Օրվա լրահոսը

Զորակոչը կատարվել է ոչ օբյեկտիվ բժշկական գնահատմամբ. դատարանը Կենտրոնական բժշկական հանձնաժողովի որոշումն անվավեր է ճանաչել

Այս հանգամանքը առաջացնում է մի շարք հարցեր, մասնավորապես․
ինչպե՞ս է հնարավոր, որ միևնույն առողջական վիճակում գտնվող անձի վերաբերյալ տարբեր ժամանակահատվածներում, տարբեր բժշկական հաստատությունների կամ հանձնաժողովների կողմից տրված եզրակացությունները տարբեր լինեն,
արդյո՞ք բժշկական հանձնաժողովների որոշումները բավարար չափով անկախ են,
արդյո՞ք զինվորական ծառայության ենթակայության պահանջը գերադասվել է քաղաքացու առողջության իրավունքի նկատմամբ։

Բարձրագույն դատական խորհրդում քննարկվել են ընտրական վեճերի դատական կարգով լուծման հարցերը

Բարձրագույն դատական խորհրդի անդամ Աշոտ Հայրապետյանն ու Դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Արուս Հայրապետյանը հանդիպել են Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի /IFES/ հայաստանյան գրասենյակի տնօրեն Ժերոմ Լեյրոյի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման նպատակն էր քննարկել համապետական ընտրություններին գրանցվող ընտրական վեճերի դատական կարգով լուծման մեխանիզմները և այդ ուղղությամբ համագործակցության հնարավորությունները։ Աշոտ Հայրապետյանը ներկայացրել է Հայաստանի ընտրական արդարադատության համակարգը՝ պատասխանելով դատավորների

Սևանա լիճն ազատվում է պլաստիկից․ հավաքված թափոնները կվերամշակվեն

Ակբա բանկն ու Գերմանիայի բնության պահպանության միությունը (NABU) «Մաքուր ապագա Սևանա լճի համար» ծրագրի շրջանակում համատեղ իրականացրել են լճի ափերից մեկը պլաստիկից ու թափոններից մաքրելու աշխատանքներ։ Այս անգամ Ակբա բանկի աշխատակիցներին էին միացել նաև իրենց ընտանիքի անդամները։ Աշխատանքների արդյունքում Սևանա լճի ափերից մեկը մաքրվել է թափոններից և կենցաղային աղբից, որից հետո այն ուղարկվել է վերամշակման։ «Ծրագրի

Համագյուղացու դրդմամբ՝ երիտասարդը կատարել է 33-ամյա բալահովիտցուն սպանելու նախապատրաստական գործողություններ՝ հետևել նրա տեղաշարժին, իր մոտ պահել հրազեն

28-ամյա երիտասարդը կատարել է 33-ամյա բալահովիտցուն սպանելու նախապատրաստական գործողություններ. իր մոտ պահելով ապօրինի զենք-զինամթերք՝ նրա տան հարևանությամբ վարձակալել է առանձնատուն և հետևելով տեղաշարժին՝ կատարել է լուսանկարահանումներ, սակայն բալահովիտցին հայտնաբերել է նրան և ընկերների հետ ծեծի ենթարկել

«Մատենադարանը կհյուրընկալի նաև Պաղեստինի վտանգված մշակութային ժառանգությունը՝ ցույց տալով, որ մեր ցանկությունն ու հանձնառությունը չեն սահմանափակվում որևէ խոչընդոտով». Մատենադարանում միջազգային սեմինար է ընթանում

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում «Հիշողության կերպարանքները» 14-րդ միջազգային ամենամյա գիտագործնական սեմինարի բացմանը:  Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին՝ նշելով, որ Մատենադարանն իրապես դառնում է միջազգային հարթակ տպագիր և ձեռագիր ժառանգության պահպանման ուղղությամբ: Նախարարը հատկապես կարևորել է սեմինարի ընդլայնվող աշխարհագրությունը: «Մատենադարանն ակտիվորեն ներգրավված է գրավոր

ԲԸՏՄ աշխատակիցները ապօրինի փայտանյութի տեղափոխման և օդի աղտոտման դեպքեր են արձանագրել

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները, բնապահպանական իրավախախտումների կանխարգելման նպատակով հանրապետության տարածքում սեպտեմբեր ամսին իրականացրած խստացված ստուգայցերի ընթացքում, արձանագրել են ապօրինի փայտանյութի տեղափոխման և օդի աղտոտման դեպքեր։ Մասնավորապես՝ Կոտայքի մ. Երևան-Սևան մայրուղով քաղաքացիներ Ա.Ա.-ն և Դ.Օ.-ն «Զիլ» մակնիշի բեռնատար ավտոմեքենաներով փորձել են առանց համապատախան փաստաթղթերի ապօրինի տեղափոխել ընդհանուր՝ 15խմ կողահատ տախտակ։ Նույն ավտոճանապարհի ք. Չարենցավան,

Վալտոնենի հետ հանդիպմանը Փաշինյանը շեշտել է ԵԱՀԿ–ի դերի ամրապնդման անհրաժեշտությունը՝ կազմակերպության պատասխանատվության գոտում անվտանգության ապահովման նպատակով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենին: Վարչապետը կարևորել է ԵԱՀԿ–ի հետ արդյունավետ համագործակցությունը՝ նշելով, որ անցած տարիների ընթացքում ձևավորվել է ակտիվ երկխոսություն։ Նիկոլ Փաշինյանը շեշտել է ԵԱՀԿ–ի դերի ամրապնդման անհրաժեշտությունը՝ կազմակերպության պատասխանատվության գոտում անվտանգության ու կայունության ապահովման նպատակով։ Էլինա Վալտոնենը շնորհավորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության

Գյումրու ծայրամասում աշխարհի չեմպիոնին հողամասն առաջարկվել է աբսուրդ գնով․ ի՞նչ է կատարվում երկրորդ քաղաքում

Քաղաքապետարանը, ըստ Վարդան Ղուկասյանի, այսուհետ աճուրդ կազմակերպելիս ու հողհատկացում անելիս՝ ստիպված է այն գնահատել տալ ինչ-որ կազմակերպության ու դա հիմք ընդունելով շարժվել։ Այս դեպքում քաղաքապետը զարմացել է, որ քաղաքի ծայրամասում գտնվող հողամասը կազմակերպությունը գնահատել է 100 միլիոն դրամ։ Ի դեպ, մենք ճշտեցինք, որ քաղաքապետի խոսքը տվյալ դեպքում Բուլվարային թաղամասի մասին է։

Արշակյանը կարեւորել է միջազգային ֆինանսական կառույցների եւ խորհրդարանների արդյունավետ համագործակցությունը ՀՀ-ում ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրերին, ինչպիսիք են «Ինժեներական քաղաքը», «Ակադեմիական քաղաքը», «Խաղաղության խաչմերուկը»

Հակոբ Արշակյանը ելույթ է ունեցել Վաշինգտոնում անցկացվող Համաշխարհային բանկի եւ ԱՄՀ տարեկան համաժողովի խորհրդարանական միջոցառմանը ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Վաշինգտոնում մասնակցել է Համաշխարհային բանկի խմբի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) 2025 թվականի տարեկան համաժողովի շրջանակում կազմակերպված «Խորհրդարանական ներգրավվածություն 2025» խորագրով միջոցառմանը: Միջոցառումը մեկտեղել է տասնյակ երկրների խորհրդարանների ներկայացուցիչներին՝ քննարկելու գլոբալ տնտեսական միտումները,

Արամուսում սպանություն կատարած անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

2025 թվականի հոկտեմբերի 12-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել այն մասին, որ Արամուս գյուղի դաշտերում հայտնաբերվել է երկու դի՝ հրազենային վնասվածքով: ՆԳՆ աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի հոկտեմբերի 12-ին Կոտայքի մարզի Արամուս գյուղից դեպի Նոր Գյուղ տանող դաշտամիջյան

«Իմաստություն եւ ճշմարտություն». Վլադիմիր Վարդանյանը պարգեւատրվել է Լեհաստանի պետական բարձր պարգեւով

Լեհաստանի Հանրապետության գիտության եւ բարձրագույն կրթության նախարարի՝ 2025 թվականի հոկտեմբերի 6-ի որոշմամբ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը պարգեւատրվել է Լեհաստանի գիտության վաստակավորի՝ «Zasluzony dla Nauki Polskiej Sapientia et Veritas» մեդալով: Բարձր պարգեւը Վլադիմիր Վարդանյանին է հանձնել Լեհաստանի գիտության եւ բարձրագույն կրթության նախարար Մարչին Կուլասեկը՝ Եվրոպայի խորհրդի

«Որտե՞ղ է քո հայրենակիցը»,- հարցնում է Թրամփը Ալիեւին ու նա մատով ցույց է տալիս Փաշինյանին

«Ես Հայաստանի վարչապետն եմ, շնորհակալություն, Աստված օրհնի Ձեզ, և հիմա Դուք …», – ասում էր վարչապետ Փաշինյանը։ Երբ շնորհակալական խոսքերից հետո Փաշինյանը փորձում է շարունակել խոսքը, Դոնալդ Թրամփն արդեն շարունակում է շփումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի և Ինդոնեզիայի նախագահ Պրաբոո Սուբիանտոի հետ՝ կիսատ թողնելով Փաշինյանի հետ զրույցը:

Լուկաշենկո․ «Ես Նոբելյան մրցանակից կհրաժարվեի»

«Ազատություն». «Դոնալդ Թրամփին խորհուրդ եմ տալիս շատ չտխրել, որ չի արժանացել խաղաղության Նոբելյան մրցանակի», – այսoր հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո՝ պնդելով, որ եթե ինքը Նոբելյան դափնեկիր դառնար, ապա կհրաժարվեր մրցանակից։ «Աշխարհում ապրող մարդիկ պետք է իմանան, թե ինչ են անում Միացյալ Նահանգներն ու դրա ղեկավարը միջազգային ասպարեզում։ Մարդկանց գնահատականը շատ ավելի կարևոր է,

«Հետք»-ը դատի է տվել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին

Factor. «Հետաքննական լրագրողներ» հասարակական կազմակերպությունը դատական հայց է ներկայացրել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի դեմ․ պահաջում է Ավինյանին պարտավորեցնել սեպտեմբերի 15-ին մամուլի ասուլիսի ժամանակ արտահայտած և զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել և դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի «Tigran Avinyan / Տիգրան Ավինյան», «Երևանի քաղաքապետարան / Yerevan

Եվրոպան կարող է իր պատճառներն ունենալ՝ ժխտելու այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում. Սամվել Կարապետյանի փաստաբան

Նա նաեւ հավելեց. «Շուտով մի հայեցակարգային փաստաթուղթ ենք հրապարակելու, որը միջազգային հանրությանը կբացատրի՝ եկեղեցու եւ Կարապետյանի դեմ ուղղված գրոհները: Շատ լուրջ աշխատանք է տարվում մեր թիմի անդամների կողմից: Ինձ թվում է՝ դա իր դերը կխաղա»:

ՀՀ նախագահն ընդունել թագուհի Մաթիլդային

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է բելգիացիների թագուհի Մաթիլդային: Նախագահը ողջունել է թագուհու այցելությունը Հայաստան և բարձր գնահատել Ձերդ մեծության առաջնորդությունը՝ որպես ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների պաշտպան: «Մեզ համար մեծ պատիվ է հյուրընկալել Ձեզ։ Ձեր այցելության նպատակը՝ ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների պաշտպանությունը, անշուշտ, մեծապես օգտակար կլինի Հայաստանի Հանրապետության համար, որպեսզի մենք կարողանանք լիարժեք կատարել 2030

Թեհրանում մետրոյի «հայկական» կայարան է բացվել

«Թեհրանում բացվել է մետրոյի «Սուրբ Մարիամ» կայարան՝ հայերեն գրություններով և քրիստոնեական մոտիվներով որմնանկարներով՝ ի պատիվ Իրանի հայ համայնքի», – նշում են իրանական լրատվամիջոցները։     «Մետրոյի «Սուրբ Մարիամ» կայարանը Թեհրանի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցուց ընդամենը երկու րոպե քայլելու հեռավորության վրա է և ակնկալվում է, որ այս քայլով զգալիորեն կհեշտանա հայկական մշակութային և կրոնական կենտրոն այցելելը։

Մեկ ամսվա ընթացքում աշխարհը իրազեկ կլինի այս վարչապետի գործողություններից. Սամվել Կարապետյանի փաստաբան

Նա նաեւ ասաց, որ մեծ պատասխանատվություն է աշխատել Հայ Առաքելական եկեղեցուն սատարողի հետ. «Այս գործով ինձ անհանգստացնում է նաեւ հետեւյալը. սա անձնական գրոհ է մի մարդու վրա, որը հոր քառասունքին էր մասնակցում: Ըստ իս՝ սա անցնում է պարկեշտության սահմանները: Այս ամենն ինձ համար աներեւակայելի է, ուղղակի խոսքեր չունեմ, որ նման ժամանակ կարելի է մարդու մեղադրել»:

Երևանում 17-րդ անգամ կանցկացվի «ՌեԱ» փառատոնը   

Հոկտեմբերի 19-25-ը Երևանում կանցկացվի 17-րդ «ՌեԱ» (Ռեանիմանիա անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային) փառատոնը։ Հանդիսատեսին սպասվում է հագեցած մեկ շաբաթ` լի անիմացիոն ֆիլմերով, վարպետաց դասերով, բացառիկ նախագծերով ու ոլորտի միջազգային առաջատար մասնագետների հետ հանդիպումներով։ Փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 19-ին  Կինոյի Տանը, ինչին կհաջորդի ֆրանսիացի հայտնի անիմատոր, ռեժիսոր Սիլվեն Շոմեի «Մարսել Պանյոլի փառահեղ

Արտաշատի ավագանու նախկին անդամը մեղադրվում է հայտարարագիրը դիտավորությամբ չներկայացնելու մեջ. քրեական վարույթն ուղարկվել է դատարան

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ  պարզվել է, որ ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի ավագանու նախկին անդամն իր պաշտոնավարման դադարեցումից հետո օրենքով սահմանված ժամկետում ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով չի ներկայացրել 2021 թվականի պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիրը։ Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ վերը նշված անձը պատշաճ

Փաշինյանի լեզուն չի պտտվում, մի հատ թարս խոսք Ալիեւին ասի. Արամ Սարգսյան

35.000 երեխա կոտորվեց Գազայում, 150.000 արցախցի մնաց անտուն ու անհայրենիք, հիմա աշխարհի փողերն եք ուտում, հարամ լինի. Մեսրոպ Եղիազարյանը՝ ՄԱԿ-ին

Նախարարին զեկուցվել է, որ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիմնանորոգումը շարունակվում է ըստ նախատեսվածի

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ՝ հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքներին հետևելու նպատակով։ Կապալառու կազմակերպության պատասխանատուները ներկայացրել են կատարված շինարարական աշխատանքների ընթացքը։ Նախարարին տեղում զեկուցվել է, որ թանգարանի և վարչական մասնաշենքի տանիքների ջրահեռացման համակարգերի վերանորոգման, ամրակայման, ինչպես նաև հուշահամալիրի հարակից տարածքի կանաչապատման և բարեկարգման

Դիսնեյլենդում կառուցված մեղադրանք է, փորձում են փչացնել Կարապետյանի վարկանիշը. Ռոբերտ Ամստերդամ

Փաստաբանի ձեւակերպմամբ. «Եթե այդ հարցի մեջ խորանաք, իսկ մենք նոր ենք սկսել փորփրել, զավեշտալի ածականը շատ բարձր ստանդարտ կլինի կիրառելու համար: Այստեղ կարեւոր է հասկանալ հետեւյալը՝ կառավարությունը փորձում է փչացնել Կարապետյանի վարկանիշը…Դա անում են, որովհետեւ վախենում են գալիք ընտրություններից…Ես աշխարհում ամենուր աշխատել եմ, այդ թվում՝ Ուգանդայում եւ Տանզանիայում, ինձ թվում է նույնիսկ Տանզանիայում կամաչեին Կարապետյանի գործի նման դատական գործ ունենալ»:

Նուբար Աֆեյանը հույս ունի, որ Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներին ազատ արձակելու ջանքերը հաջողությամբ կպսակվեն

Free Armenian Hostages. Նուբար Աֆեյանն անդրադարձել է Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներին ազատ արձակելու ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին հարցին։ Նա ասել է, որ արդեն 2 տարի է՝ անդադար աշխատանք են տանում, որ թե՛ Հայաստանի կառավարությունը, թե՛ այլ երկրների ղեկավարներն այդ հարցին ուշադրություն դարձնեն։ «Փորձում են, հուսով եմ, որ կհաջողենք։ Ես գիտեմ, որ թեման կարևոր է,

Ի՞նչ վախով է առաջնորդվել վարչապետը՝ նման անհեթեթ մեղադրանք ներկայացնելով. Սամվել Կարապետյանի պաշտպան

Մի բան էլ ավելացնեմ՝ Հայաստանը ստորագրել է Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիան, եւ այս երկրի վարչապետը, որը մեզ բոլորիս անհարգալից է վերաբերվում իր ձեւակերպումներով եւ հերյուրանքներով, ներառյալ վերջերս իր աշխատակազմի ղեկավարի վիրավորական արտահայտությունը, պարբերաբար ֆեյսբուքով ելույթներ է ունենում՝ ցնցող արտահայտություններ թույլ տալով եկեղեցու մասին:

Քայլերը, որոնցով մենք պատկերացնում ենք, որ պետք է աջակցենք տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը. առաջինը՝ կրթություն, երկրորդը՝ կրթություն, երրորդը՝ կրթություն. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Սիլիկոնային սարեր 2025» տեխնոլոգիական գագաթնաժողովի բացմանը, որը կրում է «Արհեստական բանականության անատոմիա» խորագիրը: Գագաթնաժողովին ներկա են եղել Հայաստանի և աշխարհի առաջատար տեխնոլոգիական, գիտական ու նորարարական առաջնորդները։ Վարչապետը ողջունել գագաթնաժողովի մասնակիցներին, շնորհակալություն հայտնել հրավերի համար և ընդգծել, որ կարևորում է նման միջոցառումները տեխնոլոգիաների նկատմամբ հանրային վերաբերմունք և ընկալում ձևավորելու առումով:

Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ տված ՄԱԿ-ի եզրակացության մեջ արյուն կա, չի համապատասխանում իրականությանն ու միջազգային իրավունքին. Ալավերդյան

Միջազգային իրավունքը դարձրել են ոտքի փալաս ամենապղտոր նպատակների համար: Մեր պահանջն է՝ չեղարկեք այդ գնված եզրակացությունը, այդ եզրակացության մեջ մարդկանց արյուն կա: Այն, որ այդ եզրակացությունը չի համապատասխանում միջազգային իրավունքին, պարզ է, բայց չի համապատասխանում նաեւ իրականությանը:

«Այո, Ադրբեջանը շարունակում է որպես նախապայման դնել ՀՀ Սահմանադրության հարցը, բայց մենք այս նախապայմանը չենք ընդունում»․ Արարատ Միրզոյան

«Ես զարմանում եմ, որ այսքան հավաստիացումներից հետո հարցերը շարունակում են մնալ կամ հնչել։ Բայց եթե հարցնում եք, նորից ասեմ, որ ՀՀ-ն երբեւէ որեւէ երրորդ կողմի առջեւ չի ստանձնել եւ չի էլ ստանձնելու պարտավորություն՝ փոխելու ՀՀ Սահմանադրությունը»։

2018 թ.-ից մինչև հիմա խաղադրույքների թիվը շեշտակի աճել է. Թագուհի Թովմասյան

2018 թվականից մինչև հիմա խաղադրույքների թիվը շեշտակի աճել է. մտահոգիչ վիճակագրությունը ստորև. 2018-2024 թվականների, 2025 թվականի հունվարից հուլիս ամիսների ինտերնետ շահումով խաղերի և խաղատների խաղադրույքների ծավալը` • 2018թ․՝ 422,5 միլիարդ դրամ, • 2019թ․՝ 1,2 տրիլիոն դրամ, • 2020թ․՝ 2,0 տրիլիոն դրամ, • 2021թ․՝ 3,9 տրիլիոն դրամ, • 2022թ․՝ 5,8 տրիլիոն դրամ, • 2023թ․՝ 6,4 տրիլիոն

Նիկոլ, խաբար ես, չէ՞, որ Թուրքիայի, Ադրբեջանի և մի շարք թյուրքական երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներ այդպես էլ չեն հասկանում, որ «Զանգեզուրի միջանցք» չկա. Արտակ Զաքարյան

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը Նիկոլ, խաբար ես, չէ՞, որ Թուրքիայի, Ադրբեջանի և մի շարք թյուրքական երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներ այդպես էլ չեն հասկանում, որ «Զանգեզուրի միջանցք» չկա: Այդ անիրավները, հերիք չի քեզ չեն լսում ու չեն հարգում, նույնիսկ չեն էլ վախենում: Ուրեմն, Նիկոլ ջան, մինչ դու (չուժոյ պախմել) Շարմ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031