Օրվա լրահոսը

Հայ-ռուսական համալսարանում կգործի «Գենային ճարտարագիտության, գենոմի խմբագրման և 3-րդ սերնդի սեքվենավորման» կրթական և գիտական գերազանցության կենտրոն

Կարևորելով բուհ-մասնավոր հատված գործնական կապը՝ Ա. Առաքելյանը հավաստիացրել է, որ առաջիկայում կենտրոնը կարող է լուծել կարևոր խնդիրներ՝ առողջապահության և տնտեսության մի շարք ոլորտներում իրականացնելով հետազոտություններ և տեխնոլոգիական փորձարկումներ:

Հատկապես արցախյան երկրորդ պատերազմից հետո ավելի ակնհայտ է՝ գիտությունն է, հատկապես բնական և տեխնիկական, այն հենարանը, որը կարող է ապահովել Հայաստանի երկարատև զարգացումը. վարչապետ

Այստեղ թերևս մեծ բանավեճ չկա, հարցն այլ տեղ է՝ ինչպե՞ս, ի՞նչ մեխանիզմներով, ի՞նչ ծավալներով ապահովել գիտության ֆինանսավորումը, որպեսզի այն իրոք արդյունք ստեղծի և հասնի այն մարդկանց, ովքեր զբաղվում են գիտությամբ:

Ռուստամ Մուրադովի հետ հանդիպմանը ՀՀ նախագահը հրատապ է համարել հայ գերիների վերադարձի և անհետ կորած անձանց հայտնաբերման հարցերի լուծումը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին: Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանում ՌԴ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Անդրեյ Գրիշչուկը և Արցախի նախագահի հատուկ ներկայացուցիչ Բորիս Ավագյանը: Գեներալ Մուրադովը Հայաստանի նախագահին տեղեկացրել է խաղաղապահների առջև դրված խնդիրների իրականացման ընթացքի մասին՝ ընդգծելով այն ջերմ վերաբերմունքը, որ Լեռնային Ղարաբաղի

«Ստացվեց հակառուսականության գիծ, որի պատասխանը լինելու է շատ ցավոտ». Լիլիթ Թումանյան

Օրինակ, գերիների վերադարձը: Մենք շատ լավ գիտենք, որ գերիների վերադարձով զբաղվում է ռուսական կողմը, Ռուստամ Մուրադովը: Ես չեմ ուզում կանխավ մեղադրել, չէի ուզենա, որ այդպես լիներ, բայց մարդ, որն ունի բազմաթիվ գերիներ եւ ունակ չէ նրանց հարցով զբաղվել ու գիտի, որ կա դաշնակից, որը զբաղվում է իր գերիներով, ինչպե՞ս կարող է այդքան անհեռատես լինել, չմտածել այդ մասին, կամ այդքան թքած ունենալ գերիների վրա:

ՀՀ նախագահն անդրադարձել է նաև սահմանազատման և սահմանագծման գործընթացներին, հատկապես Սյունիքի մարզի սահմանամերձ համայնքների անվտանգության հետ կապված խնդիրներին

Նախագահ Արմեն Սարգսյանը առանցքային է համարել հայկական կողմից գերիների՝ զինծառայողների ու քաղաքացիական անձանց անհապաղ վերադարձը և անհետ կորած անձանց հայտնաբերումն ու հանձնումը հայկական կողմին

«Ես գործ եմ ունեցել, որտեղ իմ վստահորդը 1 մլն դոլարից ավելի պետտուրք է վճարել». Սուրեն Գրիգորյան

Փոխնախարարը նաեւ նշեց, որ մեզ մոտ եթե 10 հազար դրամ վարչական ակտ է սահմանվում, պետտուրքը 4000 դրամ է, եթե 10 մլն է սահմանվում, էլի պետտուրքը 4000 դրամ է: Մինչդեռ միջազգային փորձը ցույց է տալիս, որ վարչական գործերով տարբերակված մոտեցում է պետք:

«Ի՞նչ է, խոցելուց հետո հրթիռը կարող է 10 տոկոսով պայթե՞լ, մնացած 90 տոկոսը չպայթե՞լ». զինվորականներին զվարճացրել է «Իսկանդերի» մասին Փաշինյանի հայտարարությունը

Հնարավո՞ր է «Իսկանդերի» հրթիռը 10 տոկոս պայթի, ինչպես պնդում է վարչապետ Փաշինյանը․ ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալ գեներալ Տիրան Խաչատրյանը երկար ծիծաղել է, հետո նոր պատասխանել.

Արմեն Աշոտյան. Ազգային խայտառակությունն էլ ավելի ամբողջական եւ ընդգրկուն դարձնելու համար կապիտուլյանտը պետք է պատասխանի նաեւ Սերժ Սարգսյանի հարցազրույցում հնչած եւս 10 չհերքված փաստերին

«ՏՈՌ» համալիրներ ձեռք բերելու պլանի փոփոխում, որը նախատեսված էր երեք խմբաքանակով, ՀՀ-ն ստացավ միայն մեկ խմբաքանակը; ՍՈՒ-30-ների ձեռք բերում, որոնք սպառազինություն չունեն

ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել

ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:

Տևական ժամանակ զրկվում են կենսաթոշակից. ՄԻՊ-ն անդրադարձել է թոշակառուի տարին 1 անգամ բանկ այցելելու պարտականությանը

Արձանագրվել են դեպքեր, երբ անկողնային վիճակում գտնվող կենսաթոշակառուի ազգականը ստիպված է եղել անկողնային կենսաթոշակառուին ավտոմեքենայով մոտեցնել բանկի մասնաշենքի մոտ, որպեսզի բանկի տեսախցիկը ֆիքսի ավտոմեքենայում պառկած կենսաթոշակառուին և հնարավոր լինի շարունակել նրան հասանելիք կենսաթոշակը վճարել անկանխիկ եղանակով։

Համաշխարհային բանկի «Կանայք, բիզնեսը և օրենքը» զեկույցում Հայաստանը 190 երկրների շարքում 73-րդն է

Սակայն այս բարեփոխումը չի անդրադառնում զեկույցում Հայաստանի համար սահմանված իրավական գենդերային բացերից մեկին (մասնավորապես` ծնողական խնամք ցուցանիշին), քանզի զեկույցը ներառում է 2019 սեպտեմբեր – 2020 հոկտեմբեր ժամանակաշրջանը:

Լիլիթ Թումանյան. «Արդեն բյուրեղանում են երիտասարդ այն կերպարները, որոնք մեր ապագան են»

Ցանկացած քաղաքական գործիչ պետք է թրծված լինի եւ փողոցում, եւ հանրահավաքներում:

ՍԱՏՄ-ն հացի և գազավորված ըմպելիքի արտադրությունների գործունեություն է կասեցրել

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մարզային կառույցների տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել անհատ ձեռնարկատերեր Մնացական Այվազյանին պատկանող հացի (Շիրակի մարզ, ք. Արթիկ) և Հայրապետ Զաքարյանին պատկանող գազավորված ըմպելիքի (Արմավիրի մարզ, ք. Էջմիածին) արտադրամասերում: Պարզվել է, որ այս արտադրամասերում խախտվել են ՀՀ օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ պահանջները, իսկ հացի արտադրամասում նաև չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ կենդանիների մուտքը

«Այն դատավորները, որոնք 2019-ից գնացել են կենսաթոշակի, նրանք ընդհանրապես չեն ստանում կենսաթոշակ». Անի Մխիթարյան

Եթե նրանք պետք է աշխատեն նվիրյալ կերպով ու հասնեն կենսաթոշակային տարիքի, նրանց պետք է նաեւ ապահովված ծերություն ունենան: Իսկ մենք ունենք այսօր լրջագույն խնդիր, դատական իշխանությունը չենք կարողանում համալրել որակյալ կադրերով: 15 տեղի համար ստանում ենք 20 դիմորդի դիմում: Սա աննախադեպ իրավիճակ է, նախկինում նման բան չի եղել: 20 դիմումից 5 հոգին է հաղթահարում շեմը ու անցնում աշխատանքի:

Անհետ կորած զինծառայողի վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու պատրվակով 1.500 ԱՄՆ դոլար է պահանջել. ԱԱԾ-ն կրկին հորդորում է տուրք չտալ նման առաջարկներին

ԱԱԾ-ն կրկին հորդորում է տուրք չտալ նմանատիպ գործարքներ առաջարկողներին՝ վստահելով միայն պաշտոնական տեղեկատվության աղբյուրներին

Գերեվարված մի քանի շիրակցիներ նամակներ են ուղարկել հարազատներին

Գերիների վերադարձի օրը տղայիս հետ գիշերով հասանք Երևան՝ հույս ունենալով, որ մեր համայնքի գերեվարված տղաներից էլ կան վերադարձողների շարքում։ Մտածում էինք՝ Աստված տա, մեր էրեխեքից էլ լինեն, չնայած ով էլ գա, մերն են, բայց մեր համայնքից չկային։ Ազատանից գերեվարվածներից ընդամենը մեկն է վերադարձել նախորդ անգամ, հինգ հոգի դեռ գերության մեջ են»։

ԶՈւ գլխավոր շտաբը նույնպես «Հայրենիք» զորախմբի անդամների կողմից դասալքության դեպքեր չի արձանագրել. «Փաստինֆո»

«Զինված ուժերի գլխավոր շտաբը եւ դատախազությունը պաշտոնապես հայտարարում են, որ Նիկոլ Փաշինյանը «Հայրենիք» զորախմբին դասալքության մեջ մեղադրելու համար չի ունեցել որեւէ փաստական տվյալ»

ՍԴ-ն գտնում է, որ դատավորին աշխատավարձի 55%-ի չափով թոշակ տալը քիչ է, պետք է 75%-ի չափով տան. Իմքայլականներն ուզում են փոխել օրենքը

Վահագն Հովակիմյանն ասաց. «Կոռուպցիան երբ դատական համակարգից մերժվեց, հիմա խնդիր կա, մարդիկ չեն ուզում դատավոր դառնան: Հիմա պետք է ստեղծվի սոցիալական երաշխիք, որ ուզենան իրենց համար ոչ հետաքրքիր աշխատավարձով գան աշխատեն: Լավ իրավաբանները զերծ չպետք է մնան դատական համակարգ գնալուց ու այս գործիքով պետք է խթանվի»:

«Իրավական ուղի»-ն միջազգային կառույցներին է ներկայացրել պատերազմից հետո Հայաստանում սկիզբ առած քաղաքական հետապնդումների մանրամասները

Մասնավորապես, ներկայացվել է հասարակական գործիչ Վահագն Վարագյանի հրապարակած փաստն այն մասին, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը, գտնվելով հանրային վայրում, ենթադրաբար ցուցում է տվել «ֆեյքի գործով» կալանքի հարց լսող դատավորներից մեկին՝ պարտադիր կալանավորելու մեղադրյալին։

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Կառավարությունը պետք է հանրայնացնի արձանագրության վավերացումը հետաձգելու իրական պատճառները. ՀՔԱՎ

Հարց է առաջանում, թե այդ դեպքում ինչու է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Արձանագրության վավերացումը պայմանավորում թվարկված օրենքների նախագծերի փաթեթի ընդունմամբ, եթե ՀՀ արդարադատության նախարարությունը նման անհրաժեշտություն չի տեսնում։

Դեսպանի հետ հանդիպմանը Մելքումյանը խոսեց մի շարք ոլորտներում հայ-չինական համագործակցությունն ընդլայնելու անհրաժեշտության մասին

Դեսպան Ֆան Յոնգը կարեւորեց եռակողմ հայտարարության ստորագրումը եւ հույս հայտնեց, որ տարաձայնությունները կլուծվեն խաղաղ ճանապարհով եւ երկխոսության միջոցով:

ՀՀ քաղաքացիների օդային ճանապարհով մուտքը Վրաստան բաց կլինի մարտի 1-ից 

ՀՀ քաղաքացիները Վրաստան ժամանելիս պարտավոր են իրենց մոտ ունենալ PCR թեստի բացասական պատասխան, որն արվել է մուտքից առաջ ոչ շուտ, քան 72 ժամ առաջ:

ՀՀ և Վրաստանի միջև ամուր բարեկամությունը հիմնված է մեր ժողովուրդների միջև հարյուրամյակների պատմություն ունեցող փոխադարձ շփումների, խոր հարգանքի և վստահության վրա. վարչապետ

«Համոզված եմ, որ մեր կառավարությունները կշարունակեն սերտորեն համագործակցել համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ՝ Հայաստանի և Վրաստանի միջև փոխգործակցության ողջ ներուժը առավելագույնս օգտագործելու նպատակով՝ ի բարօրություն մեր երկրների»

Շիրակի մարզը ձերբազատվում է կորոնավիրուսից․ հատուկենտ հիվանդներ կան

Շիրակի մարզի բուժհաստատություններում այլևս չի իրականացվում, կորոնավիրուսով վարակված մեկ հիվանդի երեկ տեղափոխել են մայրաքաղաք։

Մովսես Հակոբյան. Ինչպե՞ս են հաշվարկել, որ 10 տոկոսն է պայթել, արդյոք հաշվարկե՞լ են, առհասարակ. Yerevan.today

Փաշինյանի վրա Իսկանդերը չի կրակել, ուրեմն ինչպե՞ս է նա 10 % պայթելն արձանագրել

Վարուժան Ավետիսյանը դատապարտվեց 7 տարի ազատազրկման

Վարուժան Ավետիսյանի նկատմամբ պատիժ նշանակվեց 9 տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման: Քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի համաձայն՝ նշանակված պատժում հաշվակցվեց Վարուժան Ավետիսյանի՝ նախաքննության և դատական քննության ընթացքում կալանքի տակ գտնվելու ժամկետը և վերջնական պատիժ նշանակվեց 7 տարի 4 ամիս ժամկետով:

«Եթե փուչիկը10 տոկոսով տրաքացնի, կասեմ` խելոք գերագույն գլխավոր հրամանատար է». Արշակ Զաքարյանը` Փաշինյանին

Այդ մարդու ասածները մեկնաբանելիս ես ինձ վատ եմ զգում, ինադու է անում

«Զրահաբաճկոնների ներմուծման գործընթացում կոռուպցիոն ռիսկեր չենք տեսել»․ ՊԵԿ նախագահ

Քննություն կատարելու կամ որեւէ գործընթաց սկսելու հիմքեր չենք արձանագրել

Լրահոս
Չհասած հեռագիրը

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031