոցով, ինչը բացարձակ դատապարտելի է հետպատերազմյան Հայաստանում։ Կոչ եմ անում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին չստորագրել Նիկոլ Փաշինյանի առաջարկը, պահպանել ՀՀ զինված ուժերը՝ իր գեներալ առաջնորդներով,
Մենք ամուր կանգնած ենք Պաշտպանության նախարարության, Գլխավոր շտաբի կողքին․ Գորիսի համայնքապետ
Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի ֆեյսբուքյան գրառումը Շնորհակալություն Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին և ողջ շտաբին, այս պատմական և վճռական պահին հայի և Հայաստանի Հանրապետության կողքին կանգնելու համար։ Մենք ամուր կանգնած ենք Պաշտպանության նախարարության, Գլխավոր շտաբի կողքին և համոզված ենք, որ րոպե առաջ այս տխրահռչակ և դավաճան իշխանությունը պետք է հեռանա և վերջ պետք է դրվի
ԱԺ-ի մոտ տեղադրվում են վրաններ ու վառարաններ
ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը արձագանքեց՝ ճիշտ կանի, որ միանգամից գնա իր հին բնակավայր, որովհետեւ Կոնդի ամառանոցներին սովորել է. «Ասում էր՝ կարոտել եմ հին բնակարանը: Գնա քո բնակարանը եւ սպասի կալանքի փաստաթղթին»:
Իր պարտության մեջ անգամ «Իսկանդերին» մեղավոր հանած Նիկոլ Փաշինյանը, ժողովրդին փողոց դուրս բերելով, ևս մեկ անգամ ապացուցում է իր ոչ պետականամետ մտածելակերպը. Արտակ Թովմասյան
«Թովմասյան» բարեգործական հիմնադրամի ղեկավար Արտակ Թովմասյանի ֆեյսբուքյան գրառումը Այն մասին, ինչ այսօր կատարվում է Երևանի փողոցներում, ես զգուշացրել էի դեռևս նոյեմբերի 16-ին` իմ ելույթում։ Ես ասել էի, որ մեր երկիրը շատ խորը տնտեսական, քաղաքական և կառավարման ճգնաժամի մեջ է։ Իշխանության վարած արտաքին պարտվողական քաղաքականության հետևանքով` ներքին քաղաքականությունը կարող է հանգեցնել քաղաքացիական բախումների: Այսօր արդեն Հայաստանում
ԱԺ դարպասները փակ են, «Իմ քայլի» պատգամավորները խորհրդարանում չեն. Միքայել Մելքումյան
Խորհրդարանի արտահերթ նիստ չի կայանա


















































