Օրվա լրահոսը

Կառավարության խոստումների իրագործմանը սպասելուց հետո հասկացա, որ ստիպված եմ կայացնել բեկումնային որոշում և հեռանալ հարազատ երկրից. Լևոն Արոնյան

Տարիներ շարունակ ես տարբեր երկրներից հանդես գալու բազմաթիվ գրավիչ առաջարկներ եմ ստացել: Այդ թվում, ամերիկացի մեծ բարերար և շախմատի սիրահար Ռեքս Սինկեֆելդի կողմից, որն ամեն տարի կրկնում էր Միացյալ Նահանագներ տեղափոխվելու իր առաջարկը: Ես ամեն անգամ մերժումս հիմնավորում էի նրանով, որ այն ինչ արվում էր իմ պետության կողմից շախմատի զարգացման համար անգնահատելի էր, և որ ոչ մի նյութական արժեք չէր կարող համեմատվել այն հարգանքի հետ, որ վայելում էր շախմատիստը Հայաստանում:

Ինչի՞ համար է ստեղծվել սեյսմիկ ծառայությունը…

Երկրաշարժերի ավերածությունների մասին շատ ենք կարդացել ու լսել, սակայն շատ արագ էլ մոռացել ենք դրանց մասին, քանզի դա մեր ուղղակի ցավը չի եղել, իսկ նման դեպքերում հենց այդպես էլ լինում է: Միայն 1988թ. Գյումրիի սարսափելի երկրաշարժի ժամանակ մեր մաշկի վրա զգացինք, թե ինչ սարսափելի էր այն եւ երբեք չի ջնջվի հատկապես ականատեսների հիշողությունից: Իհարկե, այս

Վարդան Պողոսյան. ՀՀ նախագահը պետք է ԳՇ պետին պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչապետի առաջարկությունը մերժի և եռօրյա ժամկետում այն իր առարկություններով վերադարձնի վարչապետին

Ոչ «Պաշտպանության մասին» օրենքը, և ոչ էլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը չեն պարունակում որևէ դրույթ գլխավոր շտաբի պետի՝ սահմանված ժամկետից շուտ քաղաքական պատճառներով պաշտոնանկության վերաբերյալ:

Ալիևը կարծում է, որ Արցախի կարգավիճակի հարցը պետք է դուրս բերվի օրակարգից

Ես Հայաստանին և հայ ժողովրդին խորհուրդ եմ տալիս ավելի քիչ խոսել այդ հարցի մասին, սին հույսեր չփայփայել:

«Զինված հեղաշրջման փորձ անգամ չի եղել․ վարչապետը գլխատում է բանակը»․ Էդմոն Մարուքյան

Զինված ուժերը չեն արել ռազմական հեղաշրջման փորձ եւ քրեորեն հետապնդելի որեւէ տարր չկա ԳՇ հայտարարությունում

Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակը նույնպես արձագանքել է ներհայաստանյան իրադարձություններին

Թուրքիայի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ՝ այդ թվում նաև արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» մամուլի խոսնակ Օմեր Չելիքն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդոդանի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը դատապարտել են Հայաստանում տեղի ունեցած, այսպես կոչված, հեղաշրջման փորձը։

Վարչական դատարանը դիմել էր Սահմանադրական դատարան՝ պաշտպանելով ՊԵԿ-ից տնտեսվարողներին

Ըստ դիմողի՝ տվյալ պահին հանրային սննդի ոլորտում գործող սուբյեկտները «ենթարկվում են պակաս բարենպաստ վերաբերմունքի, քան մյուսները՝ առանց պատշաճ հիմնավորման» Գաղտնիք չէ, որ վարչական դատարան են դիմում հարկային մարմինները՝ տասնյակ տնտեսվարողների դեմ՝ ՀՀ հարկային օրենսգրքի 416-րդ հոդվածի 3-րդ մասով պաշտպանված: Տուգանքը՝ միլիոնավոր գումարներն են: Դիմումատու դատարանի գնահատմամբ. «Օրենսգրքի վիճարկվելիք դրույթը «թույլատրելիի սահմաններից դուրս» տարբերակված մոտեցում է

ՀՀ նախագահը նախատեսում է հանդիպել ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նախատեսում է հանդիպել ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ: Ինչպես հայտնել ենք, երկրում լարվածության թուլացման և իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղիներ գտնելու նպատակով նախագահ Սարգսյանը նախաձեռնում է քննարկումների շարք: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

ԱԺ խորհրդի նիստը չեղավ․ Մարուքյանն ասում է՝ ԱԺ նախագահը քաղաքական իմաստով գոյություն չունի

Սա գնահատում եմ որպես անհարգալից վերաբերմունք ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների նկատմամբ

Հովհաննես Վիրաբյանը` Արգենտինայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՎԻՐԱԲՅԱՆԻՆ ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Հովհաննես Վիրաբյանը` Արգենտինայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բուենոս Այրես): ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Ա.ՍԱՐԳՍՅԱՆ 2021թ. փետրվարի 25 Երևան ՆՀ-27-Ա

Ալիևը հայտարարել է, որ վերադարձրել է բոլոր հայ ռազմագերիներին

Այդ մարդիկ (խոսքը այս պահին Ադրբեջանում պահվող հայերի մասին է-խմբ.) այդ խմբին չեն դասվում. դրանք ահաբեկիչներ են և դիվերսանտներ, և Հայաստանի կամ ցանկացած այլ երկրի կողմից ցանկացած շահարկում տեղին չէ»,- ասել է Ալիևը միջազգային լրատվամիջոցների համար հրավիրված մամուլի ասուլիսում:

Շմոլ գազից թունավորման դեպք՝ Ասկերանում

Թունավորումը ստացել է տան բակում առկա ջերմոցում տեղադրած գազի բալոնից արտանետված շմոլ գազից:

Ֆիզուլիում միջազգային օդանավակայանը շահագործման կհանձնվի աշնանը. Ալիև

Ալիևը նաև հայտարարել է, թե Հայաստանն իրենց չի փոխանցել ականապատ դաշտերի քարտեզները, ինչը, ըստ նրա՝ «կարելի է համարել ռազմական հանցագործություն»: 

Հրազդանի դրամատիկականը վերածնունդ է ապրում

Հավաստիացնում է 29-ամյա «ստաժով» գեղարվեստական ղեկավարը Ժամանակին «Առավոտը» ռեժիսոր Ռուբեն Բաբայանին փոխանցեց արվեստագետների, այդ թվում՝ ճանաչած, կարծիքը, թե Հայաստանին այսքա՜ն պետական թատրոններ հարկավոր չեն թեկուզ մեկ հիմնավորմամբ՝ պետության հնարավորությունները սահմանափակ են։ Պարոն Բաբայանը նեղսրտել էր, ասելով՝ թատրոնները երբեք շատ չեն լինում, պետք է մտածել դրանց գործունեությունը խթանելու մասին։ Իսկապես, մեր թատրոնները, օրինակ՝ մարզային, երկար ճանապարհ

«Ես գիտեմ, որ Օնիկ Գասպարյանը, ընդհանրապես ԳՇ-ն, սկզբունքային է». Վահրամ Բաղդասարյանը` ԳՇ պետի հնարավոր հրաժարականի մասին

Ընդդիմությունն իրենց միացող «Իմ քայլի» պատգամավորներին անվտանգության երաշխիքներ է խոստանում

«Ես ապշած եմ մարդկային անբարոյականության մաստեր կլասից, որը երեկ ցույց տվեց Նիկոլ Փաշինյանը». Արծվիկ Մինասյան

Բանակը քաղաքական գործընթացներին չի խառնվում, Նիկոլ Փաշինյանի եւ իր համախոհների նման հայտարարությունները սուտ են, իսկ «Իմ քայլի» պատգամավորների հետ ընդդիմադիրների հանդիպումները շարունակվում են

Արցախում կատարվել է 28 թեստավորում, կորոնավիրուսային հիվանդության դեպք չի արձանագրվել

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 2 վարակակիր:

Համազգային այս աղետի պատճառը ոչ միայն ապաշնորհ գործունեության հետևանքն է, այլև փաստերի համադրումը բերում է եզրահանգմանը, որ այս ամենն իրականացվում է հատուկ միտումով. «Ձայն Հայրենեաց»

Երկրի ԲՈւՀ-երի պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողությանը ուղղված ձեր կոչերը մեծ արթնացումի սկիզբ են, որը կարո՛ղ է և պե՛տք է վերածվի համահայկական երիտասարդական շարժման:

«Բանակի կազմաքանդումը վերջնական փուլի եք մղում. Ամենամեծ սխալը, աշխարհի առաջ զինվորականներին ու զինվորական վաստակը ոչնչացնելն է». Սոֆյա Հովսեփյան

Չեմ ասում, որ բանակը գործ ունի քաղաքականության մեջ, բայց ցավոք քաղաքականությունը վաղուց է տարվել բանակ ու չի էլ հանվել, մեղավորը տանողը և այնտեղից չհանողն է, թե՞ օգտվողը…

Նիկոլը չի հասկանում, թե ինչ է նշանակում ԳՇ-ի հայտարարությունը. դա վերջնական դատավճիռ է. Վազգեն Մանուկյան

Ընդդիմադիրները գիշերել են Բաղրամյան պողոտայում, սադրանքներ չեն եղել

«Թող զինվորականները ավտոմատներով դուրս գան փողոց ու գնդակահարեն մեզ». «Հրապարակ»

Հովիկ Աղազարյանն ասաց, որ քաղաքացիներին Հանրապետության հրապարակ կանչելով, ըստ էության, փորձելու են ճշտել՝ ունե՞ն ժողովրդի աջակցությունը, թե՞ ոչ

«Ազնավուրի հրապարակում տեղադրելու ենք ռոյալ և հայտարարում ենք մշակութային վերազինման տարի». 105 ռոյալները չեն լինի Ծիծեռնակաբերդի բարձունքում. «Հայկական ժամանակ»

Քաղաքացիները սոցիալական ցանցերում նաեւ հորդորում էին ռոյալների ձեռք բերման գումարներն ուղղորդել արցախյան պատերազմին մասնակցած զինվորների առողջական խնդիրները լուծելուն:

Ժաննա Ալեքսանյան. Նիկոլ Փաշինյանը պետք է խոնարհված մնա ժողովրդի առաջ՝ կատարելով այն բոլոր խոստումները, որոնք չի կատարել. «Ժամանակ»

«Եվ ժողովուրդը ևս մեկ քայլ արեց իրեն պաշտպանելու, նրա կողքին լինելու՝ որպես իր ընտրած առաջնորդ։ Եվ այս նույն ժողովուրդը, եթե Նիկոլն իր թավիշի վերջ տալու խոստումից շեղվի, միաբերան իր հրաժարականն է պահանջելու, և այդ ժամանակ ինքը սուսուփուս հեռանալու է»,- նկատեց իրավապաշտպանը։

Այս իշխանության պարագայում ուղղակի անլուրջ է հրապարակային խոսել պետության ապագայի ու անելիքների մասին. Արտակ Զաքարյան

Մինչ այդ մեր շարքերից պետք է արմատախիլ արվի դավաճանության, նիհիլիզմի, ներքին թշնամանքի ու անհանդուրժողականության աղբյուր հանդիսացող այս չարորակ իշխանությանը։

Մարտնչող դիլետանտիզմի աղետը

Պատկերացրեք այսպիսի մի իրավիճակ. ես ԿԳՄՍՆ չինովնիկին (որն ունի, ասենք, պոլիտեխնիկական կրթություն) բացատրում եմ սիմֆոնիկ նվագախմբի կառուցվածքը՝ այդ հարցը ես տարբեր տեսանկյուններից ուսումնասիրել եմ կոնսերվատորիայում սովորելիս եւ հետո: Պաշտոնյան կարող է արձագանքել երկու ձեւով: Առաջին. նա ուշադիր ինձ լսում է՝ իր նոթատետրում նշումներ է անում, որոնք հաշվի է առնում այդ հարցով որոշում ընդունելիս: Այդ դեպքում

Լոս Անճելըսի գերագոյն ատեանը բեկանեց Համբիկ Սասունեանի ազատ արձակումը խափանելու Նիւսըմի որոշումը. «Ասպարեզ»

Ատեանին որոշումը կը նշանակէ, թէ վերահաստատուած է Սասունեանը ազատ արձակելու՝ Բանտարկեալներու ազատ արձակման խորհուրդին որոշումը։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031