Օրվա լրահոսը

Գեւորգ Լոռեցյանի վերաբերյալ քրեական գործը դատարանում է

Այն մակագրվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանին

Դավիթ Տոնոյանն ասաց՝ ինչ են անում, որպեսզի վերադարձնեն Ադրբեջանի կողմից գերեվարված Գուրգեն Ալավերդյանին

Պաշտպանության նախարարի տեղեկություններով Կարմիր խաչի ներկայացուցիչները դեռեւս չեն այցելել գերեվարված հայ սպային

Թուրքիայում «գյուլենականների որսը» շարունակվում է. Ermenihaber.am

Թուրքիայում շարունակվում է ահաբեկչական խմբավորում համարվող «գյուլենական համայնքի» («Ֆեթհուլլահական կազմակերպություն» FETÖ) ենթադրյալ անդամների կամ աջակիցների «որսը»: Նախօրեին Բալըքեսիրի հանրապետական գլխավոր դատախազության կողմից նրանց դեմ իրականացվող հետաքննության շրջանակներում 10 զինվորականի նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել։ Ըստ դատախազության՝ այդ զինվորականներն ընդհանուր օգտագործման հեռախոսային ապարատներով (տաքսաֆոն) կապ են հաստատել գյուլենական հոգևոր քարոզիչների հետ։ Նշվում է, որ կասկածյալների հայտնաբերման

Ասֆալտ-բետոնի գործարանից 2 միլիոն դրամի մալուխ էին գողացել

Հուլիսի 22-ին ոստիկանության Գավառի բաժնում գողության վերաբերյալ հաղորդում էր ստացվել։ Մի խումբ անձինք մտել էին տեղի ճանապարհաշինարարական ընկերության ասֆալտբետոնի գործարանի տարածք ու գողացել սարքավորումների մալուխներ։ Նախնական տվյալներով՝ տուժողին պատճառվել էր մոտ 2 միլիոն դրամի վնաս։ Հանցագործությունը բացահայտելու, ինչպես և հանցանքը կատարած անձանց ինքնությունը պարզելու միջոցառումները օրեր տևեցին։ Բացահայտման աշխատանքին միացան ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողները։

Իջևանի ոստիկանները ապօրինի ծառահատումների դեպքեր են բացահայտել

Ոստիկանությունը հատուկ ուշադրություն է դարձնում բնապահպանական խնդիրներին` շարունակելով հետևողական պայքարը ապօրինի ծառահատումների դեմ: Օգոստոսի 18-ին, կեսգիշերն անց, ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները Աճարկուտ գյուղի սկզբնամասում ստուգել են փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ» մակնիշի երեք մեքենա: Վարորդները, որ Սևքար գյուղից էին, վառելափայտի օրինականությունը վկայող համապատասխան փաստաթուղթ չեն ներկայացրել: Փայտանյութով բեռնված մեքենաները տեղափոխվել են ոստիկանության Իջևանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Դիմակ կրելն այլևս պարտադիր չի լինի Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի, կաթողիկոսի և մի շարք այլ պաշտոնյաների համար

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշմամբ՝ ՀՀ պարետի՝ 2020 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող ժամանակավոր սահմանափակումների և կանոնների վերաբերյալ» N 253-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝ Որոշման 5-րդ կետը լրացնել «է» ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ՝ «է. Հանրապետության նախագահի, Ամենայն հայոց

ԱԿԲԱ Բանկը սահմանապահ Ճամբարակում մասնաճյուղ է գործարկել

ԱԿԲԱ Բանկը սահմանամերձ ու սահմանապահ Ճամբարակ համայնքում գործարկել է «Ճամբարակ» մասնաճյուղը: Մինչև այս, համայնքի բնակիչները սպասարկվում էին Սևանի և Իջևանի մասնաճյուղերում. բանկ հասնելու համար ստիպված էին ճանապարհ անցել։ Այսուհետև ԱԿԲԱ Բանկի ծառայությունների ամբողջական փաթեթը կտրամադրի նաև թվով 60-րդ՝ «Ճամբարակ» մասնաճյուղը։ «Մենք հնարավորություն կունենանք այս տարածաշրջանի ազգաբնակչության, բիզնես սուբյեկտների կարիքները բավարարել։ Շատ լավ պատկերացնում ենք հաճախորդների

Խախտումների բնույթը նույնն է՝ դիմակ ճիշտ չեն դնում, չեն պահպանում սոցիալական հեռավորություն. ինչ են փաստում տեսչական մարմինների մշտադիտարկումները

ԱԱՏՄ-ն այսօր ստուգայց է կատարել ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին: Էական խախտումներ չեն արձանագրվել:

Ի՞նչ անուն ունի ձեր ամուսնության հոբելյանը և ինչպե՞ս կարելի է այն տոնել

Կան զույգեր, որոնք միմյանց սիրային նամակներ են գրում, ամիսը մեկ անգամ կամ հենց ամուսնության հոբելյանի օրը ժամադրում իրենց կնոջը կամ ամուսնուն:

«Տրամադրված աջակցությունը հիանալի շարունակություն է ստեղծված կարողությունների զարգացման և ընդարձակման համար». Արման Խոջոյան

Փոխնախարար Արման Խոջոյանն ու ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին այցելել են «Արմբերրի» ընկերություն

Խոսքը շուրջ 4 հազար մարդու մասին է. հայրենադարձները մատնանշել են հրատապ լուծման կարիք ունեցող մի շարք հարցեր

Հայրենադարձները փաստել են, որ յուրաքանչյուր ներկայի շրջապատում նույն խնդիրների լուծմանն են սպասում շուրջ 40 այլ ընտանիքներ ևս

Էդմոն Մարուքյան. Մի ուղղությամբ շարունակելու ենք պետականաշինության գործի մեջ ներդրում ունենալ, իսկ մյուս ուղղությամբ կառուցելու ենք գործող իշխանության այլընտրանքը

Ինչո՞ւ պետք է Երևանում մանկապարտեզները լինեն անվճար, իսկ մարզերում վճարովի. դա անարդար է և չի տեղավորվում տարածքային համաչափ զարգացման տրամաբանության մեջ։

ՎՏԲ-Հայաստան Բանկը երկարաձգում է #վճարիրքարտով ակցիայի ժամկետը

ՎՏԲ-Հայաստան Բանկը 1 ամսով երկարաձգում է Visa միջազգային վճարահաշվարկային համակարգի հետ համատեղ մեկնարկած #վճարիրքարտով ակցիայի ժամկետը: Հաշվի առնելով հաճախորդների մեծ հետաքրքրությունը՝ Բանկը որոշում է կայացրել երկարաձգել ակցիայի գործողության ժամկետը և ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտապանները կարող են մասնակցել ակցիային մինչև 2020թ.-ի հոկտեմբերի 5-ը: Ակցիայի մասնակիցներից շատերը արդեն ստացել են իրենց արժեքավոր նվերները՝ ակտիվորեն կատարելով անկանխիկ վճարումներ

Նոր մանրամասներ՝ տիրոջը օձի հարձակումից փրկած ու նրա խայթոցից սատկած գամփռների հուզիչ արարքից

«Շիրակի կենտրոն» հ/կ նախագահ Վահան Թումասյանը, որն իր բարեգործական ծրագրերով հաճախակի է լինում Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի հեռավոր, սահմանամերձ գյուղերում, այսօր հուզիչ մի գրառում էր կատարել։ Նա ֆեյսբուքյան իր էջում պատմել էր, թե ինչպես Բագրավանի սարերում Նոր Արթիկ գյուղի երիտասարդ հովիվը, որն իր երկու գամփռների հետ արածացրել է գյուղի ոչխարների հոտը, գյուրզայի հարձակումից փրկվել է

Ուսումնական տարվան ընդառաջ՝ ուսուցիչները կթեստավորվեն

Քննարկվում է նաև հետագա թեստավորման խնդիրը:

Քննարկվել են նաև Օձունի խաչմերուկում երթևեկության պայմանների բարելավման համար առաջարկվող լուծումները

Նախարարի տեղակալը առկա թերությունների վերացման վերաբերյալ կոնկրետ հանձնարարականներ է տվել

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Սպասվում է առանց տեղումների եղանակ։

Ներդրումների համար բանալին մեր ձեռքում է. Տիգրան Ջրբաշյան

Կառավարությունը ներդրումներ ներգրավելու համար պետք է հարկային քաղաքականությունը վերանայի

Անի Սամսոնյան. «Ոստիկանությունից ինձ գրավոր տեղեկացնում են, որ իմ ներկայացրած խախտումները արձանագրվել են»

Մասնավոր պահնորդները չեն ենթարկվել նաև ՀՀ Ոստիկանության հասարակական կարգի և անվտանգության իրականացման նպատակով օրինական կարգադրություններին և հայտարարություններին, ինչի հետևանքով ոստիկանները ստիպված են եղել պահնորդներին հեռացնել տարածքից։

65 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում. Գեղարքունիքի մարզում ավելացել է հարուցված կոռուպցիոն քրեական գործերի քանակը

16%-ով ավելացել է հարուցված կոռուպցիոն քրեական գործերի, 24.5%-ով՝ դատարանում ավարտված գործերի քանակը

Եկեղեցականների նշանակումներ են կատարվել

Արժանապատիվ Տ. Նահապետ քահանա Կարապետյանը, ազատվելով Գուգարաց թեմում ստանձնած հոգևոր պարտականություններից, հովվական ծառայության է նշանակվել Արգենտինայի հայոց թեմում։

Լարիսա Մինասյան․ Բաց հասարակության հիմնադրամների շուրջ խոսակցությունները իմաստազրկում են գործը

Լարիսա Մինասյանը մտահոգիչ է համարում հիմնադրամի շուրջ խոսակցությունները

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հրաժարական է տվել

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտարարել է, որ առողջական վիճակի պատճառով մտադիր է հրաժարական ներկայացնել: Նա նաև ասել է, որ կշարունակի կատարել իր գործառույթներն այնքան ժամանակ, քանի դեռ Լիբերալ-դեմոկրատական իշխող կուսակցությունը չի որոշել իրեն փոխարինողի անունը: Վերջին օրերին 65-ամյա քաղաքական գործիչը երկու անգամ հոսպիտալացվել է: Լրատվամիջոցների տվյալներով՝ Աբեի հրաժարականի պատճառը քրոնիկ խոցային կոլիտն է: Սինձո Աբեն

«Ոչ մի ծնող իր բալիկին չի տանի դպրոց եւ թույլ չի տա, որ դիմակ դնի». Գագիկ Ծառուկյան

Երեխաների վրա այդ հիվանդությունը շատ քիչ ազդեցություն ունի: Մեկ-երկու օր կարող է տաքություն լինել

«Օշականցի Գևորիկը» կալանավորվել է. ԱԱԾ

«Օշականցի Գևորիկ» մականվամբ Գ. Մ.-ն իր բնակության հասցեում շինարարական աշխատանքեր իրականացնող Գ. Ի.-ի և վերջինիս մորեղբոր տղայի Ա. Ի.-ի միջոցով իրեն դիմած Ա.Պ.-ի օգտին մասնավոր հարցին առնչվող խնդիրը լուծելու համար, 2020թ. մայիսի 17-ից սկսած զանգահարել է Ս. Ս.-ին և սպառնալիքի միջոցով պահանջել հանդիպել իրեն

Լեւոն Արոնյանն ու Լիլիթ Մկրտչյանը Հայաստանի հավաքականի կազմում խաղում են՝ գտնվելով  Գերմանիայում

Շախմատի Հայաստանի հավաքականի եւ Հնդկաստանի ընտրանու միջեւ օնլայն օլիմպիադայում քառորդ եզրափակչի առաջին մրցաշարը մեկնարկեց Երեւանի ժամանակով 15:00-ին: Առաջին պարտիայում զույգեր կազմել են Վիշվանաթան Անանդն ու Լեւոն Արոնյանը,  Համփի Կոներուն ու Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանն ու Դրոնավալի Հարիկան, Նիհալ Սարինն ու Հայկ Մարտիրոսյանը, Գաբրիել Սարգսյանն ու Վիդիթ Սանտոշ Գուջրաթին, Աննա Սարգսյանն ու Վանթիկա Ագրավալը: Մեր շախմատիստներից

ՀՀ պաշտպանության նախարարը պարգևատրել է ռուս զինծառայողներին  

Դավիթ Տոնոյանը երախտագիտություն է հայտնել ռուսական կողմին՝ կորոնավիրուսի դեմ պայքարում ցուցաբերած աջակցության համար և նշել, որ նաև ՌԴ ԶՈՒ զինծառայողների եռանդի, քրտնաջան աշխատանքի և մասնագիտական բարձր որակների շնորհիվ է հաջողվել պատվով հաղթահարել համավարակի ծանր պահը։

Լարիսա Մինասյան․ Դժվար է թիրախավորել լեգիտիմ իշխանությանը․ սկսվել է պրոքսի պատերազմ

Որը սկզբից կարծում էին, որ անհեռանկար է, սակայն այժմ տեսնում են, որ տարածքներ կարող է գրավել

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930