Օրվա լրահոսը

ՔՊ պատգամավորի հորեղբայրը ներդրողին ծաղրել է, սկսվել է վեճ, եկել են պարեկներ. «Ժողովուրդ»

Վեդի համայնքի Գինեվետ գյուղում հոկտեմբերի 13-ին տեղի էին ունեցել նախնական հանրային լսումներ՝ «Օրդ Գրուպ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Կարմիր սարի կրաքարային մերգելների օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների վերաբերյալ: Այս լսումներն անցնում էին լարված, հաճախ համայնքապետարանի աշխատակիցները կողմնակալ հայտարարություններ էին անում. կոնկրետ մեկը՝ ում եղբորորդին խորհրդարանում Մարդու իրավունքներն է պաշտպանում։ Խոսքը Ռուստամ Բաքոյանի հորեղբոր՝ Շամո Բաքոյանի մասին է,

Գյումրիի քաղաքապետը կալանավորվեց երկու ամսով

Գյումրիում զանգվածային անկարգություններին մասնակցելու, արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 33 անձ ձերբակալվել է:

Բռնում են նրանց, ովքեր վտանգ են ներկայացնում

Իշխանության կողմնակիցներն իրենց մեկնաբանություններում ինձ հետ վիճում են հետեւյալ «սպանիչ փաստարկով». «Եթե դու ճիշտ ես, որ Հայաստանում ռեժիմն ավտորիտար է, որ Փաշինյանն իր ընդդիմախոսների դեմ պետական տեռոր է իրականացնում, ապա ինչո՞ւ ես դու ազատության մեջ»: Այդ մեկնաբանները չեն հասկանում ավտորիտար եւ տոտալիտար ռեժիմների տարբերությունը: Վերջինիս դեպքում (ինչպես նաեւ ժողովրդավարության դեպքում) անհրաժեշտ է ողջ հասարակության համախմբումն՝

Ռազմիկ Քուրդյանը կգոտեմարտի աշխարհի չեմպիոնի կոչման համար

Այսօր պայքարի մեջ կմտնեն Հայաստանի եւս չորս ըմբիշներ՝ 55 կգ քաշային Արայիկ Թոփալյանը, 67 կգ՝ Ռուբեն Միրանյանը, 72 կգ՝ Գասպար Տերտերյանը եւ 97 կգ քաշային Արշակ Գեղամյանը:

«Ոչ կուսակցական, ոչ բան, ինձ հետաքրքիր չի, ով ուզում է լինի, որ կարողանա մեր երկիրը պահի»․ կապանցիները 2026-ի ընտրությունների մասին

Նիկոլ Փաշինյանի խոստացած խաղաղության օրակարգին Կապանում միանշանակ չեն վերաբերվում

Հայաստանի երեք մարմնամարզիկ աշխարհի առաջնության եզրափակչում է

Աշխարհի չեմպիոնության հավակնորդների մեջ են հենացատկորդ Արթուր Դավթյանը, ինչպես նաեւ Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը (երկուսն էլ՝ նժույգ-թափեր):

Սուտ #6. «Որեւէ գեներալ կամ նախկին պաշտոնյա ապօրինի չի հետապնդվում»

Սկիզբը՝ այստեղ: Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ ղեկավար կազմը մշտապես պնդում են, որ բոլոր քրեական գործերն իրականացվում են բացառապես իրավական դաշտում, առանց քաղաքական շարժառիթների։ «Հայաստանում այլեւս գոյություն չունի քաղաքական հետապնդում։ Ոչ ոք չի հետապնդվում իր անցյալի կամ քաղաքական պատկանելության համար»: (Ն.Փ., 2021թ. մարտ, ԱԺ ելույթ) «Մենք ոչ մի գեներալի չենք հետապնդում նրա անցյալի համար: Եթե կա մեղք, քննությունը

Ի սկզբանե պարզ էր՝ ՔՊ թեկնածուից բացի ով էլ քաղաքապետ դառնա, հայտնվելու է բանտում. «ՉԻ»

Ինչո՞ւ սպասել, որ ընտրություններ լինեն, իրենք էլ մտածեն, թե ոնց կեղծեն, զայրացած ժողովուրդն էլ լցվի փողոցները, եթե կարելի է նախապես ասֆալտին փռել շատից-քչից հեղինակավոր ընդդիմադիրներին, ժողովրդին վախեցնել՝ երկրում իրավական ամենաթողության ու տեռորի մթնոլորտ ստեղծելով, քաղաքական դաշտից «դուրս շպրտել» բոլոր այն ուժերին, որոնք կարող են բողոքի ալիք գեներացնել, ու միայն դրանից հետո գնալ ընտրությունների՝ արդեն «խախանդ» մթնոլորտում։

«Տեղեկությունը, թե բնականոն երթևեկությունը սահմանային կետերում վերականգնվել է, ըստ ցուցարարների, մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը». Բաբկեն Պիպոյան

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը ֆեյսբուքյան իր էջում. «Հաշվի առնելով, որ սահմանային անցակետերում լրագրողներ չկան և ով ինչ ցանկանա, կարող է ասել, տեղեկացնեմ, որ տեղեկությունը, թե բնականոն երթևեկությունը սահմանային կետերում վերականգնվել է, ըստ ցուցարարների, մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը: Երթևեկությունը եղել է փակ բացառապես բեռնատարների համար ու շարունակում է մնալ փակ մինչև

«Երկիրն էս իրավական քաոսում պահելը որևէ արդարացում չունի». Վարազդատ Հարությունյան

Ռուբեն Մխիթարյանին ձերբակալել են 72-ժամյա ռեժիմով և տարել ՁՊՎ` կոպտորեն խախտելով նրա անձնական ազատության իրավունքը

Բագրատաշենում, Գոգավանում և Բավրայում երթևեկությունը վերականգնվել է

Հայաստան-Վրաստան սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցակետերում երթևեկությունը վերականգնվել է։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։ «Բագրատաշենում, Գոգավանում և Բավրայում երթևեկությունը վերականգնվել է»,-նշել է Սարգսյանը։

«Եթե նման համակարգեր ունեիք, ապա ինչո՞ւ դա չէիք կիրառում Փարաքարում ու մարդկային կյանքեր փրկում». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դաշտում տեղեկատվություն է շրջանառվում, որ Վարդան Ղուկասյանի գործով գաղտնալսումն իրականացվել է ԱԹՍ-ի միջոցով՝ հագեցված հատուկ գաղտնալսման համակարգով. ենթադրաբար արտահոսքն իրավապահ համակարգից է եղել, որով փորձել են ցույց տալ իրենց «պրոֆեսիոնալիզմը» և «հիմնավորել» ձայնագրության ճշգրտությունը: Նախ այս համակարգի նկատմամբ որևէ վստահություն չկա` հաշվի առնելով

Գյումրիում ԲՀԿ կառույցի ու «Մեր ձևով» շարժման պատասխանատուներին տեղափոխել են ձերբակալվածների պահպանման վայր

Գյումրիում Վարդան Ղուկասյանի ձերբակալությունից հետո ձերբակալել են ևս 23 հոգու։ Այս թիվը ժամեր առաջ պաշտոնապես հայտնել էին ՆԳՆ-ից։ Նրանցից 4-ին այս պահին տեղափոխել են ձերբակալվածների պահպանման վայր, իսկ մյուսները քննչականում են։ Այս մասին տեղեկացրեց իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը։ Նա մեզ հետ զրույցում նշեց, որ կան նաև նոր բերման ենթարկվածներ, ձերբակալվածների թվում են Ռուբեն Մխիթարյանը՝ Շիրակի մարզի

«Մեր ձևով» շարժման անդամ, փաստաբան Ռուբեն Մխիթարյանը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր

«Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամներն այս պահին գտնվում են Գյումրիում`ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչության բակում: Քիչ առաջ քննչական վարչության շենքից ձերբակալվածների պահման վայր տեղափոխվեց «Մեր ձևով» շարժման անդամ, իրավաբան, փաստաբան Ռուբեն Մխիթարյանը, որը ձերբակալվել էր այսօր` այն պահին, երբ որպես իրավապաշտպան փորձում էր հանդարտեցնել Գյումրիի քաղաքապետարանում ստեղծված անթույլատրելի իրավիճակը։

Աշոտ Զաքարյանն անդրադարձել է հանցագործությունների կանխարգելման ու բացահայտման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներին

ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են 2025 թվականի առաջին ինը ամիսներին կատարված աշխատանքները: Խորհրդակցության ընթացքում զեկույցներով հանդես են եկել ռազմական ոստիկանության պետի տեղակալները՝ ներկայացնելով կատարված աշխատանքների արդյունքները, օպերատիվ իրավիճակը և ընթացիկ հանձնարարականների կատարողականները։ Ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանն անդրադարձել է հանցագործությունների կանխարգելման ու բացահայտման ուղղությամբ ձեռնարկված

Պատրիկ Ֆիորին հայտարարել է, որ նախատեսում է 2027-ին ներկայացնել Հայաստանը Եվրատեսիլում

Ֆրանսահայ հայտնի երգիչ Պատրիկ Ֆիորին (Patrick Fiori) վերջերս բացահայտել է, որ մտադիր է 2027 թվականին մասնակցել Եվրատեսիլ երգի մրցույթին՝ ներկայացնելով Հայաստանը։ Թեև Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը դեռևս պաշտոնապես չի հաստատել այս լուրը, Ֆիորիի հայտարարությունը մեծ արձագանք է ստացել թե՛ հայ, թե՛ եվրոպական երաժշտական շրջանակներում։ Երգիչը խոսել է իր հնարավոր մասնակցության մասին եվրոպական մի քանի լրատվամիջոցների հետ

Գտնվելով խաչմերուկում՝ Հայաստանը կարող է վճռորոշ դեր խաղալ Եվրոպան, Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան կապող շղթայում. Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը «Միջտարածաշրջանային անվտանգություն և փոխկապակցվածություն» թեմայով նախարարական հանդիպմանը   Հոկտեմբերի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Եվրոպական միության կողմից կազմակերպված «Միջտարածաշրջանային անվտանգություն և փոխկապակցվածություն» թեմայով նախարարական հանդիպմանը։ Նախարարական հանդիպման շրջանակներում կայացած՝ Սևծովյան տարածաշրջանում անվտանգություն, կայունություն և դիմակայունություն թեմայով քննարկմանը նախարար Միրզոյանը հանդես է եկել ելույթով։ Ձերդ գերազանցություններ, հարգելի՛

Սթափվել, մի կողմ թողնել տարաձայնություններն ու համախմբվել․ Հայաստանի Ձախաթեւյան ուժի հայտարարությունը

Ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունը հակակոռուպցիոն դատարանի առաջ

«Ափսոսում եմ, որ այս հարցում ես ճիշտ էի, դուք՝ սխալվեցիք». Մարտուն Գրիգորյանը` Վարդան Ղուկասյանի ձերբակալության մասին

«Մեր քաղաքը» դաշինքի կողմից Գյումրու համայնքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը գրում է. «Ախր, ասողին լսող էր պետք։ Քարոզարշավի վերջին օրերից սկսած մանրամասն՝ դրվագ առ դրվագ ասում էի ու զգուշացնում, թե ՔՊ-ն գյումրեցիների դեմ ի՞նչ սցենար է նախապատրաստում, թե խոցելի թեկնածուի դեպքում ինչպես են պատրաստվում քաղաքը տանել։ Ստիպված եմ մեջբերել ապրիլի 3-ին իմ կողմից արված և հանրության

«Հայկականությունն իմ արյան մեջ է». Ռուդոլֆ Խառատյան

Հայոց եկեղեցին դարերով առաջնորդել է մեր երկիրը

«Հորդորում ենք ՀՀ քաղաքացիներին՝ ամենուր մերժել այս իշխանությանը։ Նիկոլ Փաշինյանը պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին». «Հայաստան» խմբակցություն

Գյումրիում այսօր կատարվածը գործող վարչախմբի հերթական հարձակումն է ժողովրդի կամքի դեմ։ Ընտրված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ցուցադրական ձերբակալությունը, Գյումրի քաղաքի ու համայնքապետարանի պաշարումը, ուժային համակարգի միջոցով հանրապետությունում վախի մթնոլորտ սերմանելու փորձերն ապացուցում են, որ գործող իշխանությունը չի հանդուրժում ժողովրդի ընտրությունը։ Վերջերս խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր Գյումրի համայնքի ղեկավարին ուժով հեռացնելու մտադրության մասին։ Այսօր այդ մտադրությունը

Մի խումբ անձինք հարձակվել են ակտիվիստ Արթուր Չախոյանի վրա, ծեծել վերջինիս և գողացել նրա հեռախոսը

Երևանի ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանը հայտնել է, որ մի խումբ անձինք հարձակվել են ակտիվիստ Արթուր Չախոյանի վրա, ծեծել վերջինիս և գողացել նրա հեռախոսը: «Քիչ առաջ կազմակերպված խմբով հարձակվել են Արթուր Չախոյանի վրա՝ ծեծել նրան և գողացել հեռախոսը (ըստ Արթուրի՝ հարձակվող բանդան եղել են տարածքի սեփականատերերը) Արթուր Չախոյանը դիմել է ոստիկանություն, սակայն ոստիկանության կողմից ԶՐՈ արձագանք։

Վարդան Ղուկասյանի խափանման միջոցի նիստը ժամը 23:00-ին

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանի նախագահությամբ   Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին կալանավորելու միջնորդության քննարկումը կմեկնարկի ժամը 23-ին։ Այս պահին մեծ թվով ոստիկաններ շրջապատել են դատարանի շենքը։ Հիշեցնենք, որ ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության․ «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ–հետախուզական վարչության կողմից ձեռնարկված մեծածավալ օպերատիվ–հետախուզական միջոցառումների եւ գաղտնի քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել Գյումրու համայնքի ղեկավարի եւ

Ադրբեջանում պահվող անձանց հարցը դեռեւս լուրջ մարդասիրական խնդիր է, որը պետք է լուծում գտնի. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթը Միջխորհրդարանական միության 151-րդ վեհաժողովի ընդհանուր քննարկումներում Տիկի՛ն նախագահ, Պարո՛ն գլխավոր քարտուղար, Ձե՛րդ գերազանցություններ, Հարգելի՛ գործընկերներ, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Պատիվ է ՀՀ Ազգային ժողովի անունից ելույթ ունենալ Միջխորհրդարանական միության 151-րդ վեհաժողովում: Հայ ժողովրդի համար այս ընդհանուր քննարկման թեմայի կարեւորությունը դժվար է գերագնահատել: Հայաստանը ծանոթ է մարդասիրական ճգնաժամերին` ունենալով 1988 թվականի

«Ինքը Վատիկանից պիտի գա ու տեսնի, որ ինչ-որ մարդ են բռնել, երեւի վամպիր է էդ մարդը, արյան կարոտ է»․ Գյումրու քաղաքապետի խորհրդական

«Կա օրենք, եթե այդ օրենքներն էլ փորձեն ոտնահարել, այդ դեպքում երեւի քաղաքի ժողովուրդն իր ամբողջական խոսքը կասի։ Քաղաքապետարանն իր բնականոն աշխատանքով պետք է զբաղվի»։

Բեռնատարների վարորդները փակել են Բագրատաշենի մաքսային անցակետը

Արտգործնախարարությունից, Ռուսաստանի դեսպանատնից սպառիչ պատասխան չստանալուց հետո բեռնատարների վարորդները մեքենաներով փակել են Բագրատաշենի մաքսային անցակետը։ Նրանք պահանջում են ՌԴ-ի հետ բանակցել և փոխել օրենսդրության պայմանները, որի համաձայն, օտարերկրյա քաղաքացիները տարվա ընթացքում Ռուսաստանում կարող են գտնվել մինչև 90 օր, նախկին 180 օրվա փոխարեն։  

Պետական կարգին ուղղված ցանկացած ոտնձգություն դատապարտված է. Ռոմանոս Պետրոսյան

«Օրենքի գերակայության եւ Պետական կարգի դեմ ցանկացած ընդվզման փորձ, որքան էլ որ այն քաղաքականացվի, տարատեսակ «իշխանատենչ» շրջանակների կողմից նենգափոխվի կամ սեփական քաղաքական օրակարգի շահերից մեկնաբանվի, եւ այդ ամենը նույնիսկ զուգորդվի Հայ Առաքելական Եկեղեցու տարբեր տաճարներից հնչող «հոգեցունց» զանգերի ղողանջներով՝ միեւնույնն է. պետք է արժանանա ՊԵՏՈՒԹՅԱՆ եւ պատկան կառույցների հատու հակազդեցությանն ու իրավակարգի ներգործությանը։ Հայաստանի Հանրապետությունն

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031