Օրվա լրահոսը
Մինչ այս պահը քաղաքական դաշտից եկող ազդակները խոսում են այն մասին, որ բոլոր ուժերն ընտրություններին պատրաստվում են «հին ձևով». «168 ժամ»
Բայց այսօր, ահա, նրանք փրկության փոխարեն՝ զբաղված են շարքային նախընտրական զորաշարժերով, որոնք լավագույն դեպքում կարող են ծառայել մանր քաղաքական նպատակների, ապագա իշխանության կազմում փոքր մասնաբաժինների կամ մեծ տնտեսական արտոնությունների:
Հայաստանը բացառիկ օրինակելի գործընկերոջ համբավ ունի ոչ միայն Հարավային Կովկասի տարածաշրջանում, այլև ողջ Եվրոպայի համար. Մաքսիմ Լոնգանգե
📢 Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Եվրոպայի խորհրդի համագործակցության ընթացիկ ծրագրերը, ձեռքբերումներն ու ապագա ուղղությունները՝ բռնի տեղահանված անձանց աջակցության, սոցիալական աջակցության, գենդերային հավասարության և երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտներում։ 🔻 Քննարկվել է «Մարդու սոցիալական իրավունքների ամրապնդումը Հայաստանում» ծրագիրը,
Խորվաթիայի խորհրդարանի նախագահը գովաբանել է Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության տեղահանման համար
Խորվաթիայի խորհրդարանական պատվիրակությունը՝ խոսնակ Գորդան Յանդրոկովիչի գլխավորությամբ, այցելել է Ադրբեջանում գտնվող Միլի Մեջլիս (խորհրդարան): Բաքու կատարած այցի ընթացքում խորվաթ գործիչը ցինիզմի և աշխարհաքաղաքական անգրագիտության մակարդակով բացարձակապես աչքի ընկնող հայտարարություն է արել։ Ըստ APA-ի, զրույցի ընթացքում խոսնակ Սահիբա Գաֆարովան հյուրերին տեղեկացրել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախաստորագրման մասին: Գոհունակություն հայտնելով Ադրբեջան կատարած այցի կապակցությամբ՝ Խորվաթիայի խորհրդարանի
«Չեմ զլանա նորից ընդգծել, թե ինչու է Սամվել Կարապետյանի գործը քաղաքական». Ռոբերտ Ամստերդամ
Միջազգային իրավաբան, Amsterdam & Partners LLP-ի հիմնադիր Ռոբերտ Ամստերդամը ֆեյսբուքյան էջում գրում է. «Չեմ զլանա նորից ընդգծել, թե ինչու է Սամվել Կարապետյանի գործը քաղաքական. Իմ վերջին հայտարարությունում ես արդեն շեշտել եմ մի շարք հանգամանքներ, որոնք ակնհայտորեն ցույց են տալիս գործի քաղաքական բնույթը։ Այնուամենայնիվ, հստակեցնենք կարևոր ցուցիչները․ 1️⃣ Քաղաքական կապեր դատախազության հետ․ գործը նախաձեռնել է գլխավոր
Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը իր հայրենի հող ու հոգևոր ժառանգություն անքակտելի է. ԱՀ մշակույթի նախարարություն
Ուղիղ հինգ տարի առաջ՝ 2020 թվականի հոկտեմբերի 8-ին, Ադրբեջանի զինված ուժերը ուղիղ նշանառությամբ ռմբակոծեցին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին։ Այս վայրագ գործողությունը, որն ուղղված էր ոչ միայն հոգևոր, այլև մշակութային ժառանգության դեմ, դարձավ մշակութային ցեղասպանության խորհրդանշական դրսևորում։ Հայ ժողովրդի համար հոգևոր խորքային նշանակություն ունեցող այս սրբավայրի ռմբակոծությունը միջազգային բազմաթիվ կառույցների, այդ թվում՝ Եվրոպական հանձնաժողովի, կողմից
Մենք ցանկանում ենք լսել ձեզ, սովորել ձեր փորձից. Խանդանյանը՝ ԵԱՀԿ կոնֆերանսին
ՔՊ պատգամավոր Սարգիս Խանդանյանը ելույթ է ունեցել Վարշավայում ընթացող ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի «Մարդկային չափում-2025» կոնֆերանսին։ «Հարգելի գործընկերներ, Մեծ պատիվ է այսօր այստեղ՝ Վարշավայում, միանալ ձեզ՝ մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերով քննարկումների Եվրոպայի ամենամեծ հարթակում։ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը միավորում է ԵԱՀԿ տարածաշրջանի տարբեր երկրներից ընտրված պատգամավորների, որոնք ներկայացնում են ավելի քան մեկ
Մեզ GONGO անվանելուց առաջ խոսեք ձեր երկրի՝ Ադրբեջանի ժողովրդավարության մասին. Իոաննիսյանը՝ Վարշավայում
2025 թվականի հոկտեմբերի 7-ին Վարշավայում անցկացվող ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի Մարդկային չափողականության կոնֆերանսի շրջանակում «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը հանդես է եկել ելույթով՝ անդրադառնալով Հայաստանում քաղաքացիական հասարակության դերին և ժողովրդավարության մակարդակին։ Իր խոսքում Իոաննիսյանը ներկայացրել է ինչպես Հայաստանում ընտրական գործընթացներում առկա խնդիրները, այնպես էլ արձագանքել է Ադրբեջանից հնչած մեղադրանքներին՝ ընդգծելով, որ Հայաստանի քաղաքացիական հասարակությունը՝
Սևան քաղաքում «Մեր ձևով» շարժման անդամները ծանոթացել են քաղաքի ենթակառուցվածքային պոտենցիալին և շփվել են քաղաքի բնակիչների հետ
Աշխատանքային այցով Սևան քաղաքում գտնվող «Մեր ձևով» շարժման անդամները շարժման գրասենյակի հանդիսավոր բացումից հետո զբոսնեցին քաղաքում, ծանոթացան քաղաքի ենթակառուցվածքային պոտենցիալին և շփվեցին քաղաքի բնակիչների հետ։ Շարժման անդամները եղան նաև Սևան քաղաքի 5-րդ միկրոթաղամասում, որտեղ շարժման նախաձեռնությամբ և «Տաշիր» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ տեղադրվել են երեխաների համար նոր խաղամիջոցներ։ Շարժման անդամների՝ Սևան համայնք այցն ավարտվեց Ծովագյուղ բնակավայրում,
Տաճարում պետք է աղոթել և ոչ թե կազմակերպել ցուցադրական տեսարաններ. Տեր Եսայի. News.am
«Մայր Տաճարը բաց է բոլոր այցելուների՝ այդ թվում և ԱԺ նախագահի համար: Մայր Տաճար կարող կարող են այցելել ինչպես Հայ Եկեղեցու հետևորդներ, այնպես և այլակրոն ու այլադավան զբոսաշրջիկներ»։ Այսպես NEWS.am–ի հետ զրույցում Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը արձագանքեց սոցցանցերում տարածված քննադատություններին այն մասին, որ իշխանությունների կողմից վարվող քաղաքականության ֆոնին ԱԺ նախագահն
ՖԻՖԱ-ն տուգանել է ՀՖՖ-ին
ՖԻՖԱ-ն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային տուգանել է 13 հազար շվեյցարական ֆրանկով՝ աշխարհի առաջնության խմբային մրցաշարի որակավորման փուլի Պորտուգալիայի եւ Իռլանդիայի հետ հանդիպման միջադեպերի պատճառով: Մասնավորապես, ՀՖՖ-ն 12 հազար շվեյցարական ֆրանկ տուգանվել է թիմի՝ ոչ պատշաճ պահվածքի, խաղերի ժամանակ կարգուկանոնի եւ անվտանգության խախտումների, խաղադաշտ ներխուժելու կամ ներխուժելու փորձ կատարելու պատճառով, ինչպես նաեւ Հայաստան-Պորտուգալիա հանդիպման ժամանակ ճայթռուկ եւ
Բագրատ Սրբազանի և մյուսների դեմ «ռեպրեսիաների» գործով որևէ դատախազի նկատմամբ ծառայողական քննություն չի իրականացվել. «Փաստինֆո»
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների դեմ «ռեպրեսիաների» գործով որևէ դատախազի նկատմամբ ծառայողական քննություն չի իրականացվել՝ հանրությանը խիստ աղավաղված տեղեկություններով, այդ թվում՝ ձայնագրություններով մոլորեցնելու համար։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Բագրատ Սրբազանի և մյուսների դեմ հարուցված ռեպրեսիաների գործով ՔԿ-ն ձայնագրություններ է հրապարակել՝ հանրությանը հրամցնելով տեղեկություններ՝ բողոքի ակցիաների մասին գնահատականները կամ թմրավաճառներին իբրև մահապատժի ենթարկելու մասին քննարկումները ներկայացնելով
«Ոչ, ինչի՞ համար պիտի դառնամ ՔՊ-ի կամակատար»․ Վարդենիսի համայնքապետ Ահարոն Խաչատրյանը պնդում է՝ քաղաքականությամբ չի զբաղվում
Իշխող ուժին անդամակցելու հայտ ներկայացնելու մասին հարցն էլ անպատասխան թողեց
«Պատգամավոր Էմմա Պալյանը և նրա ամուսինը ապօրինության հեղինակներ են». պնդում է Գյումրու քաղաքապետարանը: «Ես չգիտեմ, թե ինչ հանրային տարածք զավթելու մասին է խոսքը». պատասխանում է պատգամավորը
Գյումրու քաղաքապետարանը հայտնել է, որ ահազանգ է ստացել այն մասին, որ Անի թաղամասի Պարույր Սևակի 13 շենքի 109 բնակարանի բնակիչներ Ալբերտ Լորիսի Մարտիրոսյանը և նրա հետ փոխկապակցված անձինք փակել են նշված շենքի առաջին հարկի շքամուտքը՝ այն ծառայեցնելով սեփական նպատակներին։ «Փաստացի շենքի մուտքը, որն հանրային տարածք է և պետք է ծառայի շենքի բոլոր բնակիչներին, զավթվել է
Աննա Ամրոյանը 4-րդ տեղը զբաղեցրեց «B» խմբում
Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության կանանց մրցապայքարում Հայաստանի միակ ներկայացուցիչը՝ Աննա Ամրոյանը, այսօր հանդես եկավ «B» խմբում եւ ցույց տալով երկամարտի 230 (100+130) կիլոգրամ՝ խմբում զբաղեցրեց չորրորդ տեղը: Աննան հրում եւ պոկում վարժություններում ունեցավ մեկական հաջող մոտեցում: Նախորդ օրը պայքարի մեջ մտած 88 կգ քաշային Սուրեն Գրիգորյանը պոկում վարժությունում ընդամենը 160 կգ ցույց
Դեսպան Մկրտչյանը և ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Հուքերը քննարկել են ՀՀ-ԱՄՆ Փոխըմբռնման հուշագրերը և TRIPP-ի կյանքի կոչման գործընթացը
Հոկտեմբերի 8-ին դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Էլիսոն Հուքերի հետ։ Քննարկվել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերի, մասնավորապես ՀՀ-ԱՄՆ Փոխըմբռնման հուշագրերի և TRIPP-ի կյանքի կոչման գործընթացը։ Էլիսոն Հուքերը վերահաստատել է ԱՄՆ հանձնառությունը Հարավային Կովկասում խաղաղության և տարածաշրջանային համագործակցության հաստատման օրակարգին։ Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանատուն
Հասկանում ենք, որ առանց միջազգային երաշխիքների, վերադարձի գործընթաց սկսելն անհնար է․ Արտակ Բեգլարյան
Հայաստանում ապաստանած արցախցիների շրջանում անցկացված հարցման մասնակիցների 87%-ը նշել է, որ ցանկանում է տուն վերադառնալ, Բեռլինի ավետարանական ակադեմիայում կայացած միջոցառման ժամանակ հայտնել է Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան, նախկին պետական նախարար, «Արցախ» միության նախագահ Արտակ Բեգլարյանը։ Բացի Արցախի հետ հոգեւոր եւ պատմամշակութային կապից, մարդիկ վերադառնալու կարիք են զգում նաեւ մարդասիրական եւ սոցիալական բարդությունների պատճառով։ «Հայաստանում մարդասիրական
Պուտինն ու Ալիևը կհանդիպեն
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Դուշանբեում կհանդիպեն, այս մասին հայտարարել է Դմիտրի Պեսկովը: ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի փոխանցմամբ` օրակարգի գլխավոր կետը երկկողմ հարաբերություններն են: «Բացի ավելի վաղ հայտարարված՝ Տաջիկստան այցի ծրագրից, նախատեսվում է նաև Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպումը», — լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի
Հատուկ մրցանակ՝ Ղազախստանում միջազգային փառատոնի մասնակցած Գյումրու թատրոնին
Ինչպես տեղեկացրել ենք, Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնը հոկտեմբերի 1-5-ը Ղազախստանի Կոստանայ քաղաքում մասնակցում էր «QITFest» միջազգային թատերական փառատոնին։ Այն մրցութային էր․ անցկացվում էր առաջին անգամ, մյուս փառատոներից տարբերվում էր նրանով, որ թատրոնները չեն կարող հայտ ներկայացնել մասնակցության․ մասնագիտական հանձնախումբն է ընտրություն կատարում՝ դիտելով տարբեր ներկայացումներ։ Ընդհանուր առմամբ 15 երկրներ էին մասնակցում։ Հայաստանի Հանրապետությունից
Հայաստանը՝ որպես տարածաշրջանում մեկ շնչի հաշվով ամենամեծ թվով փախստականներ ընդունած երկիր, հետևողականորեն իրականացնում է մարդասիրական և զարգացման փոխկապակցված քաղաքականություն. Ռոբերտ Աբիսողոմոնյան
Հոկտեմբերի 8-ին Ժնևում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի գործադիր կոմիտեի 76-րդ նստաշրջանին: ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է ՄԱԿ ՓԳՀ դերը ներկայիս աննախադեպ լարված ժամանակաշրջանում մարդկության առջև ծառացած հումանիտար մարտահրավերների հասցեագրման գործում՝ շեշտելով փախստականների, ներքին տեղահանվածների և քաղաքացիություն չունեցող անձանց կարիքների հասցեագրման համար
«Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կարիք ունի ներկայացվածության»․ Լուիս Մորենո Օկամպո
Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի համոզմամբ՝ Հայաստանն ի վիճակի չէ Արցախի հարցով բանակցություններ վարել Ադրբեջանի հետ։ Արցախցիներին պետք է ներկայացնի «Լեռնային Ղարաբաղում խաղաղության շվեյցարական նախաձեռնությունը»։ «Որոշ կառավարություններ, որոնք հենվում են աշխարհաքաղաքական շահերի եւ ոչ ժողովրդի իրավունքների վրա, պնդում են, թե Հայաստանը պետք է Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցի Ադրբեջանի հետ։ Դա այդպես չէ։
Ուրցաձորի նախկին համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանի խափանման միջոցը փոխվել է
Արարատի մարզի Ուրցաձորի նախկին համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանի խափանման միջոցը փոխվել է: Armenia Sputnik-ի հետ զրույցում նրա փաստաբան Վահե Զոհրաբյանը նշեց, որ հոկտեմբերի 16–ին նրա նկատմամբ արդեն կկիրառվի վարչական հսկողություն է, այն է` երկրից բացակայելու արգելք և պրոբացիոն ծառայության կիրառում։
Թաթուլ Պետրոսյան. «Իրանի եւ Վրաստանի հետ ճանապարհների մասին միջանցք չի ասվում, որովհետեւ այդ ճանապարհները իրապես գտնվում են Հայաստանի իրավապահ, մաքսային մարմինների լիարժեք վերահսկողության ներքո»
«Երեկ ՀՀ 2-րդ նախագահի խոսքը ավելի քան երեք ժամ տեւած ասուլիսում շատ զսպված, հավասարակշռված եւ ընկալելի էր շատերի համար: Նա պարզ բացատրեց, թե ինչ է այսօր տեղի ունենում Հայաստանում»,- ասաց արդարադատության գեներալ Թաթուլ Պետրոսյանը «Հայելի» ակումբում: «Եվ պետք է նկատել, որ երբ հանրապետության 2-րդ նախագահը որեւէ խոսք է ասում, այս խղճուկներն սկսում են վայրահաչել՝ յուրաքանչյուր
Արցախից բռնի տեղահանված 3020 ընտանիք բնակապահովման պետական ծրագրի շրջանակում հավաստագիր է ստացել. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում առցանց դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է։ Ծրագրի շրջանակում այս պահի դրությամբ հավաստագիր է ստացել 3020 ընտանիք, որից 1044-ն արդեն իրացրել է հավաստագիրը։ ℹ️ Հիշեցնենք, որ միջոցառումն իրականացվում է աջակցության հետևյալ եղանակներից որևէ մեկի ձևով՝ բնակարանի (կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի) կամ անհատական բնակելի տան ձեռքբերման
Օդագնացության միջազգային փառատոնով պայմանավորված կլինեն փակ փողոցներ
«Սքայբոլ» ընկերությունը՝ Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ և ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ, հոկտեմբերի 10-ից 15-ը կազմակերպում է «Բացահայտիր Հայաստանը երկնքից» օդագնացության յոթերորդ միջազգային փառատոնը։ Այս տարի փառատոնին կմասնակցեն շուրջ 20 օդապարիկներ՝ 10 տարբեր երկրներից՝ Հայաստանի Հանրապետության, Բրազիլիայի, Բուլղարիայի, Գերմանիայի, Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Ռուսաստանի, Վրաստանի և Լեհաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Փառատոնի ընթացքում նախատեսվում է իրականացնել
Նոր բաժանորդների միացումներն իրականացնող 4 կապալառու ընկերությունների կողմից շուրջ 600 դիմում-հայտերում ունենք պայմանագրային ժամկետների խախտումներ
«ՀԷՑ» ՓԲԸ-ում Ընկերության կարիքների համար նախագծային ծառայությունների մատուցման նպատակով մեկնարկել են հաղթող ճանաչված 4 Ընկերությունների կողմից 6 առանձին չափաբաժիններով իրականացվող նախագծային աշխատանքները, իսկ շինարարական աշխատանքների պատվիրակման նպատակով մրցութային կարգով նոր ընկերություններ ներգրավելու գնահարցման գործընթացը կմեկնարկի այսօր. ՀՀ ամբողջ տարածքում նոր սպառողների տեխնոլոգիական միացման, էլեկտրական էներգիայի կորուստների նվազեցման և հատուկ ծրագրերով նախատեսվող էլեկտրամատակարարման աշխատանքների կատարման համար`
Առավոտյան վաղ ժամերի փորձում են ներխուժել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու տուն․ փաստաբանները հանդես են եկել հայտարարությամբ
Երեկ լրագրողներին իր մոտ հրավիրած Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը իր նկատմամբ կիրառվող ճնշումներից խոսելիս՝ դժգոհեց, որ ոստիկանությունը գիշերով անհանգստացնում է իր որդու ընտանիքին։ Նա ասաց․ «Երեկ գիշեր էլ ժամը 4-ին, 5-ին ոստիկանները գալիս են մեր տուն, տղաս ինձնից առանձին է ապրում, նայում են՝ տանն ես, թե՞ տանը չես։ Էդ ոտքի բանը գցած է, ամեն ինչ
Երթևեկության կազմակերպման փոփոխություններ Երևանում
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 9-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես՝ Զարոբյան–Գալոյան եղբայրներ փողոցների խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտա – Գալոյան եղբայրներ փողոց խաչմերուկ, երթևեկելի գոտու աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը: Տրանսպորտային երթևեկության ժամանակավոր փոփոխություններ՝ «Էրեբունի-Երևան 2807»-ի տոնակատարության օրերին «Էրեբունի-Երևան 2807» տոնակատարության միջոցառումներով պայմանավորված՝ ս.թ. հոկտեմբերի 10-ին՝ ժամը 22:00-ից մինչև հոկտեմբերի 13-ը՝ ժամը
Գիտության համապետական տոնը համախմբել է շուրջ 35 000 մասնակցի
8-ը հոկտեմբերի, 2025 թ․, Երևան․ Շուրջ 35 000 այցելու մի քանի օր շարունակ մասնակիցը դարձավ համապետական գիտական տոնին. ավարտվեց «Գիտուժ» նախաձեռնության կազմակերպած «Գիտության շաբաթ. Հայաստան» փառատոնը, որի տեխնոլոգիական գործընկերը Team Telecom Armenia-ն էր: Միջոցառումն այս տարի համախմբել էր Հայաստանի պետական, ակադեմիական, կրթական, տեխնոլոգիական ու ստեղծարար կառույցների և կազմակերպությունների առաջատար ներկայացուցիչների: Նախորդ տարվա համեմատ գրանցվել էր
Ինչո՞ւ 2026թ․-ին, ինչո՞ւ Ադրբեջանում, և ո՞րն է լինելու թյուրքական պետությունների համատեղ զորավարժությունների հիմնական «պայմանական» թիրախը. Արտակ Զաքարյան
Մի՞թե մենք այդքան միամիտ ենք և չենք հասկանում, որ մեր շուրջը, ոչ ոք խաղաղության չի պատրաստվում։
ԿԸՀ-ն բաշխել է Վաղարշապատ համայնքի ՏԻՄ ընտրություններում ՏԻՄ նախագահի և քարտուղարի պաշտոնները
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հոկտեմբերի 8-ի հերթական նիստում բաշխել է 2025 թվականի նոյեմբերի 16-ի Վաղարշապատ համայնքի ՏԻՄ ընտրություններում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները՝ Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցության, կուսակցությունների դաշինքների միջև։ Տեղամասային ընտրական հանձնաժողովներում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոններն Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցության, կուսակցությունների դաշինքների միջև «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով բաշխվել են


















































