Օրվա լրահոսը

Թուրքիան զինում է Ադրբեջանին, ամրապնդվում Հարավային Կովկասում, բայց Լավրովը դա չի նկատում

Ներկայացվեց «2020-2025թթ. Թյուրքական խորհրդի ռազմավարության եւ մինչեւ 2040-ի Թյուրքական աշխարհի տեսլականի» ճանապարհային քարտեզը Անցյալ շաբաթ բարձր մակարդակով ռուս-թուրքական քննարկումներ անցկացվեցին: Նախ՝ ՌԴ եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Էրդողանը հեռախոսով քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Ըստ Կրեմլի մամուլի ծառայության՝ շարունակվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի քննարկումը նոյեմբերի 9-ի եւ հունվարի 11-ի

Ռևազյանը հաստատում է, որ բնակվել է աշխատավայրում՝ շուրջօրյա աշխատանքային ռեժիմ էր. «Իրավունք»

Պարզվեց, որ հայկական գրանցումով ինքնաթիռները կարող են օդում «անհե­տանալ», ու այդ մասին մեր չինովնիկները միայն դրսերից են տեղեկանում

Մոտ 50 տոննա շինանյութ. Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնից Արցախ է ուղևորվել հումանիտար օգնության հերթական շարասյունը

ՌԴ ԱԻՆ օպերատիվ խումբը բնակելի շենքերի և սոցիալական նշանակության օբյեկտների վերակառուցման համար անհրաժեշտ շինանյութերի ցուցակ է կազմել և ըստ առաջնահերթության պարբերաբար համապատասխան բեռներն ուղարկում է Ստեփանակերտ

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 դեպք

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 2 վարակակիր:

Մեր գործողությունները հանգեցնելու են մի իրավիճակի, որը մեխանիկորեն կբերի իշխանափոխությունը. Արտակ Ավետիսյան. «Հրապարակ»

Թեեւ Հայրենիքի փրկության շարժումը վերսկսել է փողոցային պայքարը, երթեր, անհնազանդության ակցիաներ է անում, սակայն հանրության լայն շրջանակներից դժգոհության կոչեր են հնչում, թե ինչու չեն անցնում կտրուկ գործողությունների։ Կլինե՞ն արդյոք նոր սցենարներ, նոր գործիքակազմ կկիրառվի՞․ այս եւ այլ հարցերի մասին զրուցեցինք «Հայրենիք» կուսակցության անդամ, շարժման կազմակերպչական հանձնաժողովի ներկայացուցիչ Արտակ Ավետիսյանի հետ։ -Երեք ամիս է՝ տեսնում եք,

Twitter-ն արգելափակել է հակաադրբեջանական թեզեր առաջ տանող հայկական 35 օգտահաշիվ

Նշվում է, որ օգտահաշիվները ստեղծվել էին «Ադրբեջանին թիրախավորող թեզեր առաջ մղելու» համար և «աշխարհառազմավարական առումով նպաստավոր էին Հայաստանի կառավարության համար»: Որոշ դեպքերում ստեղծվել են իբր Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչների կեղծ օգտահաշիվներ, իբր Ադրբեջանում գործող լրատվամիջոցներ: Այս օգտահաշիվները սպամ են տարածել՝ նպատակ ունենալով ներգրավել հետևորդներ և այդպիսով առաջ մղել իրենց թեզերը:

«Հասարակության ամենացածր ու նսեմ զգացումները գլուխ բարձրացրին, եւ ամենաստորին խավն իրեն երկրում տեր զգաց ու սկսեց մթնոլորտ ձեւավորել». «Հրապարակ»

Ոչ միայն չարացել ենք ու ցածրացել, այլեւ կամաց մեր մարդկային կերպարանքն ենք կորցնում։ Այլեւս ոչ մի կարմիր գիծ, անթույլատրելի սահման, մերժելի արարք չկա

Տնօրենին չի հաջողվել ընդհանուր հայտարարի գալ ուսուցիչների և ծնողների հետ. Աբովյանի N1 դպրոցում իրավիճակը չի փոխվել. «Հայկական ժամանակ»

Ինչպես փոխանցում է տնօրենը, ուսուցիչները  շարունակելու են անժամկետ գործադուլը, նրանց միակ պահանջն է, որ խնդրի լուծում տրվի ԿԳՄՍ նախարարության կողմից:

Կուզենամ փարատել տարբեր մակարդակի գործիչների այն պնդումները, թե փող չկա, թոշակ չեն տալու և այլն. որևէ նման մտայնություն չկա. Արտակ Մանուկյան. «Ժամանակ»

ԱԺ-ում ինչպես աշխատավարձերի, այնպես էլ մնացած ուղղություններով բավականաչափ լուրջ խնայողություններ կան, որոնք վերադարձվել են պետական բյուջե

Մայրաքաղաքում բնակիչների թիվն ավելացել է 8000-ով մեկ տարվա ընթացքում, մարզերում՝ պակասել․ «Ժողովուրդ»

Սյունիքի մարզում մեկ տարվա ընթացքում բնակչության քանակը նվազել է 1300-ով

ԼՂ հակամարտությունը ցույց տվեց, որ Մոսկվան չունի մեկ միասնական մոտեցում բոլոր հակամարտությունների հարցում. Սերգեյ Մարկեդոնով

Եթե Աբխազիայի և Հարավային Օսիայի դեպքում Ռուսաստանը նախընտրեց աջակցել վերջիններիս, ապա ԼՂ- ում այն որոշեց պահպանել հավասարակշռությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև` ի տարբերություն Թուրքիայի:

Գործելակերպը նույնն է, վերաբերմունքը՝ տարբեր

Ինչպես եւ անցած տասնամյակների ընթացքում, այսօրվա՝ «հետհեղափոխական» ոստիկանությունը շարունակում է ընդդիմադիր ցուցարարներին բերման ենթարկել ու քիթ-մռութ ջարդել, ԱԱԾ-ն եւ մնացած ուժայինները շարունակում են ընդդիմադիրների վրա «գործեր կարել»՝ ընդ որում, մեղադրանքները գնալով դառնում են ավելի ու ավելի անհեթեթ, «ֆեյքային»: Ինչպես եւ անցած տասնամյակներում, ամեն ինչ այս պետության մեջ կախված է մեկ մարդու քմահաճույքից՝ ում վրա թագավորը

Հայ-եզդիական կամավորական միասնական առաջին ջոկատի հրամանատարը Տիտալ Սլոյանն է

Խդր Հաջոյանի խոսքով` հայ-եզդիական կամավորական միասնական առաջին ջոկատը իր հետ կտանի նաև Եզդիների ազգային միության երջանկահիշատակ նախագահ Ազիզ Թամոյանի խորհրդանիշը:

Նախագահ Բայդենը չի թաքցնում իր անբարյացակամ, եթե ոչ՝ բացահայտ թշնամական վերաբերմունքը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ

Բայդենն առաջին կրակոցն արձակեց՝ 2019 թ․ դեկտեմբերին «Նյու Յորք թայմս» թերթին տված հարցազրույցում, որտեղ նա Էրդողանին անվանեց «բռնապետ» և հայտարարեց, որ ԱՄՆ-ը պետք է աջակցի Թուրքիայի ընդդիմության առաջնորդներին, «որպեսզի նրանք կարողանան հաղթել ու տապալել Էրդողանին ոչ թե հեղաշրջմամբ, այլ ընտրական գործընթացով»:

Երեւանի քաղաքապետարանը ծառայողական քննություն է սկսել՝ Ներսես Պողոսյանի հանրային վարքագծին գնահատական տալու նպատակով. «Հայկական ժամանակ»

«Ընդհանրապես անթույլատրելի ենք համարում հանրային հարթակում ատելության խոսքի տարածումը եւ հանրային բանավեճում անձնական վիրավորանքների լեզվի կիրառումը: Միեւնույն ժամանակ, այս կամ այն աշխատակցի նկատմամբ կարգապահական պատասխանատվություն կիրառվում է օրենսդրության սահմանած կարգով»,- ասաց Կարապետյանը։

«Լավ, եթե դժգոհ ես 5, 6 շրջան հանձնելուց, թեկուզ Արցախի կարգավիճակի, անվտանգության և այլ գործոնների դիմաց, ապա ինչո՞ւ հանձնեցիր շուրջ 10 շրջան՝ ոչ մի բանի դիմաց». Տիգրան Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իմաստը չեմ հասկանում, թե ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը շարունակում խոսել իր նախորդների 5 կամ 7 շրջան հանձնելու շուրջ բանակցելու մասին։ Չի՞ հասկանում, որ նույնիսկ թեմայից անտեղյակ մարդու մոտ հարց է առաջանում։ Լավ, եթե դժգոհ ես 5, 6 շրջան հանձնելուց, թեկուզ Արցախի

Արտակ  Զաքարյան. «Իշխանության քաղաքական հիվանդությունները ախտորոշելը ևս ընդդիմության քաղաքական գործունեության մաս է դարձել»

Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ  Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Ըստ կապիտուլյանտ Նիկոլի՝ հեղափոխությունն այնքան շատ է սիրել Ղարաբաղը, որ սիրուց համարյա սպանել է նրան։ Այնքան շատ է սիրել, որ այսօր թուրքերը Շուշիում «գորշ գայլերի» վերապատրաստման դպրոց են բացում։ Այո, հեղափոխությունն այնքան շատ էր սիրել Ղարաբաղը, որ Արցախի գրեթե բոլոր հերոսներին դատարաններում  հարցաքննել,

Պատերազմից ի վեր գերեվարված անձանց իրավունքների պաշտպանության համար Եվրոպական դատարան են ներկայացվել միջանկյալ միջոց կիրառելու մասին բազմաթիվ դիմումներ

Այսօր` փետրվարի 23-ին, ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը և ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը հանդիպել են Լիտվայի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան՝ Ն.Գ. տիկին Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեի, Շվեդիայի Թագավորության Արտակարգ և լիազոր դեսպան` պարոն Սվենսոն Պատրիկի և Լեհաստանի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան`Ն.Գ. պարոն Պավել Չեպլակի հետ: Դեսպաններին է ներկայացվել 44 օրյա պատերազմի ընթացքում

«Hyundai Sonata»-ն մխրճվել է «Փակ շուկայի» ծաղկի սրահի մեջ

Փետրվարի 23-ին, ժամը 20:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայում՝ «Փակ շուկա» ՍՊԸ-ի մոտակայքում, ավտոմեքենան մխրճվել է ծաղկի սրահի մեջ. կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի

Գերիների անհապաղ վերադարձի հարցը Պաշտպանը ներկայացրել է Եվրամիության հատուկ ներկայացուցչին

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում և ճգնաժամի հարցերով Վրաստանում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան տիկին Անդրեա Վիկտորին։ Հանդիպման ընթացքում Արման Թաթոյանը բարձրացրել է Ադրբեջանում պահվող հայկական կողմի գերիների՝ զինծառայողների ու քաղաքացիական անձանց վերադարձի հրատապության հարցը: Պաշտպանը նշել է,

Բյուրականի աստղադիտարանի մասին գիրք կհրատարակվի. (Ֆոտոշարք)

Այս տարի նշվում է Աստղադիտարանի հիմնադրման 75-ամյակը

Խորհրդարանականները հանդիպել են Արցախի տեղահանված բնակչության ներկայացուցիչների հետ

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Տաթեւիկ Հայրապետյանը եւ Հովհաննես Իգիթյանը փետրվարի 22-ին հանդիպեցին Արցախի տեղահանված բնակչության ներկայացուցիչների հետ: «Վերադարձ դեպի Քաշաթաղ» ՀԿ-ի գործադիր տնօրեն  Կարինե Մովսեսյանի, «Մերան» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր Զոհրաբ Ըռքոյանի, Շուշիից տեղահանված քաղաքացիներ  Գայանե Շելունցի եւ Լիլիթ Անդրեասյանի, «Փախստականները հանուն արդարության» կազմակերպության անդամ Իրինա Թամրազյանի, «Հանուն Հադրութի» ՀԿ-ի նախագահ Լեւոն Հայրյանի,

«Հայրենիք» զորախմբի անդամների կողմից դասալքության դեպքեր չեն հայտնաբերվել. դատախազությունը հերքել է Փաշինյանին. «Փաստինֆո»

«Հայրենիք» զորախմբի անդամների կողմից դասալքության վերաբերյալ ապացույցներ ձեռք չեն բերվել։ «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրել են ՀՀ գլխավոր դատախազությունից՝ այդպիսով փաստելով, որ Փաշինյանը տարածել է կեղծ տեղեկատվություն։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին կապիտուլյացիոն ակտի ստորագրումից հետ Նիկոլ Փաշինյանը, ի պատասխան իր հրաժարականը պահանջող քաղաքացիների,  ֆեյսբուքյան ուղիղ եթերում փորձել էր մեղավորներ գտնել ու հայտարարել, թե «Հայրենիք» զորախումբը 

Մարիա Գեւորգյանը գլխավորեց կանանց մրցաշարային աղյուսակը

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթացող շախմատի Հայաստանի կանանց 76-րդ առաջնության բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորեց կանանց միջազգային գրոսմայստեր Մարիա Գեւորգյանը: 7-րդ տուրում Մարիան սեւ խաղաքարերով պարտության մատնեց  Արփինե Գեւորգյանին եւ 5,0 միավորով միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը եւ Վերոնիկա Խաչատրյանը առաջատարին զիջում են կես միավոր: Կանանց առաջնության ավարտին մնում է

Մայր Հայաստանում ժողովուրդը կրկին ոտքի է ելել հանուն Արցախի

Դատապարտում ենք այսօր ՀՀ իշխանությունների կողմից տասնյակ քաղաքացիների, այդ թվում նաեւ Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանի հանդեպ բռնի ուժի կիրառմամբ հաշվեհարդար տեսնելու դեպքերը եւ, ըստ այդմ, օրեցօր թափ առնող ժողովրդական շարժումը բիրտ ուժի միջոցով ճնշելու փորձերը: Այդօրինակ բռնությունները ՀՀ իշխանությունների կողմից ուղղված են սեփական ժողովրդին զրկելու իր սահմանադրական իրավունքների իրացման հնարավորությունից: Նոյեմբերի 10-ի խայտառակ

Նիկոլ Փաշինյան․ Հայաստանում մի կայացած ինստիտուտ է եղել՝ կոռուպցիան

«Մենք եկել ենք հեղափոխությունից հետո և այդ կայացած միակ ինստիտուտը ոչնչացրել ենք»

Բերման ենթարկված տղամարդիկ գերեզմաններից գողացել էին շուրջ 1 միլիոն 800 հազար դրամի նախշազարդ

Փետրվարի 15-ին ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքում ստացված տեղեկություններն իրացնելիս՝ նույն ստորաբաժանման ոստիկանները Նուբարաշենի գերեզմանատան հարակից տարածքից գողություն կատարելու կասկածանքով ոստիկանություն բերման ենթարկեցին մայրաքաղաքի 40-ամյա մի բնակչի։ Ոստիկանությունում պարզվեց, որ փետրվարի 11-ին բերման ենթարկվածը նախնական համաձայնության գալով իր ծանոթներից մեկի հետ, գերեզմանատնից հափշտակել են գերեզմաններից մեկի ճաղավանդակի դյուրալյումինե նախշազարդերը։ Իրավապահները ճշտեցին նաև գողության մյուս մասնակցի ինքնությունը՝ Երևանի

Լրահոս
Չհասած հեռագիրը

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031