Օրվա լրահոսը

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 355 նոր դեպք, առողջացել՝ 69 պացիենտ․ ԱՆ

Մայիսի 31-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 9282 դեպք, որոնցից 3386-ն` առողջացած, 131-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5715 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 58065 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 355 նոր դեպք և 69 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 68

Թուրքիայում մահով են սպառնացել Հրանտ Դինքի այրուն՝ Ռաքել Դինքին․ Ermenihaber.am

Ermenihaber.am – Ստամբուլում գործող Հրանտ Դինքի հիմնադրամ անհայտ անձինք նամակ են ուղարկել, որում սպառնալիքներ են հնչեցրել։ Հիմնադրամի տարածած հայտարարության համաձայն, մայիսի 27-28-ին հիմնադրամի էլեկտրոնային հասցեին ուղարկված նամակում տեղ են գտել պնդումներ, թե Հրանդ Դինք հիմնադրամը «եղբայրության հեքիաթներ» է պատմում, ինչպես նաև նամակի հեղինակները մահով են սպառնացել Հրանտ Դինքի այրուն՝ Ռաքել Դինքին և հիմնադրամի իրավաբանին։ Հայտարարությունը

Հրդեհ Վանաձորի շենքերից մեկում․ տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար

Մայիսի 30-ին, ժամը 20։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Շինարարների փողոցի թիվ 7 շենքի (5 հարկանի) 5-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։ Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Շինարարների փողոցի

Աշխարհում կորոնավիրուսով վարակվել է 6 միլիոնից ավելի մարդ․ «Ամերիկայի ձայն»

Եվրոպական ավելի մեծաթիվ երկրներ են շարունակում կորոնավիրուսի պատճառով ուժի մեջ մտցված սահմանափակումները մեղմելու գործընթացը, երբ աշխարհում մինչ այժմ վարակվածների թիվն անցել է 6 միլիոնը: Ամենամեծ թվով վարակակիրներ ունի Միացյալ Նահանգները: Մինչ այժմ այստեղ այս հիվանդությամբ է վարակվել ավելի քան 1 միլիոն 800 հազար մարդ: Մահացածների թիվն անցել է 104 հազարը: Մեկ օրում այստեղ գրանցվել է

«Սաղ Սերժնա մեղավոր» պարզունակ իշխանական «կռուտիտները» հերթական անգամ փուչիկ են․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Զենքի ապօրինի վաճառքի մեջ մեղադրանքների սկանդալային տեսանյութից հետո իշխանական պրոպագանդիստները ափալ-թափալ փրփուրներ են փնտրում՝ Նիկոլ Փաշինյանին ուղղված բուն մեղադրանքները հերքելու փոխարեն։ Այսպես, նրան փորձում են «պաշտպանվել» WikiLeaks-ի 2010 թվականի դեկտեմբերի հրապարակումով, որում հիշատակվում է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Նեգրոպոնտեի նամակը Սերժ Սարգսյանին, Իրանում Հայաստանի միջոցով բուլղարական զենքի

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում եմ․ հանդիպեցի կովիդ-դրական մայրիկի՝ իր 4 օրական նորածնի հետ․ Արսեն Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում եմ, մասնակցում են կորոնավիրուսով պացիենտների ընդունմանն ու դուրս գրմանը։ Այս ընթացքում հանդիպեցի կովիդ-դրական մայրիկի՝ իր 4 օրական նորածնի հետ, 4 ամսական կովիդ-դրական հղի կնոջ, 65-ամյա կովիդ-դրական տղամարդու, ում կովիդ-դրական կինն ու որդին արդեն իսկ այլ հիվանդանոցում էին, 4 շտապօգնության բրիգադների Երևանից

Խստացված հսկողություն Ստեփանավանի Դենդրոպարկում. այգին բաց է, իսկ տարածքում տեղակայված են ոստիկանական մի քանի պահակակետեր

Ոստիկանական մի պահակակետ տեղակայված էր Գյուլագարակ համայնքից դեպի Դենդրոպարկ տանող ճանապարհին, իսկ մյուս պահակակետը դեպի Դենդրոպարկի մուտք բարձրացող ճանապարհի սկզբնամասում էր:

Միքայել Մինասյան. «Նիկոլ Փաշինյանը Հայաստանը ներքաշել է միջազգային զենքի առևտրի սև շուկա»

Միքայել Մինասյանի խոսքերով՝ Հայաստանի ձեռք բերած զինատեսակը շատ հաճախ պետությունները վաճառում են որպես մետաղ

Միքայել Մինասյան. Նիկոլ Փաշինյանը Արշակ Կարապետյանին գաղտնի գործուղել է Վորոնեժ

Միքայել Մինասյանի ենթադրությամբ՝ Արշակ Կարապետյանը պետք է բանակցեր ՌԴ հատուկ ծառայությունների հետ

Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 19 նոր դեպք․ Գնել Սանոսյան

Մայիսի 30-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 495 դեպք, որոնցից 241-ն` առողջացած, 7-ը` մահվան ելքով: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 19 նոր դեպք: Նախկինում հայտնել էինք նաեւ, որ արձանագրվել է մահվան դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի թիվը 1 է:

«Հարկավոր է լուրջ մոտենալ․ 12 օր ո՛չ համ էի զգում, ո՛չ հոտ»․ լրագրողի կորոնավիրուսային պատմությունը

Aravot.am-ի հետ զրույցում Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փորձագետ, լրագրող Նազելի Էլբակյանը, որը նույնպես հիվանդացել էր կորոնավիրուսով, ասաց՝ թեստի պատասխանը ստանալիս բացարձակ սթրես չի ապրել։ Նա միշտ մտածել է ու տրամադրվել՝ բացառություն չի կարող լինել, ինչպես յուրաքանչյուրն, այնպես էլ ինքը որևէ պահի կարող է հիվանդանալ։ Երբ զանգահարել են իրեն ու հայտնել,

Անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներն այսօր առավել քան պահանջված են, և լրացուցիչ մասնագետների ներգրավման անհրաժեշտություն կա․ ԱՆ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է հանրապետության մի շարք բժշկական կազմակերպությունների վերակենդանացման բաժանմունքների ղեկավարներին։ Նախարարը հանդիպման սկզբում ասել է,  որ կորոնավիրուսային հիվանդության բուժման մեթոդները պետք է նույնականացնել և կիրառել միանման մոտեցումներ, իհարկե, հաշվի առնելով հիվանդի բժշկական պատմությունը։ «Ուզում եմ նաև լսել, թե ինչ պետք է անել այլ կերպ, քան հիմա արվում է»,- նշել է Արսեն

Դոնալդ Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ հարաբերությունները խզելու մասին․ «Ամերիկայի ձայն»

Ամերիկայի Միացյալ Նահանգները «դադարեցնում» է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ իր հարաբերությունները: Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը: Ըստ նույն հայտարարության, այս կազմակերպության համար նախատեսված գումարները Վաշինգտոնը կօգտագործի աշխարհի այլ հատվածներում, որտեղ առկա է առողջապահության բնագավառում մեծ կարիք: Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գործադիր տնօրեն Թեդրոս Հեբրեյեսուսին Թրամփն այս ամսվա սկզբին էր

«Համաճարակները Հայաստանի եւ Վրաստանի համար ընդհանուր սպառնալիք են». Նիկոլ Փաշինյանը՝ բուժօգնություն ստանալու համար Վրաստանին դիմելու մասին

Պարետատան նիստից հետո ճեպազրույցի ավարտին Նիկոլ Փաշինյանը պատասխանեց լրատվամիջոցների տված երկու հարցի: Առաջին հարցը վերաբերում էր թեստավորումների քանակը նվազելուն եւ նրան, թե երբ պատրաստ կլինեն հայկական արտադրության առաջին թեստերը: «Թեստավորումներն իրականացվում են ըստ ցուցումների: Առողջապահության նախարարի կողմից սահմանված կանոններ կան, թե որ պարագայում է պետք թեստավորել քաղաքացիներին: Ամեն օր արվում է այնքան թեստ, ինչքան առաջանում

Պոլիկլինիկայի տնօրեն. «Կորոնավիրուսի սիմպտոմների կասկածով արդեն ընտանիքներով են դիմում»

Պոլիկլինիկաները՝ առողջապահության պահպանման առաջնային օղակները, վերջին շրջանում շատ լայնորեն ընդգրկված են հակակորոնավիրուսային պայքարում: Այդ օղակում կատարվող աշխատանքների մասին խոսեց Երեւանի թիվ 13 պոլիկլինիկայի տնօրեն Ռուզաննա Դուրգարյանը: Նրա խոսքով, դեռ մարտ ամսվանից իրենք զբաղվում էին կորոնավիրուսով հիվանդների հայտնաբերման եւ հսկման գործընթացով: Այժմ դերը փոխվել է: «Մեր հիմնական գործառույթը եղել է ջերմող եւ վերին շնչառական ախտանիշներով դիմած

Ղալթաղչիի Սուրբ Հովհաննես մատուռ տանող ճանապարհներն արգելափակվել են․ Ոստիկանություն

Թեև ոստիկանությունն օրեր առաջ հայտարարություն էր տարածել և կոչ արել հանգստյան օրերին զերծ մնալ ուխտատեղիներ, տեսարժան վայրեր գնալուց և բազմամարդ այլ միջոցառումներ կազմակերպելուց, այդուհանդերձ, մասնավորապես Ղալթաղչիի Սուրբ Հովհաննես մատուռում նկատվում է մարդկանց մեծ կուտակում։ Բացի այդ, մատուռի շրջակայքում քաղաքացիները չեն պահպանում հակահամաճարակային կանոնները և սոցիալական հեռավորություն։ Վերոնշյալը հաշվի առնելով՝ որոշում է կայացվել արգելափակել մատուռ տանող

Բժիշկ Հայկ Անտոնյան. «Մինչեւ հիմա չեմ հանդիպել պացիենտի հարազատի հետ, որովհետեւ աշխատում ենք փակ պահմաններում»

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ ինֆեկցիոն մասնաճյուղի կլինիկական ղեկավար Հայկ Անտոնյանը ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանի առաջարկով խոսեց հիվանդության ծանր եւ առանձնապես ծանր դեպքերի մասին, որպեսզի քաղաքացիները ավելի շոշափելի պատկերացում կազմեն, թե ինչպիսի վտանգավոր վարակի հետ գործ ունեն: «Օգտվելով առիթից՝ ուզում եմ ցավակցել բոլոր այն ընտանիքներին, հարազատներին, որոնք կորոնավիրուսի դեպքերով ունեցել են մահացություններ: Ընդհանրապես, մեծահասակների մոտ, որոնք ունեն կյանքի

Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց, որ ավտոմեքենայի մեջ նույն ընտանիքի անդամները դիմակ չկրելու համար տուգանվելու են

Պարետատան նիստից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ միացմամբ դիմելով ազգաբնակչությանը՝ հայտարարեց. «Ես կրկին ու կրկին ուզում եմ ուշադրություն հրավիրել պարետատան սահմանած կանոնները ճշգրիտ պահպանելու վրա: Երեք օրվա տուգանքների այս համատեքստում  քննարկվում էր, թե ինչու են նույն ընտանիքի անդամները ավտոմեքենայի մեջ դիմակ չկրելու համար տուգանվում: Ես ուզում եմ հիշեցնել, որ պարետատան որոշմամբ ավտոմեքենային տրվել է փակ

Հանրային տրանսպորտի գործունեության վերահսկողությունը շարունակվում է, Երևանի երկաթուղային կայարանում հայտնաբերված թերությունները շտկվել են

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտի անվտանգության մասնագետները և Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները համատեղ ուժերով մայիսի 30-ին շարունակել են ուժեղացված հսկողությունը: Մշտադիտարկումներն ու վերահսկողությունը իրականացվել են  Երևանի Կենտրոն, Նորք-Մարաշ և Էրեբունի վարչական շրջաներում՝ հանրային տրանսպորտում անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ։ Վաղ առավոտից մշտադիտարկվել են առերևույթ խախտում թույլ տված մարդատար տաքսի ավտոմոբիլները և կանոնավոր երթուղիներում

Նիկոլ Փաշինյան. «Հակահամաճարակային կանոնների խստիվ պահպանումը առաջիկա մեկ տարում լինելու է խիստ անհրաժեշտություն»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո կորոնավիրուսի դեմ պայքարի վերաբերյալ ճեպազրույցում նշեց, որ չնայած երեկ՝ նախորդ օրվա համեմատ, կորոնավիրուսով հաստատված դեպքերի թիվը նվազել է 209-ով, բայց դրանից համաճարակային իրավիճակի գնահատականը չի փոխվում: «Մենք պետք է շարունակենք դիտարկել իրավիճակը՝ համոզվելու համար, թե արդյոք այսօրվա նվազումը որեւէ բովանդակային բան փոխե՞լ է մեր իրավիճակում: Ուզում եմ ընդգծել, որ

Զաքիր Հասանովը խոստովանեց, որ իրենք այնքան էլ գոհ չեն ապրիլյանի արդյունքներից, իրենց առջև դրված խնդիրը չեն կարողացել լուծել․ ՊՆ խոսնակ

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր խորհրդակցություն է անցկացրել և հոխորտացել՝ փաստացի և վերջնականապես ընդունելով, որ 2016-ի ապրիլյան գործողությունների նախաձեռնողը ադրբեջանական կողմն է՝ ի դեմս իրեն և իր գերագույն հրամանատարի: Ավելին՝ նա խոստովանեց, որ իրենք այնքան էլ գոհ չեն ապրիլյանի արդյունքներից, իրենց առջև դրված

Արձանագրված հիմնական խախտումներն առնչվում են աշխատողների կողմից անհատական պաշտպանության միջոցներ՝ դիմակ, ձեռնոց չկրելուն․ ԱԱՏՄ

Կորոնավիրուսի (Covid19) հետագա տարածումը կանխելու նպատակով ՀՀ պարետի հաստատած կանոնների պահպանման դիտարկումն անակնկալ ստուգայցերի միջոցով լայնորեն շարունակվում է։ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի մասնագիտական թիմերն այսօր դիտարկում են անցկացրել մայրաքաղաքի միանգամից մի շարք վարչական շրջաններում՝ Կենտրոն, Էրեբունի եւ Նորք Մարաշ։ ՀՀ ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ իրականացված այցերի ընթացքում ԱԱՏՄ ներկայացուցիչներն արձանագրել են մի շարք խախտումներ,

Մեր հայրենիքին անհրաժեշտ են ոչ թե կեղծ փրկիչներ, այլ՝ իրական առաջնորդներ․ Արթուր Վանեցյան

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի ելույթը Համագումարի հարգելի պատվիրակներ, գործընկերներ, Մենք բոլորս, ինչպես և համայն հայության գերակշիռ մասը, մեծ հույսեր ունեինք և ոգևորությամբ ընդունեցինք թավշյա հեղափոխությունը: Մենք ոչ միայն ընդունեցինք, այլև մեզնից շատերն իրենց փորձն ու ունակությունները, եռանդն ու էնտուզիազմը ներդրեցին հեղափոխության ընթացքում հայտարարված նպատակները կյանքի կոչելու գործին։ Դրանով մենք փորձում էինք նոր որակ, իմաստ

Իրանական տանկերների արշավը Վենեսուելա. քարոզչական հաղթանակ Թեհրանի համար

Վերջին օրերին համաշխարհային ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում է հայտնվել իրանական նավթային տանկերների մուտքը Վենեսուելա: Իրանական և միջազգային լրատվամիջոցների հաղորդման համաձայն և հակառակ իրանական տանկերների դեմ ուղղված ԱՄՆ-ի սպառնալիքների, բենզին և նավթաքիմիական նյութեր պարունակող իրանական երկու Fortune և Forest տանկերները մայիսի 24-ին և 25-ին մուտք են գործել Վենեսուելայի «Էլ-Փալիտո» նավահանգիստ: Ռուսական Russia Today լրատվական ցանցը հաղորդել է,

«Հայրենիք» կուսակցության արտահերթ համագումարում կուսակցության նախագահ է ընտրվել Արթուր Վանեցյանը

2020թ. մայիսի 30-ին տեղի է ունեցել «Հայրենիք» կուսակցության արտահերթ համագումարը։ Համագումարի օրակարգում են եղել կուսակցության նախագահի, խորհրդի և վերստուգիչ մարմինների ընտրության, կանոնադրական և ծրագրային փոփոխությունների հարցերը։ «Հայրենիք» կուսակցության արտահերթ համագումարում միաձայն կուսակցության նախագահ է ընտրվել Արթուր Վանեցյանը։ Ձևավորվել է կուսակցության 9 հոգուց բաղկացած խորհուրդը՝ Արթուր Վանեցյան, Խաչիկ Գալստյան, ժասմեն Ասրյան, Արա Սահակյան, Ռոբերտ Հարությունյան, Արմինա

ԿԳՄՍ նախարարը որպես անգրագետ ապատեղեկատվություն գնահատեց չիպավորումների, 5G կայանների եւ պատվաստանյութերի մասին տարածվող լուրերը

«Հարգելի ծնողներ, աշակերտներ եւ ուսուցիչներ: Ես ձեզ կոչ եմ անում զանգվածաբար մերժել ապատեղեկատվությունը, այն անհեթեթ, անգրագետ, տգետ խոսակցությունները չիպավորումների մասին, 5G կայանների մասին, վակցինաների մասին, որ սա ինչ-որ դավադրություն է մեր պետության դեմ՝ մեզ ոչնչացնելու: Մերժել, ծաղրել նման տեղեկատվություն տարածողներին: Սոցիալական ցանցերում բլոկ անել բոլորին: Ինձ համար շատ տարօրինակ է, որ նման տեղեկություն տարածում են

«Տվյալ ժամանակաշրջանում 2 սկզբունքային փոփոխություն կա՝ գույքահարկի մեր առաջարկած նոր համակարգը և ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրումը»․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրման վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են համապատասխան պետական գերատեսչությունների ղեկավարները, Ազգային ժողովի շահագրգիռ հանձնաժողովների ներկայացուցիչ պատգամավորներ: Թեմայի առնչությամբ վարչապետ Փաշինյանը նշել է. «Հարգելի գործընկերներ, մենք հավաքվել ենք քննարկելու Հայաստանում ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրման մեր օրակարգը և ժամանակացույցը: Ընթացքի

Երբ վախենում ես, վիրուսն ավելի ուժեղ է դառնում․ նկարահանման ընթացքում հիվանդացած լրագրողի պատմությունը

Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» լրատվականի Գյումրու թղթակից Քրիստինե Մկրտչյանը, որը հիվանդացել  էր կորոնավիրուսով, Aravot.am-ին պատմեց, թե ինչ ախտանշաններով  է արտահայտվել  իր մոտ վիրուսը և ինչպես է այն հաղթահարել։ Լրագրողը մեզ հետ զրույցում ասաց, որ չի էլ կռահում, թե  ումից  է վարակվել, ենթադրում է, որ  հիվանդացել  է նկարահանման ընթացքում՝ միգուցե և շփվելով վիրուսակրի հետ։ Նա  նաև ասաց,

Արմավիրի նախկին քաղաքապետը, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, 360 քմ մակերեսով հողատարածք է տրամադրել ՀՖՖ նախկին նախագահին․ Ոստիկանություն

ՀՀ ԱԱԾ և ոստիկանության փոխգործակցության շրջանակներում Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Արմավիր քաղաքի նախկին քաղաքապետը, ըստ քննությամբ ձեռք բերված նախնական տվյալների, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, առանց ավագանու անդամների համապատասխան որոշման, 2010 թվականի հունվարի 25-ին, քաղաքապետարանի համապատասխան պաշտոնատար անձանց օժանդակությամբ, նրանց կազմած կեղծ պաշտոնեական փաստաթղթերը օգտագործելով, կազմակերպված

Տնային պայմաններում դիմակ պատրաստելու 2 պարզ տարբերակ (տեսանյութ)

ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակվել, որը ներկայացնում է տնային պայմաններում դիմակ պատրաստելու 2 պարզ տարբերակ։ https://www.facebook.com/armgovernment/videos/279280190146963/

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031