Օրվա լրահոսը

ՀՀ զինված ուժերը պահանջում են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը, միաժամանակ նախազգուշացնում՝ ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց

Գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին

Վարչապետ․ «ՀՀ ԶՈՒ բարեփոխումների իրականացման գործընթացում մենք մտադիր ենք էլ ավելի սերտ համագործակցել մեր անվտանգային թիվ մեկ գործընկերոջ՝ ՌԴ-ի հետ»

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ստեղծվում է աշխատանքային խումբ, որն իրականացնելու է ՀՀ ԶՈՒ բարեփոխումների հայեցակարգի ճանապարհային քարտեզն ու ժամանակացույցը:

Լավագույն պաշտպանությունն է անծանոթների ուղարկած ֆայլերը չբացելը. Հայաստանում բանկային վնասաբեր ծրագրերի գրոհների ենթարկվածների թիվն աճել է

Կիբեռհանցագործները բանկային ռեկվիզիտներին հասանելիություն ստանալու և փող գողանալու համար օգտագործում են բանկերի, համացանցային խանութների և վճարային համակարգերի՝ իրենց ստեղծած կեղծ վեբ-էջերը, սպամ և ֆիշինգ, ինչպես նաև ստեղնաշարային լրտեսներ։

Ռուսական ռազմաբազայի ընդլայնումը կամրապնդի՞ Փաշինյան-Պուտին փոխհարաբերությունները

Հայաստանն ապահովելու է Ադրբեջան-Նախիջեւան տրանսպորտային հաղորդակցության անվտանգության հարցով պահանջների իրագործումը Հայկական կողմը շահագրգռված է Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազայի ընդլայնմամբ եւ ներուժի զարգացմամբ, օրերս «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը: «Հայկական կողմը միշտ դրանում շահագրգռված է եղել հենց այն պարզ պատճառով, որ բազան ամբողջ կազմով մտնում է Հայաստանի եւ Ռուսաստանի Զինված

Ստեփանակերտում Բեռնարդ Քուշները եւ մյուս հյուրերն այցելեցին Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն՝ հանդիպելու բուժում ստացող վիրավոր զինվորներին

«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության հիմնադիրն իր համերաշխությունն է հայտնել պատերազմից տուժածներին

«Հայաստանը մեծ գիտական ներուժ ունի, ինչում ավելի ու ավելի են համոզվում հայ գիտնականների հետ աշխատելով». «Ֆիլիպ Մորիս Արմենիա»-ն մտադիր է ընդլայնել իր անձնակազմը

Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ կազմակերպությունը 8 միլիոն դոլարի ներդրում է արել Հայաստանում՝ գլխավորապես գիտության ոլորտում: Հանրապետությունում գործող տարբեր ինստիտուտներ, գիտահետազոտական կազմակերպություններ, համալսարաններ և ուսումնական ծրագրեր ֆինանսավորվել են կազմակերպության կողմից: 2021 թվականի ընթացքում նախատեսվում է ևս 6-8 միլիոնի ներդրում:

ՀՅԴ Բյուրոն, դատապարտելով իշխանություններին՝ նրանց պատասխանատվությամբ ստեղծված այս վիճակի համար, կոչ է անում վերջիններիս զերծ մնալու իրավիճակի առավել սրումից

Չորս ամիս անց դեռեւս լուծված չեն գերիների, նահատակ զինվորների հետ կապված խնդիրները, ադրբեջանական կողմի կամայական սահմանագծումները տեղի են ունենում Հայաստանի իշխանությունների բացարձակ անտարբերության պայմաններում, սրան գումարվում են անհասկանալի նահանջները Արցախ-Հայաստան կապերի եւ Արցախի ինքնիշխանության հարցերում:

Արցախը Հայաստանին կապող ներպետական ճանապարհի որոշ հատվածներում տեսանելիությունն անբավարար է

Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Հուլիսից Երևանի քաղաքապետարանում պարգևավճարներ չեն եղել. «Փաստ»

Իսկ մինչև սեպտեմբերը ներառյալ պարգևավճար է ստացել մի քանի պաշտոնյա

Հատել ենք հնարավոր բոլոր կարմիր գծերը. Տիգրան Աբրահամյան

Ես պատկերացնում եմ մեր զինվորականների հոգեվիճակը, լավ եմ հասկանում բոլոր նրանց, ովքեր այս իրավիճակում էլ բարեխղճորեն կատարում են երկրի անվտանգության ապահովման ուղղված բարձր առաքելությունը՝ ծանր, բարդ պայմաններում։

«Պետական գաղտնիքի անվան տակ փորձում են գերթանկարժեք գնով զրահաբաճկոններ գնելու աղմուկը մարե՞լ». «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը հարցում էր ուղարկել ՀՀ կառավարություն՝ խնդրելով հերքել կամ հաստատել Սերժ Սարգսյանի հայտարարությունը։

Փակ են Երեւանի տասնյակ փողոցներ․ կան բերման ենթարկվածներ

Վերին Անտառային փողոցում վարորդներից մեկը ցուցարարներին ասաց, որ ուզում է գնալ-հասնել աշխատանքի

«Այս իրավիճակում, այո՛, հանքարդյունաբերությունը դառնում է մի տեսակ փրկօղակ». Գևորգ Պապոյան. «Հայկական ժամանակ»

Հիմա մեզ գումար է պետք, չէ՞, որպեսզի էս երկրում, օրինակ գերժամանակակից բանակ ունենանք, որը մարտահրավերներին կհամապատասխանի:

«Հայաստանը կարող է գնել ամերիկյան սպառազինություն, որն առավել որակյալ է՝ 2018-ին Երևանում հայտարարում էր ԱՄՆ նախագահի խորհրդական Բոլթոնը». «Ժամանակ»

Եվ այս իմաստով «Իսկանդեր»-ի շուրջ աղմուկի ֆոնին առաջանում են հարցեր՝ կապված այն իրողության հետ, թե Հայաստանը որքան է ինքնուրույն անվտանգային այդ կարևոր բաղադրիչում անհրաժեշտ քայլեր կատարելու համար:

Դատարանը հաստատեց՝ «ապստամբություն» չէր

Վերջապես հրապարակվեց, այսպես կոչված, «Սասնա ծռերի» 10 անդամների գործով դատավճիռը: Դատարանի մոտեցման վերաբերյալ կարծիքները կարող են տարբեր լինել: Ես, օրինակ, կարծում եմ, որ պատժի որոշ ժամկետներ չափից դուրս խիստ են, մեկ այլ դեպքով էլ սպանության գործով արդարացումն ինձ տարակուսելի թվաց: Բայց, ընդհանուր առմամբ, կարելի է արձանագրել, որ դատարանը իրավական գնահատական է տվել 2016 թվականի իրադարձություններին,

Նման բաներ տեղի են ունենում անկառավարելի ավիացիոն իշխանությունների շուկաներում. Fly Armenia ավիաընկերության բացվելու ժամանակ Փաշինյանը չլսեց իմ հորդորը. Հակոբ Ճաղարյան. «Հայկական ժամանակ»

Իրենք կարող էին նույնիսկ այդ օդաչուների կոշիկների չափը նշել, որը ոչինչ չէր տալու տվյալ իրավիճակում կամ կատարված գործողության շրջանակներում։ Եթե նրանք չընդգծեին, որ օդաչուները հայեր չեն եղել, շատերի մոտ հարց չէր առաջանա՝ բա էդ արտասահմանցուն ինչի՞ էին վարձել օդանավը բերելու համար։ ՀՀ-ում եւս համապատասխան օդաչուներ կան։

Ավտոմեքենան բախվել է սյանը, այնուհետև «Հայրենիք» կինոթատրոնի պատին. կա զոհ

Բախման հետևանքով հենապատերը (մասամբ՝ մոտ 4 քմ) և քարե սյունը (մոտ 6 մ բարձրությամբ) փլուզվել են:

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է (ձնաբուք) բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Սյունիքի մարզում, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, Արթիկ-Ալագյազ և Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Որոտան գյուղի ղեկավար. «Մեզ առաջինը ոչ թե ենթակառուցվածք կամ ինչ-որ բան է պետք, այլ անվտանգության ապահովումը». «168 ժամ»

Մենք էլ ենք լսել, որ ենթակառուցվածքներ են կառուցելու, զարգացնելու, բա մենք էլ սպասելու ենք, թող անեն, դրանից հետո բնակիչներն իրենց խոսքը կասեն։ Բայց այդ ո՞վ չի հասկանում, որ մեզ մոտ առաջին հերթին պետք է անվտանգությունն ապահովեն, հետո նոր ենթակառուցվածքներ զարգացնեն։

Ստացվում է՝ չէր խեղաթյուրվել, ուղղակի ՊՆ-ն ու վարչապետը՝ «շունը տիրոջը չի ճանաչում» կարգավիճակում են. Տիգրան Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պաշտպանության նախարարությունը պարզաբանում էր ներկայացրել, որտեղ նշում էր, թե լրագրողը սխալ է փոխանցել, խեղաթյուրել է ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի խոսքը, ով «համարձակվել» էր հակադրվել Նիկոլ Փաշինյանի՝ «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական համալիրի մասին անպատասխանատու հայտարարությանը։ Հետևանքը սպասեցնել չտվեց՝

Շարունակվում են Արման Թաթոյանի վերաբերյալ վիրավորանք ու ատելություն պարունակող հրապարակումներ

Ադրբեջանական լրատվամիջոցներում շարունակվում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի վերաբերյալ վիրավորանք ու ատելություն պարունակող հրապարակումներ` անվանելով «ֆաշիստական մանրէով վարակված չինովնիկ», «երկերեսանի» և այլն: Ադրբեջանական լրատվամիջոցի այս հոդվածը Պաշտպանի այն հայտարարությունների կապակցությամբ է, որոնք առնչվում են Հայաստանի Սյունիքի մարզի սահմանային գյուղերի բնակիչների իրավունքների պաշտպանությանը: Ըստ հոդվածի` ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի այս հարցերով հայտարարությունները մեծ դժգոհություն

Այդ տարածությունը, ըստ ավիաընկերության, օդանավն անցել է առանց տարանցիկ երկրների պարտադիր թույլտվությունների՞, առանց նախօրոք հայտարարագրված թռիչքային պլանի՞. Հակոբ Ճաղարյան

Վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Կարդացի Fly Armenia Airways ավիաընկերության տեղեկատվությունը, համաձայն որի իրենց օդանավը Տալլինից թռիչք է կատարել Կիևի հոստոմել օդանավակայան, տեխնիկական սպասարկում կատարելու, և անհայտ պատճառներով հայտնվել է Թեհրանում…. Ստորև ներկայացնում եմ Կիևի և Թեհրանի միջև ընկած հեռավորությունն ըստ travelmath  մասնագիտական ծրագրի: Ուղիղ գծով այն կազմում է 2346

Փետրվարի 20-ին B737-300 օդանավը թռել և անհայտ պատճառներով արտակարգ վայրէջք է կատարել

Հարգելի Հայրենակիցներ՝ Հայտնում ենք Ձեզ, որ «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերության վարձակալած՝ B737-300 (հայկական գրանցում` EK-FAA) օդանավի վրա ընթանում էին տեխնիկական աշխատանքներ Էստոնիայի Հանրապետության Տալլին քաղաքում, որից հետո՝ ս․թ․ փետրվարի 12-ից 22-ը ընկած ժամանակահատվածում այն պետք է թռիչք կատարեր Ուկրաինայի Հանրապետության Հոստոմել օդանավակայան՝ շարունակելու տեխնիկական սպասարկումը։ Ս․թ․ փետրվարի 20-ին օդանավը թռել և անհայտ պատճառներով արտակարգ վայրէջք

Էրբիլում կայացել է ՀՀ գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությունը

Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոսության բացման վերաբերյալ Փետրվարի 24-ին Էրբիլում տեղի ունեցավ ՀՀ գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոս Արշակ Մանուկյանը, ով ողջունելով հյուրերին, ներկայացրեց դիվանագիտական ներկայացուցչության նպատակները և առաջիկա ծրագրերը: Գլխավոր հյուպատոսը նշեց, որ վերջին ամիսների ընթացքում Իրաքյան Քուրդիստանի գործընկերների հետ ակտիվ շփումների շնորհիվ արդեն իսկ ձևավորված

Microsoft-ը իր Translator-ին ավելացնում է հայերենը

Հայաստանի հանրային ռադիոն հաղորդում է, որ  Microsoft- ը Microsoft Translator- ում ավելացրել է ինը նոր լեզու `տեքստային  թարգմանության համար` ալբաներեն, ամհարերեն, հայերեն, ադրբեջաներեն, քմերերեն, լաոս, մյանմար, նեպալերեն և տիգրինիա: Հավելումը  նվիրված է Մայրենի լեզվի միջազգային օրվան, որն ամեն տարի անցկացվում է ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) կողմից՝ լեզվամշակութային բազմազանության և բազմալեզվության խթանման համար:

Տիրան Խաչատրյանն ազատվեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՏԻՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի. Տիրան ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից: ՀԱՅԱՍՏԱՆԻ

Լրահոս
Չհասած հեռագիրը

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031