Օրվա լրահոսը
Մենք ամուր կանգնած ենք Պաշտպանության նախարարության, Գլխավոր շտաբի կողքին․ Գորիսի համայնքապետ
Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի ֆեյսբուքյան գրառումը Շնորհակալություն Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին և ողջ շտաբին, այս պատմական և վճռական պահին հայի և Հայաստանի Հանրապետության կողքին կանգնելու համար։ Մենք ամուր կանգնած ենք Պաշտպանության նախարարության, Գլխավոր շտաբի կողքին և համոզված ենք, որ րոպե առաջ այս տխրահռչակ և դավաճան իշխանությունը պետք է հեռանա և վերջ պետք է դրվի
ԱԺ-ի մոտ տեղադրվում են վրաններ ու վառարաններ
ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը արձագանքեց՝ ճիշտ կանի, որ միանգամից գնա իր հին բնակավայր, որովհետեւ Կոնդի ամառանոցներին սովորել է. «Ասում էր՝ կարոտել եմ հին բնակարանը: Գնա քո բնակարանը եւ սպասի կալանքի փաստաթղթին»:
Իր պարտության մեջ անգամ «Իսկանդերին» մեղավոր հանած Նիկոլ Փաշինյանը, ժողովրդին փողոց դուրս բերելով, ևս մեկ անգամ ապացուցում է իր ոչ պետականամետ մտածելակերպը. Արտակ Թովմասյան
«Թովմասյան» բարեգործական հիմնադրամի ղեկավար Արտակ Թովմասյանի ֆեյսբուքյան գրառումը Այն մասին, ինչ այսօր կատարվում է Երևանի փողոցներում, ես զգուշացրել էի դեռևս նոյեմբերի 16-ին` իմ ելույթում։ Ես ասել էի, որ մեր երկիրը շատ խորը տնտեսական, քաղաքական և կառավարման ճգնաժամի մեջ է։ Իշխանության վարած արտաքին պարտվողական քաղաքականության հետևանքով` ներքին քաղաքականությունը կարող է հանգեցնել քաղաքացիական բախումների: Այսօր արդեն Հայաստանում
ԱԺ դարպասները փակ են, «Իմ քայլի» պատգամավորները խորհրդարանում չեն. Միքայել Մելքումյան
Խորհրդարանի արտահերթ նիստ չի կայանա
«Հիմա տեսա՞ք ինչ եղավ, սա հաղթանակ է». Հայրենիքի փրկության շարժման անդամները ԱԺ-ի մոտ են
ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ամոթանք տվեց Փաշինյանին, որ իրեն աջակցություն են հայտնում Թուրքիայի պաշտոնյաները: Նա վստահեցրեց, որ Փաշինյանին շատ լավ է ճանաչում, նա ունակ է մարդկանց տանելու արյունահեղության. «Թափող էիր, թուրքի արյունը թափեիր, ոչ թե թուրքին մատաղ անեիր Արցախը, Շուշին ու 5000 երիտասարդների»:
Կրթության ոլորտն ԱԱՀ-ով հարկելու մեխանիզմի ներդրման հարցը հավելյալ քննարկման կարիք ունի․ Մխիթար Հայրապետյան
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը փետրվարի 24-ին հանդիպեց «Մեկ ձայն» անկախ դպրոցների հայկական ասոցիացիա հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Շամամ Գեւորգյանի, ասոցիացիայի անդամներ՝ «Այբ» դպրոցի ուսուցիչ Արամ Փախչանյանի, «Ուսում» դպրոցի համահիմնադիր Հայկազ Նավասարդյանի եւ «Փոքրիկ իշխան» դպրոցի գործադիր տնօրեն Մարիա Խախամյանի հետ: Քննարկվեց գործադիր իշխանության ներկայացրած
ԱՄՆ դեսպանատունը շեշտում է քաղաքական տարաձայնությունները երկխոսությամբ կարգավորելու ուղին
Միացյալ Նահանգների դեսպանությունը ուշադրությամբ հետևում է հայաստանյան ընթացիկ զարգացումներին, այդ թվում՝ համապատասխան շահագրգիռ կողմերի հայտարարություններին։ Մենք բոլոր կողմերին խրախուսում ենք հանդես բերել հանգստություն, զսպվածություն և խաղաղ ու առանց բռնության թուլացնել լարվածությունը։ Միացյալ Նահանգները, մեր ընդհանուր արժեքներին համահունչ սատարելով Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին, շեշտում է ժողովրդավարական հաստատությունների և գործընթացների կարևորությունը քաղաքական տարաձայնությունները երկխոսությամբ կարգավորելու ճանապարհին։ ՀՀ-ում ԱՄՆ
Հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակը պահպանվել է
Փետրվարի 24-ին և 25-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակը պահպանվել է, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահմանային
Քննչական կոմիտեն հորդորում է չտրվել սադրանքների, զերծ մնալ անօրինական գործողություններից
ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է լիարժեքորեն իրականացնել օրենքով իրեն վերապահված լիազորություններն ու գործառույթները:
Լուսինե Բադալյան․ Բացառում եմ Մարտի 1-ի իրադարձությունների կրկնությունը
«Քաղաքական հայտարարությունը այդպիսի կառույցների կողմից համարում եմ անընդունելի»
Սամվել Բաբայան. Կա՛նգ առեք։ Բոլորին առաջարկում եմ սեփական մեղադրանքները հրապարակներից տեղափոխել իրավական դաշտ
Պարտության և կապիտուլյացիայի համար պետք է պատասխան տան բոլոր մեղավորները: Բայց դրա համար կան դատարաններ ու իրավական համակարգ:
Ֆիրդուսի թաղամասի սեփականատերերը պահանջում են տարածքը հանել գերակա շահից
Ֆիրդուսիի բնակիչները բնապահպանական հարցերի շուրջ քննարկումն անիմաստ են համարում, քանի դեռ ողջ թաղամասի մասին չունեն ամբողջական պատկերացում
Լևոն Բաղդասարյան. Քաղաքական իշխանությունը պարտավոր է կամ անհապաղ հրաժարական տալ, կամ անհապաղ սահմանել օրենքի դիկտատուրա
Գործող քաղաքական իշխանության անգործության արդյունքում է ձևավորվել Հայաստանի ներկա իրավիճակը
«Եկեք պայմանավորվենք, որ իրենց ֆրակցիայից որեւէ մեկը չի կարող լինել վարչապետ». Արփինե Հովհաննիսյան
«Առանց Նիկոլ Հայաստան» կարգախոսը վերածվեց «Առանց թուրքի Հայաստան» կարգախոսի:
Դատախազությունը հրահանգ կատարող չէ. Գոռ Աբրահամյան
Տեղեկությունները, թե իբր «Նիկոլ Փաշինյանի հրահանգով դատախազությունը սանկցիա է պատրաստում, որպեսզի շտուրմի ու զինված խմբերի միջոցով սանկցիա կիրառի, մտնի ՊՆ ու ձերբակալի հայկական բանակի գեներալներին», իրականությանը չեն համապատասխանում:
Արման Բաբաջանյան. «Մարտի 1-ի վտանգ չեմ տեսնում»
«Մենք այստեղ ենք, որ պաշտպանենք մեր Սահմանադրությունը, մեր պետականությունը»
Լևոն Մնացականյան․ Իմ համերաշխությունն ու աջակցությունն եմ հայտնում ԶՈւ Գլխավոր շտաբի և զորամիավորումների ղեկավար կազմի պահանջին
Հայ ժողովուրդը ստիպված է դիմակայելու ոչ միայն արտաքին, այլ երկիրը կործանման տանող ապազգային իշխանություններին
«Ես չգիտեմ՝ ինչ կարգի ապուշ կարող են լինել, որ գնան այնտեղ ու ձերբակալեն զինվորականների, նրանց ուղղակի կկապեն ու կբերեն այստեղ հրապարակ». Խաչատուրով
Խաչատուրովն ասաց, որ վերջերս ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին լսեց, որն ասել էր, թե կկրակենք. «Ես նրան լավ գիտեմ, ինքը չգիտի՝ որ դաշտում մնա: Մեկ մի տեղ է, մեկ՝ ուրիշ, մեկ՝ երրորդ, ու ոչ մի տեղ իրեն չի հաջողվում: Նա դժբախտ մարդ է: Նա ճակատում չի եղել, համազգեստը հագել է, մորուք պահել, իբր լավ տղա եմ»:
Իշխանությունը ժամանակավորապես հանձնել բանակի Գլխավոր Շտաբին. Հայաստանի Դեմոկրատական կուսակցություն
Իրադարձությունների հնարավոր սրացումը կարող է կանխել նաև ՀՀ Նախագահի ինստիտուտը, որպես պետության գլուխ հանդիսացող ՀՀ Նախագահը, որը կարող է ձևավորել ժամանակավոր կառավարություն:
«Օնիկ Գասպարյանը հեռանում է, կամ նախագահը ստորագրում է իմ հրամանագիրը․ թույլ չեմ տա բանակը հանել ժողովրդի դեմ»․ Փաշինյան
Օնիկ Գասպարյանն ուղղակի թող դիմում գրի, հրաժարական տա՝ գնա։ Այս ժողովրդին պետք չէ անընդհատ ցնցումների ենթարկել, Օնիկ ջան, պետք չի
Ադրբեջանը գնում է ամենաժամանակակից սպառազինությունը. Ալիև
Ալիևը նաև հայտարարել է, որ հայկական բանակը «ոչնչացված է, և իմաստ չկա մարտնչել», իսկ Հայաստանում «ռևանշի ձգտողները կրկին կարող են բախվել Ադրբեջանի ուժին»:
«Ինչո՞ւ հրապարակի այս մարդկանց Նիկոլը չհավաքեց պատերազմի ժամանակ, որովհետեւ նրան բանակը պետք չէր». Սեյրան Օհանյան
Սեյրան Օհանյանը նաեւ անդրադարձավ Հանրապետության հրապարակում վարչապետի աջակիցների հավաքին. «Չեմ մեղադրում որեւէ մեկին բազմակարծության համար, բայց ինչո՞ւ այդ նույնը չարեց պատերազմի ժամանակ այսպես կոչված գերագույն գլխավոր հրամանատարը: Որովհետեւ նրան պետք չէր բանակը, իրեն պետք էր դա միայն ինքնագովազդով զբաղվելու համար»:
Արայիկ Հարությունյանի հրամանագրով սահմանվել է Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմը
Համաձայն հրամանագրի՝ ԱՀ Նախագահի կողմից ԱՀ ԿԸՀ-ում ներկայացուցիչներ են նշանակվել Արայիկ Լյովայի Լազարյանը, Տիրան Վահրամի Աթանեսյանը և Սիրան Հայկի Ավետիսյանը:
Փաշինյան․ «2 տարի մեզ մեղադրում են հող հանձնելու մեջ, մինչդեռ մերժվածն ասաց հպարտորեն, որ պատրաստ էր 7 շրջանները հանձնել»
Բա որ ամեն ինչ արդեն պայմանավորվել էիք եւ համարում էիք դա լավ լուծում, ինչո՞ւ եք մեզ մեղադրում հող հանձնելու մեջ
Բանակն ապաքաղաքական կառույց է, և անթույլատրելի են զինված ուժերին քաղաքական որեւէ գործընթացում ներգրավելու փորձերը. ՀՀ ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունն ըստ արժանվույն կարձագանքի յուրաքանչյուր նման գործողության:
ՀՀ և ՌԴ արտգործնախարարներն ընդգծեցին տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովման անհրաժեշտությունը
Տեղի ունեցավ Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հեռախոսազրույցը:
«Նիկոլ Փաշինյան, քո թիկունքը ամուր է, մենք սխալ էինք, քո թիկունքին կանգնած է Թուրքիան». Գեղամ Մանուկյան
Բանակի այդ քայլը որեւէ կուսակցություն չդատապարտեց, բացի Նիկոլ Փաշինյանից: ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը Ազատության հրապարակում հայտարարեց. «Քիչ առաջ եւս մեկ դատապարտող է հայտնվել: Իրենց Նիկոլին օգնության են հասել գիտե՞ք որտեղից, ասե՛ք»:
«Հարգել ՀՀ Սահմանադրությունը, բանակն ու զինված ուժերը զերծ պահել ներքաղաքական գործընթացներից եւ չմիջամտել քաղաքական զարգացումներին». հայտարարություն
Քաղաքական ուժերին կոչ ենք անում քաղաքական զսպվածության․ բացառել տեւական ժամանակ շարունակվող բռնության գործադրման, քաղաքական կյանքում բռնությունը եւ անօրինականությունը որպես մեթոդ կիրառելու տրամադրությունների տարածումը եւ հայտարարությունները: Այդ մեթոդաբանությունը իսպառ մերժելի եւ դատապարտելի է:
«Սա հեղաշրջում չի, բանակն ունի սահմանադրական իրավունք նշելու Հայաստանի թիվ մեկ թշնամուն ու բանակը նշեց, ասաց՝ դա Նիկոլ Փաշինյանն է». Վազգեն Մանուկյան
Վազգեն Մանուկյանը կոչ արեց ոստիկանությանն ու ԱԱԾ-ին, որ միանան բանակին ու միանման հայտարարություն անեն:
«Պահանջում ենք զերծ մնալ արկածախնդրությունից և ընդունել բանակի և ժողովրդի պահանջը»
Նժարի վրա է դրված Արցախի, մեր Հայրենիքի և համայն հայության ապագան և միայն նոր իշխանությունների ու համազգային համախմբվածության մթնոլորտում կարելի է հասնել ճգնաժամի հանգուցալուծմանը:


















































