Օրվա լրահոսը
Սիրողական մակարդակի թվեր ներկայացնելը բացահայտում է վարակի դեմ պայքարին վերաբերմունքի պատասխանատվության մակարդակը․ «Այլընտրանքային նախագծեր խումբ»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է տվյալագիտական վերլուծություն և գրել, որ Հայաստանում այս պահին կա 100 հազարից ավելի վարակակիր: Ընդամենը երեք օր առաջ վարչապետը պնդում էր, որ երկրում 20 հազար մարդ կա, որ չգիտի, որ ասիմպտոմ կորոնավիրուսակիր է։ Երկրի առաջին դեմքի կողմից համավարակի աղետալի վիճակում սիրողական մակարդակի թվեր ներկայացնելը բացահայտում է վարակի
Բագրատ Եսայանի պատասխանը իմքայլական Արթուր Մանուկյանին. «Շատ ավելի լուրջ գործիչներ արդեն 100 տարի փորձում են վարկաբեկել Դաշնակցությանը»
Պատասխանելով լրատվամիջոցներից մեկի «Ինչպե՞ս եք գնահատում վերջին շրջանում անընդհատ վարչապետի հրաժարականը պահանջելու կոչերին: Մասնավորապես, դրանով հանդես է գալիս Միքայել Մինասյանը, Արթուր Վանեցյանը՝ ԱԱԾ նախկին տնօրենը, շտապում է հայտարարել, որ ինքն ավելի շուտ էր հայտարարել վարչապետի եւ կառավարության հրաժարականի մասին, ՀՅԴ-ն է դիմում խորհրդարանին, իմքայլականներին ակնարկում այդ մասին, այս փուլում այդպիսի պահանջներ ներկայացնելը որքանո՞վ եք իրատեսական
Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք․ Գնել Սանոսյան
Հունիսի 7-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք, 21 առողջացած: Հաստատված դեպքեր ունենք մարզի Վարդենիս, Շատվան, Սոթք, Նորակերտ, Սեւան, Դդմաշեն, Գեղամավան, Զովաբեր, Մարտունի (քաղաք), Խաչաղբյուր, Արեգունի, Լճաշեն, Ծակքար, Վերին Գետաշեն, Վարսեր, Արփունք, Ծովակ, Փոքր Մասրիկ, Վարդաձոր, Գանձակ, Չկալովկա, Աստղաձոր, Արծվանիստ, Ներքին Գետաշեն, Ձորագյուղ, Ծովագյուղ, Ակունք, Լուսակունք, Վաղաշեն, Գավառ, Կարմիրգյուղ, Վարդենիկ, Նորատուս,
Մարտ ամսից ԵՊԲՀ 1-ին կլինիկական հիվանդանոցի այս հատուկ կովիդ-բաժանմունքը դատարկ է եղել և չի գործածվել անհայտ պատճառներով․ Վահան Արծրունի
Մշակութային, հասարակական գործիչ, ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահան Արծրունին ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Մարտ ամսից ԵՊԲՀ 1-ին կլինիկական հիվանդանոցում այս հատուկ կովիդ-բաժանմունքը (մեկուսարան) ամբողջովին կոմպլեկտավորված մասնագետներով, սարքավորումներով և բժշկական միջոցներով դատարկ է եղել և չի գործածվել անհայտ պատճառներով։ Մարտ ամսից համալսարանական կլինիկան կարող էր ընդունել և բուժօգնություն ցուցաբերել վարակակիրներին, բայց «չէր նկատվում» առողջապահության նախարարության
Քաղաքացին նետվել է Կիևյան կամրջից
Հունիսի 7-ին, ժամը 16:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել նետվելով Կիևյան կամրջից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը քաղաքացին նետվել է կամրջից։ Փրկարարները քաղաքացուն մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ-ում։ ՀՀ
Հները հետ չեն գալու, կգան նորերը, որոնց պետք է փոխանցել հների փորձը, պետականամետությունը, «մենք»-ի զգացումը․ Վլադիմիր Գասպարյան
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Ուզում եմ խոսել մի թյուրիմացության մասին, որ անընդհատ գեներացվում է հասարակական գիտակցության մեջ: Հենց իշխանությունը հանձնելու խնդիր է դրվում, «քայլիստները» հնչեցնում են մեղադրանքը՝ ուզում եք հները հետ գա՞ն: Միանգամից ասեմ. հները հետ չեն գալու: Հույներն ասում են՝ նորից նույն ջուրը չես մտնի: Ու պատճառը ոչ
Նոր կորոնավիրուս. փետրվարին անհարկի խուճապ էր, այսօր՝ մարդկանց չգիտակցված անտարբերությո՞ւն
Հարցը հռետորական չէ: Փետրվարի 27-ին Azatutyun TV-ի «Ըստ էության» հաղորդաշարի շրջանակում քննարկվում էր «Ինչպե՞ս է Հայաստանը պատրաստվում կորոնավիրուսին» թեման: Այդ ժամանակ Իրանում եւ Վրաստանում արդեն արձանագրվել էին նոր կորոնավիրուսի վարակման դեպքեր, Հայաստանում՝ ոչ: Բոլորն են հիշում, որ այն օրերին նոր կորոնավիրուսի վտանգավորության աստիճանի մասին հրապարակումները որակվում էին անհարկի խուճապ տարածելու փորձեր: Փետրվարյան այդ հաղորդման հյուրերն
ԱԻՆ հերթապահ բժիշկների թիվը կրկնապատկվել է
Հաշվի առնելով Շտապ բժշկական օգնության ծառայության՝ 1-03-ի և Առողջապահության նախարարության թեժ գծի ծանրաբեռնվածությունը՝ 24/7 ռեժիմով ծառայող ԱԻՆ հերթապահ բժիշկների թիվը կրկնապատկվել է: Ցանկացած խնդրի դեպքում կարող եք զանգահարել շուրջօրյա գործող 911 հեռախոսահամարին և ԱԻՆ բժիշկները Ձեզ անվճար բժշկական խորհրդատվություն կտրամադրեն: Կովիդ-19 վարակով և այլ հանգամանքներով պայմանավորված հոգեբանական խորհրդատվության կարիք ունեցող քաղաքացիները կարող են կապ հաստատել
Հայազգի օպերային երգչուհին հանրահայտ OperaNews-ի շապիկին է
Հանրահայտ հանդեսը ծավալուն հրապարակում է արել Հասմիկ Գրիգորյանի մասին:
«Արգելի ՀԷԿ»-ի ջրավազանում դի է նկատվել
Հունիսի 7-ին, ժամը 08:24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Արգելի ՀԷԿ»-ի ջրավազանում դի է նկատվել։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները «Արգելի ՀԷԿ»-ի ջրամբարից դուրս են բերել Մարգարիտա Հ․-ի (ծնված 1937
Կորոնավիրուսի դեմ պայքարը սկսվել է փետրվարին, եւ դա երբեք գաղտնի չի եղել․ Սիսակ Գաբրիելյան
ՀՀ ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Առնվազն անհասկանալի է, որ պետական կառավարման փորձ ունեցող մարդիկ էլ են մութ կամ գաղտնի բան տեսնում Նորքի հիվանդանոցի տնօրենի այն խոսքերի մեջ, թե իրենք փետրվարից աշխատում են եւ դա նշանակում է, որ կորոնովիրուս ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ Է ՓԵՏՐՎԱՐԻՆ։ Այո, կորոնավիրուսի դեմ պայքարը սկսվել է փետրվարին եւ դա
«Հանուն Հանրապետության» քաղաքական նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ
Հայաստանի Հանրապետությունը հայտնվել է ծանր կացության մեջ՝ պայմանավորված նոր տիպի կորոնավիրուսի համավարակով․ վարակման դեպքերի և մահերի թվի աճի, գերբեռնված առողջապահական համակարգի, սոցիալ-տնտեսական ճգնաժամի պայմաններում։ Հայաստանի կառավարությունն ամբողջությամբ քաղաքական պատասխանատվություն է կրում ստեղծված իրավիճակի և դրանից հնարավոր ելքերի ապահովման համար։ Մեր երկրի համար այս օրհասական, ճակատագրական ժամին պատասխանատվության իրենց բաժինն են զգում և կրում բարձր քաղաքական
Ժամանակն է 5000 թեստ տրամադրել ու պատահական ընտրանքային ստուգում իրականացնել․ Սմբատ Գոգյան
Բարձրագույն որակավորման կոմիտեի նախկին նախագահ Սմբատ Գոգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Ժամանակն է 5000 թեստ տրամադրել ու պատահական ընտրանիքային ստուգում իրականացնել։ Արդյունքում կունենանք վիրուսի տարածվածության հստակ պատկեր, ու ստացված թիվը կդառնա հետագա ռազմավարության մշակման ելակետ։ Եթե պարզվի 10% վարակված է, ուրեմն տարածման դեմն առնել այլևս չի լինի, բայց դա նաև կնշանակի, որ մարդկանց ճնշող
Ավտոմեքենան կողաշրջվել է, 30-ամյա վարորդը մնացել է ավտոմեքենայի տակ
Հունիսի 7-ին, ժամը 01:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի 7-րդ փողոցում՝ պոլիկլինիկայի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան կողաշրջվել է, վարորդը մնացել է ավտոմեքենայի տակ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Կորոնավիրուսային Ամերիկան ցնցվեց․ կկարողանա՞ արդյոք խուսափել նմանատիպ ցնցումներից Հայաստանը․ Երվանդ Բոզոյան
Մաս 1-ին Այսպես կոչված կորոնավիրուսային ժամանակաշրջանում այսօրվա ԱՄՆ-ի ցնցումներն ամենամեծն էին 21-րդ դարում: Ինչո՞ւ Ջորջ Ֆլոյդի սպանությունը այս աստիճան ցնցեց Ամերիկան: Այս հարցի պատասխանը ստանալու համար պետք է հասկանալ, թե ինչ էվոլյուցիա է ապրել այս երկիրը վերջին 50 տարվա ընթացքում: Արևմուտքը շարժվում է քաղաքական ինքնասպանության ճանապարհով Պատրիկ Բյուկենեն Հիշեցնենք, որ սույն գործիչը համարվում է ամերիկյան պահպանողական փիլիսոփայության
Կորոնավիրուսային հիվանդության բուժման գործընթացում ներգրավվելու ցանկություն ունեցող բժշկական կենտրոնները կարող են հայտ ուղարկել ՀՀ ԱՆ բժշկական օգնության քաղաքականության վարչություն․ ԱՆ
Կորոնավիրուսային հիվանդության բուժման գործընթացում ներգրավվելու ցանկություն ունեցող բժշկական կենտրոնները կարող են հայտ ուղարկել ՀՀ ԱՆ բժշկական օգնության քաղաքականության վարչություն` [email protected] էլեկտրոնային հասցեով: Դիմող կազմակերպությունները պետք է հաշվի առնեն իրենց շենքային պայմանները` սանիտարական և հակահամաճարակային նորմերին համապատասխանության առումով, որպեսզի մատուցվող այլ բժշկական ծառայությունները հնարավոր լինի համատեղ իրականացնել կամ դադարեցնել: Միաժամանակ, անհրաժեշտ է հաշվի առնել բժշկական անձնակազմի
Մարկ Մենսոն. Ինչպես լուծել COVID–19-ի ժամանակ գլխին լցված խնդիրները
«Թքել ենք բոլորս» և «Թքած ունենալու նուրբ արվեստը» գրքերի հեղինակը Մարկ Մենսոնը խոսում է կուտակված խնդիրները լուծելու մասին։ «Սատանան գիտի՝ ո՛ր սև քարի տակից ծլած» խնդիրները ուղեղդ ծանրաբեռնո՞ւմ են: Գիշերը քուն չունես, առավոտյան էլ չգիտես՝ ո՞ր կողմ վազել: Մտածում ես՝ «վերջ, թքինք»: Բայց ով չունի խնդիր, ինչ է, մտածում ես այս մոլորակի վրա մենակ դու
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝ Հունիսի 7-ի ցերեկը, 8-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 10-12-ը շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Հունիսի 7-ի ցերեկը, 8-9-ը սպասվում է
Մհեր Դավիդյանցի խոսքերում տողատակեր չկան․ կասկածելի դեպքերը փետրվարի սկզբից ինֆեկցիոնում են հոսպիտալացվել․ ԱՆ խոսնակ
Որոշ լրատվամիջոցներ և օգտատերեր «Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի» տնօրեն Մհեր Դավիդյանցի խոսքերում փորձում են տողատակեր փնտրել, մասնավորապես, թե իբր կորոնավիրուսային հիվանդությունը փետրվարից եղել է Հայաստանում: Պարոն Դավիդյանցը առնվազն 2 անգամ շեշտեց, որ հիվանդանոցը 4 ամիս լծված է հիվանդության դեմ պայքարին: Իսկ իրականում դեռ փետրվարից Հայաստանում կատարվել է թեստավորում, մասնավորապես այն երկրներից եկած մարդիկ, որտեղ վիրուսը
Ծնեբեկով, մատղաշ կարտոֆիլով եւ «վինեգրետ» թանձրուկով տաք աղցան
«Վինեգրետ» թանձրուկը ոչ մի ընդհանուր բան չունի բոլորիս դեռ մանկուց հայտնի «Վինեգրետ» աղցանի հետ: (Չհաշված՝ որ այդ աղցանի վրա էլ են լցնում «վինեգրետ» թանձրուկին նմանվող ինչ-որ բան): Ֆրանսիական ծագմամբ այս թանձրուկը աղցանների մեջ ամենաշատն օգտագործվող թանձրուկն է, շատ հեշտ՝ պատրաստելու համար եւ շատ համեղ: Այն կարելի է պարզապես լցնել ցանկացած թարմ կամ խաշած բանջարեղենի վրա,
«Երբեմն-երբեմն հռետորական սույն հարցը բարձրացնելու օբյեկտիվ ցանկություն է առաջանում, թե իրականում ո՞վ է ում շարունակությունը»․ Նաիրա Զոհրաբյանը՝ Լիլիթ Մակունցին
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Որոշ քաղաքական ուժերի մոտ այդպես էլ չի ստացվում ճիշտ քաղաքական հաշվարկ անել: Վարչապետի՝ կորոնավիրուսով վարակված լինելու հանգամանքի վրա բոլոր խաղադրույքները դնելը և կառավարող ուժի դեմ համավարակի պայմաններում կոնսոլիդացիայի կոչ անելը՝ քաղաքական ու անձնական մղումներին հագուրդ տալու նպատակով, նույնն է, ինչ պատերազմական վիճակում դավադիր
38-ամյա տղամարդու սպանությունը բացահայտվել է․ Ոստիկանություն
Մայրաքաղաքում տեղի ունեցած սպանությունը բացահայտվեց։ Հունիսի 7-ին` ժամը 00:05-ին, հաղորդում է ստացվել ոստիկանություն, որ Շենգավիթի մետրոյի մոտ կրակոցներ են հնչել: Օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր. Սողոմոն Տարոնցի փողոցի 11/8 հասցեի մոտ հայտնաբերվել է 38-ամյա տղամարդու դի՝ հրազենային վնասվածքներով: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է կրակված պարկուճներ: Նշված հանցագործության մեջ կասկածվող 32-ամյա տղամարդը ձերբակալվել է: Նա
Թեստավորում իրականացնող լաբորատորիան այսօր չի աշխատելու․ ԱՆ խոսնակ
Տեղեկացնում եմ, որ այսօր չի աշխատելու թեստավորում իրականացնող ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատորիան, որն իրանացնում է կորոնավիրուսային հիվանդության թեստերի հիմնական ծավալը։ Լաբորատորիայում այսօր իրականացվելու են ախտահանման պրոֆիլակտիկ աշխատանքներ։ Սրանով պայմանավորված՝ վաղվա հետազոտության արդյունքները կլինեն ավելի քիչ։ Ալինա ՆԻԿՈՂՈՍՅԱՆ ՀՀ ԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԽՈՍՆԱԿ https://www.facebook.com/alina.nikoghosyan/posts/2645479052220538
Վերլուծության համաձայն Հայաստանում այս պահին կա 100 հազարից ավելի վարակակիր․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում աղյուսակ է հրապարակել՝ մեկնաբանելով․ Այս տվյալագիտական վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանում այս պահին կա 100 հազարից ավելի վարակակիր։ https://www.facebook.com/nikol.pashinyan/photos/a.1895098537477199/2658265164493862/?type=3&theater
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 78 հիվանդ է բուժվում․ Շիրակի մարզպետարան
Հունիսի 7-ի, ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 78 հիվանդ է բուժվում, 42-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել 292 պացիենտ, որոնցից 192-ը մարզի բնակիչ է։ 28 հիվանդներ տեղափոխվել են մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 10 դեպք։ Շիրակի մարզում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 474 քաղաքացի, նրանցից
Քուչի կռիվ Ազգային ժողովում
Թավշյա հեղափոխության հաղթանակից հետո հեղափոխությունը միանգամայն այլ ուղղություններով շեղվեց, եւ եթե Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը գաղափարապես համահունչ էր հեղափոխության հաղթանակին, ապա հեղափոխությանը, հեղափոխականներին՝ ներառյալ Նիկոլ Փաշինյանը, հեղափոխության գաղափարներից ու հաղթանակից հիմնականում շեղող մյուս հանգամանքը կորոնավիրուս անվանյալ փորձանքն էր, որն իրենով արեց ամեն ինչ՝ Չինաստանից սկսած եւ ԱՄՆ-ով, Իտալիայով ու գրեթե բոլորով վերջացրած, եւ եթե առաջին շրջանում
Հրազենի գործադրմամբ սպանություն Երևանում. 38–ամյա տղամարդու վրա հայտնաբերվել են կրակոցի բազմաթիվ հետքեր. Shamshyan.com
Այսօր՝ հունիսի 7-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:55-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչություն ահազանգ է ստացվել անհայտ քաղաքացուց, որ Շենգավիթ վարչական շրջանի Սողոմոն Տարոնցի փողոցում կրակոցներ են հնչում: Ոստիկանները նշված փողոցում՝ դեղատան դիմաց, հայտնաբերել են տղամարդու դի, ովքեր պարզել են, որ մահացածը նույն փողոցի բնակիչ, 38-ամյա Թելման Կարապետյանն էր, ով, ըստ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 766 նոր դեպք
Հունիսի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 13130 դեպք, որոնցից 4014-ն` առողջացած, 200-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8844 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 69171 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 766 նոր դեպք և 294 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 75
Անհրաժեշտ է կազմակերպչական աջակցություն բուժաշխատողներին ու ազատ արվեստագետներին զորակցող խորհրդանշական համերգը կյանքի կոչելու համար․ Վահան Արծրունի
Երգահան, հեղինակ կատարող, հասարակական գործիչ Վահան Արծրունին ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Հարգելի ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյան, ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյան, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյան: Դիմում եմ Ձեզ որպես ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ և որպես Հայաստանի ազատ և ինքնազբաղ արվեստագետների քաղաքացիական հատվածի ներկայացուցիչ`
Հերթական մոդուլային ընդունարանն է կառուցվում՝ կովիդի կասկածով երեխաների ընդունելությունը պատշաճ կազմակերպելու համար․ Արսեն Թորոսյան
Առողջապահության նախարարության և Արաբկիր ԲԿ-ի համագործակցության արդյունքում հերթական մոդուլային ընդունարանն է կառուցվում՝ կովիդի կասկածով երեխաների ընդունելությունը պատշաճ կազմակերպելու համար։ Մինչ այս Արաբկիր ԲԿ-ում գործել է առանձնացված մասնաշենք և մանկական վերակենդանացման բաժանմունք հատուկ կովիդի համար, իսկ այս մոդուլը կընդլայնի ԲԿ հնարավորությունները։ Արսեն ԹՈՐՈՍՅԱՆ ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ https://www.facebook.com/ATorosyanOfficial/videos/297577738307350/?__xts__[0]=68.ARBq8gy0djbckVPglP_EJayzE4nUnoiAkmRMcFbJNa5FdYaASZzkZ8dK8nvYmlwvIdiLoqoydiVpPEJjTbZ7ToserWZx6ZC9PHQ-RKyCRkNKiWiU7eNrNppgakfRAleze6jsGGSbVALelvN7sO0BPLCMa1JhrD7-TcFMRnPfJOdd4b4QOb9LDOr8BXniLxD0t7dgi3JaLf7iyxVO4FNsJ37oVqI_dlmGZxcncbiDaY7xPLzuGHmbhlU8VAiy_PLPJe1i0fcKDgd1kIxvO5I8VbMhOpcuIdv66XfbiW5nm3ffUVw66z51DutLtfOpTnA_1UszlXtNGCDUPty2MUS4VnTZFxnj1RaaxWNPlA&__tn__=-R


















































