Օրվա լրահոսը
Հիմա երկրին անհրաժեշտ է ամբողջական ազգային միասնություն, մի կողմ թողեք բոլոր մեղադրանքները և ջախջախիչ պարտությունից հետո սկսեք համախմբել ժողովրդին. Ավիգդոր Էսկին. «Ժամանակ»
Ուշադիր հետևում եմ նրանց կոչերին, և այնտեղ ոչ մի ծրագիր չկա: Միայն «Հայաստանն առանց Փաշինյանի»
«Ազնավուրի հրապարակում տեղադրելու ենք ռոյալ և հայտարարում ենք մշակութային վերազինման տարի». 105 ռոյալները չեն լինի Ծիծեռնակաբերդի բարձունքում. «Հայկական ժամանակ»
Քաղաքացիները սոցիալական ցանցերում նաեւ հորդորում էին ռոյալների ձեռք բերման գումարներն ուղղորդել արցախյան պատերազմին մասնակցած զինվորների առողջական խնդիրները լուծելուն:
Ժաննա Ալեքսանյան. Նիկոլ Փաշինյանը պետք է խոնարհված մնա ժողովրդի առաջ՝ կատարելով այն բոլոր խոստումները, որոնք չի կատարել. «Ժամանակ»
«Եվ ժողովուրդը ևս մեկ քայլ արեց իրեն պաշտպանելու, նրա կողքին լինելու՝ որպես իր ընտրած առաջնորդ։ Եվ այս նույն ժողովուրդը, եթե Նիկոլն իր թավիշի վերջ տալու խոստումից շեղվի, միաբերան իր հրաժարականն է պահանջելու, և այդ ժամանակ ինքը սուսուփուս հեռանալու է»,- նկատեց իրավապաշտպանը։
Այս իշխանության պարագայում ուղղակի անլուրջ է հրապարակային խոսել պետության ապագայի ու անելիքների մասին. Արտակ Զաքարյան
Մինչ այդ մեր շարքերից պետք է արմատախիլ արվի դավաճանության, նիհիլիզմի, ներքին թշնամանքի ու անհանդուրժողականության աղբյուր հանդիսացող այս չարորակ իշխանությանը։
Մարտնչող դիլետանտիզմի աղետը
Պատկերացրեք այսպիսի մի իրավիճակ. ես ԿԳՄՍՆ չինովնիկին (որն ունի, ասենք, պոլիտեխնիկական կրթություն) բացատրում եմ սիմֆոնիկ նվագախմբի կառուցվածքը՝ այդ հարցը ես տարբեր տեսանկյուններից ուսումնասիրել եմ կոնսերվատորիայում սովորելիս եւ հետո: Պաշտոնյան կարող է արձագանքել երկու ձեւով: Առաջին. նա ուշադիր ինձ լսում է՝ իր նոթատետրում նշումներ է անում, որոնք հաշվի է առնում այդ հարցով որոշում ընդունելիս: Այդ դեպքում
Լոս Անճելըսի գերագոյն ատեանը բեկանեց Համբիկ Սասունեանի ազատ արձակումը խափանելու Նիւսըմի որոշումը. «Ասպարեզ»
Ատեանին որոշումը կը նշանակէ, թէ վերահաստատուած է Սասունեանը ազատ արձակելու՝ Բանտարկեալներու ազատ արձակման խորհուրդին որոշումը։
Պահանջում ենք կառավարության և վարչապետի հրաժարականը և սահմանադրական ճանապարհով խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացում. ՌԱԿ
Ռամկավար Ազատական Կուսակցությունը հորդորում է բոլոր կողմերին՝ չանցնել կարմիր գծերը, հանդես բերել զսպվածություն, ճգնաժամը լուծել բոլոր կողմերի հետ քաղաքական բանակցությունների միջոցով, քանզի գլխավորը մեր երկրի ներքին ու արտաքին անվտանգությունն է:
Իսկ հրաժարականը պահանջողներն ովքե՞ր են՝ ժողովուրդ չե՞ն. «Հրապարակ»
Մի կողմից ասում է՝ «ով վեր է կենում՝ հրաժարական է պահանջում», ապա անմիջապես՝ «բայց ինձ ժողովուրդն է ընտրել, թող ժողովուրդն էլ իմ հրաժարականը պահանջի»։
Չի կարելի վաստակաշատ մարտական ղեկավարներին գրիչի մի հարվածով փողոց շպրտել, ինչ է նրանց ասածի մեջ մի բառը ձեր դուրը չի եկել (իսկ երեկվանը բնավ առաջին դեպքը չի). Ավետիք Չալաբյան
Պետության ցանկացած ղեկավար Հայաստանում պետք է հիշի, որ բանակը իր առաջին և կարևորագույն հենարանն է, և եթե այդ հենարանն այլևս չկա, նա կորցնում է ղեկավար լինելու բարոյական իրավունքը։
Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի 6 թեկնածուներից մեկը պնդում է, որ ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթի անցկացման կարգը չի պահպանվում. «Հայկական ժամանակ»
«Փորձ է արվել թեկնածուների համար ստեղծել ոչ հավասար պայմաններ եւ հնարավորություն չտալ հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամներին ծանոթանալ բոլոր թեկնածուների ներկայացրած՝ համալսարանի զարգացման հայեցակարգերին»,- պնդում է Դավիթ Ղազարյանը:
Մեր Պաշտպանության նախարարությունն ու Գլխավոր շտաբն են որոշել ինչ գնել, կառավարությունը տրամադրել է անհրաժեշտ գումարները. Նիկոլ Փաշինյան
Կառավարության որոշմամբ 2019 թ. հունիսի 1-ից Հայոց բանակի զինծառայողների ամսական մաքուր աշխատավարձը բարձրացել է
Լեոնիդ Կալաշնիկով. Ցանկացած դեպքում Հայաստանում երբեք իշխանության չի գա որեւէ հակառուսական ուժ. «Ժողովուրդ»
Միշտ կգտնվեն մարդիկ, որոնք կարող են Մոսկվային մեղադրել ինչ-որ բանում, բայց Հայաստանի մեծ մասը շահագրգռված է Ռուսաստանի հետ բարեկամությամբ ու համագործակցությամբ
ԱՄՆ պետքարտուղարությունը Հայաստանում տեղի ունեցածը չի որակում «հեղաշրջման փորձ»
Բոլոր կողմերին հորդորում ենք զսպվածություն ցուցաբերել և խուսափել ցանկացած իրավիճակը լարող կամ բռնի գործողություններից: Մենք բոլոր կողմերին հիշեցնում ենք հիմնարար ժողովրդավարական սկզբունքի մասին, ըստ որի՝ պետության զինված ուժերը չպետք է միջամտեն ներքին քաղաքականությանը:
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի ռուսական կողմում կա մոտ 560 կուտակված բեռնատար ավտոմեքենա
Սյունիքի մարզում, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Նախիջևանի հետ ՀՀ սահմանային հատվածում ադրբեջանական ԶՈւ կողմից իրականացված սադրանքների մասին լուրերը կեղծ են
Մի շարք լրատվամիջոցներ լայնորեն տարածում են ֆեյսբուքյան որոշ օգտատերերի հրապարակած տեղեկությունը` Նախիջևանի հետ ՀՀ սահմանային հատվածում ադրբեջանական ԶՈւ կողմից իրականացված սադրանքների մասին: Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Եվս մեկ անգամ կոչ ենք անում զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Արայիկ Հարությունյանը հանդիպումներ է ունեցել Նիկոլ Փաշինյանի ու Օնիկ Գասպարյանի հետ. խոսնակ. «Արցախպրես»
Ինչ վերաբերում է տվյալ հանդիպման ձևաչափին, ապա դրան մասնակցել է ոչ միայն ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, այլ նաև ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը և մեկ այլ պաշտոնատար անձ:
Երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակը շուտափույթ հանգուցալուծում է պահանջում. Ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ
Մի խումբ Ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ հայտարարություն են տարածել. Պատերազմից հետո երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակը շուտափույթ հանգուցալուծում է պահանջում: Մենք մեր զորակցությունն ենք հայտնում բանակի հրամանատարական կազմին և միանում ենք հայրենիքի հանդեպ մտահոգությունից ծնված հայտարարությանը: Կոչ ենք անում ոստիկանության ծառայողներին՝ չենթարկվել Նիկոլ Փաշինյանի անօրինական հրահանգներին և ուժ չկիրառել ժողովրդի դեմ: Կոչ ենք անում հանրությանը չենթարկվել
Սկսում ենք գործընթաց, որի արդյունքում իրենց երկու բևեռ հռչակած կողմերին բերելու ենք բանակցության սեղանի շուրջ. «Քաղաքացու որոշում»
«Քաղաքացու որոշում» կուսակցության հայտարարությունը Պատերազմում պարտությունից հետո առաջացած ներքաղաքական ճգնաժամը մոտենում է անդառնալիության կետին։ Ամիսներ շարունակ փորձել ենք քաղաքական սուբյեկտներին հետ կանգնեցնել առավելագույնը ստանալու մոլուցքից և հանդես գալ լուծումներով, որոնք ընդունելի կլինեն բոլորիս համար։ Դա տեղի չի ունեցել։ Փոխարենը հնչել են վերջնագրեր՝ հղում անելով երևակայական ժողովրդի երևակայական կամքին։ Սա հանգեցրել է քաղաքական ապատիայի։ Լուծումների բացակայությունը,
Երևանում տեղի ունեցող բողոքի ցույցերի համատեքստում Ֆրանսիայի քաղաքացիներին խորհուրդ են տալիս հեռու մնալ հավաքներից
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Երևանում տեղի ունեցող բողոքի ցույցերի համատեքստում Ֆրանսիայի քաղաքացիներին խորհուրդ ենք տալիս հեռու մնալ հավաքներից, տեղյակ լինել զարգացումներից և հետևել դեսպանատան ցուցումներին»:
Զինված ուժերը գործում են բացառապես հայոց պետականության, երկրի անվտանգության եւ ժողովրդի շահերից ելնելով. Սիսիանի քաղաքապետ
Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի Գլխավոր շտաբի կողմից այսօր արված հայտարարությունը շրջադարձային է, այն եւս մեկ անգամ փաստում է, որ մեր Զինված ուժերը գործում են բացառապես հայոց պետականության, երկրի անվտանգության եւ ժողովրդի շահերից ելնելով: Ողջունում եմ ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի՝ Նիկոլ Փաշինյանի
Վարչապետի աթոռը դեռևս զբաղեցնող անձը նենգափոխել է Վազգեն Մանուկյանի՝ 2020 թ․ հոկտեմբերի 27-ին արված հայտարարության նպատակն ու բովանդակությունը
Վարչապետի աթոռը դեռևս զբաղեցնող անձն այսօր բացահայտ ձևով նենգափոխել է Վազգեն Մանուկյանի՝ 2020 թ․ հոկտեմբերի 27-ին արված հայտարարության նպատակն ու բովանդակությունը։ Կրկին հրապարակում ենք Վազգեն Մանուկյանի հայտարարությունը՝ վերահաստատելով, որ այն ունեցել է մեր երկրին սպառնացող խայտառակ պարտությունն ու սարսափելի աղետը կանխելու նպատակ։ Վազգեն Մանուկյանի հայտարարությունը՝ արված 2020․ թ․ հոկտեմբերի 27-ին Հայրենակիցնե՛ր, Մենք այժմ, չնայած մեր
Փաշինյանը կարող է հերթական «կռուտիտն» անել ու հրաժարական չտալ, բայց դե դա էլ իր լիմիտն ունի
Փաստաբան Կարեն Մեժլումյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Նիկոլ Փաշինյանը որպես վարչապետ ընտրված լինելով Ազգային ժողովի կողմից, միշտ հայտարարել է, որ հրաժարական կտա միայն ժողովրդի պահանջով։ Այս հայտարարությունից հետո միշտ հարց էր ծագում՝ քանակային առումով, որն է մարդկանց այն զանգվածը, որի պահանջը Փաշինյանի համար ժողովրդի պահանջ է։ Այսօր Հանրապետության Հրապարակի հավաքում Փաշինյանը փաստացի տվեց այդ
Հայաստանի գերագոյն շահերը պէտք է ամէն բանէ վեր մնան. Արամ Ա. Վեհափառ Հայրապետ
Արամ Ա. Վեհափառ Հայրապետի ֆեյսբուքյան գրառումը Մեր պատմութեան հին թէ նոր փոթորիկները, մեր հին թէ նոր թշնամիները չկրցան քանդել մեր Տունը՝ Հայաստանը: Մենք չքանդենք զայն: Մենք պատասխանատու ենք ու համարատու մեր սուրբերուն եւ նահատակներուն ու մեր պատմութեան դիմաց: Հայաստանի գերագոյն շահերը պէտք է ամէն բանէ վեր մնան: Ա՛յս պէտք է ըլլայ մեր բոլորին մօտեցումը այսօ՛ր
Կարևոր է խուսափել այնպիսի արտահայտություններից ու գործողություններից, որոնք կարող են հանգեցնել հետագա լարվածության. ՆԱՏՕ-ի արձագանքը՝ հայաստանյան իրավիճակին
ՆԱՏՕ-ն ուշիուշով հետևում է Հայաստանում իրավիճակի զարգացմանը և կողմերին կոչ է անում խուսափել լարվածությունից և բոլոր տարաձայնությունները լուծել խաղաղ ճանապարհով՝ համաձայն Սահմանադրության: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Օանա Լունգեսկուն: «Մենք ուշադիր հետևում ենք մեր դաշնակից երկիր Հայաստանում իրավիճակի զարգացմանը: Կարևոր է խուսափել այնպիսի արտահայտություններից ու գործողություններից, որոնք կարող են հանգեցնել
Այսօր առավել քան երբևէ ինձ պարտավորված եմ զգում կանգնել Հայոց Զինված ուժերի կողքին. Սամվել Կարապետյան
Արցախի հերոս, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի հայտարարությունը Հարգելի ժողովուրդ, Միշտ հպարտությամբ եմ կրել հաղթանակած բանակի սպայի ուսադիրները։ Այսօր առավել քան երբևէ ինձ պարտավորված եմ զգում կանգնել Հայոց Զինված ուժերի կողքին, քանի որ Հայրենիքը գտնվում է օրհասական վիճակում։ Իմ համերաշխությունն եմ հայտնում ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի և բանակային միավորումների հրամանատարական կազմի կողմից բարձրացված պահանջին։ Հայրենիքի ճակատագրով մտահոգ
Աջակցում ենք հայոց բանակին՝ որպես ազգային պետության ինքնիշխանության, անվտանգության և տարածքային ամբողջականության երաշխավորի․ «Ի գործ» նախաձեռնություն
Հարգելի՛ հայրենակիցներ, Ստեղծված վտանգավոր իրավիճակից ելնելով՝ հայտարարում ենք, որ աջակցում ենք հայոց բանակին՝ որպես ազգային պետության ինքնիշխանության, անվտանգության և տարածքային ամբողջականության երաշխավորի: Հույս ենք հայտնում, որ ստեղծված իրավիճակում բանակի դիրքորոշումը բխում է բացառապես Հայաստանի ազգային-պետական շահերի գերակայությունից. բանակը չի կարող գործել որևէ անձի կամ քաղաքական խմբի շահերի սպասարկման դիրքերից: Կոչ ենք անում բոլոր կողմերին զերծ
Քաջարանի Երկրապահ կամավորականների միությունը կանգնած է Հայոց բանակի կողքին․ հայտարարություն
Քաջարանի Երկրապահ կամավորականների միության ֆեյսբուքյան գրառումը ԵԿՄ Քաջարանի տ/բ խորհուրդը, ողջ անձնակազմը և նրանց աջակիցներն ու սատարողները կանգնած են Հայոց բանակի կողքին՝ ի շահ Հայաստանի Հանրապետության։
«Այն, ինչ մենք տեսնում ենք Հայաստանում, մեզ չափազանց մտահոգում է». ՄԱԿ-ում մեկնաբանել են Հայաստանում իրավիճակը
ՄԱԿ-ում անհանգստացած են Հայաստանի իրադարձություններով և կողմերին կոչ են անում զսպվածություն ցուցաբերել ու քաղաքական տարաձայնությունները լուծել երկխոսության միջոցով: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: «Այն, ինչ մենք տեսնում ենք Հայաստանում, մեզ չափազանց մտահոգում է: Շատ կարևոր է, որպեսզի բոլոր կողմերը պահպանեն հանդարտություն: Մենք կոչ ենք անում ցուցաբերել զսպվածություն, նաև կոչ
Սուսաննա Գաբոյանը՝ Հայաստանի կանանց 2021 թվականի չեմպիոն
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը Հայաստանի կանանց 76-րդ առաջնության բարձրագույն խմբի մրցաշարի մասնակիցները ավարտեցին մրցապայքարը: Եզրափակիչ տուրում կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը հաղթանակ տոնելով Վերոնիկա Խաչատրյանի նկատմամբ ինը հնարավորից 6,5 միավորով նվաճեց երկրի չեմպիոնի կոչումը: Դրան մեծապես նպաստեց կանանց միջազգային վարպետ Սիրանուշ Ղուկասյանը, որը համառ պայքարում 88-րդ քայլում պարտության մատնեց չեմպիոնուհու կոչման մյուս ռեալ հավակնորդ
Դո՛ւրս եկեք խմբակցությունից և գործե՛ք իբրև անկախ պատգամավոր. Վազգեն Մանուկյանը՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին
«Իմ քայլը» խմբակցության հարգելի՛ պատգամավորներ, Ձեզ եմ դիմում՝ իբրև Հայաստանի ու հայ ժողովրդի նորագույն պատմության քաղաքական գործընթացների անմիջական մասնակից, գործիչ, ով կանգնած է եղել անկախ պետականության կերտման, Արցախյան ազատամարտի հաղթանակի ակունքներում: Ձեզ դիմելու նպատակը մեկն է՝ ներկայացնել պահի լրջությունը և այն հետևանքները, որոնք կարող են կործանարար լինել մեր պետության ու ժողովրդի համար: Վերջին պատերազմը, որի


















































