Օրվա լրահոսը

Այդ հողատարածքներն օտարվել են ՊՆ-ի համալիրի կառուցման համար․ Սերժ Սարգսյանն իր քրեական գործի մասին

«Այն կառավարիչները, ովքեր երեք անգամ մեծացրել են Եռաբլուրը, ինձ փորձում են մեղադրել, իբր Եռաբլուրի հողերը վաճառելու մեջ։ Այնինչ, այդ հողերը ունեն հասցե՝ Իսակովի պողոտա։ Ձեր կարծիքով ինչո՞ւ են այդպիսի բան արել՝ Եռաբլուրին հարակից տարածքներ․․․ կարո՞ղ է հայերենը լավ չեն հասկանում։ Հայերենում հարակիցը նշանակում է՝ շատ մոտ։ Որեւէ կերպ հնարավո՞ր է, այստեղից գնալուց, Իսակովի ձախակողմյան հատվածն

Մետրոպոլիտենի նախկին գլխավոր ինժեները այլ անձանց հետ հափշտակել է 20 մլն 710 հզր դրամ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի նախկին գլխավոր ինժեներն այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերով գումար: Մասնավորապես՝ Երևանի մետրոպոլիտենի և այլ անձանց միջև 2021 թվականի ապրիլի 30-ին կնքվել

«Արցախը կմնա հայկական, եթե բոլորիս ուղեղների մեջ այն մնա հայկական»․ Սերժ Սարգսյան

Թրամփի ուղու մասին հարցին էլ հակադարձեց՝ այն «Զանգեզուրի միջանցք» են անվանում բոլորը, բայցի Նիկոլ Փաշինյանից

Օմուրալիև․ «Զանգեզուրի միջանցքի բացումը պատմական նշանակություն ունի»

«Զանգեզուրի միջանցքի շուրջ Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները պատմական կարևորություն ունեն», – Գաբալայի համաժողովի ընթացքում հայտարարել է Թյուրքական պետությունների կազմակերպության Գլխավոր քարտուղար Կուբանիչբեկ Օմուրալիևը։ «Այս քայլը զգալիորեն կուժեղացնի թյուրքական աշխարհը և տարանցման նոր հնարավորություններ կստեղծի», – նշել է կազմակերպության ղեկավարը։ «Ազատություն»

Հաջողություն եմ ցանկանում բոլոր այն ուժերին, որոնք որոշում ունեն մասնակցելու 2026 թվականի ընտրություններին․ Սերժ Սարգսյան

Բայց վստահեցրեց՝ փողոց գեներացվելու է։ Իսկ այս փուլը՝ չեզոք պատգամավորներին համոզելն է, որ միանան գործընթացին։

ԵՄ եպիսկոպոսները կոչ կ՛ընեն վերականգնելու կրօնական ազատութեան հարցերու ԵՄ յատուկ ներկայացուցչի պաշտօնը

Vaticannews. Եւրոպական Միութեան Եպիսկոպոսական Համահաւաք դասերու (COMECE) յանձնաժողովը, որ անցեալ օրերուն Պրիւքսէլի մէջ գումարեց իր տարեկան ընդհանուր ժողովը կոչ ուղղեց Եւրոպական Միութեան Խորհուրդին, որպէսզի անյապաղ նշանակուի ԵՄ-էն դուրս կրօնի կամ համոզմունքի ազատութեան հարցերով զբաղող ԵՄ նոր յատուկ ներկայացուցիչ մը։ 2016 թուականին հիմնադրուած գրասենեակը կարևոր դեր խաղացած է հալածուող կրօնական համայնքներու պաշտպանութեան գործին մէջ, սակայն չափազանց

«Որ Վարդան Ղուկասյանը դարձել է քաղաքապետ, դուք գյումրեցիների տոնը չպիտի շնորհավորե՞ք, ամոթ ձեզ»․ Գյումրու քաղաքապետը՝ վարչապետին, ԱԺ նախագահին ու ՀՀ նախագահին

Այսինքն` ժողովուրդը քո հետևից չի եկել, դրա համար չե՞ս շնորհավորում ժողովրդին։ Երևում է, ճանաչում ենք ժամ-ժամ, տեսնում ենք, հասկանում ենք, թե դուք ով եք։ Ճիշտն ասած՝ չգիտեինք, թե դու այդպիսին ես», -ասաց Վարդան Ղուկասյանը։

Հնարավոր չէ ավելի լավ նկարագրել Քոչարյան-ՀՀ քաղաքացի հարաբերությունները. Դավիթ Խուդաթյանը մեջբերում է ՀՀ երկրորդ նախագահի խոսքը

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի ֆեյսբուքյան գրառումը Եթե մտածում եք՝ 2021 թվականին մեծ հաճույք էի ստանում 8-10 հանդիպումներ ունենալ, ամբողջ Հայաստանի Հանրապետությունով պտտվել, իհարկե՝ չէ։ Սա ուղիղ մեջբերում է 10 տարի երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Ռոբերտ Քոչարյանի այսօրվա ասուլիսից։ Հնարավոր չէ ավելի լավ նկարագրել Ռոբերտ Քոչարյան-Հայաստանի Հանրապետության քաղաքացի հարաբերությունները, ուղղակի հնարավոր չէ։

«Վրեժ լուծեցինք, վտարեցինք, ապահովեցինք արդար խաղաղություն…». որքանո՞վ է Ալիևի խոսքը համապատասխանում բարիդրացիության թվացյալ միտումներին. Տաթևիկ Հայրապետյան

«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը «Մենք երբեք չենք մոռանա Հայաստանի կողմից օկուպացիան։ Մենք հավերժ կպահենք մեր նահատակների հիշատակը մեր սրտերում։ Մենք վրեժ լուծեցինք նրանց արյան համար մարտի դաշտում։ Մենք վտարեցինք օկուպանտներին մեր պապենական հողերից, հասանք փայլուն հաղթանակի և

«Արդյոք կարողանալու են արխիվ ուղարկել կապիտուլյացիայի իրենց մեղքը»․ Սերժ Սարգսյան

«Լավ են արել, որ արխիվ են ուղարկել, թող գնա՝ հետո կտեսնենք»․ երրորդ նախագահը՝ 44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող զեկույցի մասին

Եվրոպական Միությունը ներդնում է մուտքի/ելքի նոր համակարգ, որը կսկսի գործել հոկտեմբերի 12-ից

Ճանապարհորդները պետք է պատրաստ լինեն կենսաչափական տվյալների (մատնահետք, լուսանկարում) տրամադրմանը և սահմանին ստուգման ավելի երկար տևող ժամանակահատվածին՝ հատկապես առաջին անգամ մուտք գործելիս։

«Գրադարանները քննարկումների, շփման ու ժամանցի կարևոր կենտրոններ դառնալու նշանակություն պետք է ունենան». պարգևատրվել են ոլորտի մի շարք ներկայացուցիչներ

Հայաստանի Հանրապետությունում այսօր նշվում է Գրադարանավարի օրը: Տոնի առթիվ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը  գրադարանային ոլորտում ունեցած նշանակալի ավանդի և երկարամյա աշխատանքային գործունեության համար ոլորտի 45 ներկայացուցիչների պարգևատրել է ԿԳՄՍՆ մեդալով, պատվոգրերով ու շնորհակալագրերով: Միջոցառմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է ներկաներին Գրադարանավարի

«Արա՛, սրանք մեզանից ի՞նչ են ուզում, ինչի՞ եք ընկել իմ հետևից, այ սատանեք»․ Վարդան Ղուկասյանը՝ իշխանություններին

Ես ասել եմ՝ միություն կազմեք՝ որպես անկախ պետություն, հլը տեսեք՝ սրանք ինչ վայնասուն են բարձրացրել՝ խոսքերս ձևափոխելով։ Անկախությունն ինձ համար սրբություն է՝ մահ կամ ազատություն։ Հայաստանի անկախությունն ինձ համար սրբություն է, էս ինչ հեքիաթներ եք պատմում, թե քաղաքապետն ասել է՝ միություն, «գուբերնիա» դառնաք։

Շաքիի ջրվեժում «գենդեր փարթի» իրականացրածները տուգանվել են 80 հազար դրամով

Շաքիի ջրվեժում «գենդեր փարթիի» կազմակերպիչը տուգանվել է 80․000 դրամով։ Այս մասին հայտնեցին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից։ Հիշեցնենք՝ Սիսիան քաղաքի բնակիչ Ա.Օ.-ն Շաքիի ջրվեժում «գենդեր փարթի» է իրականացրել՝ ջրվեժը գունավորելու նպատակով օգտագործելով սննդային հավելում համարվող գունանյութ։ «Բնության հատուկպահպանվող տարածքների խախտման համար նախատեսված է այդքան և այդքան տուգանվել է։ Ֆիզիկական անձանց համար ԲՀՊՏ-ի ռեժիմի խախտումը վարչական

«Պարոն Հովակիմյանի ազնիվ խոսքին չեմ կարող հավատալ»․ դատարանը Սերժ Սարգսյանին, Վալերի Գրիգորյանին եւ Ալեքսան Ալեքսանյանին ճանաչեց գույքային պատասխանող

Դատախազը պատասխանեց Ամրամ Մակինյանի հռետորական հարցին՝ «Այսպիսի իրավաբանություն կարո՞ղ է լինել», ասելով՝ «Այո, կարող լինել»:

Արայիկ Հարությունյանը ստանձնել է ՀՀ կառավարության անդամությունը Բաց կառավարման գործընկերություն կոմիտեում

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 7-ին մասնակցել է Բաց կառավարման գործընկերություն (ԲԿԳ) նախաձեռնության գլոբալ համաժողովին, որը կայացել է Իսպանիայի Թագավորության Վիտորիա-Գաստեյզ քաղաքում։ Համաժողովին մասնակցել է Իսպանիայի Թագավորության վարչապետ Պեդրո Սանչեսը։ Համաժողովը համախմբել է տարբեր երկրների կառավարությունների բարձրաստիճան ներկայացուցիչների, հեղինակավոր միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության առաջնորդների։ Միջոցառման նպատակն է քննարկել ժամանակակից ժողովրդավարությունների առջև ծառացած

«Երեկ գիշերը ժամը 4-5-ին ոստիկանները գալիս են մեր տուն, նայում են՝ տա՞նն ես, թե՞ տանը չես»․ Վարդան Ղուկասյան

Նա ասաց, որ մշտապես հետապնդում են իրեն, դրոններով նկարում են տան բակը, գրասենյակը, ամեն շարժումը։

Team-ը՝ տարվա ամենատեխնոլոգիական միջոցառման՝ «ԴիջիԹեք»-ի 5G գործընկեր

7-ը հոկտեմբերի, 2025 թ․, Երևան․ Հոկտեմբերի 10-12-ը Երևանում կանցկացվի Հայաստանի խոշորագույն տեխնոլոգիական միջոցառումը՝ «ԴիջիԹեք 2025»-ը: Team-ը, ավանդաբար լինելով ամենամասշտաբային տեխնոլոգիական միջոցառման կողքին, այս տարի հոբելյանական՝ 20-րդ անգամ անցկացվող «ԴիջիԹեք»-ի 5G գործընկերն է: «Մերիդիան» էքսպո կենտրոնում կայանալիք տեխնոլոգիական ցուցահանդեսի, կոնֆերանսի ու փառատոնի ձևաչափով անցկացվող միջոցառման կազմակերպիչը  Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն է: Միջոցառումն այս տարի 3 oրերի

Սամվել Բաբայանը քաղաքական համագործակցություն է սկսում Արթուր Վանեցյանի հետ .Civilnet

Civilnet. Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը քաղաքական համագործակցություն է սկսում Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանի հետ։ Այս մասին Բաբայանը հայտնել է ՍիվիլՆեթի հետ զրույցում՝ չբացառելով, որ Վանեցյանը կարող է լինել վարչապետի թեկնածու։ Բաբայանը նշել է, որ համատեղ կաջակցեն «Հայրենիք» կուսակցության առաջադրած թեկնածուին` բանաստեղծ-հրապարակախոս Խաչիկ Մանուկյանին, Էջմիածնի առաջիկա

Փաշինյանը շնորհավորել է Պուտինին ծննդյան օրվա առիթով

Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հայաստանի վարչապետը Ռուսաստանի նախագահին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով և բարեմաղթանքներ փոխանցել։ Կարևորելով Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների հետագա զարգացումը` վարչապետ Փաշինյանը բարձր է գնահատել այդ զարգացման գործում ՌԴ նախագահի անձնական ներդրումը։ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

«Մայր Հայաստանը» Վաղարշապատի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցում է ՔՊ-ին իշխանազրկելու և համայնքային նոր իշխանություն ձևավորելու նպատակով

Հայաստանի Հանրապետության օրվա իշխանությունը սպառնալիք է մեր երկրի անվտանգությանն ու գոյությանը: Այն տապալվել է ներքին ու արտաքին քաղաքական ոլորտներում, լեգիտիմ չէ և պետք է հեռացվի պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման համակարգերից: «Մայր Հայաստանը» Վաղարշապատի ավագանու արտահերթ ընտրությունները գնահատում է որպես գործընթաց, որը կարող է նախադրյալներ ստեղծել Հայաստանի Հանրապետությունում ամբողջական իշխանափոխության համար: Ելնելով վերը նշվածից՝ «Մայր

Տարածում են նախաքննական գաղտնիքից «արտահոսած» տեսանյութ՝ հենաշարժողական խնդրով Արսեն Ղուկասյանի ձեռնափայտը ներկայացնելով որպես մետաղական ձող կամ մահակ. փաստաբան

Փաստաբան Տաթևիկ Սողոյանի ֆեյսբուքյան գրառումը Իշխանական լրատվամիջոցները, հավատարիմ մրջյուններից փիղ պատկերելու գործելակերպին (մանավանդ, երբ դա իրենց է շահեկան), տարածում են նախաքննական գաղտնիքից «արտահոսած» տեսանյութ` հենաշարժողական խնդրով մարդուն հատկացված ձեռնափայտը ներկայացնելով որպես մետաղական ձող և (կամ) մահակ: Կից Արսեն Ղուկասյանին ձեռնափայտ ցուցված լինելու հավաստագիրն է:    

«Ի՞նչ է ձեր ուզածը՝ գնամ, քաղաքական ապաստան ուզե՞մ, խայտառակվե՞նք»․ Գյումրու քաղաքապետը՝ վարչապետին

Սրա վերջը չեմ հասկանում, իրոք, կամ դուք գնում եք Սահմանադրությամբ ամրագրված՝ մարդու ազատության, խոսքի ազատության հետևից, կամ ասելու եք՝ մենք ոչ մեկին չենք տալու պետական կառույցները, դա մենք պետք է լինենք, մեր եզը պիտի լինի քաղաքապետ, մեր ոչխարը պիտի լինի մինիստր, և էսպես շարունակական ձեզանով պիտի լինի։ Ասեք, հասկանանք, արա՛, մենք էլ հասկանաք, թե մենք որ երկրում ենք ապրում։

Սերժ Սարգսյանը չպատասխանեց Ռոբերտ Քոչարյանին, ասաց՝ ժամանակ չի ունեցել ասուլիսը դիտելու

2026-ի ընտրություններին մասնակցել-չմասնակցելու մասին ՀՀԿ-ն լրացուցիչ հայտարարություն կանի

Վրաստանի դատարանը կալանավորել է նախագահական նստավայրի վրա գրոհի կազմակերպիչներին

Թբիլիսիի քաղաքային դատարանը նախնական կալանքի տակ է վերցրել հոկտեմբերի 4-ին Վրաստանի նախագահի նստավայրի վրա գրոհի կազմակերպիչներին, որի հետևանքով տուժել էր շուրջ 30 ոստիկան։ Այդ մասին ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ հայտնել է «Ինտերֆաքս» գործակալությունը: «Ռուսթավելի պողոտա» հասարակական շարժման առաջնորդները՝ օպերային երգիչ Պաատա Բուրչուլաձեն, նախկին գլխավոր դատախազ Մուրթազ Զոդելավան, ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» կուսակցության անդամ Իրակլի Նադիրաձեն,

«Ուրախ եմ, որ երկրորդ նախագահն ու իր թիմը վերադարձել են տրամաբանության դաշտ»․ Մարգարիտ Եսայանը՝ իմպիչմենթի մասով Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունների մասին

Չեմ ուզում մտածել, որ հանրապետության երկրորդ նախագահը Վանգայի կամ Նոստրադամուսի դափնիներին է հավակնում, որ նման կանխատեսում է անում

«Պատրաստվում են իմ վրա 2-րդ անգամ կրակե՞լ․ հանրային կյանքից դուրս շպրտել, նշանակում է կյանքից զրկել»․ Վարդան Ղուկասյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Ուրեմն չորս մեքենա ամեն խաչմերուկի վրա կանգնեցրել են ու գալիս են մեր հետևից ու ասում են՝ պատահականություն է։ Միանշանակ պատահականություն չէ, կարգադրություն է

Telcell-ի և «Koreez»-ի համագործակցության շնորհիվ ընդլայնվել է մաթեմատիկական մրցույթի աշխարհագրությունը

Հայաստանում վճարահաշվարկային ոլորտում թվային տեխնոլոգիաների առաջատար Telcell ընկերությունն 2025 թվականից հանդիսանում է Koreez կրթական նախագծի գլխավոր գործընկերներից, ինչը հնարավորություն է ընձեռել մաթեմատիկական մրցույթին ընդգրկելու տասնյակ հազարավոր աշակերտների Հայաստանից ու Սփյուռքից։ Ուսուցչի օրը՝ հոկտեմբերի 5-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ Հայաստանի ամենամեծ կրթական շոու-մրցանակաբաշխությունը՝ «Koreez 2025»-ը, որով ամփոփեցին տարվա ընթացքում անցկացված մի շարք մրցույթների,

Silicon Mountains 2025 տեխնոլոգիական գագաթնաժողովի խոսնակները հանդիպեցին ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ

Silicon Mountains-ի կազմակերպիչները՝ հոկտեմբերի 14-ին Երևանում կայանալիք Silicon Mountains 2025 տեխնոլոգիական գագաթնաժողովին ընդառաջ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ներկայացրեցին միջոցառման նոր ձևաչափն ու այս տարվա խոսնակներին։ Ոչ ֆորմալ հանդիպմանը, որը կազմակերպվել էր գագաթնաժողովի պլատինե գործընկեր Ucom-ի աջակցությամբ, ներկա էին ՀՀ ԲՏԱ փոխնախարար Ռուբեն Սիմոնյանը, Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը, Սինոփսիս Արմենիա

Թուրքիան Հարավային Կովկասում զուտ դիտորդի դերում չէ. Էրդողան

«Ազատություն». Թուրքիան Հարավային Կովկասում ծավալվող գործընթացներում ոչ թե դիտորդի դերակատարություն է որդեգրել, այլ «ակտիվորեն աջակցում է խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին», հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը։ Ադրբեջանական Գաբալա քաղաքում այսօր մեկնարկած Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների ղեկավարների հավաքի ժամանակ Էրդողանն ասել է՝ Անկարան հույս ունի, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված համատեղ հռչակագրի կյանքի կոչումը

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031