Օրվա լրահոսը

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 766 նոր դեպք

Հունիսի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 13130 դեպք, որոնցից 4014-ն` առողջացած, 200-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8844 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 69171 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 766 նոր դեպք և 294 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 75

Անհրաժեշտ է կազմակերպչական աջակցություն բուժաշխատողներին ու ազատ արվեստագետներին զորակցող խորհրդանշական համերգը կյանքի կոչելու համար․ Վահան Արծրունի

Երգահան, հեղինակ կատարող, հասարակական գործիչ Վահան Արծրունին ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Հարգելի ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյան, ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյան, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյան: Դիմում եմ Ձեզ որպես ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ և որպես Հայաստանի ազատ և ինքնազբաղ արվեստագետների քաղաքացիական հատվածի ներկայացուցիչ`

Հերթական մոդուլային ընդունարանն է կառուցվում՝ կովիդի կասկածով երեխաների ընդունելությունը պատշաճ կազմակերպելու համար․ Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարարության և Արաբկիր ԲԿ-ի համագործակցության արդյունքում հերթական մոդուլային ընդունարանն է կառուցվում՝ կովիդի կասկածով երեխաների ընդունելությունը պատշաճ կազմակերպելու համար։ Մինչ այս Արաբկիր ԲԿ-ում գործել է առանձնացված մասնաշենք և մանկական վերակենդանացման բաժանմունք հատուկ կովիդի համար, իսկ այս մոդուլը կընդլայնի ԲԿ հնարավորությունները։ Արսեն ԹՈՐՈՍՅԱՆ ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ https://www.facebook.com/ATorosyanOfficial/videos/297577738307350/?__xts__[0]=68.ARBq8gy0djbckVPglP_EJayzE4nUnoiAkmRMcFbJNa5FdYaASZzkZ8dK8nvYmlwvIdiLoqoydiVpPEJjTbZ7ToserWZx6ZC9PHQ-RKyCRkNKiWiU7eNrNppgakfRAleze6jsGGSbVALelvN7sO0BPLCMa1JhrD7-TcFMRnPfJOdd4b4QOb9LDOr8BXniLxD0t7dgi3JaLf7iyxVO4FNsJ37oVqI_dlmGZxcncbiDaY7xPLzuGHmbhlU8VAiy_PLPJe1i0fcKDgd1kIxvO5I8VbMhOpcuIdv66XfbiW5nm3ffUVw66z51DutLtfOpTnA_1UszlXtNGCDUPty2MUS4VnTZFxnj1RaaxWNPlA&__tn__=-R

Վրաստանից արհեստական շնչառության սարքեր են գնվել եւ ուղարկվելու են Հայաստան․ «Ալիք Մեդիա»

Վրաստանում ապրող հայերը շարունակում են աջակցության ուղիներ փնտրել կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանին օգտակար լինելու համար։ «Ալիք Մեդիայի» տնօրեն Պավել Օգանեզովի նախաձեռնությամբ եւ օտարերկրյա մտերիմ ընկերոջ աջակցությամբ Վրաստանից թվով 10 արհեստական շնչառության սարք է գնվել եւ ուղարկվելու է Հայաստան։ Վրաց-հայակական սահմանի փակ լինելու պայմաններում` սարքերը Հայաստան հասցնելու գործում աջակցության պատրաստակամություն է հայտնել Վրաստանում Հայաստանի դեսպանությունը: Նյութն

Ումից է փոխանցվել «Կոշ» ՔԿՀ-ի դատապարտյալի մոտ հայտնաբերված կորոնավիրուսը

Ըստ մեր աղբյուրների, «Կոշ» ՔԿՀ-ի դատապարտյալի մոտ հայտնաբերված կորոնավիրուսը, հնարավոր է, փոխանցված լինի Արագածոտնի մարզի Արուճ (Թալիշ) գյուղում ապրող ՔԿՀ-ի աշխատակիցներից մեկից: Որոշ տեղեկությունների համաձայն, աշխատակիցներից մի քանիսը մասնակցել են Արուճ գյուղում կազմակերպված փոքրիկ միջոցառման: Վարակված դատապարտյալը մոտ 45 տարեկան է: Ի դեպ, Կոշ գյուղում, որտեղ տեղակայված է «Կոշ» ՔԿՀ-ն, բնակիչները պարտադիր շրջում են դիմակներով

Միքայել Մինասյան․ «Օր առաջ պետք է պրծնենք Նիկոլ Փաշինյանից»

«Մարդուց, ում պատճառով հայ ժողովուրդը, Հայաստանը այսօր խայտառակ կացության մեջ է»

Վանի «Սուրբ կույսեր» մենաստանը շարունակում է ավերվել բնական աղետներից ու գանձախույզների հարձակումներից․ Ermenihaber.am

Ermenihaber.am – Վանի Գյուրփընար շրջանի Աքբոյու թաղամասում գտնվող հայկական «Սուրբ կույսեր» (Siant Marinos) մենաստանը շարունակում է ավերվել բնական աղետներից ու գանձախույզների հարձակումներից։ Վանի «Յուզունջու Յըլ» համալսարանի դասախոս Մեհմեթ Թոփի խոսքով՝ վանական համալիրը հատկապես լուրջ վնասներ է կրել 1648 թվականի Վանի երկրաշարժից։ Թուրք պրոֆեսորի վկայությամբ՝ այս համալիրը Վանում գտնվող քրիստոնեական և հատկապես հայկական ճարտարապետության բազմաթիվ օրինակներից

Միքայել Մինասյան. Նիկոլ Փաշինյանը Ալիևից մուրաց խաղաղություն, որ ամրապնդի իր իշխանությունը

Միքայել Մինասյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը զիջել է Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգի հանդիպումների ընթացքում ձեռքբերումները

Մշտադիտարկման պահին ավտոբուսի սրահում հայտնաբերվել է շուրջ 20 կանգնած ուղևոր

Հունիսի 5-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին վերահասցեագրված քաղաքացու դիմում-բողոքի հիման վրա, որտեղ քաղաքացին իր մտահոգություններն էր հայտնել Դվին-Երևան միջմարզային միկրոավտոբուսային երթուղու սպասարկման որակի վերաբերյալ, Տեչական մարմնի Արարատի տարածքային բաժնի մասնագետները և ՀՀ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները համատեղ իրականացրել են խիստ վերահսկողական աշխատանքներ: Նույն օրը՝ 19:30-22:30-ն ընկած

Կապան-Ճակատեն ավտոճանապարհին մեքենան սահել է ձորը և այրվել

Հունիսի 6-ին, ժամը 16։11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կապան-Ճակատեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Կապան-Ճակատեն ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «BMW X6» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արթուր Ս․, ծնված 1980 թ․) դուրս է եկել

«Երբ թոքերս նկարեցին, բժիշկների մոտ ահ ու սարսափ էր». Սագո Արեանը՝ բուժման ընթացքի ու հաղթահարած խնդիրների մասին

Պատկերացրեք, որ մարդը չգիտի, որ վարակված է կորոնավիրուսով, բայց մտավախություններ ունի, ջերմությունն էլ չի իջնում

«Նոր Զովք» սուպերմարկետների ցանցի մասնաճյուղը, խախտելով պարետի որոշման պահանջները, շարունակել է ինքնակամ գործել․ ԱԱՏՄ

ՀՀ պարետի որոշմամբ` այսօր 24-ժամով կասեցված «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցի՝ Երեւանի Հանրապետության 71 հասցեում գործող մասնաճյուղը, խախտելով պարետի որոշման պահանջները, շարունակել է ինքնակամ գործել։ Դիտարկված խախտման վերաբերյալ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի կողմից հրատապ տեղեկացվել է ՀՀ ոստիկանությանը՝ սահմանված կարգով քայլեր ձեռնարկելու։ Վերջինս օպերատիվ արձագանքելով ահազանգին՝ տեղում արձանագրել է խախտումն ու կազմել արձանագրություն։ Առողջապահական

Ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 32 նոր դեպք, 51 առողջացած․ Գեղարքունիքի մարզպետ

Հունիսի 6-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 651 դեպք, որոնցից 360-ն` առողջացած, 8-ը` մահվան ելքով: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 32 նոր դեպք, 51 առողջացած: Հաստատված դեպքեր ունենք մարզի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Շատվան, Սոթք, Նորակերտ, Ծովինար* (վերջին 2 շաբաթների ընթացքում նոր դեպքեր չեն գրանցվել, բոլոր հիվանդները ապաքինվել են), Ծովազարդ, Սեւան, Դդմաշեն, Գեղամավան,

«Հեղափոխության օրերին ասում էիք՝ «ոստիկանը մերն է», իսկ հիմա չեք կատարում պարետատան ցուցումները». ոստիկան

Խիստ արձագանքի դեպքում էլ արհեստական լարվածություն են ստեղծում ու ասում, թե ոստիկաններն անօրինական գործողություններ են կատարում

Երևանից-Վորոնեժ ծխախոտի նոր խմբաքանակի արտահանման վերաբերյալ լուրը նոր դեպքի մասին չէ. ՊԵԿ

Լրատվական կայքերում այսօր տարածվող Երևանից-Վորոնեժ ծխախոտի նոր խմբաքանակի արտահանման վերաբերյալ լուրը, որի աղբյուրը ռուսական vestivrn.ru կայքն է, նոր դեպքի մասին չէ. այն վերաբերում է շուրջ 1 ամիս առաջ տեղի ունեցած լրատվական հրապարակմանը, որի վերաբերյալ արդեն իսկ ՊԵԿ-ը տրամադրել է համապատասխան գրավոր պարզաբանում լրատվամիջոցների գրավոր հարցադրումների։ Վորոնեժ քաղաքում ծխախոտի նոր խմբաքանակ տեղափոխելու դեպք չլինելու փասը հաստատվել

«Առանց տրտնջալու աշխատում ենք, բայց օգնեք մեզ». Նորքի ինֆեկցիոնի տնօրենը՝ քաղաքացիներին

Հանգիստ չունենք, կտրվել ենք մեր ընտանիքներից, ողջ օրն անցկացնում ենք հիվանդանոցում՝ ամբողջ թիմով, աշխատում ենք օր ու գիշեր

«Կոշ» ՔԿՀ-ի դատապարտյալներից մեկի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդություն․ Արդարադատության նախարարություն

Արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկում անազատության մեջ պահվող դատապարտյալներից մեկից նոր տեսակի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) առկայության կասկածանքով 04.06.2020 թվականին վերցվել է փորձանմուշ: Ստացված փորձաքննության դրական պատասխանի հանգամանքով պայմանավորված՝ դատապարտյալը տեղափոխվել է ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ։ Տեղափոխման ընթացքում, թե´ դատապարտյալը, թե´ ուղեկցող անձնակազմը ապահովված են եղել անհատական պաշտպանիչ միջոցներով՝ դիմակ, ձեռնոց, ինչպես նաև հատուկ արտահագուստով:

Փաշինյան. «2 մահվան դեպքում վերակենդանացման բաժանմունքում տեղ չի եղել. 200 հիվանդ սպասում է հոսպիտալացման»

Առողջապահական համակարգն այսօր արդեն այնքան ծանրաբեռնված է աշխատում, որ հոսպիտալացման ենթականերին չենք հասցնում տեղավորել հիվանդանոցներում

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի Թագավորության վարչապետ Ստեֆան Լյովենին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի Թագավորության վարչապետ Ստեֆան Լյովենին՝ Ազգային տոնի առթիվ։ Ուղերձում նշված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Շվեդիայի բարեկամ ժողովրդին՝ Շվեդիայի Թագավորության Ազգային տոնի առթիվ։ Հայաստանը մեծապես արժևորում է Շվեդիայի հետ հաստատված բարեկամական կապերը և շահագրգիռ է ընդլայնելու երկկողմ ու բազմակողմ համագործակցությունը։ Շնորհակալ ենք Հայաստանում ընթացող ժողովրդավարական գործընթացներին Շվեդիայի

114 դպրոցի տնօրեն. «Արժե՞ր 5-7 րոպե տեւածի համար հարամ անել դպրոցի ու երեխաների գլխին»

Ես չէի կարող երեխաներին դուրս անել, դրա համար պատրաստ եմ տուգանվել

Արայիկ Հարությունյանը Սուրեն Պապիկյանի հետ հանդիպմանը նշել է, որ պարենային անվտանգության ընդհանուր խնդիրների լուծման համար առկա են բոլոր նախադրյալները

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 6-ին ընդունել է ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ տարածքային կառավարման ու զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը և ԱՀ գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանը: Ողջունելով հյուրերին՝ նախագահ Հարությունյանը նշել է, որ պարենային անվտանգության ընդհանուր խնդիրների լուծման համար առկա են բոլոր նախադրյալները: Նա համոզմունք

Արման Մուսինյան․ Առավել մանրամասն պարզաբանելու և զուգահեռելու անհրաժեշտություն կա՝ նրանց գործողությունների իրական մոտիվները մերկացնելու համար․ «Իլուր»

Նախագահ Տեր-Պետրոսյանի երեկվա անդրադարձին, ինչպես և սպասելի էր, հաջորդեց նյարդայնացած արձագանքների մի ալիք։ Քաղաքականությամբ զբաղվող անձանց ու ուժերի մի իսկական «աստղաբույլ»։ Նյարդայնացածների ճնշող մեծամասնությունն էլ, բնականաբար, քաղաքական այն շրջանակների ներկայացուցիչներն ու սերտ համագործակցողներն էին, որոնք անցած 20 տարիների ընթացքում Հայաստանի հետ վարվում էին օտար նվաճողներին հարիր՝ կողոպտելով ու քամելով երկրի հարստությունը, խեղելով մեր պետական արժեքները։

Վանաձորում հայտնաբերվել է 82 մմ տրամաչափի ականանետի արկ

Հունիսի 6-ին, ժամը 11:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Սարի թաղի թիվ 1 տնակի մոտակայքում հայտնաբերվել է անհայտ տեսակի արկ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հայտնաբերվել է 82 մմ տրամաչափի ականանետի արկ։ Սակրավորներն ականանետի

«Իշխանությունը քաղաքացին է փոխում, ոչ թե գործարարը». Սիմոնյանն ակնարկեց Ծառուկյանի նախկին «սակարկումների» մասին

«Իշխանությունը քաղաքացին է փոխում, ոչ թե գործարարը». Սիմոնյանն ակնարկեց Ծառուկյանի նախկին «սակարկումների» մասին

Դա Գագիկ Ծառուկյանի անձնական կարծիքն է, որը հիմնված է նախկին հիշողության վրա, երբ ինքը գործակցում էր ՀՀԿ-ի հետ երկար տարիներ եւ նման խոսակցություններով սակարկումների եւ ինչ-որ խոսակցությունների սկիզբ էր դնում

«Վիրուսի դեմ ենք կռիվ տալիս, իսկ որոշ պսեւդոընդդիմադիրներ մետ ոտի տակ են ընկնում». Հրաչ Հակոբյան

Հանրությունը լավ գիտի, թե ինչի համար են նրանք դա անում՝ իրենց միլիոնները պահելու, ապօրինի ճանապարհով ձեռքբերած գույքը պահելու համար

Հունիսի 7-ին տեղի կունենա Կիև-Երևան չարտերային թռիչքը, ուղևորների ցուցակը հայտնի է․ Ուկրաինայում ՀՀ դեսպանություն

Սիրելի հայրենակիցներ, Ներկայացնում ենք SkyUp ավիաընկերության հունիսի 7-ի Կիև-Երևան չարտերային թռիչքի ուղևորների ցուցակը։ Հիշեցնում ենք, որ թռիչքը կկայանա ժամը 15։10-ին «Բորիսպիլ» օդանավակայանի F տերմինալից։ Հարցեր առաջանալու դեպքում կարող եք զանգահարել դեսպանության հյուպատոսական բաժնի թեժ գծի հեռախոսով +380733737447 կամ հաղորդագրություն ուղարկել դեպանության ֆեյսբուքյան էջին։ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ https://www.facebook.com/armembukraine/posts/544990079512551?__xts__[0]=68.ARAG-ImrJTgnKY8NfNCxSgHZvoQ3Ek0xpOqFHSAsu9R7bXjktbvsTu-QAoPVRPLWJ_2OmEBL18hbe_zKMF6a_ILxbb-4ZF3kwQrY7QrxqXqzlK4x1BF0dZvwjFGxn1ldt6WDdkqsG_vfp3BdSiO2ydIGJxfFOeiILBM2Bj3yWEn-gHR5GaebsAUF9KFF_TGu743QpD5FRy9P9z56KmjM13gQKDU2GHxpMvHAz4xMYJ7M6fYk6L0wU9-uFtBIz0lLfgnxTh1IkF71d_cK6f9CGZTMh_sJiQd7VUkbSsmnniE3w9K9VlivBgQf_dXb7zoitcYdH1rEsiGVOqnLxZmrGB0&__tn__=-R

Բոբ Լորդը՝  առողջապահական մարտահրավերների ֆոնին արվեստից չհրաժարվելու մասին

Հեշտ է ասել՝ վարակն ավերել է ամեն բան, պետք է ամեն ինչ չեղյալ հայտարարվի

Տիգրան Ավինյանը ներկայացրել է ՊԵԿ նորանշանակ նախագահին

Հունիսի 6-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այցելել է Պետական եկամուտների կոմիտե և աշխատակազմին է ներկայացրել ՊԵԿ նորանշանակ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանին: Տիգրան Ավինյանը շնորհակալություն է հայտնել ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանին՝ նշելով, որ  նա անցած երկու տարիների ընթացքում ոչ միայն ապահովել է Կոմիտեի անխափան աշխատանքը, այլև էականորեն բարձրացրել է կառույցի արդյունավետությունը՝ բարեփոխումների իրականացման, վարչարարության բարելավման, թվային նոր

Ռեստորանային համալիրի գործունեությունը կասեցվել է 72 ժամով․ այստեղ չեն պահպանվել պարետի որոշման պահանջները՝ չկազմակերպել և չանցկացնել բազմամարդ խնջույք․ ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն իրականացնում է պարետի որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունը հանրապետության բոլոր հանրային սննդի կազմակերպություններում՝ կորոնավիրուսի (Covid 19) դեմ պայքարի շրջանակներում: Լայնածավալ ստուգայցերը շարունակական են, դրանք անցկացվում են երկրի բոլոր մարզերում, և, իհարկե, Երևանում: ՍԱՏՄ տեսուչների՝ ռեստորաններում, սրճարաններում և այլ հանրային սննդի կետերում անցկացված մշտադիտարկումները փաստում են, որ թեև տնտեսավարողները սկսել են առավել

Շահումյանի շրջանի մի շարք համայնքներում վերացվել են ժամանակավոր սահմանափակումները․ Արցախ ՏՇ

Արցախի Հանրապետության պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ստորագրել է նոր որոշում, համաձայն որի Շահումյանի շրջանի մի շարք համայնքներում վերացվել են ժամանակավոր սահմանափակումները: Սահմանափակումները կշարունակվեն տարածվել Նոր Խարխափուտից մինչև Քարվաճառի խաչմերուկն ու խաչմերուկից մինչև Քարվաճառ քաղաքն ընկած համայնքների վրա: Մասնավորապես, մուտք գործելու և ելք կատարելու հատուկ ռեժիմը կիրառվում է Քարվաճառ, Նոր Բրաջուր, Նոր Գետաշեն, Եղեգնուտ, Ծար,

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031