Օրվա լրահոսը
Եպիսկոպոսաց ժողովի հայտարարություններում հստակ արտահայտված է նաև իմ դիրքորոշումը. ինձ համար անընդունելի է իշխանությունների կողմից սանձազերծված հակաեկեղեցական արշավը. Սիոն արքեպիսկոպոս Ադամյան
Իբրև Արմավիրի թեմի առաջնորդ ի պաշտոնե մշտապես մասնակցել եմ թեմի տարածքում կազմակերպված կարևոր միջոցառումներին և իմ օրհնությունն եմ բերել համայնքին՝ անկախ նրանից համայնքապետը գործող իշխանության ներկայացուցիչ է, թե ընդդիմադիր։ Բացառություն չէ նաև Վաղարշապատի տոնին՝ քաղաքի հիմնադրման 2710-ամյակին նվիրված միջոցառումը։ Ցավում եմ, որ Արմավիրի թեմի առաջնորդի հանգամանքով իմ մասնակցությունը նման մեծամաշտաբ միջոցառմանը մեկնաբանվեց քաղաքական նախընտրության տիրույթում։
«Կալանքից ազատված անձը չի կարող կրկին կալանավորվել նույն մեղադրանքով»
Ըստ ՍԴ-ի` տնային կալանքում հայտնված անձի գործը ենթակա է վերանայման Քրեական հետապնդման մեջ գտնվող Հայկ Մելքոնյանի կողմից (ներկայացուցիչ, պաշտպան Գայանե Պապոյան) 2025 թ. հունիսի 5-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել անհատական դիմում՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ խնդրանքով։ Ըստ էության, կողմն անցել էր դատական երեք ատյաններով: Պաշտպան Գ. Պապոյանը քրեադատավարական
Փակ կլինի Ստ. Շահումյանի հրապարակի դիմացի երթևեկելի հատվածը
«Էրեբունի-Երևան 2807» տոնակատարության շրջանակում ս.թ. հոկտեմբերի 11-ին՝ ժամը 15:00-20:00-ն, Ստեփան Շահումյանի հրապարակի դիմացի հատվածում Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը կազմակերպելու է «Ֆիթ կենտրոն» հեծանվային բացօթյա մարզումներ և համերգային ծրագիր: Միջոցառման կազմակերպման նպատակով հոկտեմբերի 11-ին՝ ժամը 07:00-ից մինչև 20:00-ն, երթևեկության համար փակ կլինի Ստ. Շահումյանի հրապարակի դիմացի երթևեկելի հատվածը (Վազգեն Սարգսյան և Խորենացու փողոցների հատման հատվածը):
Առանց Արցախի հարցի՝ հաղթանակ չեք կարող տանել. Արցախցի գործիչ
Ոչ մեկն իրավունք չունի արցախահայության տեղը որոշելու, իր իրավունքների հետ խաղալու: Ով կասկածի տակ է դնում արցախահայության վերադառնալու հույսն ու հավատը, նա հայ ժողովրդի առաջին թշնամին է» ,- կառավարության շենքի առաջ կայացած ցույցի ժամանակ ասաց արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը:
Թուրքիան եւ Ադրբեջանը թքած ունեն «խաղաղության» համաձայնագրի վրա։ Նրանց պետք է Սյունիքը, եւ դա 100%-ոց ճշմարտություն է. Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառմամբ, մասնավորապես, հայտնում է. Ադրբեջանական Գաբալա քաղաքում օրերս կայացած Թյուրքալեզու պետությունների կազմակերպության հերթական գագաթաժողովին ընդունված բանաձեւում «Զանգեզուրի միջանցք» ալիեւյան խոսույթի եւ ձեւակերպումների մասին արդեն գրվել է։ Սակայն ուշադրությունից դուրս է մնում մեկ այլ, ոչ պակաս կարեւոր հանգամանք։ 14 էջանոց փաստաթղթում թվարկված են անդամ-պետությունների եւ կազմակերպության համար կարեւոր միջազգային հարցերի շուրջ
Քննիչ հանձնաժողովի զեկույցի բազում եզրակացություններ փաստում են, որ գործ ենք ունեցել ապաշնորհ, եթե չասեմ՝ նպատակամղված գործողություններ կատարողի հետ, որի որոշումներից շատերը ճակատագրական հետեւանք են ունեցել պատերազմի դառը ելքի վրա. Գեղամ Մանուկյան
Շատ ավելի հարցեր են ծնվում իշխանությանը, անձամբ Փաշինյանին ուղղված՝ կադրային սխալ քաղաքականության, խայտառակ նշանակումների, բանակի հետ կապված ոչ համակողմանի վերլուծության արդյունքում ռազմավարական որոշումների կայացման հարցերով։
84-ամյա արձակագիր Բակուր Կարապետյանի դատական գործը շարունակվում է
Հոկտեմբերի 3-ին Երեւան քաղաքի քաղաքացիական դատարանի Էրեբունու նստավայրում նշանակվել էր Անգին Ղուկասյանի հայցն ընդդեմ Բակուր Կարապետյանի գործով հերթական նիստը: Դատարան էին ներկայացել Ղուկասյանի փաստաբանն ու Բակուր Կարապետյանն առանց փաստաբանի: Այս գործը Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում է 2024 թ. մարտի 20-ից, երբ էլեկտրոնային եղանակով հայցվորը դիմեց դատարան: Հայցը արձակագիր, հրապարակախոս, հինգ տասնյակ
Վահան Կոստանյանը՝ չծառայելու, գիտական թեզ չգրելու եւ ստացած պետական պարգեւի մասին
2019թ, երբ Կոստանյանն արդեն ԱԺ նախագահի օգնական էր, մեզ հետ զրույցում հավաստիացրել էր, որ սահմանված ժամկետում թեկնածուական ատենախոսությունը չպաշտպանելու պարագայում պատրաստ է մեկնել ԶՈւ ծառայության: 2020թ հունիսին էլ ասել էր, որ հստակ չի կարող պատասխանել, թե երբ կպաշտպանի իր թեզը: Մինչ օրս նա չի պաշտպանել իր թեզը:
«Տնտեսավարողն ապակողմնորոշող տեղեկատվություն է հրապարակել՝ նշելով, թե կասեցման մասին ՍԱՏՄ հաղորդագրությունը կեղծ է»
««Զավիկի ղարս»-ում վաճառվում է վտանգավոր սննդամթերք: Տնտեսավարողի պահվածքը, նվազագույնը, անպարկեշտ է». ՍԱՏՄ
Հիմա թուրքական եւ իսպանական փորձն է ուսումնասիրվում, որը համարվում է եթե ոչ լավագույնը, ապա լավագույններից մեկը. Գեւորգ Պապոյան
Կառավարությունը գյուղատնտեսության ապահովագրության թեմայով լավ եւ վատ լուրեր ունի
Դանակահարություն Աբովյանում. վիրավորը ԱԱԾ նախկին աշխատակցի որդին է. Shamshyan.com
Shamshyan.com. Երեկ՝ հոկտեմբերի 8-ին, կեսգիշերին մոտ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աբովյանի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ մի քաղաքացի դանակահարված վիճակում տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն: Բժիշկները քրեական և համայնքային ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը իրենց մոտ է տեղափոխվել «դեմքի, կրծքավանդակի, որովայնի առաջնային պատերի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ և ի
Ալիեւն արդեն կարեւոր գործընկեր է ԵՄ-ի համար
Սկիզբը՝ այստեղ: «Իմ այցը Ադրբեջան հանդիսացավ առաջին քայլը՝ ԵՄ-ի ավելի լայն ռազմավարության շրջանակում, որը միավորում է ԵՄ-ն Հարավային Կովկասի հետ», վստահեցրել է ԵՄ ընդարձակման հարցերով հանձնակատարը Անցյալ շաբաթ Կոպենհագենում՝ Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովի շրջանակներում, կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Կառավարության տարածած մամլո հաղորդագրությունից տեղեկանում էինք, որ քննարկվել են նաեւ
Ի՞նչ ես անում, երբ չունես ժողովրդի աջակցությունը, բայց շատ ես ուզում մնալ քո աթոռին. Նինա Կարապետյանց
«Էլ ի՞նչ է կարելի անել: Օրինակ՝ զոհվածի հարազատին մարդավարի ընդունելու, հետը խոսելու, բացատրելու փոխարեն տարիներով փողոցներում պահելուց հետո հասցնել կաթվածի կամ էմոցիոնալ էնպիսի վիճակի, որ հնարավորություն ունենանս տանես կալանքի…»:
Հայաստանի հավաքականները ոչ-ոքի են խաղացել թիմային ԵԱ 4-րդ տուրում
Հինգերորդ տուրից առաջ, որում այսօր մեր տղաները հանդիպելու են Չեռնոգորիայի, իսկ աղջիկները՝ Շվեյցարիայի հետ, տղամարդկանց Հայաստանի հավաքականը 12-րդ տեղում է, կանանց հավաքականը՝ 8-րդ:
Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանը դենացիոնալիզացիայի ենթարկելու ծրագիրը Նիկոլի ռեժիմը փաթեթավորում է «Չորրորդ Հանրապետություն» ձևակերպմամբ. Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի ֆեյսբուքյան գրառումը Հայաստանի Երրորդ Հանրապետության էջը փակելու և «Չորրորդ Հանրապետություն» ստեղծելու Փաշինյանի հայտարարությունն իրականում ինքնախոստովանական ցուցմունք է․ որ ինքը ոչ միայն կործանել է Արցախի Հանրապետությունը, այլ նաև պատրաստվում է կազմաքանդել ՝ Հայաստանի Երրորդ Հանրապետությունը։ Խորքում դա Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանը վերջնական դենացիոնալիզացիայի ենթարկելու
Հայցն ընդդեմ նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի, բավարարվել է. շուրջ 25 միլիոն դրամ կբռնագանձվի հօգուտ ՀՀ-ի
Դատարանը հիմնավոր է համարել Հասմիկ Պողոսյանի կողմից երկու պայմանագրերի կապակցությամբ հակաիրավական վարքագծի առկայության վերաբերյալ Դատախազության փաստարկները և բավարարել է հայցը:
Արևային լուծումներ Արենիում․ Ucom-ը և FPWC-ն աջակցում են շրջակա միջավայրի պահպանությանը
Ucom-ի աջակցությամբ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) Արենի համայնքի Ագարակաձոր, Արենի, Մոզրով, Ռինդ և Չիվա բնակավայրերում մեղվապահներին տրամադրել է արևային էլեկտրական ցանկապատներ՝ մեղվափեթակները արջերից պաշտպանելու համար։ Վայոց ձորում վերջին տարիներին վայրի կենդանիների կենսամիջավայրը փոփոխվել է, ինչի հետևանքով արջերը՝ սնունդ հայթայթելու նպատակով, երբեմն մտնում են համայնքների տարածքներ, վնասում մեղվափեթակներ, մրգատու այգիներ և գյուղատնտեսական
Հանդիպել եմ ՀՀ նորանշանակ դեսպան Նարեկ Մկրտչյանի հետ՝ քննարկելու հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդումը. Ֆրենկ Փալոնե
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնեի ֆեյսբուքյան գրառումը Հանդիպել եմ ԱՄՆ-ում Հայաստանի նորանշանակ դեսպան Նարեկ Մկրտչյանի հետ՝ քննարկելու հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդումը և էներգետիկայի և տեխնոլոգիական ոլորտներում համագործակցության խորացումը։ Անհամբեր սպասում եմ նրա պաշտոնավարման ընթացքում միասին աշխատելուն։
«Սադարակի միջանցք». ուժերի հավասարակշռության վերականգնումը Հարավային Կովկասում
Քարտեզին նայելով, կտեսնենք, որ Արարատի մարզի Երասխից դեպի Իրան տանող ամենակարճ ուղին անցնում է Նախիջևանի Սադարակի շրջանով՝ ընդամենը 15-20 կմ: Զանգեզուրին սիմետրիկ այդ միջանցքը կհավասարակշռի ուժերի հարաբերակցությունը տարածաշրջանում:
Արսեն Ղուկասյանի նկատմամբ ճնշումները շարունակվում են բանտում. նրան այցելելու հնարավորությունը խիստ սահմանափակ է. Տիգրան Աբրահամյան
5 տարի մարդկանց «ֆռցրել» են, իրենց հարազատների հետ կապված որևէ տեղեկատվություն չեն տվել, քննիչ հանձնաժողովի զեկույցն այդպես էլ չեն հանրայնացրել, քննչականը «դեռ աշխատում է», իսկ մարդկանց պարզապես խելագարության են հասցրել:
Վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացին միացել է 34 պատգամավոր. Հայկ Մամիջանյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի ֆեյսբուքյան գրառումը Ինչպես հայտարարվել էր Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության սույն թվականի սեպտեմբերի 26-ին կազմակերպած լսումներին՝ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը վերադարձրել է մեզ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի համար անհրաժեշտ ձևաթուղթը՝ խմբակցության բոլոր 28 պատգամավորների ստորագրություններով: Հունիսի 7-ից մինչ այս պահը վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացին միացել է 34 պատգամավոր:
ԵՊՀ-ն ձգձգում է դատական պրոցեսը. «Հրապարակ»
«Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության անդամ, պատմաբան Մենուա Սողոմոնյանը մեկ տարի առաջ հեռացվեց մայր բուհից՝ ԵՊՀ-ից, որտեղ դասախոսում էր երկար տարիներ: Պատճառը, բնականաբար, քաղաքական էր` Սողոմոնյանն ընդդիմադիր հայացքներ ունի, անդամակցում է ընդդիմադիր «Հայաքվե» շարժմանը։ Աշխատանքից ապօրինի ազատվելուց հետո նա հայց է ներկայացրել դատարան՝ պահանջելով իրեն վերականգնել նախկին աշխատանքում եւ բուհից բռնագանձել ու վճարել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի
Վերաբնակեցման Ադրբեջանի քաղաքականութիւնը, որը ենթադրում է ադրբեջանցիների տեղափոխում բռնազաւթուած հայկական բնակավայրեր, կարող է միջազգային իրաւունքի տեսանկիւնից գնահատուել որպէս բնակչութեան փոխարինում մէկը միւսով. «Դրօշակ»
Ադրբեջանի դիրքորոշումն այստեղ յատկապէս քննադատելի է, քանի որ այն հիմնուած է ոչ թէ իրաւունքի, այլ ուժի վրայ՝ անտեսելով հայկական ինքնորոշման պատմական եւ իրաւական հիմքերը։
Մամիկոն Ասլանյան. «Գյումրիում եւս ցանկանում են իրավապահ ահաբեկչության միջոցով իշխանությունը վերցնել` պարտությունը վերածելով կեղծ հաղթանակի». «Հրապարակ»
«Հրապարակի» զրուցակիցը Վանաձորի ընտրված, սակայն քաղաքական ռեպրեսիաների արդյունքում քաղաքապետ չդարձած Մամիկոն Ասլանյանն է: – «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը` իր առաջնորդի գլխավորությամբ, ազնիվ եւ արդար ընտրություն է համարում միայն այն ընտրությունը, որտեղ հաղթել է ՔՊ-ն: Բոլոր այն դեպքերում, երբ ընդդիմադիր թեկնածու է հաղթում, ՔՊ-ականներն այդ ընտրությունը որակում են կեղծված, կաշառված, հաղթանակ արձանագրած ուժին մեղադրում տարբեր զանցանքների մեջ,
Ադրբեջանն աշխատում է այնպես անել, որ Նիկոլ Փաշինյանին ներկայացվող պահանջները շարունակվեն նաև նրան փոխարինող իշխանության ժամանակ. Դավիթ Ջամալյան. «168 ժամ»
Երեկ Բաքվի Գաբալա քաղաքում թուրքական պետությունների ղեկավարների հանդիպման ժամանակ հերթական անգամ խոսվել է «Զանգեզուրի միջանցքի» մասին, ադրբեջանական կողմը կրկին ընդգծել է «Զանգեզուրի միջանցքի» բացման կարևորության մասին։ Զուգահեռ՝ Միացյալ Նահանգների ու Իսրայելի կողմից մշտապես հնչեցվում են հակաիրանական հայտարարություններ։ Այս խոսույթի զարգացումն ի՞նչ վտանգներով է լի, Հայաստանի դեմ ռազմական էսկալացիայի հավանականությունն Ադրբեջանի կողմից որքանո՞վ է մեծ։ Ռազմական
Բորիս Ավագյանի մահվան գործով դեռ քննարկվում է քննչական խումբ ստեղծելու հարցը. «Ժողովուրդ»
Սեպտեմբերի 24-ին Սանկտ Պետերբուրգում՝ Հայաստանի հյուպատոսության շենքում, մահացած է հայտնաբերվել Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ, Արթիկի նախկին փոխքաղաքապետ Բորիս Ավագյանը։ «Ժողովուրդ» օրաթերթը հարցման միջոցով ՀՀ գլխավոր դատախազությունից պարզել է, որ այս պահի դրությամբ դեռ քննարկվում է ՌԴ գլխավոր դատախազության հետ համատեղ քննչական խումբ ստեղծելու հարցը, որի նպատակը պետք է լինի ՀՀ քաղաքացու՝ Բորիս
Էջմիածնի նախկին քաղաքապետի տեղակալը մեղադրվում է փողերի լվացման, պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ. նրա ու ևս երկու անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Էջմիածնի քաղաքապետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Կ. Գ.-ն, նախնական համաձայնության գալով քաղաքապետի հետ, Վաղարշապատ համայնքին հատկացված թիվ 1 միջնակարգ դպրոցի 907.5 քմ ընդհանուր մակերեսով կիսակառույց մասնաշենքերը և պետական սեփականություն հանդիսացող 3363 քմ ընդհանուր մակերեսով հողատարածքը փաստացի Կ. Գ.-ի հետ փոխկապակցված անձինը դարձնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով,
Թրամփը, որ Թրամփ է, երեք անգամ «կորիդոր» բառն է օգտագործել: Հիմա, ներողություն, մենք ի՞նչ ենք անում դրա հետ. Վահագն Մելիքյան. «Հրապարակ»
Ալիեւը Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների ղեկավարների հավաքի ժամանակ իր ելույթում կրկին օգտագործել է «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը։ «Իհարկե, Ալիեւը պետք է ասի «միջանցք», դուք հավատում եք, որ պետք է չասի՞: Փաշինյանն ասում է, որ միջանցքի հարցը փակված է, հիմա էլ մոգոնել է, թե դա վերաբերում է Զանգելան, Հորադիզ հատվածին, ու որ երկար չասի, ասում է
Բանավեճի նպատակը զանգվածի հրճվանքն է
Ինչո՞ւ է Փաշինյանը «կպած» ցանկանում բանավիճել առաջին երեք նախագահների հետ: Պատճառները բազմաթիվ են: Նա ցանկանում է ցույց տալ, որ հաղթանակների եւ արժանապատվության վրա հիմնված Երրորդ հանրապետությունն ավելի վատն է, քան իր հիմնած «Չորրորդը», որն առաջանալու է (եթե առաջանա) պարտությունների ու նվաստացումների հետեւանքով եւ գտնվելու է Թուրքիայի անմիջական վերահսկողության տակ: Հետեւաբար, նա շատ ավելի իմաստուն ու
Դրա փոխարեն ավելի լավ է ասի՝ իր օրոք բարձրաստիճան պաշտոնյաների սպանություններից հետո իր իշխանությունն ամրապնդվե՞լ է, թե՞ թուլացել. «ՉԻ»
Այսինքն՝ ստացվում է, որ հենց իր իսկ նշած Տիգրան Նաղդալյանի սպանության դեպքը չի կարող քաղաքական համարվել, որովհետև Նաղդալյանը իշխանական լրագրող էր:

















































