Օրվա լրահոսը
Հովակիմ Զաքարյան. «Մոտ 10 օր հետո կորոնավիրուսի դեպքերի ավելի կտրուկ աճ է լինելու»
Կառավարությունը չի ուզում ընդունել, որ տապալել է արտակարգ դրության ռեժիմի ապահովումը: Այս կարծիքին է վիրուսաբան, ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտական խմբի ղեկավար Հովակիմ Զաքարյանը: Օր օրի կորոնավիրուսային հիվանդացության ավելի շատ դեպքեր են արձանագրվում: Ընդ որում, ինչպես վիրուսաբանն է նկատում, սա հետեւանքն է մայիսի 4-ին արտակարգ ռեժիմի թուլացման: Զաքարյանի կարծիքով՝ արտակարգ ռեժիմն, ըստ էության, թղթի վրա կարանտինը
Սամվել Բաբայանի նշանակումը` Արթուր Վանեցյանի «քավորությամբ» է. Հայկ Խանումյան
«Չգիտեմ ի՞նչ են ասում Արայիկ Հարությունյանի կողմնակիցները, բայց գիտեմ թե ի՞նչ են ասում Մասիս Մայիլյանի շատ կողմնակիցներ»
«Ծննդյան առիթի 7 մասնակիցներից 6 վարակվել է, իսկ թաղման ժամանակ՝ ամբողջ գյուղը». Վանյան
Փաստը ցույց է տալիս, որ ախտանշաններ չունեցող մեկ վարակվածի դեպքում, կարելի է ասել, ամբողջ գյուղն է վարակվել
«Այդ որոշումով ասվում է, որ Ռոբերտ Քոչարյանը թող ակնկալիքներ չունենա». Անդրանիկ Քոչարյանը՝ ՄԻԵԴ-ի կարծիքի մասին
Ըստ նրա, կան հիվանդություններ, որոնք նույնիսկ եթե կան, դատաքննությանը խոչընդոտ չպետք է հանդիսանան: Դատաքննությունն է, որը լիարժեք հնարավորություն է տալիս իր պարագայում զբաղվել քաղաքականությամբ, ապացուցել իր ճիշտը կամ սխալը:
«Դա առնչվում է այն գործընթացին, որտեղ կան բանակցային պրոցեսներ». Անդրանիկ Քոչարյանը բացատրում է, թե Էդվարդ Նալբանդյանին լսելուց հետո ինչու են ուզում հարց տալ Խաչատուրովին
«Կարող եք վերլուծել ու գտնել բանալիները, թե ինչու Էդվարդ Նալբանդյանին լսելուց հետո ես կարեւորեցի, ասացի, որ չպետք է անիմաստ ժամանակ վատնել, Յուրի Խաչատուրովը մինչեւ ամսի 4-ը ճիշտ կանի օր առաջ զանգահարի, ինքը գիտի ինչ ճանապարհով, իմ համարներն էլ ունի, կան մարդիկ ընդհանուր ընկերական շրջապատում, որոնց միջոցով պետք է գա: Բնականաբար, դա առնչվում է այն գործընթացին, որտեղ կան բանակցային պրոցեսներ»:
«Կորոնավիրուսից մահացածի հոգեհանգստի ժամանակ վարակվել, ապա մահացել են նրա 2 զավակները». վարչապետ
Այնպես, որ, սիրելի հայրենակիցներ, դիմակ կրեք: Հազարավոր մարդիկ կան, որոնք ախտանշաններ չունեն եւ չգիտեն էլ, որ հիվանդ են
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի կառավարության նախագահին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի կառավարության նախագահ Պեդրո Սանչեսին՝ համավարակի արդյունքում գրանցված տասնյակ հազարավոր զոհերի կապակցությամբ: «Թույլ տվեք հայ ժողովրդի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն և զորակցություն հայտնել Ձեզ և Իսպանիայի բարեկամ ժողովրդին համավարակի արդյունքում գրանցված տասնյակ հազարավոր զոհերի կապակցությամբ: Վստահ եմ, որ միջազգային համագործակցութան և համատեղ ջանքերի շնորհիվ մարդկությանը շուտով
Ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստը ուշագրավ շրջադարձ է ստանում. Եթե Խաչատուրովը չգա, հանձնաժողովը կանի եզրահանգումներ, որով պետք է զբաղվեն այլ մարմիններ
Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ զինվորական համար մեկ պաշտոնը զբաղեցնող անձը, որն այս գործընթացի մեջ ունեցել է ամենակարեւոր դերակատարություններից մեկը, պետք է գա ու պատասխանի իրեն ուղղված հարցերին. «Մնում էր Թրամփին հրավիրեինք, նա էլ չէր մերժի, իսկ ինչու է մերժում Խաչատուրովը»:
Առավել հաճախ արձանագրվող խնդիրներն առնչվում են դիմակ ու ձեռնոց չկրելուն
ԱԱՏՄ լայնածավալ ստուգայցերով տնտեսվարողների մոտ արձանագրվում են մի շարք հիմնական խնդիրներ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի մշտադիտարկման լայնածավալ աշխատանքները Երեւանում եւ մարզերում այսօր զուգորդվել են Երեւանի Կենտրոն վարչական շրջանում անցկացված ստուգայցերով։ Տնտեսվարող սուբյեկտների մոտ արձանագրվող խախտումների հիմքով դրանց ժամանակավոր կասեցման վերաբերյալ միջնորդություն է ներկայացվում ՀՀ պարետին։ Նախորդ օրերին արձանագրված խախտումների վերացման նպատակով ԱԱՏՄ
«Ծանր դեպքերն ավելացել են, վերակենդանացման բաժանմունքն 95%-ով զբաղված է». ԲԿ-ի տնօրեն
Վերջին օրերին ավելացել են ծանր եւ ծայրահեղ ծանր դեպքերը: Սա հորդորում ենք, որպեսզի առողջապահական համակարգը կոլապսում չհայտնվի
Արթուր Թովմասյանն ընդունել է «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահին և գործադիր մարմնի քարտուղարին
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը մայիսի 29-ին ընդունել է «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահ Արա Հակոբյանին և գործադիր մարմնի քարտուղար Արա Գասպարյանին: Ողջունելով հյուրերին՝ ԱԺ նախագահը նշել է, որ անկախ քաղաքական հայացքներից, համազգային օրակարգում ընդգրկված հիմնախնդիրներից՝ Հայ Դատի, Արցախյան հիմնախնդրի և առաջնագծի անվտանգության հարցերի շուրջ միասնական է համայն հայությունը: Արա Հակոբյանը, շնորհավորելով Արթուր
Փաշինյան. «Իրավիճակը վատթարանում է. նման տեմպերով կհասնենք Իտալիայի ցուցանիշին»
Համաճարակի տարածման նման տեմպը, անկախ նրանից, թե վարակվածների քանի տոկոսն ունի ախտանշաններ, ինքնաբերաբար բերում է ծանր, ծայրահեղ ծանր եւ մահվան դեպքերի աճի
««Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի մասին
Ազգային ժողովի կողմից ընդունված «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքը Հանրապետության նախագահի ստորագրմանն է ներկայացվել ս.թ. մայիսի 12-ին: Նախքան Ազգային ժողովի կողմից օրենքի ընդունումը Սահմանադրական դատարանը քննել և իր 2020թ. մարտի 31-ի որոշմամբ արձանագրել է, որ Կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Կոնվենցիայով ընդգծվում
Առաջիկայում Իջևան և Լերմոնտովո խոշորացված համայնքների ձևավորմամբ կտրվի համայնքների միավորման նոր փուլի մեկնարկը. Սուրեն Պապիկյան
«Ունենք խոշորացված համայնքներ, որոնք տարբեր ուղղություններով դարձել են ինքնաբավ և շնորհիվ իրենց տնտեսական ներուժի պատրաստ են վերցնել կառավարման որոշակի լիազորություններ»
Կրծքով կերակրման օգուտները էականորեն գերազանցում են վիրուսով պայմանավորված պոտենցիալ վտանգները. պետություններին չի հաջողվում արգելել կրծքի կաթի փոխարինիչների գովազդը
ՅՈՒՆԻՍԵՖ-ը խրախուսում է կանանց՝ շարունակել կրծքով կերակրումը կորոնավիրուսային համավարակի ընթացքում
Հակոբ Արշակյանը նշել է՝ Արցախի հետ ռոումինգի սակագների նվազեցման գործընթացը շարունակական բնույթ կկրի
Վարչապետն ընդգծել է թվայնացման, ռազմարդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության զարգացման ռազմավարությունների կարևորությունը
Մասիս Մայիլյանը՝ ԱՀ արտաքին գործերի նախարար. Արայիկ Հարությունյանի հրամանագրերով մի շարք նշանակումներ են կատարվել
Հանրապետության նախագահի մեկ այլ հրամանագրով Սամվել Բաբայանը նշանակվել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար:
Մադրիդի «Ռեալը» կրկին աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբն է
Աուդիտորական KPMG ընկերությունը հրապարակել է ամենաթանկ ֆուտբոլային ակումբների վարկանիշային ցուցակը: Առաջին երկու տեղերը մնացել են անփոփոխ: Առաջատարը Մադրիդի «Ռեալն» է՝ 3,478 միլիարդ եվրո, երկրորդը՝ «Մանչեսթեր Յունայթեդը»՝ 3,342 մլրդ: Եռյակը եզրափակում է «Բարսելոնան»՝ 3,193 մլրդ: Առաջին տասնյակում են նաեւ. «Բավարիա»՝ 2,878 մլրդ, «Լիվերպուլ»՝ 2,658 մլրդ, «Մանչեսթեր Սիթի»՝ 2,606 մլրդ, «Չելսի»՝ 2,218 մլրդ, «Տոտենհեմ»՝ 2,067 մլրդ, ՊՍԺ՝
Արայիկ Հարությունյանը նշել է՝ Արցախին վերաբերող խնդիրները համազգային օրակարգի մաս են կազմում, և շատ կարևոր է հայկական քաղաքական ուժերի կողմից այդ առթիվ ցուցաբերվող հետաքրքրությունը
Զրուցակիցները մտքեր են փոխանակել արտաքին և ներքին մարտահրավերներին դիմագրավելու վերաբերյալ և նախանշել անելիքներն ըստ առաջնահերթությունների:
Քոչարյանի պաշտպանի պարզաբանումը՝ ՄԻԵԴ որոշման մասին. «Արարքը խստացնող հոդվածը չի կարող ունենալ հետադարձ ուժ»
ՄԻԵԴ-ն իր դիրքորոշումների ազատության մեջ որեւէ խնդիր չունի, եւ եթե որեւէ հարց է վերլուծում նման ծավալուն փաստաթղթով, նշանակում է՝ դրանում խնդիր կա
ԱՄՆ-ն միջոցներ է վերաուղղորդել Հայաստանում կորոնավիրուսի հետևանքները մեղմելու աշխատանքներին՝ ընդհանուր ներդրումը դարձնելով 6,6 միլիոն ԱՄՆ դոլար
Այս միջոցներով աշխատանքներ են իրականացվում Հայաստանի մի շարք ոլորտներում
Ինչո՞ւ չեք կանխում ատելության հողի վրա հայկական եկեղեցիների դեմ իրականացվող հարձակումները. Կարո Փայլանը՝ Թուրքիայի փոխնախագահին. Ermenihaber
«Եթե հարձակումը եկեղեցու փոխարեն մզկիթի վրա լիներ, լուռ կմնայի՞ք»
Նախկին մոդելը ցանկանում է ֆուտբոլային ակումբ գնել
Թիմը պայքարում է Ռումինիայի առաջնության բարձրագույն խմբում մնալու համար եւ ֆուտբոլիստներին 700 հազար եվրո չվճարված պարտք ունի: Ակումբի ներկայիս ղեկավարները հայտարարել են, թե պատրաստ են բանակցել պոտենցիալ ներդրողների հետ:
EU4Business-ը COVID-19-ին նվիրված տեղեկատվական աջակցության հարթակներ է գործարկում Արևելյան հարևանության բիզնեսների համար
Հարթակը պարունակում է նաև ուղեցույց՝ բիզնեսների վրա COVID-19-ի ազդեցությունը մեղմելու համար առկա միջոցների վերաբերյալ:
Հայկական կողմը կտրականապես դեմ է ԱՊՀ հարթակի օգտագործմանը ԼՂ հակամարտության բնույթը խեղաթյուրող ադրբեջանական կողմի միակողմանի պատկերացումների պարտադրման նպատակով. Մհեր Գրիգորյան
Նիստի օրակարգում ընդգրկված էր 15 հարց, որոնց թվում է նաև նոր կորոնավիրուսային վարակի տարածման հետ կապված համատեղ հայտարարությունը:
ՍԴ-ի որոշմամբ ԲԴԽ-ն որակվել է «դատարան». Սահմանադրության գործող կարգավորումների շրջանակներում վեթինգի իրականացման հնարավորության մասին
Կոչ ենք անում ՀՀ կառավարությանը՝ ի դեմս ՀՀ արդարադատության նախարարության, վերոնշյալ վերլուծության համատեքստում վերանայել վեթինգին ուղղված գործողությունները և դիտարկել համակողմանի վեթինգը ներկա Սահմանադրությամբ իրականացնելու հնարավորությունը՝ գործուն քայլեր կատարելով այդ ուղղությամբ։
Ստուգայցեր մայրաքաղաքի Կենտրոն և Դավիթաշեն վարչական շրջաններում. ոստիկանության արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է
Ընդհանուր առմամբ՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 15241 արձանագրություն, իսկ մայիսի 28-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 863 դեպք։
Երևույթները Ձեր տաղանդի շնորհիվ ներկայանում են յուրահատուկ մեկնաբանությամբ. Արմեն Սարգսյանը շնորհավորել է ՌԴ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Գեորգի Ֆրանգուլյանին
Ձեր ինքնատիպ քանդակները շարունակում են հատել ժամանակի ու երկրների սահմանները
«Գուցե որոշ բառերի ընտրանքը սխալ էր. տաքարյուն եմ եղել, բայց դա չի նշանակում, որ ես իմ խոսքերի իմաստից հետ եմ կանգնում». Նարեկ Հախնազարյան
Նարեկ Հախնազարյանը մի քանի անգամ շեշտեց՝ չի պաշտպանում ՀՀ կառավարությանը և էլի է ասում, որ մեր կառավարությունն անթերի չէ, շատ թերություններ է թույլ տալիս ու տվել, բայց միևնույն ժամանակ նշեց, որ շատ ճիշտ որոշումներ էլ է ընդունել:
ՄԻԵԴ-ը հրապարակել է խորհրդատվական կարծիք՝ Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող հոդվածի վերաբերյալ
Դատարանը գտել է, որ նման գնահատականները պետք է հաշվի առնեն գործի առանձնահատուկ հանգամանքները (կոնկրետացման սկզբունքը), այլ ոչ թե կատարվեն վերացականորեն:


















































