Օրվա լրահոսը

«Երեխաները կօգնեն տարածել քիմիայի հանդեպ սերը»

Մայիսի 23-ին կայացել է պատանի քիմիկոսների համահայկական մրցաշարի կիսաեզրափակիչ փուլը, իսկ 30-ին  եզրափակիչն է: «Այբ» կրթական հիմնադրամն արդեն 10 տարի անընդմեջ դպրոցականների համար կազմակերպում է Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշարը: Մինչ օրս մրցաշարին մասնակցել է 283 թիմ՝ 1415 աշակերտ եւ ավելի քան 280 ուսուցիչ։ 2020 թվականին «Այբ» կրթական հիմնադրամը ստեղծեց նաեւ Քիմիկոսների ուսանողական մրցաշարը, որը դպրոցականների

Քաջարանում հնարավոր է բողոքի ցույցերի նոր փուլ

Հետաքրքիր է, որ այս գործով տուժող Շավարշ Մարգարյանը այս պահին ամբաստանյալ է եւ գործը Վերաքննիչ քրեական դատարանում է:

Հունիսի 1-ից սովորական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիները իրավունք կունենան առանց արտոնագրերի ձևակերպման մեկնել Չինաստան. ԱԳՆ

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ այնուամենայնիվ այցելություն ծրագրելու պարագայում՝ Չինաստան մեկնելուց առաջ ՀՀ քաղաքացիները պետք է լրացնեն համապատասխան հայտարարություն առողջական վիճակի վերաբերյալ, ինչպես նաև Չինաստան ժամանելուց հետո անցնեն պարտադիր 14-օրյա կարանտին հատկացված վայրում՝ սեփական միջոցների հաշվին:

ԼՀԿ-ում եւ ԲՀԿ-ում այս պահին՝ անգամ ԱԺ-ում հանրաքվեն չեղարկելու հարցով իշխանության դեմ մղած թեժ մարտերից հետո էլ, չկա վճռականություն ՍԴ դիմելու հարցում. «Հրապարակ»

Նկատեցինք, որ խորհրդարանական ընդդիմության մասին արդեն կարծիքներ են կարծրանում, որ հնազանդ են, միայն խոսում են, բայց երբ հերթը գալիս է գործելուն, հետ են քաշվում։ «Մենք հասել ենք այն մակարդակին, որ ցանկացած այդպիսի խոսակցություն կարող ենք իգնոր անել, դա մեր օրակարգի վրա չի ազդի»։ Այսինքն՝ երբ խորհրդարանն ընդունում է հակասահմանադրական նախագիծ, ու իրեն ընդդիմություն հռչակած ուժն աչք է փակում այդ փաստի վրա, դա նորմա՞լ է։

Հայաստանի իշխանությունները չունեն ամենից շատ տուժած ոլորտին աջակցման առանձին հակաճգնաժամային ծրագիր. «Ազգ»

Ընդ որում, չնայած կառավարությունը զբոսաշրջությունը ճանաչել է գերակա ճյուղ: Հայկական ներգնա զբոսաշրջության ոլորտը ներկայացնող ընկերությունները փորձում են կառավարության ուշադրությունը գրավել այս հարցով, բայց առայժմ անարդյունք:

Վիկտոր Մնացականյան. կարող են ճակատագրական լինել Երևանի ինքնության և ենթակառուցվածքների առումով. «Ժամանակ»

Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է քաղաքաշինական որոշ խնդիրների՝ մասնավորապես Կոնդ թաղամասում կառուցապատման համար շինթույլտվության դիմելու և Սարյան-Բյուզանդ-Արամի փողոցի միջնամասում՝ Կոնդի կամ Հրազդանի կիրճ տանող թունելների դիմաց ՀԷՑ-ի նոր ենթակայան կառուցելու շինթույլտվության խնդրին։ Վիկտոր Մնացականյանը մտահոգություններ հայտնեց այս կապակցությամբ՝ ընդգծելով, որ դրանք կարող են ճակատագրական լինել Երևանի ինքնության

Արամ Օրբելյանը նշեց, որ մոտավորապես այսպիսի դիրքորոշում էին ակնկալում ՄԻԵԴ-ից․ «Ընդհանուր առմամբ, համահունչ է մեր դիրքորոշմանը»

Ինքը չի տվել եւ չէր կարող տալ պատասխան, որովհետեւ իր գործառույթի մեջ չէր մտնում՝ իր վրա վերցնել ՍԴ-ի ֆունկցիան։ ՍԴ-ն պետք է սրա հիման վրա գնահատի, բացի Սահմանադրական դատարանից, այս որոշումը կարող է նաեւ ազդեցություն ունենալ քրեական գործի շրջանակներում։

Կորանավիրուսով հաստատված դեպքերը 251-ն են, մահացել է 7 հոգի

Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Ճնշման բոլոր հնարավոր միջոցներով ԳԴՀ պաշտոնատարներին, արտգործնախարարությանը հարց են ուղղել՝ ճանաչո՞ւմ է ԼՂՀ դիվանագիտական այս հաստատությունը. «Ազգ»

Այդուհետ հաջորդ հարցըՙ «Հակառակ պարագայում ինչու ղարաբաղյան անջատականը (սեպարատիստը) չի ենթարկվում իրավական պատասխանատվության՝ իր ոչ լեգալ գործունեության համար»:

Մակրոտնտեսությունը համավարակի օրերին

Ընդունված է կարծել, որ համաշխարհային տնտեսությունը փորձում է դուրս գալ համավարակային կանգից: Բոլոր դեպքերում այդպիսի հայտարարություններ անում են շատ երկրներ: Նաև մենք ու մեր տարածաշրջանի երկրները: Տնտեսական նորությունները հիմնականում հայտարարությունների մակարդակի են: Բնականաբար: Օրինակ, Թուրքիան հայտարարում է, որ շուտով ավիահաղորդակցությունը կվերականգնի 70 երկրի հետ: Ադրբեջանը հայտարարում է, որ «նավթի գների անկումը դատավճիռ չէ», բայց նաև

Հայաստանի վիճակագրական կոմիտեն Հայաստանի տնտեսության ոլորտում տխուր ցուցանիշներ է արձանագրել. «Ժողովուրդ»

Պաշտոնական տվյալներով՝ ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, նվազել է 1.7 տոկոսով:

Իրավական որոշումների քաղաքական բնույթը

Իրավաբանությունը բարդ գիտություն է՝ չեմ դադարում զարմանալուց, թե ինչպես է պատահում, որ նույն տեքստը կարող է մեկնաբանվել տրամագծորեն հակառակ իմաստներով: Վերջին օրինակն է Ռոբերտ Քոչարյանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի երեկ հրապարակված կարծիքը՝ ի պատասխան Հայաստանի Սահմանադրական դատարանի կողմից ներկայացված հարցման։ Իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչներն այդ խորհրդատվական փաստաթղթից քաղել են այն, ինչ իրենց է ձեռնտու,

ԱՍԵԿՈՍԵ

Ճշմարտությունը ոչ ոքի ճաշակով չէ: Մարկ Տվեն

Ռուբեն Հայրապետյան. Կգա մի գեղեցիկ օր, որ Արման Սարգսյանը կդատապարտվի սուտ մատնության, պաշտոնական դիրքի չարաշահման համար

Օրակարգը փորձում են լցնել Հայրապետյանի մասին լուրերով, փոխանակ զբաղվեն իրենց բուն գործով՝ մարդիկ են կոտորվում, անվերահսկելի իրավիճակ է: Ոստիկանապետը իր աշխատանքը պատշաճ չի կատարում: Իրեն գուցե թվում է՝ ե՞ս եմ Գավառի հիվանդանոցում իր գլխին հարվածել… Ազնվորեն՝ այնտեղ չեմ եղել: Օրական 10 մեղադրանք առաջադրեք՝ դրանից կորոնավիրուսի դեմն առնելո՞ւ եք: Եթե իմանամ՝ այդպես է, թող օրը 50 հոդված տան:

Ի՞նչ է պատմել Գարիկ Մաշադյանի զոքանչը սպանված կնոջ դստերը

Զոքանչն ասել է՝ Մաշադյանը երբեւէ նման խաչ չի ունեցել, ինչ ասել է, իրականությանը չի համապատասխանում. Վահան Հովհաննիսյան

Ի՞նչ է կատարվել Մարմաշենում․ քույրը մանրամասներ է պատմում 21-ամյա եղբոր սպանությունից

Նախորդ օրը Մարմաշենում սպանված Վահրամաբերդ գյուղի 21-ամյա բնակիչ Զարզանդ Մանուկյանի քույրը՝ Գյումրու «Ցայգ» հեռուստաընկերության լրագրող Հեղինե Մանուկյանն, այսօր Aravot.am-ին մանրամասներ ներկայացրեց եղբոր սպանության դեպքից՝ նշելով, որ մամուլը երկու օր է ՝ ապատեղեկատվություն է տարածում՝ հղում անելով համայնքի ղեկավար Կարեն Արշակյանին։ Հեղինե Մանուկյանը պատմեց, որ իր եղբայրը չի մասնակցել Մարմաշեն ու Վահրամաբերդ համայնքների երիտասարդների միջև տեղի

«Տեղի ունեցած առևտուրը աշխարհաքաղաքական հստակ բաղադրիչ ունի և ուղղված է Արցախի շահերի դեմ». Վիտալի Բալասանյան

«Հայտնի նշանակումները եկան ապացուցելու մեր ասածներն առ այն, որ ընտրությունները ոմանց համար քվեագողության և առևտրի հնարավորություն է՝ արցախցու թիկունքում և հայության շահերի հաշվին»:

«Գեղարքունիքի մարզ ունենք 476 հաստատված դեպք». Մարզպետ

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մայիսի 29-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք: Այսպիսով մարզում ընդհանուր ունենք 476 հաստատված դեպք, որոնցից 241-ն` առողջացած, 7-ը` մահվան ելքով»։

Ավստրիայի Հանրապետության խորհրդարանը վավերացրեց ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը

Այսօր՝ մայիսի 29-ին, Ավստրիայի Հանրապետության խորհրդարանի Ազգային խորհուրդը 34-րդ լիագումար նիստի ընթացքում միաձայն վավերացրեց ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Վավերացմանը նախորդած քննարկումների ընթացքում Ավստրիա-Հարավային Կովկաս խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Գուդրուն Կուգլերն (ԱԺԿ/ÖVP) իր ելույթում բարձր գնահատեց վերջին ժամանակներս Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխությունները՝ նշելով, որ Հայաստանը և Ավստրիան կիսում են քրիստոնեական նույն արժեհամակարգը, և

Այն մարդիկ, որոնք իրենց լավ էին դրսևորել նախընտրական շրջանում, ստացել են կարևոր պաշտոններ․ Տիգրան Գրիգորյանը՝ Արցախում նշանակումների մասին. «Ա1+»

Արցախի Հանրապետությունում կատարվող քաղաքական նշանակումների և քաղաքականության վերաբերյալ «Ա1+»-ը զրուցել է Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության Գերագույն մարմնի անդամ, քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի հետ։ Պարո՛ն Գրիգորյան, ի՞նչ կասեք Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի կատարած նշանակումների վերաբերյալ։ Նշանակումների մեջ երկու տենդենց կարելի է նկատել։ Կարևոր պաշտոնների նշանակվում են այն մարդիկ, որոնք նախընտրական շրջանում ակտիվորեն աջակցել են Արայիկ Հարությունյանին, մասնավորապես՝

Քրեական հետապնդման մարմինների կողմից իրականացված գործողությունները եղել են ու շարունակում են մնալ իրավաչափ. Գլխավոր դատախազության պարզաբանումը՝ ՄԻԵԴ-ի խորհրդատվական կարծիքի վերավերյալ

Բազմաթիվ լրատվամիջոցներ դիմել են դիրքորոշում հայտնելու ՀՀ Սահմանադրական դատարանի դիմումի հիման վրա` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատի` 2020թ. մայիսի 29-ին կազմված և հրապարակված խորհրդատվական կարծիքի վերաբերյալ: Հաշվի առնելով հանրային մեծ հետաքրքրությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ ամբաստանյալ Ռ. Քոչարյանի պաշտպանները տարակուսելի արագությամբ, չսպասելով այդ խորհրդատվական կարծիքի հրապարակմանը և պաշտոնական թարգմանությանը, շտապեցին դրա վերաբերյալ հանդես

Պոլսոյ Հայկական Եկեղեցւոյ Խաչը Պոկած Անձը Ձերբակալուած է. «Եռագոյն»

Պոլսոյ Սկիւտար թաղամասին մէջ գտնուող հայկական Սբ. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ վրայ կատարուած յարձակման առթիւ մէկ անձ ձերբակալուած է: Պոլսոյ գլխաւոր հանրապետական դատախազութենէն լրատուամիջոցներուն յայտնած են, որ «Աղօթատեղիներուն վնաս պատճառելու» մեղադրանքով հետաքննութիւն սկսած է: Նշենք, որ օրեր առաջ անյայտ անձը վայրագօրէն պոկած ու գետին նետած է եկեղեցւոյ մուտքի դարպասներուն վրայ տեղադրուած խաչը: Ատելութեան հողի վրայ իրականացուած

«ՄԻԵԴ-ը փաստել է, որ ՍԴ-ն անելիք չունի». Տիգրան Եգորյան

Փաստաբան Տիգրան Եգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր հրապարակվեց ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքը ի պատասխան Կոնվենցիայի 16-րդ արձանագրության շրջան հիման վրա ՍԴ դիմումի․ Հիշեցնեմ որ ՍԴ-ն դիմել էր ՄԻԵԴ հետևյալ հարցերով․ արդյո՞ք որակական նույն պահանջներն են ներկայացվում (որոշակիություն, հասանելիություն, կանխատեսելիություն, կայունություն) Կոնվենցիայի 7-րդ հոդվածի իմաստով հանցագործություն սահմանող «օրենք» հասկացության և Կոնվենցիայի այլ՝ օրինակ՝ 811-րդ հոդվածներում

Խնդիրներ կան շենքային պայմանների և ավտոպարկի թարմացման հետ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» (ՀՎԿԱԿ) քաղաքային և մարզային մասնաճյուղերի տնօրեններին։ Վերջիններս ներկայացրել են կորոնավիրուսային հիվանդության պայմաններում մասնաճյուղերի կարողությունները, հնարավորությունները, ինչպես նաև կարիքները։ Հիմնական խնդիրներից նշվել է կադրային հագեցվածության պակասը, մասնավորապես համաճարակաբանների և մանրէաբանների, ինչն ավելի տեսանելի է համավարակի այս օրերին։ Քննարկվել է համաճարակաբանների աշխատավարձերի վերանայման

24 ժամով կասեցվել է 1156 կազմակերպության գործունեություն, իրականացվել է 17572  ստուգում

ՍԱՏՄ մշտադիտարկումներն ու կրկնայցերը Երևան քաղաքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները մայիսի 28-ին և 29-ին մշտադիտարկում են արել Երևան քաղաքի հանրային սննդի օբյեկտներում: Դրանցում եղել են նաև կազմակերպություններ, որտեղ եղել է կրկնակի այցելություն՝ հավաստիանալու համար, որ պահպանվում են ՀՀ պարետի որոշումների պահանջների կատարմանը վերաբերող ցուցումներն ու խորհուրդները: Կրկնակի խախտում են թույլ տվել

Հյուրանոցային համալիրի սեփականատիրոջ կազմակերպմամբ տնօրենին զրկել են ազատությունից, ապա ունեզրկել. Ոստիկանություն

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2016 թվականին Գեղարքունիքի մարզի ռեստորանահյուրանոցային համալիրներից մեկի տնօրենը, 2015 թվականի դեկտեմբերից մինչև 2016 թվականի հուլիսը, հյուրանոցային համալիրի սեփականատիրոջ ընտանիքին պատկանող բանկից ստացել է ընդհանուր՝ 52 միլիոն դրամ վարկ։ Քննությանը հայտնի

Արման Սահակյանին մեղադրանք է առաջադրվել

Արման Սահակյանի շահերի պաշտպան Էմին Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «SHAMSHYAN .com կայքով նյութ է հրապարակվել, որ Արման Գալուստի Սահակյանի նկատմամբ ընտրվել է խափանման միջոց` ստորագրություն բնակության վայրից չհեռանալու մասին: Տեղեկացնում եմ, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ՀՀ պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Գալուստի Սահակյանին մեղադրանք

«Բացահայտվել են Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախկին նախագահի ապօրինությունները». Ոստիկանություն

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՖՖ նախկին նախագահը, իր կարգադրիչ և այլ լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ օգտագործելով, Երևանի քաղաքապետարանի համապատասխան պաշտոնատար անձանց միջոցով կազմակերպել է ֆեդերացիայի 26 հազար քառակուսի մետրից ավելի հողակտորը իր և մերձավորների

Ստեղծվել է նոր քաղաքական նախաձեռնություն՝ «Հանուն Հանրապետության»․ (Տեսանյութ)

«Հանուն Հանրապետության» քաղաքական նախաձեռնության հռչակագիր Առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրով ու Սահմանադրությամբ, որպես առաքելություն դիտարկելով ամուր, անվտանգ, տնտեսապես զարգացած, ժողովրդավարական պետություն ունենալու տեսլականը, այդ նպատակին հասնելու համար կարևորելով մրցունակ քաղաքական համակարգի անհրաժեշտությունը, որպես գերակա նպատակ հռչակելով երկրի ինքնիշխանության և անկախության ամրապնդումը, մարդու իրավունքների պաշտպանությունն ու բարեկեցության ապահովումը` հայտարարում ենք նոր քաղաքական միավորի՝ «Հանուն Հանրապետության» նախաձեռնության

Ֆուտբոլի Ռուսաստանի պրեմիեր լիգայի առաջնությունը վերսկսվելու է հունիսի 21-ին

Որ ֆուտբոլի Ռուսաստանի պրեմիեր լիգայի առաջնությունը վերսկսվելու է հունիսի 21-ին եւ հանդիպումներն անցկացվելու են տրիբունաներում ֆուտբոլասերների ներկայությամբ, համապատասխանում է իրողությանը: Սակայն սահմանվել է պարտադիր մի կարգ: Ստադիոններում, որտեղ կայանալու են խաղերը, թույլատրվելու է զբաղեցնել տրիբունաների ընդհանուր տարողության միայն 10 %-ը: Սպասվում է, որ ստադիոններ մուտք գործելու հերթում առաջինը կլինեն VIP անձինք: Այնուհետեւ տրիբունայում տեղ զբաղեցնել

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031