Օրվա լրահոսը
Պաշտպանն անթույլատրելի է համարում խոսքի համար անձանց նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումները. ՄԻՊ հայտարարությունը
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում հոկտեմբերի 16-ին զանգվածային լրատվության միջոցների և սոցիալական մեդիայի մշտադիտարկման արդյունքում տեղեկություն է ստացվել առ այն, որ ձերբակալվել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր օգտահաշվում հրապարակային խոսքի համար: Ավելի ուշ պարզվել է, որ փաստաբանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում ՀՀ քրեական օրենսգրքի 490 հոդվածի 2-րդ մասով և վերջինիս նկատմամբ
Հասկանալով հանդերձ, որ այցելութեան ժամադրութիւնը նախօրոք առնուած կրնար ըլլալ, նման լուր մը անհեթեթութեան ժանրի տպաւորութիւն ձգեց. բաց նամակ Արամ Ա Վեհափառին. «Զարթոնք»
ԲԱՑ ՆԱՄԱԿ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս ԱՐԱՄ Ա. Վեհափառին Վեհափառ Տէր, Քիչ առաջ, եւ ի մեծ զարմանս ինծի, Հայաստանի Կառավարութեան լրատուական բաժինը, հետեւեալ լուրը տարածեց. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Շահան Արքեպիսկոպոս Սարգիսյանին։ Արքեպիսկոպոսը Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա–ի անունից վարչապետ Փաշինյանին է նվիրել Արամ Ա–ի գահակալության 30–ամյակի առիթով հրատարակված հատորը։ Արքեպիսկոպոսը վարչապետ Փաշինյանին
Փաշինյանի կողմը նետված անձրեւանոցը դատարանի որոշմամբ ոչնչացվել է. «Հրապարակ»
2023 թ․ ապրիլի 10-ին Նիկոլ Փաշինյանն այցելել էր Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր համայնք: Մալիշկա բնակավայրում՝ կենտրոնական փողոցների խաչմերուկում նա փորձել էր զրուցել մարդկանց հետ: Այն ժամանակ դեռ այսքան չէր վախենում մարդկանց հետ շփվելուց, եւ նրան էր մոտեցել 48-ամյա մի կին` Նարինե Ասատրյանը, որը Քաշաթաղի շրջանից տեղահանվածներից է, թշնամուն հանձնված Քարեգահի գյուղի բնակիչներից, բազմազավակ մայր։ Տունուտեղից
«ԼՂ ժողովուրդը դուրս է մնացել վաշինգտոնյան խաղաղության գործարքից, 150 հազար մարդ դեռ սպասում է խաղաղությանը, վերադարձին, իր անվտանգությանը». Արտակ Բեգլարյան. «Ազգ»
Արցախցիների ոտնահարված իրավունքների մասին մշտապես բարձրաձայնող Քրիստոնեական համերաշխություն միջազգային կազմակերպությունը (CSI) հոկտեմբերի 11-ին Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան, պետնախարար, նախագահի խորհրդական Արտակ Բեգլարյանի հետ Ժնեւում հանդիպումից հետո 38 րոպեանոց անգլերեն փոդքասթ է հրապարակել, որ վերնագրել է «ԼՂ -ի (ժողովուրդը) բնակիչներն արդյոք ուզո՞ւմ են վերադառնալ» (Do the people of Nagorno Karabakh want to return?): Ֆելդքամփի առաջին՝
«Ես անմիջական պատասխան չունեմ այդ հարցին»․ Հայաստանում Շվեյցարիայի դեսպանը՝ Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու մասին
Ինչպե՞ս կազդեն նման գործընթացները Հայաստանի ներդրումային դաշտի վրա եւ ինչպե՞ս է Շվեյցարիան արձագանքում դրանց։
Ասում են՝ մարդկանց հարկադրել են մասնակցել ցույցերին, կարծում եմ՝ դա ապացուցելի չէ եւ ընդամենը պատրվակ է՝ եպիսկոպոսին ազատազրկելու համար. Ավետիք Չալաբյան. «Հրապարակ»
Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով այժմ տեղի ունեցող ռեպրեսիաներին եւ իր մեղադրանքին ու Վենետիկի հանձնաժողովի դիտողությանը, նկատում է. «Կա 236-րդ հոդված` ՀՀ քրեական օրենսգրքում, այդ հոդվածի առաջին մասը վերաբերում է հանրահավաքներ կազմակերպելուն խանգարելուն, իսկ երկրորդ մասը վերաբերում է հանրահավաքներին մասնակցելու պարտադրմանը: Դանիել Իոաննիսյանի թեթեւ ձեռքով, ինչպես գիտենք, դեռ 2022 թվականին, վերոնշյալ հոդվածի
«Արդեն երկար ժամանակաշրջան խաղաղ է, որը բոլորիս հույս է տալիս»․ Կլաուդիա Բուշը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության մասին
Գերմանիայի կառավարությունը պատրաստ է շարունակել աջակցել այն քայլերին, որոնք շուտով կձեռնարկվեն
«Ատրպէյճան պիտի պահանջէ, ՔՊ-ականները պիտի տան: Մեր ժողովուրդէն խաւ մըն ալ պիտի շարունակէ ծափահարել «ազգընտիր»-ը». «Ասպարեզ»
«Ուրա՜խ լեր», հա՛յ ժողովուրդ: Կաղանդ պապուկը այս տարի քեզի պիտի այցելէ ամանորէն ամիս մը առաջ, Դեկտեմբերի առաջին օրը, եւ մե՜ծ նուէր մը պիտի բերէ քեզի. Մինսքի խումբը պաշտօնապէս լուծուած պիտի հռչակուի: Անկէ ետք, ՔՊապետ Փաշինեան եւ իր «խաղաղասէր»ները ամբողջովին գլուխ-գլխի պիտի մնան իրենց ատրպէյճանցի եւ թուրք արխատաշներուն (եղբայրներուն) հետ, որպէսզի միասնաբար չափեն ու ձեւեն, թէ
Ի՞նչ ճակատագիր ունեցավ ԵՄ-ի խոստացած 2,5 միլիարդ դոլարը․ Վասիլիս Մարագոսը մանրամասնում է
«Մենք գալիս ենք, որպեսզի ուս-ուսի տված ձեր կողքին կանգնենք՝ Հայաստանին տալով ավելի դիմակայուն, ավելի անկախ, ավելի ինքնիշխան կարգավիճակ»
Փաստորեն, Վենետիկի հանձնաժողովն իր եզրակացությամբ հայտնում է, որ ես ու իմ ընկերները կալանավորված ենք եղել մի մեղադրանքով, որը հանցակազմ չի պարունակում. Գերասիմ Վարդանյան
ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի անդամ Գերասիմ Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը Վերջապես Վենետիկի հանձնաժողովը հրապարակեց Սահմանադրական դատարանի դիմումի հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի վերաբերյալ (հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռել) հանցակազմի բացակայության և ապաքրեական լինելու մասին եզրակացությունը։ Հիշեցնեմ, որ այս հոդվածով մեղադրանքը իմ դեմ հարուցված հերթական քաղաքական հետապնդումն էր, որի
«Կարմիր սարում 14 տեսակի բույս կա Կարմիր գրքում գրանցված եւ 16 տեսակի կենդանի». ովքեր են պայքարում սարը հանքի վերածելու համար. «Ժողովուրդ»
Վեդի համայնքի Գինեվետ գյուղում հոկտեմբերի 13-ին տեղի ունեցան նախնական հանրային լսումներ՝ «Օրդ Գրուպ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Կարմիր սարի կրաքարային մերգելների օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների վերաբերյալ: Ծրագիրը նախատեսում է նաեւ ցեմենտի գործարանի կառուցում։ Սա հանրային քննարկումների առաջին փուլն է: Ըստ նախագծի հեղինակների՝ նախատեսվում է 25 մլն դրամի ներդրում, որն անհրաժեշտության դեպքում կարող է հասնել մինչեւ 35
«ԵՄ-ն պատրաստ է մասնակցել բոլոր ենթակառուցվածքային նախագծերին, որոնք տեղի են ունենալու Սյունիքի մարզում, այս տարածաշրջանում»
Վասիլիս Մարագոսը շարունակեց՝ ԵՄ-ն մշտապես եւ հետեւողական աջակցում է խաղաղությանն այս տարածաշրջանում եւ մենք շատ երջանիկ ենք, որ խաղաղությունը գալիս է․ «Շատ մանրամասներ, իհարկե, պետք է պարզաբանվեն, բայց մենք այստեղ ենք, որպես Հայաստանի, Հայաստանի կառավարության, հայ ժողովրդի հուսալի գործընկեր՝ սատարելու համար ձեզ այս գործընթացում»։
Սթիվ Ուիթքոֆը վերահաստատել է Միացյալ Նահանգների հետևողական աջակցությունը խաղաղության օրակարգին
Հոկտեմբերի 16-ին դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ՝ Հոլոքոստի թանգարանում Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթնաժողովին, ինչպես նաև հոկտեմբերի 7-ի երկրորդ տարելիցին նվիրված միջոցառման շրջանակում։ Զրուցակիցներն անդրադարձել են օգոստոսի 8-ի համաձայնագրերի ընթացքին և տարածաշրջանային գործընթացներին։ Սթիվ Ուիթքոֆը վերահաստատել է Միացյալ Նահանգների հետևողական աջակցությունը խաղաղության օրակարգին։ Դեսպան Մկրտչյանն իր երախտագիտությունն է հայտնել
Հ/կ-ները՝ որպես ավտորիտար համակարգի մի մաս
Ես միշտ, դեռեւս խորհրդային շրջանից, ընկալում էի իրավապաշտպաններին որպես նոն-կոնֆորմիստների: Վերջերս կարդում էի Անդրեյ Սախարովի հուշագրությունը, եւ ինձ վրա հատկապես տպավորություն թողեց, թե ինչպես էր նա, հաղթահարելով բազմաթիվ խոչընդոտներ, այցելում քաղբանտարկյալներին (մասնավորապես, Մորդովիայի հայտնի ճամբարում) եւ փորձում էր թեկուզ բարոյական աջակցություն ցույց տալ նրանց: Իրավապաշտպանն, իմ կարծիքով, ճնշվողի, հետապնդվողի կողքին պետք է լինի, ոչ թե
Դանիել Իոաննիսյան. «Մեզ «իշխանամետ» անվանողներն էլ թող ասեն, թե արդյոք բոլորով միասին մեր չափ ՔՊ-ի կատարած ընտրախախտում բացահայտած կան»
Ի՞նչ կարծիքի են ընտրողներին/քաղաքացիներին ընտրական կոնտեքստում որևէ բան պարտադրելու երևույթի մասին։ Չե՞ն դատապարտում։
Գեղարքունյաց թեմի առաջնորդը՝ 2018-ի մասին. «Ի՞նչ է, Հայոց Հայրապետը մեզ պարտադրե՞լ է մասնակցել ցույցերին…»
Հայրապետը՝ որպես բոլորի հոգևոր հայր, անհանգստությամբ խոսելով իրավիճակի մասին, նշեց, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել՝ թույլ չտալու բախում և արյունահեղություն ցուցարարների ու ոստիկանների միջև։ Այդ պահին միմյանց նայելով՝ միաբան եղբայրներով մտքեր փոխանակեցինք և Հայոց Հայրապետին ասացի․ «Վեհափառ, ուրեմն ինչո՞ւ ենք սպասում, հապաղում ենք»։ Եվ արագ ուղևորվեցինք ցուցարարների մոտ։
Ալեքսանդր Կոչուբաևը կալանավորվեց երկու ամսով. Բացահայտվել է քննչական մարմնի փաստարկը, թե ինչու է նա կարող խոչընդոտել նախաքննությանը
Ըստ քննչական մարմնի՝ Կոչուբաևը կարող է խոչընդոտել նախաքննությանը, որովհետև դեռևս չի հայտնաբերվել, օգտագործած պահպանակի պատմությունը պատմած «ավագ գործընկերը»
Նրանք վճարվում են ռուսական ազդեցության դեմ պայքարելու համար ու գտնում են, որ Եկեղեցին այդ ազդեցության հիմնական գործիքներից մեկն է. «ՉԻ»
«Միջազգային հանրությունից» զգուշանալ պետք չէ, որովհետև այնտեղ մատների արանքով են նայելու Նիկոլի հակաեկեղեցական հիստերիային՝ դա համարելով պայքար ռուսական կայսերապետության դեմ, այսինքն՝ պայքար հանուն «արևմտյան արժեքների ամրապնդման»
Սուտ #4 «Ես երբեք չեմ ասել, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում»
Սկիզբը՝ այստեղ Բազմիցս հնչած արտահայտություն, որի իրական կողմը յուրաքանչյուր հայի համար չսպիացող վերք դարձավ։ 2023 թվականի մայիսի 22-ին Փաշինյանը հայտարարեց. «Մենք պատրաստ ենք ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 86,600 քառակուսի կիլոմետրով (որը ներառում է Արցախն ամբողջությամբ), եթե Ադրբեջանը ճանաչի ՀՀ ամբողջականությունը»։ Սա քաղաքական մանիպուլյացիայի դասական օրինակ է, երբ մի կողմից բառացիորեն չի ասում «Արցախը թողնում եմ
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւին բերման ենթարկելու ձեւն առերևույթ վրեժխնդրություն է. արձագանքներ
Բռնության հետ չկապված՝ միջին ծանրության հանցանքի մեջ մեղադրվող անձը ձերբակալվում է ցուցադրական նվաստացման տարրեր պարունակող եղանակով՝ դիմակավորված իրավապահների կողմից, ասֆալտին պառկեցնելու միջոցով:
Նաիրա Ալավերդյանի նկատմամբ ընտրվեց խափանման միջոց տնային կալանք
Երևանի քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանը չբավարարեց Արագածոտնի թեմի առաջանորդարանի 60–ամյա հաշվապահ Նաիրա Ալավերդյանին կալանավորելու միջնորդությունը։ Նրա նկատմամբ ընտրվեց խափանման միջոց տնային կալանք։
«Բոլոր ընդդիմադիր ազգային ուժերը պետք է միավորվեն մեկ միասնական վարչապետի թեկնածուի շուրջ, սակայն դա չպետք է հոգևորական լինի»․ Գենադի Մնացականյան
Այս իշխանությունների հետ 2026թ. հերթական ընտրություններին գնալը կոպտագույն ու աններելի սխալ կլինի քաղաքական ընդդիմության կողմից
Հանրային հեռարձակողի խորհուրդը կարևորում է մշակութային ուղղվածության առանձին տեսալսողական ծրագրի պարտադիր առկայությունը և հեռարձակումը հանրային մուլտիպլեքսի միջոցով
Ի պատասխան ՀՀ վարչապետի աշխատակազմի 05.09.2025 թվականի թիվ 02/05.31/29080-2025 գրության՝ սույնով ներկայացնում ենք ««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերաբերյալ Հանրային հեռարձակողի խորհրդի դիտարկումները․ Նախագծի ընդունման դեպքում առանձին տեսալսողական ծրագրի շրջանակներում մշակութային և կրթական բովանդակության տարածումը հանրապետական ծածկույթ ապահովող հանրային մուլտիպլեքսով այլևս երաշխավորված չի լինելու, քանի որ «Տեսալսողական
Գործադիր իշխանության դժգոհությունը եկեղեցու նկատմամբ ակնհայտ է և այս կերպ փորձ է արվում սահմանափակել եկեղեցու գործունեության հանրային դրսևորումը. Բորիս Նավասարդյան
Կառավարությունը հոկտեմբերի 2-ին հավանություն է տվել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագծին, որով առաջարկվում է կրճատել հանրային հեռարձակողների թիվը։ Պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Թագուհի Ղազարյանի ներկայացրած օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել, որ հանրային հեռարձակողների թիվը չի կարող պակաս լինել երկուսից։ Գործող օրենքով հանրային հեռարձակողները երեքն են՝ «Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը», «Հայաստանի հանրային ռադիոընկերությունը» և «Հոգևոր-մշակութային
Վանաձորին վերաբերող դատական գործը կարճվեց. ավագանին համայնքի ղեկավար կընտրի կամ կցրվի. «Ազատություն»
Վարչական վերաքննիչ դատարանն այսօր կարճեց Վանաձոր համայնքին վերաբերող գրեթե 4 տարի ձգված դատական գործը։ Այս ամբողջ ժամանակ Վանաձորի ավագանին իրավունք չուներ համայնքի ղեկավար ընտրել։ Համայնքը ղեկավարում էր վարչապետի նշանակած ժամանակավոր պաշտոնակատարը։ Դատարանի որոշումը դեռ հրապարակված չէ, բայց դատարանից «Ազատությանը» հայտնեցին՝ որոշումը բողոքարկման ենթակա չէ։ Այն այլևս չի վիճարկվի վերին ատյաններում։ Վանաձորի տեղական ընտրությունները վիճարկած «Լուսավոր
«Եթե հանդգնել են կործանել 1700-ամյա ինստիտուտը, ապա մեր պալատի «հնազանդեցնելու» հերթը ևս գալու է. Սկզբի համար առաջարկում եմ 7 օրյա գործադուլ բոլոր տիպի գործերով ու վարույթներով». Արայիկ Պապիկյան
Փաստաբան Արայիկ Պապիկյանը գրում է. «Հարգելի՛ փաստաբաններ (ՀՀ փաստաբանների պալատ) Մեր գործընկեր-փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին ձերբակալել են սոցիալական ցանցում կատարած գրառման համար, և պատրաստվում են նրան կալանքի նպատակով ներկայացնել դատարան։ Երեկ քննչական կոմիտեն (վստահաբար ղեկավարի իմացությամբ ու հավանությամբ (գուցե՝ հրահանգով)) ժամեր շարունակ խոչընդոտեց վարույթն իրականացնող մարմին ժամանած փաստաբանների մուտքը և թույլ չտվեց վստահորդների հետ տեսակցել։ Թեև առերևույթ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս խստիւ կը դատապարտէ հայ հոգեւորականներուն շարունակուող ձերբակալութիւնը
Ամիսներ առաջ, Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա. Վեհափառ Հայրապետը հրապարակային կերպով դատապարտած էր հոգեւորականներու ձերբակալութիւնը եւ նոյնիսկ միջնորդներու ճամբով առաջարկած էր դադրեցնել այս ոչ֊ընդունելի երեւոյթը։ Նորին Սրբութիւնը այժմ հովուապետական այցելութեան մէջ ըլլալով եւ մօտէն իմանալով շարունակուող ձերբակալութիւնները, դարձեալ կը դատապարտէ այս անընդունելի երեւոյթը։ Միաժամանակ, Վեհափառ Հայրապետը պարտականութիւն տուած է այժմ մշակութային առաքելութեամբ Հայաստան գտնուող Գերշ. Տ. Շահան
Արամ Ա կաթողիկոսը ինձ հետ զրույցում տեղեկացրել է, որ բանակցելու է Փաշինյանի հետ՝ փորձելով լուծել Հայ Եկեղեցու դեմ սանձազերծված ճնշումների հարցը. Նարեկ Կարապետյան
«Մեր ձեւով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը գրում է. Եկեղեցին Պարսից շահերի մոտ շատ անգամ դեսպաններ է ուղարկել , որպեսզի հնարավորություն ստեղծի բանակցելու հայ ժողովրդի կարգավիճակի և իրավունքների հարցով։ Արամ Ա կաթողիկոսը ինձ հետ զրույցում տեղեկացրել է, որ բանակցելու է Փաշինյանի հետ՝ փորձելով լուծել Հայ Եկեղեցու դեմ սանձազերծված ճնշումների հարցը։ Այդ իսկ պատճառով խնդրում եմ՝ այսօր
ՔԿ-ից հայտնել են փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի ձերբակալման պատճառը
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ձերբակալվել է: Այս մասին 1lurer.am–ին հայտնում են Քննչական կոմիտեից: «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով (դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ):
«Դիմել եմ վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ կառավարության որոշումը, որով Արարատ լեռան պատկերը հանվում է պետական սահմանը հատելու կնիքից». Էդմոն Մարուքյան
ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը հայտնում է․ «Դիմել եմ վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ կառավարության որոշումը, որով Արարատ լեռան պատկերը հանվում է պետական սահմանը հատելու կնիքից»։


















































