Օրվա լրահոսը

Աշխատանքային վեճերը կքննվեն հատուկ հանձնաժողովում. Ժորա Սարգսյան

Ի դեպ, այս հանձնաժողով կարող են դիմել նաեւ գործատուները, եթե իրենք ունեն խնդիր աշխատողների հետ: Սա հնարավորություն կտա առաջին հերթին ավելի արագ հանգուցալուծել աշխատանքային վեճերը գործատուի եւ աշխատողի միջեւ: Ամենակարեւորը՝ դա լինելու է անվճար, որովհետեւ հանձնաժողովն իր գործունեությունը ծավալելու է անվճար հիմունքներով:

Իշխանությունները լռում են Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ ՄԱԿ-ի ադրբեջանամետ ներկայացուցչի տված եզրակացության մասին

Նրանք Բաքվի բանտերում ապօրինի գտնվող մեր պատանդների վերաբերյալ կկարողանան գնել ու կառավարել ՄԱԿ-ը եւ ստանալ թղթեր՝ ապացուցելով, որ էթնիկ զտում իրականացրած ցեղասպան պետությունը չէ մեղավոր. Նարինե Դիլբարյան

Միայն 2025-ի առաջին եռամսյակում բանկային համակարգում արձանագրվել է 408 խարդախության դեպք

Հայաստանում թվայնացումը զարգանում է արագ և բազմաճյուղ․ պետական ծառայություններն աստիճանաբար անցնում են առցանց հարթակներ, բանկային համակարգը ակտիվորեն կիրառում է հեռավար գործիքներ, իսկ բնակչությունը յուրացնում է ֆինանսական նոր վարքագծեր՝ սկսած բջջային վճարումներից մինչև կրիպտոներդրումներ։ Այս գործընթացը բացում է մեծ հնարավորություններ, բայց միաժամանակ ձևավորում է նոր՝ վարքային ռիսկերի դաս։ Մենք ապրում ենք միջավայրում, որտեղ վստահությունը տեսողականորեն ծանոթ

«Բառացիորեն երեկ Շարմ էլ Շեյխում ադրբեջանցի գործընկերների հետ քննարկել ենք գերիների հարցը»․ Արարատ Միրզոյան

Միրզոյանն ասաց, որ երրորդ երկրների մասնակցությունը պատանդառված անձանց վերաբերյալ տեղեկությունների փոխանցման համատեքստում կարեւոր է՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Կարմիր խաչի» միջազգային կազմակերպությունը դադարեցրեց իր գործունեությունն Ադրբեջանում։

Վրաստանում ֆինանսական հանցագործությունների համար դատապարտվածներին կարգելվի լքել երկիրը. նախագիծ

«Ազատություն». Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր է արագացված կարգով փոփոխություններ կատարել Քրեական օրենսգրքում, որոնք նախատեսում են երկրից դուրս գալու արգելք այն քաղաքացիների համար, ովքեր ապօրինաբար որևէ մեկին գույքային վնաս են պատճառել: Օրենքը կտարածվի նաև ֆինանսական հանցագործության համար մեղադրվողների վրա: Դատապարտյալին կթույլատրվի սահմանը հատել միայն երկու դեպքում՝ եթե տուժողը չի ցանկանում այդ արգելքը սահմանել, կամ

ԵԱՀԿ գործող նախագահը խուսափեց արցախցիների իրավունքների հարցից, Արարատ Միրզոյանն էլ արցախցիներին խորհուրդ տվեց ինտեգրվել Հայաստանում

«Ես ողջունում եմ Հայաստանի եւ Ադրբեջանի համատեղ դիմումը՝ փակելու Մինսկի խումբը։ Մենք հուսանք, որն այս ամբողջ գործընթացը կփակվի դեկտեմբերից ոչ ուշ»,- ասաց Էլինա Վալտոնենը։

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 14-ի ցերեկը, 15-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 14-ի ցերեկը, 15-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 14-ի ցերեկը, 15-ին կբարձրանա 5-8 աստիճանով։ Երևան քաղաքի հոկտեմբերի 14-ի բազմամյա կլիմայական տվյալներ Օդի առավելագույն ջերմաստիճան 28.1°C (1998թ.) Օդի նվազագույն ջերմաստիճա -1.2°C (1957թ.) Օդի միջին օրական ջերմաստիճան

Ֆասթ բանկի և Ֆասթ Շիֆթի աջակցությամբ կայացել է «Drama Queen» շոուի երևանյան առաջնախաղը

Ֆասթ բանկի, Ֆասթ Շիֆթի և Ֆասթ Թիքեթի աջակցությամբ օրերս կայացել է «Drama Queen» կաբարե-շոուի երևանյան առաջնախաղը։ Դրամա, հումոր, շքեղ կանայք ու անզուգական պարեր։ Երկար ու ձիգ ամիսներ տևած փորձեր, քրտնաջան աշխատանք, ձեռքով պատրաստված 150 բեմական զգեստ, պրոֆեսիոնալ թիմ՝ աշխարհի ութ երկրից։ Եկատերինա Վառնավա և Արսեն Գրիգորյան դուետը հիացրել է ներկաներին հմայքով, անզուգական պարով և հումորով։

Մեծ Բրիտանիան վերացնում է Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ զենքի մատակարարման էմբարգոն

Դաութին շեշտել է, կարծում ենք՝ 1992 թվականի ԵԱՀԿ զենքի արգելքն այլևս արդիական չէ

Վերաքննիչ դատարանն արձանագրել է ՔԿՀ-ի կողմից Միքայել սրբազանի պաշտպանության իրավունքի խախտման փաստը . Արա Զոհրաբյան

Փաստաբանների պալատի նախկին նախագահ, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմնի պատասխանատու, ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան գրառմամբ, մասնավորապես, նշում է. ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՆ ԱՐՁԱՆԱԳՐԵԼ Է ՄԻՔԱՅԵԼ ՍՐԲԱԶԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ՓԱՍՏԸ ՔԿՀ-Ի ԿՈՂՄԻՑ Ինչպես պարզվել է Միքայել Սրբազանի շահերը ներկայացնելու փուլում, մի արատավոր պրակտիկա է տարածված քրեակատարողական հիմնարկներում: ՔԿՀ աշխատակիցները զննում են (գրաքննում են)

Բանակը համառ կռիվ է տվել: Մեր ժողովրդի համար աղետալի էջի ու դրան հաջորդած պարտությունների շղթայի գլխավոր պատասխանատուն Փաշինյանն է. Տիգրան Աբրահամյան

Այսպիսի բանակով պարտվել հնարավոր էր միայն քաղաքական ղեկավարության լիակատար տապալումների, ռազմաքաղաքական իրադրության սխալ գնահատումների, դիվանագիտական ձախողումների և երկրի անվտանգության ապահովման ուղղությամբ քայքայիչ գործողությունների պայմաններում:

Արամուսում ամուսիններին կյանքից զրկած անձը ժամեր անց Զովաշենում կյանքից զրկել է ևս 2 հոգու. Shamshyan.com

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Արամուսում ամուսիններին սպանած անձը ժամեր անց ևս 2 հոգու՝ հրազենի գործադրմամբ, սպանել է: Կոտայքի մարզի Զովաշեն գյուղի դաշտամիջյան ճանապարհին նա կրակոցներ է արձակել Կոտայքի մարզի Զովունի բնակավայրում հաշվառված 46-ամյա Վահե Մարտիրոսյանի և Երևանում հաշվառված 44-ամյա Մարինե Հայրապետյանի ուղղությամբ: Նրանք տեղում մահացել են: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալը Կոտայքի մարզի բնակիչ է: 61-ամյա տղամարդն իր

Ադրբեջանը փորձում է ադրբեջանցի փախստականների հումանիտար հարցը վերածել զենքի` Հայաստանի դեմ նկրտումների գործում․ Իոաննիսյան

«Այդ միջոցառմանը ներկա էին ադրբեջանցի մի շարք պաշտոնյաներ, այդ թվում՝ ԵԱՀԿ-ում իրենց դեսպանը, որը կարող էր հանգիստ վերցնել խոսափողը եւ հանգիստ ասել, որ մենք ընդունում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը, մենք ընդունում ենք, որ այդ գյուղը Հայաստանի տարածքում է, բայց ինքը դա չարեց, եւ ոչ ոք չարեց»։

«Վրացական երազանքը» կրկին խստացնում է ցույցերի անցկացման կանոնները

«Ազատություն». Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը երկրում ՏԻՄ ընտրություններին հաջորդած ակցիաների ֆոնին հերթական անգամ խստացնում է փողոցային հավաքների կանոնները: Նոր օրինագծի համաձայն՝ հանրահավաքների անցկացման սահմանված կանոնների խախտումը կդառնա նաև քրեորեն պատժելի և կարող է հանգեցնել մինչև երկու տարվա ազատազրկման: Իշխող ուժի ներկայացուցիչ Իրակլի Կիրցխալիան հայտնել է, որ նոր փոփոխություններով նախատեսվում է՝ ակցիային փակ դեմքով մասնակցելը,

Այո, մենք հանճարեղ ենք խորհրդի մեջ, բայց աղետալիորեն աղքատ՝ գործի մեջ. Դավիթ Անանյան

Մենք բոլորս ուզում ենք հնչեցնել ճշմարտությունը, բայց ոչ ոք չի ուզում կրել դրա պատասխանատվությունը։

Մարդ չմնաց, գերագոյն անարդարութեան վրայ հիմնուած Թուրքիոյ պէս երկրի մը նախագահ Էրտողա՞նն է, որ մեզի պէտք է յուշէ այս բոլորի մասին. Սեւակ Յակոբեան. «Զարթոնք»

Մեզի այլեւս ո՛չ մէկ բանով չզարմացնող պահուածքով մը, 10 օր առաջ, Նիկոլ Փաշինեանի կողակից՝ Աննա Յակոբեանը գրառում մը կատարած էր իր ֆէյսպուքի էջին վրայ: Ինքնագովազդին ու ցուցադրամոլութեան, ինչպէս նաեւ մի քանի գիրք միաժամանակ կարդալու իր չնաշխարհիկ կարողութիւնները բացայայտելու զուգահեռ, տիկին Յակոբեան կարգ մը յղումներ կ՛ընէ Էրտողանի «հանճարէն» ինչ կը վերաբերի ՄԱԿ-ի մասին վերջինիս իբր թէ

Կոչ ենք անում նախագահ Թրամփին ապահովել, որ Բաքվում հայ քրիստոնյա գերիները անմիջապես ազատ արձակվեն, ինչպես նա հաջողությամբ արեց Գազայում Համասի կողմից պահվող գերիների ազատ արձակման հարցում». ԱՄՆ հայկական համագումար

«Իրական խաղաղություն չի կարող հաստատվել, քանի դեռ գերիներ անարդարորեն պահվում են Բաքվում», շարունակեցին նրանք: «Այսքան շատ ավերածություններ տեսնելուց հետո՝ աղոթում ենք հակամարտության իրական ավարտի և մշտական խաղաղության համար»:

Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Չինաստանը գերտերություններ են: Նրանց նկատմամբ անհրաժեշտ է ունենալ բացառիկ ընդգծված վերաբերմունք. Արտակ Զաքարյան

Սերժ Սարգսյանը կարողանում էր ոսկերչական հավասարակշռությամբ ապահովել գերտերությունների լոյալ վերաբերմունքը Հայաստանի քաղաքականության նկատմամբ: Դրա համար էին Հայաստանի թշնամիները և հատկապես Ալիևը շատ երջանիկ՝ Հայաստանում իշխանափոխությամբ:

Երբ ոստիկանության, առհասարակ իրավապահ համակարգի փոխարեն այդ ամենից ձևավորում ես ընդամենը «ախռանկա», հետևանքը լինում է նման խայտառակ վիճակը. «Փաստ»

Գործնականում, հարկատուների հաշվին գոյություն ունեցող բոլոր այդ պետական կառույցներն զբաղված են մեկ անձի պահպանությունն ու քմահաճույքները սպասարկելով

Ես չեմ տեսնում աշխատող ստրատեգիա, որն ընտրության կբերի մարդկանց, ովքեր մշտապես ընտրությունների չգնալով Նիկոլ Փաշինյանին նվիրում են «տորթի» 50 տոկոսից ավելին. Միքայել Նահապետյան. «Հրապարակ»

«Հրապարակի» զրուցակիցը հասարակական-քաղաքական գործիչ Միքայել Նահապետյանն է: – Լավ, ի՞նչ եք կարծում` ընդդիմադիրներն ի՞նչ թերացումներ ունեն, որոնք խանգարում են նրանց: – Կա վիճակագրության խնդիր: Բոլոր ընդդիմադիր բլոկներն այսօր աշխատում են ընդդիմադիր ձայների վերաբաշխման վրա: Բայց կա մի խնդիր` այդ բոլոր ձայները 50 տոկոսից փոքր են: Ես չեմ տեսնում աշխատող ստրատեգիա, որն ընտրության կբերի մարդկանց, ովքեր

Առաջիկայում ընտրություններ են, պարզ է, որ Փաշինյանը ժողովրդին սիրո խոստովանություններ էլ կանի, սրտիկներ էլ կցուցադրի. «Փաստ»

«Բոլորին սիրողը» հազարավոր երիտասարդների մահվան մատնեց ու հետո էլ թե՝ «բոլոր դեպքերում նույնն էր լինելու, բայց առանց զոհերի…»:

Շենգավիթի նախկին թաղապետ Ռազմիկ Մկրտչյանը դուրս է գալիս ՔՊ-ից

Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը ֆեյսբուքյան գրառմամբ նշում է. «Ես՝ Ռազմիկ Մկրտչյանս, տեղեկացնում եմ, որ 2025 թվականի հոկտեմբերի 3-ին որոշում եմ կայացրել դուրս գալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։ Վերջին ամիսներին, առավել քան երբևէ, զգացել եմ Շենգավիթի բնակիչների անկեղծ աջակցությունն ու հավատը։ Դա ամենամեծ գնահատականն է, որը կարող է ստանալ յուրաքանչյուր պատասխանատու մարդ։ Հպարտություն է

Մեր նպատակը ոչ միայն մեկ մարդու պաշտպանելն է, այլեւ այն սկզբունքի վերահաստատումը, որ արդարադատությունը Հայաստանում պետք է կրկին պատկանի ժողովրդին, այլ ոչ թե քաղաքական էլիտային. Ռոբերտ Ամստերդամ. «Հրապարակ»

«Մենք միշտ պատրաստակամություն ենք հայտնել՝ երկխոսություն սկսելու: Սակայն իրական երկխոսություն չի կարող գոյություն ունենալ այնտեղ, որտեղ դատարաններն օգտագործվում են որպես զենք, իսկ քննադատները բանտարկվում են»:

Թերեզա Շուպովա (Czech News Office). «Ցույց տալ, թե ինչ է անում Եվրոպական միությունը և ինչու՝ պարզ լեզվով»

Ահա մի քանի օրինակներ, որոնք Չեխիայում տարածվել են որպես ապատեղեկատվություն․
«ԵՄ-ն արգելել է ծռված վարունգները»,
«ԵՄ-ն որոշում է, թե ինչ կարող ենք ուտել, խմել կամ ասել»,
«Չեխիան միլիարդներ է ուղարկում Բրյուսել և ոչինչ չի ստանում դրա դիմաց»,
«ԵՄ-ն ստիպում է պետություններին ընդունել միգրանտներ»։

Մեծագույն խնդիր է դարձել դեմոգրաֆիական հարցը. Պոլսի Հայոց պատրիարք. «Արմենպրես»

Եղել է ժամանակ, երբ անգամ մեխ գամելու համար պետք է թույլտվություն ստանայինք

Այժմ դիմելու եմ գլխավոր դատախազին՝ պահանջելով հարգել դատարանի որոշումը և ինձնից ներողություն խնդրել. Կարապետ Պողոսյան

Օրինական ուժ ստացավ ինձ ազատությունից զրկած, ապա արդարացրած դատավճիռը

Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի ղեկավարած գերատեսչությունը հրաժարվել է վերահսկողներին փաստաթղթեր տրամադրել. «Ժողովուրդ»

«Կորոնավիրուսային վարակի կանխարգելման, բուժման եւ այլ համալիր միջոցառումների» իրականացման նպատակով ստացված փողերի հաշվին 239 մլն դրամ ավելի է վճարվել, որը ենթակա է վերականգնման ՀՀ պետական բյուջե:

Ստեղծարար կործանումը՝ տնտեսական աճի շարժիչ․ դասեր Հայաստանի համար. Տիգրան Ջրբաշյան

Ավելորդ է ասել, որ պետական քաղաքականության ոլորտում շեշտը ծրագրերի քանակի կամ դրանց քանակային ցուցանիշների վրա դնելու փոխարեն, պետք է առավել կարևորել դրանց փոխգործակցությունը։

Իսկ 7 տարի հետո ի՞նչն է «թոկ» լինելու

Եթե Արցախի հարցը «թոկ» էր (պարան էր) մեր վզից կախած, ինչպես կարծում է եւ հիմա արդեն բարձրաձայնում է Փաշինյանը, որով Ռուսաստանը մեզ կապում էր իր հետ եւ զրկում էր ինքնիշխանությունից, ապա դրա մասին պետք էր ասել 7 տարի առաջ: Այն ժամանակ, երբ ամեն քայլափոխի կրպակներում վաճառվում էին «դուխով» գլխարկներ եւ «ԱԱԾ» գրությամբ շապիկներ, հենց այդ

Խաղաղության գնացող պետությունը՝ այս դեպքում Ադրբեջանը, պետք է գոնե Հայաստանին վերադարձներ գերիներին, ինչը, սակայն, տեղի չի ունենում. Գոհար Մելոյան. «Փաստ»

Կարելի է ենթադրություն անել, որ այս իշխանությունն ընդհանրապես չունի քաղաքական կամք ապահովելու գերիների վերադարձը, դա ոչ միայն Թրամփ-Փաշինյան երկխոսությունից ենք դատում, այլ այն հանգամանքից, որ միջազգային կոնվենցիոնալ իրավունքներով, միջազգային իրավունքով, գործընկերային դիվանագիտական հարաբերություններով ունենալով մի շարք գործիքակազմեր, հայկական իշխանությունն այդ ուղղությամբ լռում է, ոչինչ չի անում։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031