Օրվա լրահոսը
Արմավիրի նախկին քաղաքապետը, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, 360 քմ մակերեսով հողատարածք է տրամադրել ՀՖՖ նախկին նախագահին․ Ոստիկանություն
ՀՀ ԱԱԾ և ոստիկանության փոխգործակցության շրջանակներում Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Արմավիր քաղաքի նախկին քաղաքապետը, ըստ քննությամբ ձեռք բերված նախնական տվյալների, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, առանց ավագանու անդամների համապատասխան որոշման, 2010 թվականի հունվարի 25-ին, քաղաքապետարանի համապատասխան պաշտոնատար անձանց օժանդակությամբ, նրանց կազմած կեղծ պաշտոնեական փաստաթղթերը օգտագործելով, կազմակերպված
Տնային պայմաններում դիմակ պատրաստելու 2 պարզ տարբերակ (տեսանյութ)
ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակվել, որը ներկայացնում է տնային պայմաններում դիմակ պատրաստելու 2 պարզ տարբերակ։ https://www.facebook.com/armgovernment/videos/279280190146963/
ԿԳՄՍ նախարարը ծնողներին հիգիենայի կանոնները պահպանելու դասեր տվեց ու հորդորեց առանց հոգնելու նույնը սովորեցնել երեխաներին
«Անընդհատ ստանում եմ գրություններ, նամակներ, հաղորդագրություններ այն մասին, թե արդյո՞ք մենք սեպտեմբերի 1-ին դասերը վերսկսելու եւ նորմալ հունով շարունակելու ենք: Մի բան ուզում եմ ասել: Բոլոր հնարավորություններն ունենք դա անելու: Բայց կա մի շա՜տ մեծ բայց, որը պետք է միասին լուծենք: Ըստ էության, հանրակրթության ոլորտի շահառուները՝ աշակերտները, ուսուցիչները, ծնողները, մեր բնակչության մոտ կեսն են եւ
Արթուր Թովմասյանը հանդիպել է «Սասնա ծռեր» արցախյան կուսակցության ղեկավար մարմնի անդամների հետ
ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, շարունակելով քաղաքական ուժերի և նախագահական ընտրություններին մասնակցած թեկնածուների հետ Հանրապետության նախագահի՝ համերաշխության ու հանդուրժողականության ուղերձի շրջանակում հանդիպումները, մայիսի 30-ին այցելել է «Սասնա ծռեր» արցախյան կուսակցության Ստեփանակերտի գրասենյակ և հանդիպել կուսակցության ղեկավար մարմնի անդամներին: Հանդիպման ընթացքում ԱԺ նախագահը խոսել է համազգային՝ Արցախյան հիմնախնդիր, Հայոց ցեղասպանության ճանաչում և առաջնագծի ու անվտանգության հարցերի
Գեւորգ Դանիելյան․ Հանրաքվեի վերաբերյալ որոշումն ուժը կորցրած ճանաչելու համար պարզապես նույն կարգով պետք է որոշում ընդունել․ «Ա1+»
ՀՀ Սահմանադրական դատարանի 7 դատավորի լիազորությունները դադարեցնելու համար նախատեսված հանրաքվեի չեղարկման օրինագծի և գույքահարկին վերաբերող օրինագծի շուրջ «Ա1+»-ը զրուցել է ՀՀ արդարադատության նախկին նախարար, Բարձրագույն դատական խորհրդի նախկին անդամ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գեւորգ Դանիելյանի հետ։ -«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը օրինագիծ է ներկայացրել, որով առաջարկվում է հնարավորություն ստեղծել Ազգային ժողովի քվեարկությամբ արտակարգ դրության ավարտից
«Այսօր՝ իմ ծննդյան օրը, ես քեզ հողին պիտի հանձնեմ ու չգիտեմ, թե որն է Աստծո նախախնամությունն այստեղ»․ Հայկ Կոնջորյանը՝ հոր մահվան մասին
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ հաստատելով հոր մահվան մասին լուրը: «Պապ ջան, լույսով գնա։ Երևի Աստված ամեն մարդու ուղարկում է այնքան մեծ փորձություն, որքան նա կարող է տանել իր սրտում։ Այսօր՝ իմ ծննդյան օրը, ես քեզ հողին պիտի հանձնեմ ու չգիտեմ, թե որն է Աստծո նախախնամությունն այստեղ։ Բայց
«Ովքե՞ր են «դժգոհողները», «հիասթափվածները»
Սամվել Բաբայանի`Արցախի ԱԱԽ քարտուղարի պաշտոնում նշանակման մասին «Ովքե՞ր են «դժգոհողները», «հիասթափվածները», առողջ ընդդիմության բացակայությամբ «մտահոգները», պետության հոգսերով «տառապողները», պետականությունը «միանշանակ ընկալողները», պետական պաշտոնյաների մասնագիտական եւ բարոյական նկարագրով «շահագրգռվածները» եւ այլն: Ընդդիմություն խաղացողնե՞րը, սպասարկու ԶԼՄ-նե՞րը, թե՞ սոցիալական մեդիան ֆեյք օրակարգով լցոնողները: Այս բոլորն ուղղորդվում է մեկ կենտրոնից եւ դրանից ածանցվող արբանյակներից, որոնցից յուրաքանչյուրը հետապնդում է կոնկրետ
Մայիսի 24-ից 30-ը հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 100 անգամ
Մայիսի 24-ից 30-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 100 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 600 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: ԱՀ ՊՆ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Արայիկ Հարությունյանը առանց «սեթեւեթանքների» դիմեց աշակերտներին. «Սիրելի բալիկներ, ներդասարանային միջոցառումներով վտանգում եք ձեր տատիկ-պապիկների կյանքը»
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը դեռ երեկ էր տեղեկացրել, որ ֆեյսբուքյան ուղիղ եթերում այսօր խոսելու է այն մասին, թե միասին ինչ պետք է անել, որ հնարավորություն ունենանք սեպտեմբերի 1-ին բացել դպրոցները: Նա առաջին հերթին անդրադարձավ այս օրերին եւ շաբաթներին իր տեսածներից առաջացրած մտահոգությանը: «Դպրոցների մեծ մասում մեր պահանջները, խնդրանքները պահվում են, բայց ինձ համար շատ
Երկհազարամյա պարզ թվաբանություն
Ինքնախարազանում չդիտվի մանավանդ Մայիսի 28-ի պայծառ տոնին հաջորդած այս օրերի համար, սակայն հանուն սթափության եւ զգոնության արձանագրել է պետք, որ վերջին 2200 տարում Պատմական Հայաստանի տարածքում մենք մեր բոլոր պետականությունները ստեղծել ենք բացառապես համաշխարհային մեծ, գլոբալ, տեկտոնիկ փոփոխությունների արդյունքում: Մեր ամենաերանելի արքաներից Արտաշեսը, որ նախապես Մեծ Հայքի տարածքում սելեւկյանների դրածո կառավարիչ էր, վերականգնեց հայկական պետականությունը,
Հատուկ չվերթով Հայաստան են տեղափոխվել Հնդկաստանում գտնվող ՀՀ 23 քաղաքացիներ․ ԱԳՆ
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսի լայնածավալ տարածման կանխարգելման գործում օտարերկրյա պետություններում գտնվող ՀՀ քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու և հայրենիք վերադարձնելու ուղղությամբ իրականացվող գործողությունների շրջանակներում՝ ՀՀ ԱԳՆ, Հայաստանում Հնդկաստանի դեսպանության և Հնդկաստանում ՀՀ դեսպանության հետ համագործակցության արդյունքում, մայիսի 29-ին Հնդկաստանի կառավարության կողմից կոմերցիոն հիմունքներով կազմակերպվել է Դելի-Երևան հատուկ չվերթ: Հատուկ չվերթով Հայաստան են տեղափոխվել Հնդկաստանում գտնվող Հայաստանի 23
Արայիկ Հարությունյանը 2020 թ.-ի ամառային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին հրամանագիր է ստորագրել
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 30-ին ստորագրել է հրամանագիր 2020 թվականի ամառային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին: Ըստ հրամանագրի` 2020 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին կանցկացվի Արցախի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության ամառային զորակոչը, որոնց 18 տարին լրացել է մինչեւ 2020 թվականի հունիսի 30-ը ներառյալ և որոնք չեն օգտվել զորակոչի տարկետման իրավունքից
«Ալիեւը ոչ միայն չի շահում, այլեւ կորցնում է հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորությունը»
Ադրբեջանում օրերս ավարտված զորավարժությունների քաղաքական ազդակների եւ հետեւանքների մասին «Առավոտը» զրուցել է «Օրբելի» կենտրոնի վերլուծաբան Կարեն Վերանյանի հետ: – Պարոն Վերանյան, ինչպես հայտնի է, Ադրբեջանը միջազգային հանձնառությունների խախտմամբ մայիսի 18-22-ն իրականացրեց հերթական լայնածավալ, հարձակողական բնույթի զորավարժությունները։ Եթե ամփոփեք, ինչպե՞ս դրանք ազդեցին Ադրբեջանի ներքին խնդիրների, արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի եւ տարածաշրջանային կայունության վրա։ – Առհասարակ,
Մենք պետք է պատրաստ լինենք ամենատարբեր սցենարների․ Արայիկ Հարությունյանը՝ դասերի վերսկսման մասին (տեսանյութ)
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով անդրադառնում է սեպտեմբերին դպրոցներում դասերը վերսկսելուն և ոչ միայն։ https://www.facebook.com/MoESCS.Armenia/posts/2895787910648484?__xts__[0]=68.ARDABSDSjYUbi_heQFZVqroWD9FD3RrnMVT1kj4cix3MLU_8FxZBPkA8FHfZRHBjSw2C8xoKpn_acRmpjSs5uZVVrmXbCRFj5Qj6JOUK0hdOAjF6LsC4I7zfj1dp2X-_4zXE5fDSr80ITVA-m0iKKwE-477rBhPnW9pcoEq-tZLRx5EZRp3S5nYb49klu0Jlp6P0ASIPHSSiMOZYN3EHOyWURIR7LZcbNtF0cPGCAHcMxPswywtIRJZ8fGowAVBwX5ObOLV9aE8Jlj2SEbnnAFhTWsFBuQVuv_6h-YAp0Gh1nealzUtChVN1wHdV_GlkUuX0F9FKy-ZVmYUAB7_X3nNN4gitJoZ7w7iR1Wao&__tn__=-R
Կառուցողական, համակողմանի մոտեցում սեռական դաստիարակությանը
Երեխան առաջին դասարանից սկսում է որոշակի գիտելիքներ ստանալ տարբեր առարկաներից: Տարեցտարի նրա գիտելիքներն ընդլայնվում են եւ խորանում: Այս աստիճանականությամբ էլ պետք է լինի սեռական դաստիարակությունը: Այն պետք է իրականացվի կոնկրետ ծրագրով՝ մասնագիտորեն մտածված, տարբեր ոլորտի գիտնականների՝ կենսաբանների, հոգեբանների, սեքսոլոգների (սեռաբաններ), մանկավարժների, սոցիոլոգների, բժիշկների, ազգագրագետների, եւ, կարեւոր է՝ ծնողների հետ համաձայնեցված: Գիտելիքը պետք է մատուցվի աստիճանաբար՝
Հունիսի 6-ին կներկայացվի առցանց համերգ՝ նվիրված Ալեքսանդր Պուշկինի ծննդյան օրվան և Պյոտոր Չայկովսկու 180-ամյակին․ «Դոմ Մոսկվի»
Հունիսի 6-ին ՝ ռուս մեծ բանաստեղծ և գրող Ալեքսանդր Պուշկինի ծննդյան օրը, Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի պաշտոնական կայքէջում և սոցիալական ցանցերում կներկայացվի «Гений чистой красоты» (Հանճարեղ անաղարտ գեղեցկություն) առցանց համերգը, որի ընթացքում կհնչեն հատվածներ «Եվգենի Օնեգին» ու «Պիկովայա դամա» օպերաներից։ Ալեքսանդր Պուշկինի ծննդյան օրվան և Պյոտոր Չայկովսկու 180-ամյակներին նվիրված համերգը իրականացնում է Երևանում
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 79 հիվանդ է բուժվում․ Շիրակի մարզպետարան
Մայիսի 30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 79 հիվանդ է բուժվում, 24-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել 252 պացիենտ, որոնցից 174-ը մարզի բնակիչ է։ 26 հիվանդներ բուժվում են մայրաքաղաքում: Արձանագրվել է մահվան 9 դեպք։ Շիրակի մարզում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 312 քաղաքացի, նրանցից 24-ի մոտ
Քաջարանի ճանապարհին մեքենան 6 մ գլորվելով՝ հայտնվել է Ողջի գետում
Մայիսի 29-ին, ժամը 16:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն իրազեկման աշխատանքներ իրականացնելու նպատակով Քաջարան մեկնման ճանապարհին՝ Մ2 ավտոճանապարհի Կապան-Քաջարան հատվածի 13 կմ-ին, նկատել են ՃՏՊ: Պարզվել է, որ «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռազմիկ Դ․) բախվել է էլեկտրական սյանը և մոտ 6 մ գլորվելով՝ հայտնվել
Պաշտպանության նախարարությունը չի կատարել դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը
Հիմա էլ շահարկում են արտակարգ դրության հանգամանքը Երեւան քաղաքի դատախազ Գ. Բաղդասարյանին է դիմել գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Կ. Բիշարյանը. «Ձեր քննարկմանն եմ ուղարկում Ցոլակ Խաչատրյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված մայիսի 21-ի առցանց դիմումը դատական ակտը չկատարելու վերաբերյալ»: ԱԺ պատգամավոր Ուրիխանյանը նույնպես դիմել է ՀՀ պաշտպանության նախարարին, որը
14-ամյա աղջկա ինքնասպանության փորձը կանխվել է
Մայիսի 30-ին, ժամը 00:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 75 շենքի բնակարաններից մեկից վիճաբանության ձայներ են լսվում, քաղաքացին սպառնում է ցած նետվել պատուհանից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը: Պարզվել է, որ Անահիտ Հ․-ն (ծնված 2006 թ․) սպառնացել է ցած նետվել․ հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը հոգեբանական զրույց է վարել Անահիտ Հ․-ի
Ինչպես Հյուգոյի մահվան օրը Փարիզի հասարակաց տները սուգ հայտարարեցին
Հայտնի է, որ անվանի նկարիչները, գրողները, երաժիշտներն ու դերասանները հաճախ տարօրինակ սովորություններ ու մոլություններ են ունենում: kulturologia.ru-ն անդրադարձել է նրանցից մի քանիսին: Օրինակ, Ջորջ Օրվելը իր ծանոթներին հանձնում էր հատուկ ծառայություններին: «Անասնաֆերմայի» եւ «1984»-ի հեղինակը գիտեր բոլոր այն մարդկանց, որոնք թաքուն հարում էին կոմունիստներին: Նա բոլորին ներառում էր իր «սեւ ցուցակում»: Ամենավերջում Օրվելը այդ ծավալուն
Արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում ոստիկանությունը հայտնաբերել է իրավախախտման 1251 դեպք
ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Դրան զուգահեռ տարբեր վարչական շրջաններում իրականացվում են հատուկ միջոցառումներ՝ ապահովելով Պարետի որոշումների պահանջների կատարման նկատմամբ արդյունավետ հսկողություն։ Ընդհանուր առմամբ՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 16492 արձանագրություն, իսկ մայիսի 29-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝ Մայիսի 30-ի ցերեկը, հունիսի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Մայիսի 30-ի ցերեկը, 31-ին, հունիսի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: ՀՀ ԱԻՆ ՀԻԴՐՈՄԵՏ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
«Աշխարհից գնացող ճամփորդի» բարի անունն է անմահ
Տպագրվել է Նուբար Ջանոյանի «Ճամփորդություն ժամանակի եւ տարածության միջով» փաստագրական ժողովածուն, ուր տեղ են գտել իրական հենքի վրա կատարվող դեպքեր, որոնք նաեւ հայ մարդու աստանդական կյանքի ճանապարհի դժվար փորձություններ են… Գիրքն, անշուշտ, հուզմունքով, հետաքրքրությամբ է ընթերցվում, տպավորումներս այդ մղեցին ինձ՝ եւս գրիչ վերցնելու… … Նուբար Ջանոյանի նախորդ հրատարակված գրքերին ծանոթ եմ, նա իմաստուն, խորագիտակ հեղինակ
«Ինչի՞ մասին է լռել և լռում կառավարությունը»․ «Այլընտրանքային նախագծեր խումբ»
Մենք սատարում ենք կառավարության և վարչապետ Փաշինյանի կոչերին և հորդորներին՝ անվերապահորեն կրել դիմակներ և չվտանգել սեփական և այլոց կյանքերը։ Միևնույն ժամանակ մենք կառավարությանը և վարչապետ Փաշինյանին ուղղում ենք հետևյալ հարցերը. 1․ Մայիսի 6-ին հրապարակվեց մի մեծ խումբ գործիչների կոչը, որտեղ զգուշացվում էր, որ այդ պահին անպատրաստ ենք սահմանափակումների թուլացմանը, որ դա հղի է լուրջ վտանգներով։
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Խորվաթիայի նախագահին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Խորվաթիայի Հանրապետության նախագահ Զորան Միլանովիչին՝ երկրի Պետականության օրվա կապակցությամբ։ «Լիահույս եմ, որ հայ-խորվաթական միջպետական համագործակցությունն ավելի կամրապնդվի և կզարգանա՝ ի շահ մեր ժողովուրդների, որին մեծապես կնպաստի նաև Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումը»,-ասված է ուղերձում։ Նախագահ Արմեն Սարգսյանը Զորան Միլանովիչին մաղթել է քաջառողջություն և ամենայն բարիք,
COVID 19–ը բացառիկ մարտահրավերներ է ստեղծում չճանաչված երկրների համար. կարո՞ղ է հետհամաճարակային աշխարհը լինել ավելի ներառական ու ժողովրդավարական
Համաճարակի արդյունքում ի հայտ եկած խնդիրները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ չկա հստակ սահմանված գործիքակազմ չճանաչված տարածքներում կամ, այսպես կոչված, «գորշ գոտիներում» ապրող ժողովուրդների հետ աշխատանքներ տանելու համար, հատկապես մարդու իրավունքներին առնչվող խնդիրների շուրջ: Սակայն հստակ է, որ այս գոտիներում ապրում են մարդիկ, որոնք ունեն նույն իրավունքները, ինչ ճանաչված պետություններում ապրողները: Չէ՞ որ մարդու իրավունքներն ունիվերսալ են՝ անկախ տարածաշրջանի կարգավիճակից: Համաճարակի հետևանքով ի հայտ եկած հարցերը մի փոքր հատվածն են այն բազում խնդիրների, որոնց հետ ամեն օր բախվում են այս տարածքում ապրող մարդիկ:
«Երեխաները կօգնեն տարածել քիմիայի հանդեպ սերը»
Մայիսի 23-ին կայացել է պատանի քիմիկոսների համահայկական մրցաշարի կիսաեզրափակիչ փուլը, իսկ 30-ին եզրափակիչն է: «Այբ» կրթական հիմնադրամն արդեն 10 տարի անընդմեջ դպրոցականների համար կազմակերպում է Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշարը: Մինչ օրս մրցաշարին մասնակցել է 283 թիմ՝ 1415 աշակերտ եւ ավելի քան 280 ուսուցիչ։ 2020 թվականին «Այբ» կրթական հիմնադրամը ստեղծեց նաեւ Քիմիկոսների ուսանողական մրցաշարը, որը դպրոցականների
Քաջարանում հնարավոր է բողոքի ցույցերի նոր փուլ
Հետաքրքիր է, որ այս գործով տուժող Շավարշ Մարգարյանը այս պահին ամբաստանյալ է եւ գործը Վերաքննիչ քրեական դատարանում է:
Հունիսի 1-ից սովորական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիները իրավունք կունենան առանց արտոնագրերի ձևակերպման մեկնել Չինաստան. ԱԳՆ
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ այնուամենայնիվ այցելություն ծրագրելու պարագայում՝ Չինաստան մեկնելուց առաջ ՀՀ քաղաքացիները պետք է լրացնեն համապատասխան հայտարարություն առողջական վիճակի վերաբերյալ, ինչպես նաև Չինաստան ժամանելուց հետո անցնեն պարտադիր 14-օրյա կարանտին հատկացված վայրում՝ սեփական միջոցների հաշվին:


















































