Օրվա լրահոսը
«Ուռա՜, ընկերներ»․Վարդան Ղուկասյանն այսպես արձագանքեց ավագանու ՔՊ-ական անդամի ելույթին
Գյումրու ավագանու այսօրվա նիստի ժամանակ, երբ քաղաքապետ Վարդան Ղուկասյանը քննարկման էր դրել ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու, կառավարությանը դատի տալու հարցը, ավագանու ՔՊ խմբակցության անդամները հերթով հակադարձում էին նրան։ Ավագանու ՔՊ խմբակցության անդամ Էմմա Բարսեղյանը ելույթ ունեցավ՝ նախ բարձրաձայնելով Գյումրու Մուշ թաղամասն աղբավայրի վերածելու հարցը։ «Ո՞վ է ձեզ ճնշում, որ Գյումրին դարձրել եք աղբանոց բաց երկնքի
Թուրքական լարախաղացութիւնը՝ Իրանի անվտանգութեան սպառնալիք…
Թուրքական լարախաղացութիւնը հարուստ աւանդոյթ ունի։ Մշտապէս գետը մտած ու յաճախ չոր դուրս եկած ասոյթը, ահա, բնորոշ է թուրքական «դիւանագիտութեան», դեռ օսմանական կայսրութեան վաղորդայնին…։ Աւելի դիպուկ բնութագիրը կըլինի այն, որ երբ թքում են նրա երեսին, նա վկայակոչում է անձրեւը…։ Եւ այսպէս՝ նէո-օսմանիզմի «ռահւիրա» Էրդողանը երրորդ հազարամեակի անցնող աւելի քան երկու տասնամեակի թուրքական լարախաղացութեան կենտրոնական դէմքն է
ԱԱԾ-ն բերման է ենթարկել փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին․ հայտնի չէ թե ուր են տարել
24News-ի տեղեկություններով, քիչ առաջ Շենգավիթի դատարանից ԱԱԾ-ն բերման է ենթարկել փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին: Հայտնի չէ թե, որ ուղղությամբ են տարել: Կոչուբաևն այսօր կոշտ գրառում էր արել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում։ Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի գործընկեր Էրիկ Ալեքսանյանը Armenia Sputnik–ի հետ զրույցում հաստատել է, որ Կոչուբաևին դատարանի դահլիճից ձերբակալել և տարել են։ «Հիմա նա գտնվում է Քննչական կոմիտեում։
Սեփական ախտորոշման վրա դատավճիռ եք կայացրել՝ Լիլիթ Գալստյանը Շողակաթ ՀԸ-ի դեմ ուղղած նախագծի մասին
Այս օրենսդրական նախաձեռնությունը արշավ է Հայ Առաքելական եկեղեցու դեմ
Ավագանու աղմկոտ նիստ՝ Գյումրիում․ քննարկվել է կառավարությանը դատի տալու հարցը
Գյումրու ավագանու նիստը, որի օրակարգի 19-րդ հարցը վերաբերում էր ՀՀ Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելուն, քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առաջարկով քննարկվեց հենց սկզբում։ Նախատեսվում է նաև 6 միլիոն դրամի շրջանակում մրցույթ հայտարարել՝ փաստաբանական խմբին հատկացնելու համար։ Նիստն անցավ բավականին թեժ․ քաղաքապետ Վարդան Ղուկասյանը պարզաբանեց, որ դատի են տալու կառավարությանը, քանի որ քաղաքից հավաքագրվում է 85 միլիարդ դրամ,
ՀՀ աշխատաշուկայի իրավիճակը 2025 թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ
ՀՀ աշխատաշուկայի իրավիճակը 2025 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ. ✔️ 2025 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը կազմել է 54.7 հազար մարդ։ ✔️ Տարածքային կենտրոններում խորհրդատվություն է ստացել 35.7 հազ. աշխատանք փնտրող՝ աշխատանքի և զբաղվածության օրենսդրության, մասնագիտական կողմնորոշման, զբաղվածության ծրագրերի, աշխատանքի փոփոխման և այլ հարցերով: ✔️ Տարածքային կենտրոնները համագործակցել են 17.7 հազ.
Սրանց իրավական լկտիությունը սահմաններ չունի. Լեւոն Քոչարյան
Զարհուրելի է, որ այդ գործողությունները պայմանավորված են Հայ Առաքելական եկեղեցու հոգեւորականների նկատմամբ ապօրինի հետապնդումներով. Խուդոյան
Պաշտոնատար անձի օրինական ծառայողական պարտականություններին միջամտելու նպատակով սպառնալիքը պետք է ունենա որոշակի արտահայտման ձև և իրականանալու իրական վտանգ պարունակի, ինչը չի եղել. ՔԻՀԿ
Ըստ ականատեսների՝ հրմշտոցը սկսել է այն բանից հետո, երբ ելքն ազատելու պահանջին մերժում ստանալով՝ ՌՈ ծառայողը վիրավորական արտահայտություն է հնչեցրել ծնողի հասցեին
Հայաստանում հնագիտական տուրիզմի զարգացումը, Դվինում և Արուճում հետազոտությունների արդյունքները. աշխատաժողով Հայաստանի պատմության թանգարանում
Հոկտեմբերի 15-ին Հայաստանի պատմության թանգարանում կայացավ «Հայաստանում հնագիտական տուրիզմի զարգացումը․ Գառնիի խճանկարների վերականգնումը և հայ-իտալական գործունեությունը Դվինում և Արուճում» խորագրով աշխատաժողովը։ Թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը իր ողջույնի խոսքում կարևորեց նմանատիպ աշխատաժողովների դերը հնագիտական ժառանգության պահպանության և միջազգային համագործակցությունների խթանման գործում։ Նա նշեց, որ թանգարանը մշտապես աջակցում է այն նախաձեռնություններին, որոնք նպաստում են գիտական ուսումնասիրությունների և
Շատ մտահոգիչ են պլաստիկ վիրաբուժության ոլորտում վերջերս հաճախակիացած անհաջող ելքերով դեպքերը. Անահիտ Ավանեսյան
Հարակից մասնագիտացում ունեցող բժիշկների համար պարտադիր կդառնա նեղ մասնագիտական օրդինատուրան:
Սրանք ճնշումներ են հենց անձամբ կաթողիկոսի նկատմամբ, փորձում է նրան այնպիսի դրության մեջ դնել, որ ինքնակամ հեռանա. Մետաքսե Հակոբյան
Պատահականությո՞ւն է, որ բոլոր հոգեւորականներին սկսել է դատել նույն դատավորը: Չէ, սա էլ պատահականություն չէ, մարդն արդեն ունի փորձառություն, գիտի՝ ոնց մանեւրի, ոնց շինծու գործեր կարի մարդկանց վրա
Հանդիպակաց երթևեկող և շտապօգնության մեքենայի երթը խոչընդոտող վարորդը հայտնաբերվել է
Հոկտեմբերի 15-ին համացանցում մի տեսանյութ էր շրջանառվում. «Տոյոտայի» վարորդը, կոպտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, մայրաքաղաքի Արտաշիսյան փողոցում երթևեկում էր հանդիպակաց՝ ստեղծելով վթարային իրավիճակ, խոչնդոտելով նաև շտապօգնության մեքենայի երթևեկը։ Մայրաքաղաքի պարեկները նույն օրը վերոհիշյալ «Տոյոտան» հայտնաբերել և տեղափոխել են պահպանվող հատուկ տարածք։ Վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐԱՅԻՆ
Բագրատ սրբազանի եւ մյուսների գործով դատական նիստը դռնփակ է. պաշտպանը անհետաձգելի միջնորդություն է ներկայացնում
Անհետաձգելի բնույթի միջնորդություն ունեմ՝ այնպիսի հանգամանքով պայմանավորված, որ հայտնի չի եղել ո՛չ դատավորին, ո՛չ հանրային մեղադրողներին. Վարդեւանյան
«Դիլիջան ազգային պարկ»-ի Շամախյանի 5-րդ պահաբաժնում բռնկված հրդեհը մարվել է
ՇՄՆ էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության «Դիլիջան ազգային պարկ» տեղամասի Շամախյանի 5-րդ պահաբաժնում սույն թվականի հոկտեմբերի 12-ին հրդեհ է բռնկվել: Հրդեհի հետևանքով այրվել է շուրջ 0,3 հա անտառածածկ տարածք: Այրվել են ճյուղեր, փայտանյութի մնացորդներ: Ջերմահարվել է 3 հատ կաղնի տեսակի ծառ, որոնց կենսունակության մասին կարող ենք հայտնել վեգետացիոն շրջանի ավարտից հետո: Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են
Դեսպան Պապիկյանը կարևորեց Հայաստանի միանալը կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության միջազգային միակ իրավական գործիքին
2025թ. հոկտեմբերի 15-ին, Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Բյոն Բերգին հանձնեց «Կենսաբանության և բժշկության նվաճումների կիրառման առնչությամբ մարդու իրավունքների և արժանապատվության պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի (Օվիեդոյի կոնվենցիա) վավերագիրը։ Տվյալ քայլով Հայաստանն ավարտին հասցրեց 2024թ․ մայիսին ստորագրված Կոնվենցիայի վավերացման ներպետական գործընթացը։ Դեսպան Պապիկյանը կարևորեց Հայաստանի միանալը
Գարեգին Երկրորդը հանդիպել է Արագածոտնի թեմի հոգևոր սպասավորների հետ, իր օրհնությունն ու քաջալերանքը բերել բերման ենթարկված քահանա հայրերին
Հոկտեմբերի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Արագածոտնի թեմի հոգևոր սպասավորների հետ, իր օրհնությունն ու քաջալերանքը բերեց քահանա հայրերին, ովքեր հոկտեմբերի 15-ին բերման էին ենթարկվել իրավապահ մարմինների կողմից: Մայր Աթոռի մամուլի հաղորդագրություն
«Հայոց բանակի կազմավորումը և մարտական ուղին». «Նուբարաշեն» ՔԿՀ-ում բանախոսությանն առցանց միացել են նաև մյուս բոլոր քրեակատարողական հիմնարկներում պահվող ազատազրկված անձինք
Քրեակատարողական հիմնարկների ազատազրկված անձինք հետևել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ում անցկացված Հայաստանի պատմության թանգարանի ավագ գիտաշխատող Մհեր Հարությունյանի բանախոսությանը Քրեակատարողական ծառայությունը, կարևորելով ազատությունից զրկված անձանց ազատ ժամանակի արդյունավետ կազմակերպումը, արտաքին աշխարհի հետ կապի ամրապնդումն ու հասարակական կյանքի մեջ նրանց ներգրավվածությունը, նախաձեռնել էր հերթական կրթամշակութային մեծ միջոցառումը բոլոր քրեակատարողական հիմնարկների մասնակցությամբ։ «Հայոց բանակի կազմավորումը և մարտական ուղին» թեմայով
Երբ գործող հանքավայրերը սպառվեն, մեր սերունդների համար պետք է հանքահումքային հենք ապահովենք. Վարդան Ջհանյան. «Հրապարակ»
«Հրապարակ». Համաշխարհային տնտեսության մեջ կարևոր դերակատարում ունեցող հանքարդյունաբերությունը և վերականգնվող էներգետիկան երկրորդ տարին անընդմեջ կազմակերպվող Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումի առանցքային թեմաներից էին։ Թեմային թե ֆորումի քննարկումներում, թե առանձին հարցազրույցում անդրադարձան մասնակցիներն ու բանախոսները։ «Հայաստանի ներուժն ահռելի է» Հայաստանի հանքարդյունաբերողների և մետալուրգների ասոցիացիայի նախագահ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը ֆորումի ընթացքում շեշտեց՝ «Հայաստանի
Եթե նպատակահարմար են գտնում կրթական, մշակութային ծրագիր չունենալ, երբ հայտարարված է «Կրթությունը նորաձև է» շարժում, մի քիչ անտրամաբանական է. Մանյա Ղազարյան. «Հետք»
«Հետք». Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Թագուհի Ղազարյանն ու Սիսակ Գաբրիելյանը ներկայացրել են «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծ, որով փաստացի կրճատվում է հանրային հեռարձակողների թիվը։ Հանրային տիրույթում արդեն քննարկվում է, որ այս օրենքի նախագիծն ուղղված է «Շողակաթ» հեռուստաընկերության դեմ, և նպատակ է հետապնդվում հեռուստաընկերությանը զրկել եթերից: «Շողակաթ» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մանյա
Օրենսդրական առաջարկով՝ հանրային հեռարձակողների թիվը չի կարող պակաս լինել երկուսից
«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն են առաջարկել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Թագուհի Ղազարյանը եւ Սիսակ Գաբրիելյանը: Նախաձեռնությամբ հանրային հեռարձակողների թիվը չի կարող պակաս լինել երկուսից: Թագուհի Ղազարյանը նշել է, որ նոր կարգավորմամբ գործելու ճկունություն կտրվի Կառավարությանն ու Հանրային հեռարձակողի խորհրդին: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը կարծիք է հայտնել, որ նախաձեռնությունը «Շողակաթ» հոգեւոր-մշակութային հեռուստաընկերության
Ամբողջ հարկային պատմությունը հայտարարագրում գեներացվելու է, և եթե որևէ պահի ի հայտ եկավ, որ մարդը պետք է տվյալ լրացներ և չի լրացրել, հարաբերությունների կարգավորման բոլորովին ուրիշ տրամաբանություն է գործելու. Փաշինյան
Կվերանայվեն և կպարզեցվեն ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման սահմանված ընթացակարգերը Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարությունն առաջարկություններ է ներկայացրել «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների
Վրաստանում ցույցին մասնակցած ԵԱՀԿ գործող նախագահը տուգանվել է Թբիլիսիում «ճանապարհն անօրինական կերպով փակելու» համար
«Ազատություն». ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտգործնախարար Էլինա Վալտոնենը տուգանվել է Թբիլիսիում «ճանապարհը անօրինական կերպով փակելու» համար: Այս մասին հայտնում է վրացական «Իմեդի» հեռուստաընկերությունը՝ հղում անելով երկրի ՆԳՆ-ին: Հաղորդվում է, որ հոկտեմբերի 14-ին, ժամանելով Թբիլիսի, եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան մասնակցել է Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ կազմակերպված ընդդիմության բողոքի ցույցին՝ իր աջակցությունը հայտնելով ցուցարարներին։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Փաշինյանի գրառումը որևէ կասկած չի թողնում նրա իրական նպատակի վերաբերյալ. կազմալուծել և կազմաքանդել Հայ առաքելական եկեղեցին. Տաթևիկ Հայրապետյան
«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը Զուտ հիշեցում հատուկ «մուտիտ» անել սիրողների և դրան «հավատացողների» համար․․․ Առաջարկում եմ համեմատել Նիկոլ Փաշինյանի հունիսի 10-ի և հուլիսի 23-ի Հայ Առաքելական եկեղեցին կազմաքանդելու ծրագրերը: Եթե հունիսի 10-ին նա համարում է, որ «անհրաժեշտ
«Հիմնավոր կասկած կա՝ փորձում են ամեն ինչ անել, որ դեպի ՌԴ ուղին խնդիրներ ունենա, ասեն՝ այդ ուղին այնքան էլ նպաստավոր չէ, այլընտրանքը Թուրքիան է»
«Եթե մի քիչ սրտացավություն ու պրոֆեսիոնալիզմ լիներ, մի զանգով էս խնդիրը կլուծեին։ Այսինքն՝ ցանկության բացակայություն, իրենց գործը թողած՝ ուրիշ գործերով զբաղվեն, թիրախավորեն եկեղեցին։ Էկոնոմիկայի նախարարը, իր գործը թողած, առավոտից իրիկուն եկեղեցին թիրախավորելով է զբաղված»
«Պետք է ապահովենք, որ գլոբալ որոշումները հաշվի առնեն տեղական մարտահրավերները». Հայաստանը ձայն է ստացել աշխարհի ամենահեղինակավոր բնապահպանական կառույցներից մեկում
FPWC -ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանն ընտրվել է IUCN-ի կառավարման խորհրդի անդամ
Փարիզում կոմպոզիտոր, խմբավար Կարպիս Ափրիկյանի անվան հրապարակ է բացվել
Ֆրանսիայի մայրաքաղաքի 9-րդ թաղամասում հոկտեմբերի 15-ին տեղի ունեցավ ֆրանսահայ անվանի կոմպոզիտոր, խմբավար, Փարիզի «Սիփան-Կոմիտաս» երգչախմբի հիմնադիր և երկարամյա ղեկավար Կարպիս Ափրիկյանի անունը կրող հրապարակի բացման հանդիսավոր արարողությունը։ Այս նախաձեռնությունը կայացավ երաժշտի մահվան առաջին տարելիցի օրը՝ ի նշան նրա բազմամյա ստեղծագործական ու մշակութային վաստակի ճանաչման և նրա հիշատակի հավերժացման։ Արարողությանը ներկա էին և ելույթներով հանդես եկան
Էրդողանը ցավակցել է Պոլսո Հայոց պատրիարքին
Region Monitor. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ցավակցել է Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանին՝ հոր՝ Հակոբջան Մաշալյանի կորստի կապակցությամբ։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Էկոպարեկները կաշառքի դիմաց թույլ են տվել ապօրինի ծառահատում կատարել. 5 անձի վերաբերյալ քրեական վարույթը դատարանում է
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության Իջևանի և Արծվաբերդի տեղամասի գլխավոր էկոպարեկը նույն տեղամասի մեկ այլ գլխավոր էկոպարեկի հետ նախնական համաձայնությամբ՝ խմբի կազմում, մի շարք անձանց օգտին ապօրինի անգործության համար նրանցից կաշառք են ստացել: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ վերը նշված
Տեղի է ունեցել Ռուբեն Վարդանյանի դեմ այսպես կոչված «դատավարության» հերթական նիստը
Իսկ մի հերոսական «վկա» պնդել է, որ «ճանաչել է» նրան՝ բայց ոչ թե հետաքննության կամ ապացույցների միջոցով, այլ պարզապես սոցիալական ցանցերից: Սրանք այն «տուժածներն» են, որոնց Բաքվի դատարանը հրավիրել է որպես վկա ցուցմունք տալու:
«Այն տեղերում, որտեղ հաղորդակցության կառուցում պետք է սկսվի, նախ սահմանազատում եւ սահմանագծում պետք է տեղի ունենա»
Նա նշեց, որ փոխկապակցվածություն չկա, բայց սահմանազատումը TRIPP ուղու կառուցման գործընթացի մաս է։


















































