Օրվա լրահոսը

Վեհափառ Հայրապետի նախկին գավազանակիրը խնդրանքով դիմել է Եկեղեցու բարձրաստիճան հայրերին և պատկան կառույցներին

Գարեգին Երկրորդի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանը ֆեյսբուքյան գրառմամբ նշում է. «Նախորդ օրերին մամուլում հայտնվեց հեռախոսային ձայնագրություն, որը դարձավ հասարակության լայն շերտերի բուռն քննարկման առիթ։ Ցավում եմ շատ, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կարգապահական հանձնախմբի ատենապետ Գերաշնորհ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և իմ հեռախոսազրույցը, որը պարունակում է անձնական և ընտանեկան հարցեր, շրջանառման նյութ է դարձել։ Չքննարկելով

Գյումրիում զանգվածային անկարգություններին մասնակցելու, արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել

2025 թվականի հոկտեմբերի 20-ին Գյումրու համայնքապետարանի վարչական շենքում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների կողմից իրականացվել են քննչական գործողություններ, որոնց կատարմանն աջակցել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողները։ Կատարվող քննչական գործողություններին խոչընդոտելու նպատակով Գյումրու համայնքապետարանի վարչական շենքի մոտ՝ այդ թվում նաև վարչական շենքի մուտքերի մոտ և վարչական շենքում, հավաքվել են մի

ՄԻՊ-ն ուսումնասիրում է Գյումրիում իրավիճակի վերաբերյալ տեղեկությունները՝ իր մանդատի շրջանակում համապատասխան արձագանք ապահովելու նպատակով

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում հոկտեմբերի 20-ին զանգվածային լրատվության միջոցների և սոցիալական մեդիայի մշտադիտարկման արդյունքում ստացվել է տեղեկություն այն մասին, որ Գյումրու քաղաքապետարանի դիմաց իրավիճակը շարունակում է մնալ խիստ լարված։ Հրապարակումներ են շրջանառվել առ այն, որ քաղաքացիների նկատմամբ կիրառվել է առերևույթ անհամաչափ ուժ, մի խումբ անձինք տեղափոխվել են Ոստիկանության բաժին: Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ Շիրակի մարզային

«Կաշառք բառն օգտագործում են, որպեսզի ասեն՝ սա քաղաքականություն չէ»․ Վարդան Ղուկասյանի պաշտպան

Էս օրվան Վարդան Ղուկասյանը սպասում էր», -ասաց Արամայիս Հայրապետյանը։

««Մեր ձևով» շարժումը որևէ կապ չունի «ձայնագրության» մասնակից անձանց հետ»

«Մեր ձևով» համաժողովրդական շարժման մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանի ֆեյսբուքյան գրառմամբ նշում է. «Ի պատասխան լրագրողների հարցումների, իշխանական ԶԼՄ-ներով տարածված ձայնագրության հետ կապված քննչական գործողությունների իրականացման վերաբերյալ որևէ տեղեկություն չունենք, և, ընդհանրապես, «Մեր ձևով» շարժումը որևէ կապ չունի «ձայնագրության» մասնակից անձանց հետ, ամենայն հավանականությամբ «ձայնագրությունը» բեմադրված է վատ բեմադրիչի կողմից, որը նաև վատ կառավարիչ է»: Հիշեցնենք,

Հանցավորության դեմ պայքարի իմիտացիա` քաղաքական դիվիդենտների նպատակով. «Միասնության թևեր»

ՀԱՆՑԱՎՈՐՈւԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԻՄԻՏԱՑԻԱ` ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՎԻԴԵՆՏՆԵՐԻ ՆՊԱՏԱԿՈՎ. «ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐ» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԳՅՈւՄՐՈւ ԴԵՊՔԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Գյումրիում տեղի ունեցած ձերբակալությունների հետ կապված «Միասնության թևեր/Wings of Unity» քաղաքական նախաձեռնությունը հատուկ արձանագրում է, որ օրենքի որևէ խախտում, առավել ևս որևէ հանցանք չի կարող անպատիժ մնալ։ Պարզապես ՔՊ կուսակցության դեպքում հարցն ունի յուրահատկություն. պետությունը ծառայեցվում է կուսակցության շահերին,

Սա իշխանության բոլոր ճյուղերը զավթելու և անկախ սահմանադրական ինստիտուտներ չունենալու արդյունք է. Նինա Կարապետյանց

Կամ մենք մեզ համար կորոշենք, որ մերժում ենք ոչ միայն անձին, այլ այս այլանդակ համակարգը,
կամ հավերժ ապրելու ենք այս այլասերված միջավայրում․․․․

Նաիրա Զոհրաբյան. «Կոչս ընդդիմությանը՝ դադարեցրեք իրար միս ուտել: Միավորվեք, որովհետեւ այս տարբերակով Նիկոլի հետ մասնակցել 2026 թվականի ընտրություններին, նշանակում է՝ գնալ եւ լեգիտիմացնել Նիկոլին»

Եվ այսպես, մինչեւ 2026 թվականի հունիսի 7-ը Նիկոլ Փաշինյանը ձերբակալելու է բոլոր այն համայնքապետերին, որոնք ազդեցիկ են, ՔՊ-ի ներքնաշորերի մեջ չեն:

Հայհոյանքներ, ծեծկռտուք․ Գյումրու քաղաքապետարանը վաղվանից գործադուլ է հայտարարում

Վարդան Ղուկասյանին ձերբակալեցին հետևի մուտքից՝ դռան ապակին կոտրելով։

Ապահովել անխափան ուսումնական գործընթաց, հաղորդում կներկայացվի իրավապահ մարմիններին. ԿԳՄՍՆ-ն՝ կրթական հաստատությունների տնօրեններին

«Տնօրեններն ու աշխատակիցները պետք է դրսևորեն քաղաքական զսպվածություն», – ԿԳՄՍՆ-ն կրթական հաստատությունների տնօրեններին հորդորում է ապահովել անխափան ուսումնական գործընթաց և նախատեսում է ահազանգերի հիման վրա հաղորդում ներկայացնել իրավապահ մարմիններին: ԿԳՄՍՆ հաղորդագրության մեջ նշված է. «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ստացել է ահազանգեր, համաձայն որոնց` Գյումրու որոշ նախադպրոցական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը լիարժեք չի

«Բերման է ենթարկվել «Մեր ձևով» շարժման անդամ Ռուբեն Մխիթարյանը, որը որպես իրավապաշտպան փորձում էր հանդարտեցնել Գյումրիում ստեղծված անթույլատրելի իրավիճակը»

Բերման է ենթարկվել «Մեր ձևով» շարժման անդամ Ռուբեն Մխիթարյանը, որը որպես իրավապաշտպան փորձում էր հանդարտեցնել Գյումրիի քաղաքապետարանում ստեղծված անթույլատրելի իրավիճակը։ «Մեր ձևով» շարժում

Փաշինյանը վստահություն է հայտնել, որ Հռոմի Լևոն XIV-րդի Պապի առաջնորդությամբ կշարունակվի Հայաստանի համար կարևոր հարցերի նկատմամբ ցուցաբերվող ուշադրությունը

Սուրբ Աթոռ կատարած այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հռոմի Պապ Նորին Սրբություն Լևոն XIV-ի հետ։ Նորին Սրբությունը ողջունել է վարչապետ Փաշինյանի այցը Վատիկան և մասնակցությունն Արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի ու վեց այլ Երանելիների սրբադասման արարողությանը։ Նա ընդգծել է Սուրբ Աթոռի և Հայաստանի միջև հաստատված սերտ հարաբերությունները՝ հատկապես կարևորելով Վենետիկի Մխիթարյան միաբանության դերն այդ

Գերլարված իրավիճակ Գյումրիում. Քաշքշոց քաղաքացիների և ոստիկանության միջև

Բերման է ենթարկվել «Մեր Ձևով» շարժման անդամ Ռուբեն Մխիթարյանը:

Անդրադարձ է կատարվել նաև Safe YOU հավելվածի գործառնությանն առնչվող հարցերին. Կլաուս Բեքը բարձր է գնահատել ՆԳՆ-ի համակարգմամբ իրականացվող աշխատանքները

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը հոկտեմբերի 16-ին ընդունել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրենի տեղակալ Կլաուս Բեքի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով հյուրերին՝ Արմեն Ղազարյանը բարձր է գնահատել ձևավորված ինտենսիվ և արդյունավետ համագործակցությունը՝ որպես գործընկերային կարևոր հիմք ոլորտային բարեփոխումների առաջխաղացման համար։ Արմեն Ղազարյանը, անդրադառնալով Ոստիկանության և Միգրացիայի ու քաղաքացիության ծառայության ընթացիկ

Իրավական սոուսով համեմված քաղաքական հաշվեհարդար է, այնպես, ինչպես դա տեղի է ունեցել այլ համայնքներում, որտեղ ՔՊ-ն պարտվել է. Էլինար Վարդանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը Շուրջ մեկ ամիս առաջ Ազգային ժողովի ամբիոնից ուղիղ «հանձնարարական» իջեցվեց՝ հետապնդում իրականացնել Գյումրու ընտրված համայնքի ղեկավարի դեմ: Այսօր հանձանարարականը իրագործվեց: Եվ սկսվեց ՔՊ-ականների մեղադրական դատավճիռների շքերթը: Եվ քանի որ միայն ՔՊ-ն կարող է որոշել ով է արդար, ով՝ մեղավոր, և քանի որ նաև արդեն գիտեն, որ Ղուկասյանը

Հայաստանը կրճատ աշխատանքային շաբաթ ունեցող երկրների շարքում է

Region Monitor. Արհմիությունների համընդհանուր կոնֆեդերացիան հրապարակել է աշխարհում աշխատանքային շաբաթվա տևողության վերաբերյալ հոկտեմբերյան զեկույց։ Ըստ այդ զեկույցի՝ Հայաստանում աշխատանքային շաբաթվա միջին տևողությունը կազմում է 31-35 ժամ, իսկ աշխարհի բազմաթիվ երկրներում ընդունված աշխատանքային շաբաթվա տևողությունը 40 ժամն է։ Ավելի կարճ աշխատանքային շաբաթ ունեցող պետությունների թվում են նաև Նիդերլանդները, Բելգիան, Գերմանիան, Դանիան, Իռլանդիան, Իսպանիան, Իտալիան, Լյուքսեմբուրգը, Նորվեգիան,

«Վրացիներն ասում են՝ միջպետական ուղեւորափոխադրումներ կատարելու իրավունք չունեք, որովհետեւ չունեք լիցենզիա»․ ինչո՞ւ են տուգանում հայ վարորդներին

«Մի պահ ուղղակի պատկերացրեք՝ օրվա ընթացքում 3-4 տարբեր մեքենաներ տուգանվում են եւ ոչ փոքր գումարով։ Այսինքն՝ ոչ մի ընկերություն այսօր ի վիճակի չէ օրական 2-3 մլն դրամ տուգանք վճարել։ Սա բերելու է մեր ընկերությունների փակմանը»։

Վարդան Ղուկասյանը ձերբակալվեց, նրան դուրս բերեցին համայնքապետարանի այլ մուտքից

Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանը ձերբակալվեց: Նրան դուրս բերեցին համայնքապետարանի այլ մուտքից։

Այս խիստ մտահոգիչ ժողովրդագրական միտումները հետևանքն են վարվող հակասոցիալական քաղաքականության. Թադևոս Ավետիսյան

Այս քաղաքականության հետևանքով ըստ որի՝ սոցիալապես առավել խոցելի խմբերում գտնվող մեր բնակչության շուրջ 40 տոկոսի կյանքի որակը նվազել է, այդ թվում՝ կենսաթոշակառուներ, նպաստառուներ, աշխատող աղքատներ, աղքատներ և ծայրահեղ աղքատներ, ինչը հանգեցրել է նաև սոցիալական պատճառներով` ամուսնությունների թվի կտրուկ նվազման և ամուսնալուծությունների թվի աճի, մահացության, այդ թվում՝ մանկամահացության ցուցանիշների աճի, բնականաբար նաև՝ ծնվածների թվաքանակի նվազման ու արտագաղթը բնութագրող ցուցանիշի աճի։

«Սպարտակի և Հին Հռոմում ստրուկների ապստամբության թեման, ինչպես մեր ժամանակներում և գուցե ապագայում էլ, ինչ-որ ժամանակահատվածում կարող է այլ ձևով կրկնվել ու մեծ հասարակական հնչեղություն ունենալ»

Սպարտակի և Հին Հռոմում ստրուկների ապստամբության թեման, ինչպես մեր ժամանակներում և գուցե ապագայում էլ, ինչ-որ ժամանակահատվածում կարող է այլ ձևով կրկնվել ու մեծ հասարակական հնչեղություն ունենալ

«Գումարը գնալու է՝ կորի». փորձագետը զգուշացնում է թիրախային հարձակումների մասին

Իմ իմացած դեպքերում թիրախավորվել են քաղհասարակության եւ մամուլի ներկայացուցիչները։ Բայց, հնարավոր է՝ ավելի լայն թիրախավորում լինի:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 20-ի երեկոյան, 21-ին, 22-ի ուշ երեկոյան, 23-ի գիշերը և երեկոյան հնարավոր է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 22-ի գիշերը, 24-25-ին պասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 20-ի ցերեկը, 21-ին, 22-ի ուշ երեկոյան, 23-24-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 25-ին պասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին արևմտյան՝ 2-5մ/վ, հոկտեմբերի 21-ին առանձին

Շոկային ձերբակալություններ՝ ըստ Ժաննա Անդրեասյանի

Ինչ վերաբերվում է այն լուրերին, որ մանկավարժական համալսարանի ռեկտորը մտերիմ է եղել իր հետ, Ժաննա Անդրեասյանն այսպես արձագանքեց. «Գործնական դաշտում ունեմ գործնական հարաբերություններ»:

««Մեր ձևով»-ն իր անվերապահ սատարումն է հայտնում Գյումրիի ընտրված քաղաքապետին, որի հանդեպ անթաքույց անհամաչափ ու բիրտ հետապնդում է իրացվում»

Ու, եթե այս օրերին ժողովուրդը չարտահայտի իր բողոքը և չասի իր խոսքը, ապա Հայաստանի Հանրապետությունը շատ շուտով վերածվելու է տոտալ բռնապետության։

Գյումրիում այսօր հարձակում է ոչ թե Վարդան Ղուկասյան անձի, այլ ժողովրդի քվեի վրա, որը հարկավոր է պաշտպանել Հայաստանում ժողովրդավարության գլխավոր թշնամուց. Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի ֆեյսբուքյան գրառումը Երկու հիշեցում։ Գյումրու ավագանու ընտրությունների արդյունքները, որոնց արդյունքում քաղաքապետ է ընտրվել Վարդան Ղուկասյանը, չեն վիճարկվել դատական կարգով։ Երեք շաբաթ առաջ Ազգային ժողովի ամբիոնից վարչախմբի ղեկավարը հայտարարեց, որ Վարդան Ղուկասյանի քաղաքապետ լինելն ինքը համարում է թյուրիմացություն, որը պատրաստվում է շտկել։ Սա այն ամենն

Միայն Աղավնոյի հովտից զոհվեցին 4, անհայտ կորած են 3 կամավորական, վիրավոր՝ 4-ը

Մանկուց ոտքերի հետ առողջական խնդիր ուներ, չէր կարողանում քայլել։ Երկար տարիներ բուժվեց և կարող էր բանակից ազատվել, սակայն ինքնակամ՝ դիմումի համաձայն, գնաց բանակ։

«Միմյանց հետ կապ չունեցող», «միմյանց հետ երբե՛ք չմիավորվող» ուժերը վազում են Գյումրի. մեծ կոնսոլիդացիա է սպասվում. Հասմիկ Հակոբյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյան. «Մեծ կոնսոլիդացիա է սպասվում. «միմյանց հետ կապ չունեցող», «միմյանց հետ երբե՛ք չմիավորվող» ուժերը վազում են Գյումրի՝ իրենց հոգևոր ու մարմնական երկվորյակին պաշտպանելու: Ձեզ կապում է ամենակարևորը՝ գաղափարը, միութենական Հայաստանի տեսլականը: Ի դեպ, արդեն որերորդ քաղաքացին է բողոքում, որ Գյումրիում մանկապարտեզներից տնօրինությունից զանգում են ծնողներին ասում, որ երեխաներին

Եվս 5 ԵՊՀ ուսանող է ներառվել Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակային ծրագրում․ յուրաքանչյուրը կստանա 1 մլն դրամ

Հայտնի են 2025-2026 ուստարում Բիբլոս Բանկ Արմենիայի անվանական կրթաթոշակի արժանացած ԵՊՀ 5 ուսանողների անունները․ յուրաքանչյուրը կստանա 1 միլիոն դրամ։ Երկարամյա կրթաթոշակային ծրագիրը մեկնարկել է 2023 թ․ Բանկի ու ԵՊՀ-ի միջև կնքված համագործակցության հուշագրով։ 2025-2026 ուստարում երիտասարդներն ընտրվել են Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի բակալավրիատի 2-րդ, 3-րդ և 4-րդ կուրսերից։ Հաշվի է առնվել նրանց ուսման առաջադիմությունը, հասարակական

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031