Օրվա լրահոսը

Պետական կարգին ուղղված ցանկացած ոտնձգություն դատապարտված է. Ռոմանոս Պետրոսյան

«Օրենքի գերակայության եւ Պետական կարգի դեմ ցանկացած ընդվզման փորձ, որքան էլ որ այն քաղաքականացվի, տարատեսակ «իշխանատենչ» շրջանակների կողմից նենգափոխվի կամ սեփական քաղաքական օրակարգի շահերից մեկնաբանվի, եւ այդ ամենը նույնիսկ զուգորդվի Հայ Առաքելական Եկեղեցու տարբեր տաճարներից հնչող «հոգեցունց» զանգերի ղողանջներով՝ միեւնույնն է. պետք է արժանանա ՊԵՏՈՒԹՅԱՆ եւ պատկան կառույցների հատու հակազդեցությանն ու իրավակարգի ներգործությանը։ Հայաստանի Հանրապետությունն

«Հարցը Վարդան Ղուկասյանին, նույնիսկ քաղաքային իշխանությանը չի վերաբերում: Նիկոլ Փաշինյանը պետք է հնարավոր բոլոր այլընտրանքային օջախները ոչնչացնի». Անդրանիկ Թեւանյան

«Մայր Հայաստան» նորաստեղծ կուսակցության նախագահ Անդրանիկ Թեւանյանը «Հայելի» ակումբում իր եւ իր ղեկավարած քաղաքական ուժի անունից դատապարտեց Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ու քաղաքապետարանի այլ աշխատակիցների ձերբակալությունը: «Բացարձակապես կապ չունի, թե ով է Վարդան Ղուկասյանը, հավանում ենք նրան, չենք հավանում: Բայց տվյալ դեպքում հարցը Վարդան Ղուկասյանին չի վերաբերում, նույնիսկ քաղաքային իշխանությանը չի վերաբերում: Տվյալ դեպքում հարցը

Ալեն Սիմոնյանը Միջխորհրդարանական միությունում Դանիայի պատվիրակության ղեկավարի հետ քննարկել է հայ-դանիական հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 20-ին Ժնեւում հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Դանիայի պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների խորհրդարանական համագործակցության զարգացման թեմային` քննարկելով հայ-դանիական հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: ՀՀ ԱԺ նախագահը զրուցակցին մանրամասներ է ներկայացրել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղության գործընթացից: Քննարկումներ են ծավալվել նաեւ Հայաստան-ԵՄ հարաբերությունների եւ

Ակնհայտ է, որ իրավապահները Ռուբեն Մխիթարյանին բերման են ենթարկել անհիմն կերպով

Տեսանյութում լսվում են նրա խոսքերը՝ ուղղված իրեն բերման ենթարկող ոստիկաններին, թե «յոթ հոգով ծեծում էին…(նկատի ունի ոստիկանները քաղաքացիներին)»:

Նիկոլ Փաշինյանը և Սուրբ Աթոռի պետքարտուղարը ընդգծել են ՀՀ Կառավարության և Սուրբ Աթոռի միջև բարձր մակարդակի երկխոսությունը

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Սուրբ Աթոռի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինիի հանդիպումը: Զրուցակիցներն ընդգծել են ՀՀ Կառավարության և Սուրբ Աթոռի միջև բարձր մակարդակի երկխոսությունը՝ համոզմունք հայտնելով, որ այն շարունակական կերպով կզարգանա ու էլ ավելի կամրապնդվի: Կողմերը ընդգծել են, որ Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև երկխոսությունը հիմնված է ոչ միայն քրիստոնեական արժեքների, այլև

Վարչախումբն այսպիսի գործողություններով փորձարկում է ընտրությունների նախապատրաստությունը. Չալաբյան

Այս վարչախումբը գիտի, որ ընտրություններում պարտվելու է, եւ այդ պարտությունը փորձելու է չեզոքացնել բռնության միջոցով. Չալաբյան

Փաստաբանները Կոչուբաևի գործով դիմել են դեսպաններին

Այսօր դիմել ենք ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին՝ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի գործով. հայտնում է Ալեքսանդր Կոչուբաևի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Աբգար Պողոսյանը: «Հաշվի առնելով փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի իրավունքների կոպիտ խախտման փաստը, ձերբակալման ոչ իրավաչափ ձևը և այս պահին ընտրված խափանման միջոցի անհամաչափությունը, այսօր դիմել ենք Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բոլոր այն երկրների դեսպաններին, որոնց պետությունները վավերացրել են Մարդու

Ձերբակալվել են Վարդան Ղուկասյանի եղբոր թոռները, որոնցից մեկն ավագանու անդամ է

Գյումրու  ընդդիմադիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանից բացի այսօր ձերբակալվել են նրա եղբոր թոռները, որոնցից մեկը՝ Գևորգ Ղուկասյանը, Գյումրու ավագանու «Կոմունիստական կուսակցության» խմբակցության անդամ է։ Նրանց ձերբակալման մասին գրառում է կատարել եղբայրը՝ կրտսեր Վարդան Ղուկասյանը՝ գրելով․ «Հարազատ եղբայրներս՝ Գևորգը, Նարեկը, Էդուարդը, ու ընկերս՝ Անդրանիկը, այսօր Վարդան Ղուկասյանի հետ ևս ապօրինի ձերբակալվել են։ Չորսն էլ փայլուն երիտասարդներ։ Ես

Ռազմիկ Քուրդյանը կգոտեմարտի ԱԱ եզրափակիչ մտնելու համար

Սերբիայի Նովի Սադ քաղաքում այսօր մեկնարկած հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ՝ 63 կգ քաշային Դավիթ Ջոթյանը, 77 կգ՝ Սամվել Տերտերյանը եւ 87 կգ Ռուբեն Գեւորգյանը տարբեր փուլերում պարտություն են կրել: 130 կգ քաշային Ռազմիկ Քուրդյանը սկսել է 1/8 եզրափակչից եւ հաջորդաբար տանելով երկու հաղթանակ՝ մտել է կիսաեզրափակիչ: Այսօր ուշ երեկոյան եզրափակչի

Ոստիկանները լցվել են Վարդան Ղուկասյանի գրասենյակ․ նրանք պատրաստվում են խուզարկություն իրականացնել

Գյումրու քաղաքապետարանում վեց ժամ շարունակ օպերատիվ-քննչական գործողություններ կատարելուց ու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին ձերբակալելուց, հակակոռուպցիոն կոմիտե տեղափոխելուց հետո այժմ էլ ոստիկանական ուժեր են հավաքվել նրա գրասենյակի դիմաց։ Նրանք պատրաստվում են խուզարկություններ անցկացնել նաև այստեղ։ Գյումրու քաղաքապետարանն արդեն իսկ տեսանյութ է հրապարակել գրասենյակի դիմացից՝ ցույց տալով ոստիկանական ուժերի կուտակումը։ Նրանք նաև արձանագրում են, թե ապօրինաբար փորձում են

Հանրային շահը պահանջում է, որպեսզի մշակութային, հոգևոր, կրթական, գիտական թեմաները հենց Հանրային հեռարձակողի առաջնահերթությունների մեջ լինեն. Լրագրողական կազմակերպություններ

Ինչպես ժամանակին «Շողակաթ»-ի ներառումը հանրային հեռարձակողի համակարգ, այնպես էլ ներկայումս հարցի վերանայումը զուտ կոնյունկտուրային է՝ այս անգամ վերոհիշյալ կոնֆլիկտով պայմանավորված. ՀԿ-ներ

«Պարոն Ղուկասյանը հո 2 տարեկան երեխա չէ։ Ինքը շատ լավ գիտի, ՔՊ-ի վերահսկողության տակ նման բան ո՞վ կանի». Գյումրու փոխքաղաքապետ

«Կաշառակերը իրենք են: Չեմ հավատում պարոն Ղուկասյանից կաշառքի մասին խոսակցություն անգամ». Մանուկյան

Վիճաբանություն, ծեծկռտուք՝ Երևանում. «Արթմեդ» բժշկական կենտրոնում հնարավոր է եղել փրկել վիրավորի կյանքը. կասկածյալը Երևանի քաղաքապետարանի Կանաչապատման ՀՈԱԿ-ի տեղամասի պետն է. shamshyan.com

Հոկտեմբերի 15-ին վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ մանկական վնասվածքով «Արթմեդ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի

«Մենք վստահ ենք, որ քաղաքապետ Վարդան Ղուկասյանը շատ շուտով վերադառնալու է իր աշխատանքին»

Չնայած այսօր տեղի ունեցած ճնշումներին և ռեպրեսիվ գործողություններին` Գյումրու քաղաքապետարանը վաղը շարունակելու է իր բնականոն աշխատանքը

ՀԱԿ-ում գլուխ չեն հանել Arlis-ից. «Իրազեկ քաղաքացիների միավորումը» հերքում է պահանջում

«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունն օրերս հանդես է եկել երկու հայտարարությամբ, որոնցով պնդում է, թե այն ենթադրյալ արարքը, որի մասին բարձրաձայնել էր Տեր Արամը սեպտեմբերի 16-ին Հանրային հեռուստաընկերության եթերում, և որի մասին սեպտեմբերի 17-ին մենք ներկայացրել ենք հանցագործության հաղորդում, քրեականացվել է 2021թ. հուլիսից (ՀՀ գործող քրեական օրենսգրքի ուժի մեջ մտնելու պահից) և, հետևաբար, անձինք չեն կարող

«Ընտրովի արդարադատությանն ու խամաճիկային իրավապահ համակարգի գոյությանը մնացել են հաշված ամիսներ». «Ապրելու երկիր»

Որևէ հանցագործություն չի կարող մնալ անպատիժ, առավել ևս պարսավելի է, երբ այն կատարվում է պետական պաշտոնյաների կողմից։ Սակայն Գյումրիի քաղաքապետարանի շուրջ տեղի ունեցածը անընդունելի ու դատապարտել է այն առումով, որ իշխանության ներկայացուցիչները ենթադրյալ հանցագործությունը հերթական անգամ շատ արագ ներկայացնում են որպես դատավճիռ՝ անտեսելով իրենց իսկ զբաղեցրած պաշտոնների պատասխանատվությունը։ Իրավապահ համակարգի գործողությունները շարունակում են իշխանական քարոզչամեքենայի

Երևանում հայտնաբերվել է ոչ սթափ 179 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 217 անձ

Հոկտեմբերի 13-ից 20-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5676 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 206 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 179 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 217 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 41, կեղծ հաշվառման համարանիշով երթևեկող՝ 1, կեղծ հաշվառման վկայականով երթևեկող՝ 2, չամրակապված վարելու՝ 1168,

Հրանտ Բագրատյան. «Վարդան Ղուկասյանը միակ մարդն է եղել, որ ասել է՝ ես քեզ դատի եմ տալիս եւ գնում եմ Սահմանադրական դատարան, որովհետեւ խախտում եք Սահմանադրությունը»

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով այսօր Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին ձերբակալելուն եւ քաղաքապետարանի հետնամուտքից Երեւան տեղափոխելուն, ինչը ընդդիմադիր դաշտում գնահատում են որպես մարդու պարզ առեւանգում, եւ դիտարկմանը, թե կարո՞ղ է, դրա պատճառ հանդիսանալ այն, որ Վարդան Ղուկասյանը վերջերս հրապարակավ հայտարարել էր, թե դիմելու է դատարան, քանի որ բյուջեով հանրապետության երկրորդ քաղաքին հասանելիք

Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել ԱՍՀ նախարարության և «Վորլդ Վիժն Հայաստան» երեխաների պաշտպանության հիմնադրամի միջև

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր հանդիպում է ունեցել «Վորլդ Վիժն Հայաստան» երեխաների պաշտպանության հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ընթացիկ ուղղություններին, այդ թվում՝ սոցիալական ծառայությունների, սոցիալ-տնտեսական ինտեգրման և երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր։ Դիտարկվել են նաև ապաինստիտուցիոնալացման, խնամատարության ինստիտուտի զարգացման,

Վարդան Ղուկասյանի ինքնազգացողությունը վատացել է․ նրա համար շտապօգնության մեքենա են կանչել

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե տեղափոխված Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ քննչական գործողություններ իրականացնելիս՝ նրա ինքնազգացողությունը վատացել է․ ճնշումը բարձրացել, շտապօգնության մեքենա են կանչել։ Այս մասին տեղեկացանք Գյումրու քաղաքապետարանի լրատվական ծառայությունից։ Մեզ հայտնեցին, որ քաղաքապետը ճնշման խնդիր երբեք չէր ունեցել։ Հիշեցնենք, որ այսօր վեց ժամ շարունակ Գյումրու քաղաքապետարանում քննչական գործողություններ կատարելուց ու մեծ թվով քաղաքացիների դիմադրությանն արժանանալուց

«Մեր նպատակը պատկերապատման արվեստը զարգացնելն է». «Ռեա» փառատոնը՝ նորարար գաղափարների հարթակ

Մեկնարկել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող «ՌեԱ» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի 17-րդ միջազգային փառատոնը. մեկնարկն ազդարարվել է Կինոյի տանը՝ ռեժիսոր Սիլվեն Շոմեի «Մարսել Պանյոլի փառահեղ կյանքը» ֆրանս–բելգիական արտադրության ֆիլմով: Բացման արարողությանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը, հյուրեր արտերկրից, արվեստասերներ: Ողջույնի

Կողմերն անդրադարձել են Վրաստանի հայալեզու դպրոցներին հայոց լեզվի և գրականության դասագրքերով ապահովմանը, Հայաստանի դպրոցներում վրացերենի՝ որպես օտար լեզվի ուսուցմանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միկանաձեի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել «Ակադեմիական քաղաք Հայաստան. գիտելիքի միջազգային ֆորումին» մասնակցելու նպատակով: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է գործընկերոջը՝ կարևորելով Հայաստան-Վրաստան բարեկամական համագործակցությունը՝ կրթության, գիտության

Կառավարությունը, որն իրեն հռչակել էր «ժողովրդավարության բաստիոն» ոտնձգություններ է կատարում իր իսկ ժողովրդի կողմից օրինապես ընտրված համայնքապետի նկատմամբ. Հայաստանի կոմունիստական կուսակցություն

Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը խստորեն դատապարտում է անօրեն կերպով Գյումրի քաղաքի քաղաքապետարան ներխուժած դիմակավոր անձանց գործողությունները։ Այն կառավարությունը, որն իրեն հռչակել էր «ժողովրդավարության բաստիոն» այժմ ոտնձգություններ է կատարում իր իսկ ժողովրդի կողմից օրինապես և դեմոկրատական հիմունքներին համաձայն ընտրված քաղաքապետի նկատմամբ: Սա անընդունելի և դիկտատուրական քայլ է: Հիշեցնենք նաև որ այս գործողությոնները հետևել են հայտնի հայտարարությանը այն

ՌԴ-ի կողմից Ուկրաինայում վարձկանության մեջ մեղադրվող Սաբաշվիլին ազատ արձակվեց՝ չվերադարձելիության սկզբունքով

ՀՀ ներքին գործերի նախարարության և Միգրացիայի և քաղաքացիության ծառայության 2025 թվականի հոկտեմբերի 16-ի որոշմամբ մերժվել է Վ. Սաբաշվիլու՝ Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստանալու և փախստականի կարգավիճակ ստանալու դիմումը։

Վայոց Ձորի և Տավուշի թեմերի հոգևոր սպասավորների հետ հանդիպմանը Գարեգին Երկրորդը հորդորեց հայորդիների մեջ զորացնել հավատքը, միասնության ու խաղաղության ոգին

Հոկտեմբերի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ Վայոց Ձորի և Տավուշի թեմերի հոգևոր սպասավորների հետ՝ ուղեկցությամբ Վայոց Ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի և Տավուշի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ․ Սամվել վարդապետ Մխիթարյանի։ Նորին Սրբությունը իր հայրական սերն ու օրհնությունը փոխանցեց քահանա հայրերին՝

Սևանա լճի մակարդակը հոկտեմբերի 13-19-ը իջել է 1 սմ-ով

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի հոկտեմբերի 13-19-ը 🟦Սևանա լճի մակարդակը 2025 թվականի հոկտեմբերի 13-19-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.36 մ (19.10.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 12 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից` 3 սմ-ով։ 🟦 Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը 2025 թվականի հոկտեմբերի

«Մեկ բան հստակ է՝ Արցախ վերադարձի հարցը միշտ լինելու է մեր առաջնային օրակարգը»․ Արտակ Մկրտչյան

«Իմ կարծիքն այն է, որ առջեւում ընտրություններ են, փորձում են խաբել արցախցիներին, որ իբր թե փոփոխություններ են անելու։ Նպատակ ունեն արցախցիներին խաբելով՝ ձայներ ստանալ, ցույց են տալիս, իբր թե ինչ-որ բան անում են, իրենք պարապ չեն, աշխատում են։ Բայց այդ ամենը զուտ ցուցադրական է»։

Արքեպիսկոպոս Սարգիսյանը փոխանցել է Արամ Ա Կաթողիկոսի ակնկալիքը, որ մեր կյանքում նկատվող մտահոգիչ երևույթները կգտնեն իրենց դրական լուծումը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանին։ Արքեպիսկոպոս Սարգիսյանը Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի անունից նախագահ Խաչատուրյանին է հանձնել Արամ Ա-ի գահակալության 30-ամյակի առթիվ հրատարակված հատորը՝ փոխանցելով նաև Վեհափառ Հայրապետի ջերմ ողջույններն ու օրհնությունը։ Նախագահ Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել թանկարժեք նվերի համար և նշել, որ իր համար մեծ պատիվ է ընդունել այն։

Ըստ նախնական տվյալների Այշատը փախել էր Չեչնիայից՝ փորձելով ազատվել բռնությունից: Այս պատմությունը սարսափելի է ոչ միայն նրա համար, որ երիտասարդ կին է սպանվել, այլև սա հակամարդկային համակարգի ձեռքերի երկարացման ապացույցն է. Զարուհի Հովհաննիսյան

Ընկերներն ասում էին՝ 15-ին գնացել էր հանդիպման՝ Instagram-ով ծանոթացած մի աղջկա հետ։ Հետո պարզվել է, որ այդ աղջկա հետևորդների մեջ կան մարդիկ՝ Ռամզան Կադիրովի շրջապատից։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031