Օրվա լրահոսը

Պուտինն ու Ալիևը կհանդիպեն

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի  Դուշանբեում կհանդիպեն, այս մասին հայտարարել է Դմիտրի Պեսկովը: ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի փոխանցմամբ` օրակարգի գլխավոր կետը երկկողմ հարաբերություններն են: «Բացի ավելի վաղ հայտարարված՝ Տաջիկստան այցի ծրագրից, նախատեսվում է նաև Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպումը», — լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի

Հատուկ մրցանակ՝ Ղազախստանում միջազգային փառատոնի մասնակցած Գյումրու թատրոնին

Ինչպես տեղեկացրել ենք, Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնը հոկտեմբերի 1-5-ը Ղազախստանի Կոստանայ քաղաքում մասնակցում էր «QITFest» միջազգային թատերական փառատոնին։ Այն մրցութային էր․ անցկացվում էր առաջին անգամ, մյուս փառատոներից տարբերվում էր նրանով, որ թատրոնները չեն կարող հայտ ներկայացնել մասնակցության․ մասնագիտական հանձնախումբն է ընտրություն կատարում՝ դիտելով տարբեր ներկայացումներ։ Ընդհանուր առմամբ 15 երկրներ էին մասնակցում։ Հայաստանի Հանրապետությունից

Հայաստանը՝ որպես տարածաշրջանում մեկ շնչի հաշվով ամենամեծ թվով փախստականներ ընդունած երկիր, հետևողականորեն իրականացնում է մարդասիրական և զարգացման փոխկապակցված քաղաքականություն. Ռոբերտ Աբիսողոմոնյան

Հոկտեմբերի 8-ին Ժնևում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի գործադիր կոմիտեի 76-րդ նստաշրջանին: ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է ՄԱԿ ՓԳՀ դերը ներկայիս աննախադեպ լարված ժամանակաշրջանում մարդկության առջև ծառացած հումանիտար մարտահրավերների հասցեագրման գործում՝ շեշտելով փախստականների, ներքին տեղահանվածների և քաղաքացիություն չունեցող անձանց կարիքների հասցեագրման համար

«Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կարիք ունի ներկայացվածության»․ Լուիս Մորենո Օկամպո

Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի համոզմամբ՝ Հայաստանն ի վիճակի չէ Արցախի հարցով բանակցություններ վարել Ադրբեջանի հետ։ Արցախցիներին պետք է ներկայացնի «Լեռնային Ղարաբաղում խաղաղության շվեյցարական նախաձեռնությունը»։ «Որոշ կառավարություններ, որոնք հենվում են աշխարհաքաղաքական շահերի եւ ոչ ժողովրդի իրավունքների վրա, պնդում են, թե Հայաստանը պետք է Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցի Ադրբեջանի հետ։ Դա այդպես չէ։

Ուրցաձորի նախկին համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանի խափանման միջոցը փոխվել է

Արարատի մարզի Ուրցաձորի նախկին համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանի խափանման միջոցը փոխվել է: Armenia Sputnik-ի հետ զրույցում նրա փաստաբան Վահե Զոհրաբյանը նշեց, որ հոկտեմբերի 16–ին նրա նկատմամբ արդեն կկիրառվի վարչական հսկողություն է, այն է` երկրից բացակայելու արգելք և պրոբացիոն ծառայության կիրառում։  

Թաթուլ Պետրոսյան. «Իրանի եւ Վրաստանի հետ ճանապարհների մասին միջանցք չի ասվում, որովհետեւ այդ ճանապարհները իրապես գտնվում են Հայաստանի իրավապահ, մաքսային մարմինների լիարժեք վերահսկողության ներքո»

«Երեկ ՀՀ 2-րդ նախագահի խոսքը ավելի քան երեք ժամ տեւած ասուլիսում շատ զսպված, հավասարակշռված եւ ընկալելի էր շատերի համար: Նա պարզ բացատրեց, թե ինչ է այսօր տեղի ունենում Հայաստանում»,- ասաց արդարադատության գեներալ Թաթուլ Պետրոսյանը «Հայելի» ակումբում: «Եվ պետք է նկատել, որ երբ հանրապետության 2-րդ նախագահը որեւէ խոսք է ասում, այս խղճուկներն սկսում են վայրահաչել՝ յուրաքանչյուր

Արցախից բռնի տեղահանված 3020 ընտանիք բնակապահովման պետական ծրագրի շրջանակում հավաստագիր է ստացել. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում առցանց դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է։ Ծրագրի շրջանակում այս պահի դրությամբ հավաստագիր է ստացել 3020 ընտանիք, որից 1044-ն արդեն իրացրել է հավաստագիրը։ ℹ️ Հիշեցնենք, որ միջոցառումն իրականացվում է աջակցության հետևյալ եղանակներից որևէ մեկի ձևով՝ բնակարանի (կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի) կամ անհատական բնակելի տան ձեռքբերման

Օդագնացության միջազգային փառատոնով պայմանավորված կլինեն փակ փողոցներ

«Սքայբոլ» ընկերությունը՝ Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ և ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ, հոկտեմբերի 10-ից 15-ը կազմակերպում է «Բացահայտիր Հայաստանը երկնքից» օդագնացության յոթերորդ միջազգային փառատոնը։ Այս տարի փառատոնին կմասնակցեն շուրջ 20 օդապարիկներ՝ 10 տարբեր երկրներից՝ Հայաստանի Հանրապետության,  Բրազիլիայի, Բուլղարիայի, Գերմանիայի, Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Ռուսաստանի, Վրաստանի և Լեհաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Փառատոնի ընթացքում նախատեսվում է իրականացնել

Նոր բաժանորդների միացումներն իրականացնող 4 կապալառու ընկերությունների կողմից շուրջ 600 դիմում-հայտերում ունենք պայմանագրային ժամկետների խախտումներ

«ՀԷՑ» ՓԲԸ-ում Ընկերության կարիքների համար նախագծային ծառայությունների մատուցման նպատակով մեկնարկել են հաղթող ճանաչված 4 Ընկերությունների կողմից 6 առանձին չափաբաժիններով իրականացվող նախագծային աշխատանքները, իսկ շինարարական աշխատանքների պատվիրակման նպատակով մրցութային կարգով նոր ընկերություններ ներգրավելու գնահարցման գործընթացը կմեկնարկի այսօր. ՀՀ ամբողջ տարածքում նոր սպառողների տեխնոլոգիական միացման, էլեկտրական էներգիայի կորուստների նվազեցման և հատուկ ծրագրերով նախատեսվող էլեկտրամատակարարման աշխատանքների կատարման համար`

Առավոտյան վաղ ժամերի փորձում են ներխուժել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու տուն․ փաստաբանները հանդես են եկել հայտարարությամբ

Երեկ լրագրողներին իր մոտ հրավիրած Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը իր նկատմամբ կիրառվող ճնշումներից խոսելիս՝ դժգոհեց, որ ոստիկանությունը գիշերով անհանգստացնում է իր որդու ընտանիքին։ Նա ասաց․ «Երեկ գիշեր էլ ժամը 4-ին, 5-ին ոստիկանները գալիս են մեր տուն, տղաս ինձնից առանձին է ապրում, նայում են՝ տանն ես, թե՞ տանը չես։ Էդ ոտքի բանը գցած է, ամեն ինչ

Երթևեկության կազմակերպման փոփոխություններ Երևանում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 9-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես՝ Զարոբյան–Գալոյան եղբայրներ փողոցների խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտա – Գալոյան եղբայրներ փողոց խաչմերուկ, երթևեկելի գոտու աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը: Տրանսպորտային երթևեկության ժամանակավոր փոփոխություններ՝ «Էրեբունի-Երևան 2807»-ի տոնակատարության օրերին «Էրեբունի-Երևան 2807» տոնակատարության միջոցառումներով պայմանավորված՝ ս.թ. հոկտեմբերի 10-ին՝ ժամը 22:00-ից մինչև հոկտեմբերի 13-ը՝ ժամը

Գիտության համապետական տոնը համախմբել է շուրջ 35 000 մասնակցի

8-ը հոկտեմբերի, 2025 թ․, Երևան․ Շուրջ 35 000 այցելու մի քանի օր շարունակ մասնակիցը դարձավ համապետական գիտական տոնին. ավարտվեց «Գիտուժ» նախաձեռնության կազմակերպած «Գիտության շաբաթ. Հայաստան» փառատոնը, որի տեխնոլոգիական գործընկերը Team Telecom Armenia-ն էր: Միջոցառումն այս տարի համախմբել էր Հայաստանի պետական, ակադեմիական, կրթական, տեխնոլոգիական ու ստեղծարար կառույցների և կազմակերպությունների առաջատար ներկայացուցիչների: Նախորդ տարվա համեմատ գրանցվել էր

Ինչո՞ւ 2026թ․-ին, ինչո՞ւ Ադրբեջանում, և ո՞րն է լինելու թյուրքական պետությունների համատեղ զորավարժությունների հիմնական «պայմանական» թիրախը. Արտակ Զաքարյան

Մի՞թե մենք այդքան միամիտ ենք և չենք հասկանում, որ մեր շուրջը, ոչ ոք խաղաղության չի պատրաստվում։

ԿԸՀ-ն բաշխել է Վաղարշապատ համայնքի ՏԻՄ ընտրություններում ՏԻՄ նախագահի և քարտուղարի պաշտոնները

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հոկտեմբերի 8-ի հերթական նիստում բաշխել է 2025 թվականի նոյեմբերի 16-ի Վաղարշապատ համայնքի ՏԻՄ ընտրություններում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները՝ Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցության, կուսակցությունների դաշինքների միջև։ Տեղամասային ընտրական հանձնաժողովներում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոններն Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցության, կուսակցությունների դաշինքների միջև «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով բաշխվել են

«Արմենիա» փառատոնի փակման երեկոյի ընթացքում կայացել է Անդրեա Բատիստոնիի «Հաճույքների պարտեզ» կոնցերտի հայաստանյան պրեմիերան

«Արմենիա» միջազգային երաժշտական 9-րդ փառատոնի փակման համերգի ընթացքում կայացավ իտալացի ժամանակակից կոմպոզիտոր Անդրեա Բատիստոնիի՝ ֆլեյտայի և լարային նվագախմբի համար գրված «Հաճույքների պարտեզ» կոնցերտի հայաստանյան պրեմիերան։ Այն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ և դիրիժոր Մանուել Նավրիի ղեկավարմամբ կատարեց իտալացի ֆլեյտահար Տոմազո Բենչոլինին։ Նշենք, որ այս ստեղծագործությունը ոգեշնչված է հոլանդացի նկարիչ Հիերոնոմուս Բոսխի «Երկրային հաճույքների պարտեզը» հայտնի

ՀՀ-ում Ամերիկայի առևտրի պալատի ներկայացուցիչներն իրենց առաջարկներն են ներկայացրել Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի դերի և լիազորությունների վերաբերյալ՝ որպես անկախ և հավասարակշռող մարմին

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովում նախօրեին հրավիրվել էր հանդիպում Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի (Amcham) տնօրենների խորհրդի անդամների կողմից բարձրացված տնտեսական մրցակցությանն առնչվող մի շարք հարցեր քննարկելու նպատակով։ Հանդիպմանը մասնակցում էին նաև էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչներ։ Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի ներկայացուցիչներն իրենց առաջարկներն են ներկայացրել հանձնաժողովի դերի և լիազորությունների վերաբերյալ՝ որպես անկախ և հավասարակշռող մարմին, պետական

Անթիվ են հայերը, որոնք իրենց համեստ, բայց անգնահատելի աշխատանքով հարստացրել են Իրանի մշակութային, կրթական, գիտական և այլ բնագավառները. Գրիգոր Հակոբյան 

Հայերի ներկայությունն Իրանի պատմության մեջ չի սահմանափակվում միայն մշակութային կամ գիտական դրսևորումներով։ Երբ վտանգի տակ է եղել երկիրը, հայ համայնքն մշտապես կանգնել է իրանցի եղբայրների կողքին: Հատուկ խոնարհումով ցանկանում եմ հիշել նաև այն իրանահայերին, որոնք Իրան–Իրաքյան պատերազմի տարիներին իրենց կյանքն են նվիրել Իրանի ազատությանն ու խաղաղությանը։

Գևորգ Պապոյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել Starbucks-ի ներկայացվածությանը հայկական շուկայում

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 8-ին ընդունել է Starbucks-Alshaya Group Eurasia ընկերության փոխնախագահ Ֆիգեն Իլգազին և անշարժ գույքի գծով տնօրեն Հանզադե Կուղուին՝ Starbucks-ի՝ հայաստանյան շուկա մուտք գործելու հնարավորությունները քննարկելու նպատակով։ Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանն ու «Enterprise Armenia»-ի գործադիր գլխավոր տնօրեն Գոհար Աբաջյանը։ Հանդիպման սկզբում հյուրերը համառոտ ներկայացրել են Starbucks-ի

Օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Երևանում

Երևանում մթնոլորտային օդի որակը հոկտեմբերի 1-7-ը (2025թ.) ✅ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ հոկտեմբերի 1-ին, 3-5-ը և 7-ին, ◾️ Արաբկիրում՝ հոկտեմբերի 1-ին, 3-ին և 6-ին, ◾️ Նոր Նորքում՝ հոկտեմբերի 3-7-ը, ◾️ Շենգավիթում՝ չի գերազանցել։ ✅ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Նոր Նորքում՝ հոկտեմբերի 3-5-ը և 7-ին, ◾️

Հերոսներին հարգանքի տուրքը դարձավ Էջմիածնի տոնական միջոցառումների մեկնարկի առաջին քայլը

Էջմիածնի 2710-ամյակին նվիրված միջոցառումները մեկնարկեցին խորհրդանշական արարողությամբ՝ 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող Հերոսների պուրակում ծաղկեդրման արարողությամբ։ Միջոցառմանը մասնակցեցին համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը, ՀՀ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը, Տեր Սիոն Արքեպիսկոպոս Ադամյանը, ՏԻՄ ներկայացուցիչներ, համայնքապետարանի աշխատակազմի անդամներ, հոգևորականներ, հյուրեր և քաղաքացիներ։ Հարգանքի տուրքը՝ մեր հերոսներին, դարձավ Էջմիածնի տոնական միջոցառումների մեկնարկի առաջին քայլը՝ միավորելով ներկաներն անցյալի

Սարյան փողոցի հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է մինչև խախտումները վերացնելը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Սամվել Տեր-Պողոսյանին պատկանող (Զավիկի ղարս) հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Սարյան), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «հացով բրդուջ շաուրմայի խոզ+հավ» արտադրատեսակի նմուշը՝ ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ), ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի

Գարեգին Երկրորդը և Արցախի պետական այրերը քննարկեցին արցախահայության իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր

Հոկտեմբերի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Արցախի պետական այրերին և քաղաքական ուժերի ներկայացուցիչներին՝ գլխավորությամբ Արցախի նախագահի պաշտոնակատար Աշոտ Դանիելյանի և Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի։ Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Արցախի պետական այրերը քննարկեցին հայրենազրկված արցախցիների առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը և արցախահայության

Քոչարյանը մոռացել է, որ 320․000 դոլարով ինքն է վաճառել Մեղրիի երկաթգիծը․ Արման Եղոյան. «Ա1+»

«Ա1+». «Ռոբերտ Քոչարյանը մոռանում է, որ 2003թ․ իր նախագահության օրոք ինքն է վաճառել Մեղրիի երկաթգիծը։ 31 կիլոմետտրի 2000 տոննան 320 հազար դրամով լոմի տեղ վաճառել է»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը՝ անդրադառնալով նախկին նախագահի երեկվա այն հայտարարությանը, թե Թրամփի ճանապարհը կամ Մեղրիի երկաթգիծը կարելի է կառուցել կառավարության

Գործող պայմանագրերի խզումը կարող է անդառնալի վնաս հասցնել այլ գործընթացներին և խաթարել ընկերության բնականոն գործունեությունը. ՀԷՑ վերահսկողական կոմիտե

ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ռոմանոս Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Այսօր ՀԷՑ-ին պատկանող՝ ավելի քան երեք տասնյակ հատուկ տեխնիկատրանսպորտային միջոցներ (հորատող մեքենաներ, մանիպուլյատորներ, ավտոաշտարակներ) կբաշխվեն ՀԷՑ-ի 20-ից ավելի մարզային տարածքային ստորաբաժանումներին, որոնց միջոցով մեր աշխատակիցներն ու հերթապահ խմբերն ավելի արագ եւ արդյունավետորեն կիրականացնեն վթարավերականգնողական աշխատանքները տեղերում։ Սա այն շուրջ վեց տասնյակ

Ադրբեջանի քաղաքացիներին 3 օր է՝ թույլ չեն տալիս դուրս գալ Մոսկվայի մարզի Ժուկովսկի օդանավակայանից․ նրանք պնդում են, թե ձերբակալվել են հեռախոսում 44-օրյա պատերազմից լուսանկարների համար

factor. Ադրբեջանի քաղաքացիներին արդեն երեք օր է՝ թույլ չեն տալիս դուրս գալ Մոսկվայի մարզի օդանավակայանից, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նշվում է, որ հոկտեմբերի 6-ին Ադրբեջանի քաղաքացիները Բաքվից Մոսկվա են թռել և վայրէջք կատարել Մոսկվայի մարզի Ժուկովսկի օդանավակայանում։ Ուղևորներից մեկի խոսքով՝ ժամանելուց անմիջապես հետո իրեն և Ադրբեջանի երկու այլ քաղաքացիների առանց բացատրության ձերբակալել են օդանավակայանի աշխատակիցները

ՊԵԿ e-invoicing ծրագիրը վատ է գործում արդեն մի քանի տարի, նշանակում է՝ խնդրի գիտակցում չկա. Վահրամ Միրաքյան

ՊԵԿ թեժ գիծը չի պատասխանում, բայց Ֆեյսբուքում ներողություն են խնդրում: Առաջարկում եմ արդարության համար տնտեսվարողներին էլ տալ այդ հնարավորությունը՝ ուշացած հարկերի, ուշացած հաշվետվությունների … համար չտուգանվել այլ Ֆեյսբուքի էջով ներողություն խնդրել:

Մեխակյանի միջոցով Նիկոլն ու նիկոլիստները փորձում են իրենց արյունոտ ձեռքերը լվանալ. Վաղարշապատի համայնքապետի թեկնածու

Ցանկացած բան ՔՊ-ն կփորձի ընտրական իրենց հաջողությունն ապահովելուն ուղղել, իրենք լավ գիտեն խոսքի ուժը, այս 7 տարվա ընթացքում խոսքի ուժով են իշխանության մնացել. Խաչիկ Մանուկյան

Հայաստանի ներկայացուցիչները առաջադրվել են «Եվրասիա» միջազգային մրցանակի

«Եվրասիա» միջազգային մրցանակը անցկացվում է առաջին անգամ։ Այն հիմնադրվել է «Եվրասիա» ինքնավար ոչ առևտրային կազմակերպության կողմից՝ «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի հետ համագործակցությամբ՝ աջակցելու այն մարդկանց, ովքեր ոգեշնչում են հասարակությանը, ծառայում են որպես օրինակ և իրենց աշխատանքով նպաստում են միջմշակութային կապերի ամրապնդմանը եվրասիական տարածքում, պահպանելով ավանդական արժեքներն ու պատմական հիշողությունը, ինչպես նաև օգնելով հաղթահարել տեղեկատվական խոչընդոտները պետությունների միջև։ Մրցանակի

«Սրանց իշխանավարումն արդեն ազգային անվտանգության հարց է դառնում, իրավական ճանապարհը հանրային աջակցությամբ պետք է բերի դրական արդյունքների»

Հայրիկյանի խոսքով՝ միջազգային կառույցները Հայաստանին աջակցում են կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի հարցում, հսկայական գումարներ են հատկացվում կոռուպցիայի դեմ պայքարին․ «Բայց պարզվում է, որ իրենք այստեղ կոռուպցիոն հանցախումբ են ստեղծել»։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031