Օրվա լրահոսը
Նիկոլ Փաշինյանն այսօր ողջ Հայաստանն է վերածում աղետի գոտու. Սամվել Ֆարմանյան. «Իրատես»
«Նիկոլ Փաշինյանը պրոֆեսիոնալ քանդարար է, մեծ աղմկարար ու նույնքան մեծ խառնակիչ»
Սյունիքի «ռազբորկաները» սովորական հանցագործություն են, որը տեղում էլ կարող էին քննել. «Հրապարակ»
«Բոլոր քրեական գործերը հարուցում են ու պահում են այնքան, որ մարդիկ համաձայնեն Նիկոլին ծառայել»,- ասաց մեկ այլ սյունեցի՝ Քաջարանի քաղաքապետի շրջապատից:
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 289 նոր դեպք, արձանագրվել է մահվան 4 դեպք
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 85 (տղամարդ), 70 (կին), 83 (կին), 81 (կին) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:
Դիանա Գալոյանը հրաժարակա՞ն կտա. «Ժամանակ»
«Երբ որ կլինի մրցույթի հայտարարությունը, ես վայր կդնեմ ռեկտորի պաշտոնակատարի իմ լիազորությունները, բայց և անպայմանորեն կմասնակցեմ ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին՝ որպես թեկնածու»
Հայաստանի կառավարությունն առաջարկել է ՀՆԱ-ի 2 տոկոսի չափով 300 միլիոն դոլարի օգնության և խրախուսման փաթեթ. ԱՄՀ. «Ամերիկայի ձայն»
Հայաստանը Հարավային Կովկասի տարածաշրջանի ամենաշատ հիվանդներ ու մահեր արձանագրած երկիրն է:
«Պարտադիր է կանգառում դիմակ կրելը». ՀՀ պարետի նոր որոշումը՝ դիմակների վերաբերյալ
«Արգելվում է առանց անհատական պաշտպանության միջոցների՝ դիմակի և ձեռնոցների հաճախորդների մուտքը առևտրի տարածք և նրանց սպասարկումը»
Ապօրինությունը շատ հաճախ արվում է նաև չգիտակցված. առաջատար հրատարակչությունները հանդես են եկել «Մի՛ սպանիր վաղվա գիրքը» նախաձեռնությամբ
«Հայաստանում ապրող բազում անձինք/ կազմակերպություններ, խախտելով «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքը, տարածում են մեր հրատարակած գրքերի պատճենված՝ սկանավորված և PDF դարձրած, անգամ լուսանկարած էջերը՝ խախտելով հրատարակիչների, ստեղծագործողների, թարգմանիչների, նկարազարդողների և շատ ու շատ այլ մարդկանց հեղինակային և հարակից իրավունքները:
«Ինչքան շատ վարակվեն և շուտ առողջանան, այնքան լավ». համաճարակաբան Արարատ Մկրտչյան. «Ժամանակ»
Գուցե պարադոքսալ հնչի, բայց մյուս կողմից էլ չենք կարող իզոլացնել մեզ, սպանել մեր տնտեսությունն ու մարդկանց առանց աշխատանքի թողնել, սոված կոտորել, այլ պետք է սովորենք կորոնավիրուսի հետ ապրել այնպես, ինչպես բազմաթիվ այլ վիրուսների ու հիվանդությունների հետ են մարդիկ տարիներ շարունակ ապրում, դրա համար էլ աշխարհը սահմանափակումների թուլացման և աստիճանաբար վերաբացման է գնում:
Ոչ կործանվում ենք, ոչ էլ ծաղկում
Շատ բնական է, որ ընդդիմությունն ուռճացնում է ցանկացած բացասական երեւույթ ու փորձում է այն բերել քաղաքական օրակարգ, իսկ իշխանությունը, հակառակը, նման դեպքերի նշանակությունը նսեմացնում է, գտնում է բազմաթիվ արդարացումներ եւ, լավագույն դեպքում, ներկայացնում է դրանք որպես փոքրիկ ամպիկներ համընդհանուր պայծառ երկնակամարին: Այդպես է ամբողջ աշխարհում: Սյունիքի դեպքերը վերջին օրինակն են: Ըստ ընդդիմադիրների՝ ոստիկանության կողմից ոչ
Կորոնավիրուսի հետ հնարավոր չէ լեզու գտնել
Հումանիտար կամ հասարակագիտական կրթությամբ մարդը, կամ պարզապես՝ վատ կրթված մարդը, դժվար է ընկալում օրենքների անբեկանելիությունը՝ բնագիտական եւ ճշգրիտ գիտությունների ու առարկաների մեջ: Իմացաբանական խնդիրն առաջանում է այդ գիտությունների հենց էության հետ կապված. բնագիտական եւ ճշգրիտ գիտություններում ճշմարտությունը վեր է հանվում փորձերի արդյունքում, իսկ հասարակական եւ հումանիտար գիտություններում՝ որոշվում է մասնագետների կոնսենսուսի միջոցով: Եթե պարզեցնենք վերը
Արդեն օրական շուրջ 500 վարակակիր ունենալու պարագայում խոսել իշխանության վերահսկողության մասին, աբսուրդ է. «Իրատես»
Կորոնավիրուսը շատ դաժան վարվեց ու ընդամենը 2 ամսում իշխանության կառավարման ապաշնորհությունն ամբողջությամբ ջրի երես դուրս բերեց։
Առաջին ալիքում եւս արձանագրվել է կորոնավիրուսի նոր ենթատեսակով վարակման դեպք. «Հայկական ժամանակ»
Մեկնաբանը հավելել է, որ չնայած կանխարգելիչ բազմաթիվ միջոցառումներին՝ դեպքը հայտնաբերվել է եւ իրենց ու գործընկերների առողջությունը պահպանելու նպատակով ուղիղ եթեր են մտնելու դիմակով։
Արցախի ԱԺ նախագահը շարունակում է քաղաքական ուժերի և նախագահական ընտրություններին մասնակցած թեկնածուների հետ հանդիպումները
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը մայիսի 25-ին շարունակել է Հանրապետության նախագահի՝ համերաշխության ու հանդուրժողականության ուղերձի շրջանակում, քաղաքական ուժերի և նախագահական ընտրություններին մասնակցած թեկնածուների միջև համագործակցության հնարավորությունների մշակելու նպատակով հանդիպումները: Օրվա առաջին հանդիպումը տեղի է ունեցել Արցախի ժողովրդավարական կուսակցության գրասենյակում: Արթուր Թովմասյանը հանդիպել է Արցախի Ժողովրդավարական Կուսակցության կենտրոնական խորհրդի նախագահ, 6-րդ գումարման Ազգային ժողովի
Ադրբեջանի 2020թ. մայիսյան զորավարժությունն ամփոփ. «Ռազմինֆո»
Այս տարվա մայիսի 18-22-ը Ադրբեջանի բանակը կրկին անցկացրեց իր հերթական խոշոր զորավարժություններից մեկը, որի ընթացքին «Ռազմինֆոն» հետևել է, և այս զորավարժության դեպքում ևս կփորձենք ներկայացնել մեր դիտարկումները: Այս զորավարժությունը տեղավորվում էր Ադրբեջանում անցկացվող վարժանքների ընդհանուր տրամաբանության մեջ և պատրաստվածության, սցենարների մշակման ու խաղարկման ավելի մեծ պատկերի առանձին մասն էր: Տարվա ընթացքում Ադրբեջանում անցկացվում է 3-4
Հայաստանը միայնակ չէ ապատեղեկատվության դեմ պայքարում. «Ամերիկայի ձայն»
«Ամերիկայի ձայն». Հայաստանում նկատվում է «ինֆոդեմիայի» հսկայական ալիք՝ հիմնականում Ռուսաստանի կողմից, որն ապատեղեկատվության հարցում տարածաշրջանի խոշորագույն դերակատարն է: Խոսքը գնում է COVID-19-ին վերաբերող ապատեղեկատվության մասին: Մենք տեսել ենք պատմություններ, իբր պատվաստանյութերը լինելու են չիպավորված, որոնց օգնությամբ իշխանությունները քաղաքացիներին կառավարելու են: Արդյոք նախատեսում եք ծրագրեր իրականացնել Հայաստանում, որոնք կբարձրացնեին լրատվական գիտակցությունը, փաստարկված լրատվության տարածումը: Ալեքսանդր Դարդելի,
«Այս վարակը քայքայիչ է, ես չգիտեի, որ այն նույնիսկ ընտանիքներ է քայքայում». COVID 19 հաղթահարած կնոջ պատմությունը
Բոլոր բժիշկներին, բուժքույրերին հոգաչափ շնորհակալ եմ այդ անձնվեր աշխատանքի համար, նրանք ինձ հետ անքուն գիշերներ են անցկացրել, ինձ հետ չարչարվել
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը կհետաձգվի. Սեյրան Օհանյանի պաշտպանի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. Փաստինֆո
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով մայիսի 26-ի դատական նիստն, ամենայն հավանականությամբ, կհետաձգվի։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպաններից մեկի մոտ կորոնավիուսի վարակ է հայտնաբերվել եւ դիմում է ներկայացվել՝ նիստը հետաձգելու համար։ Փաստաբանական թիմի անդամ Կարեն Մեժլումյանը հաստատեց մեր տեղեկատվությունը. վարակ է հայտնաբերվել փաստաբան Ինեսսա Պետրոսյանի մոտ։ Հաշվի առնելով այն
Նիկոլ Փաշինյան. Մեր սխալը հետևյալն է՝ մենք գուցե չափից ավելի մեծ վստահություն ենք տածել մեր սիրելի հայրենակիցների անհատական պատասխանատվության գործոնին
Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ պետք է շարունակել վստահել քաղաքացիների անհատական պատասխանատվության գործոնին
Շիրակի մարզում անասուններ են սատկել․ ուժգին քամին ոչխարներին գետն է լցրել, դպրոցներ ավերել
Երեք օր է՝ Շիրակի մարզում ուժգին քամին չի դադարում, օրվա տարբեր ժամերի այն մեծ վնասներ է հասցնում տարբեր համայնքների․ կոտրում է տան ու դպրոցների տանիքները, քշում անասուններին, հոսանքազրկում համայնքները։ Բարեբախտաբար, մարդկային զոհեր չկան։ Ինչպես տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանի պաշտոնական լրահոսից, այսօր էլ ուժեղ քամու հետևանքով տուժել են Անի համայնքի մի քանի բնակավայրեր, վնասվել են Քարաբերդ
Կասեցվել է մերսման սրահի գործունությունը
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մշտադիտարկմամբ անվտանգության կանոնների խախտումներ են արձանագրվել «Կարինե Ղազարյան» ԱՁ (Պարոնյան 11) մերսման սրահում։ Այստեղ բացակայել են ախտահանիչները, այցելուի այցից հետո արտաքին շփման մակերեսների պատշաճ ախտահանում չի իրականացվել։ Ի թիվս այլ խախտումների՝ թերի են եղել նաև ջերմաչափման գործընթացը և գրանցամատյանները, աշխատողներն ընդմիջման ժամին լքել են տարածքը և այլն։ Այսպիսով, խախտվել են
Դսեղում հերթական ստուգայցի ընթացքում ապօրինի ծառահատումներ են բացահայտվել
Բնապահպանական ոլորտի օրինախախտումներ հայտնաբերելու, ինչպես և կանխարգելելու նպատակով ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները հաճախ են ստուգայցեր կատարում բաժնի սպասարկման տարածքի անտառներում։ Հերթական ստուգայցի ժամանակ Թումանյանի ոստիկանները Դսեղ գյուղի անտառում անտառահատներին բռնեցին, այսպես ասած՝ գործի վրա։ Դեբեդ գյուղի 48-ամյա բնակիչն արդեն հաստաբուն չորս ծառ էր հատել ու հայտնի չէ, թե որքան կհատեր, եթե ոստիկանության ծառայողները վրա չհասնեին։
Դանակահարություն Հրազդան քաղաքում․ այն բացահայտվել է թարմ հետքերով
Մայիսի 21-ին, ժամը 23-ի սահմաններում, բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ որովայնի կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 27-ամյա մի բնակիչ: Իրավապահները մեկնել էին հիվանդանոց, արձանագրել որտեղից և ինչ ախտորոշմամբ է քաղաքացին բժշկական կենտրոն տեղափոխվել: Զրուցել էին նրա հետ: Սակայն վնասվածք ստացողը թաքցրել էր դեպքի իրական հանգամանքները, հայտնել, թե
Էդուարդ Մարտիրոսյանն այցելել է հայ-իրանական սահմանը վերահսկող ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ուղեկալներ
Մայիսի 22-ից 23-ը ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանը և ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Արամ Հակոբյանն այցելել են հայ-իրանական սահմանը վերահսկող ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ուղեկալներ: ՀՀ ԱԱԾ տնօրեն Է․ Մարտիրոսյանն ընդգծել է ջոկատի ներկայիս վիճակի նկատելի ձեռքբերումները, դրական գնահատել նման բարդ բնակլիմայական պայմաններում անցկացվող ծառայությունը, միևնույն ժամանակ մատնանշել առկա խնդիրները և
«Հին «Տոյոտաներից» տարիքով, փորիկով ձյաձյաները չհելնեն լավ մեքենաները նստեն՝ նոր ատրճանակով». Քրիստինե Պողոսյանը՝ նոր, բարձր աշխատավարձով ոստիկանների մասին
Իմքայլական Արմեն Խաչատրյանն ասաց, որ իրավախախտի, լկտիի համար նշանակություն չունի՝ իր դիմաց կանգնած է նոր համազգեստով, նոր զենքով ոստիկա՞ն, թե՞ հին: Ոստիկանի զենքը փոխում են, բայց զենքի կիրառման եւ օգտագործման կանոններն այնքան թերի են, որ երբ օգտագործեց զենքը՝ ոստիկանը կդատապարտվի, ուստի նա առաջարկեց՝ պետք է ոստիկանի լիազորությունների սահմանն ավելացնել:
Դատարանը չէր էլ կարող անդրադառնալ կալանավորման հիմքերին՝ այն հարցին, որ Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ հետախուզում է հայտարարված. Ամրամ Մակինյան
Փաստաբան Ամրամ Մակինյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Այսօր Ռաֆիկ Հայրապետյանի ազատությունից զրկվելը հնարավոր չդարձավ միայն այն պատճառով, որ նրան մեղսագրված արարքներից միայն մեկով հաստատվեց հիմնավոր կասկածը և հաշվի առնելով, որ նա ունի երկու անչափահաս երեխա, հիմք ընդունելով 2018 թվականի համաներում հայտարարելու մասին օրենքի պահանջները՝ Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանի դատավոր Ա.Հովհաննիսյանն առաջնորդվելով Վճռաբեկ դատարանի
Ոստիկանությունը հորդորում է ոչ աշխատանքային օրերին զերծ մնալ խնջույքներից, հավաքույթներից, ուխտագնացություններից
Ինչպես հայտնի է՝ Հանրապետության տոնի առթիվ մայիսի 28-ից 31-ը հայտարարված են ոչ աշխատանքային օրեր։ Ոստիկանությունը հորդորում է ոչ աշխատանքային օրերին զերծ մնալ մասսայական միջոցառումներից /խնջույքներ, հավաքույթներ, ուխտագնացություններ և այլն/։ Հարգելի՛ քաղաքացիներ, հանգիստը կազմակերպեք՝ չխախտելով ՀՀ Պարետի որոշումները։ Կարգը խախտելը կառաջացնի իրավական հետևանքներ։ ՀՀ ոստիկանություն
«Մտքովդ անգամ չանցնի, թե պարետին, առողջապահության նախարարին ու մյուսներին «մեղավոր» կկարգես ու նրանց վրա կբարդես ազգային աղետի պատասխանատվությունը». Սամվել Ֆարմանյան
Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Անգամ օտար նվաճողը, երևի, նվաճված ժողովրդի հետ այս կերպ օտարավարի ու անպատասխանատու կերպով չվարվեր, ինչպես դա արեցիր դու` անպաշտպան թողնելով քո իսկ ժողովրդին կորնավիրուսի դեմ պայքարում: Անգամ, եթե մեր ժողովուրդը կառավարություն ընդհանրապես չունենար, զուտ ինքնապահպանման բնազդով ու ինքնակազմակերպման ուժով, երևի, շատ ավելի արդյունավետ կպայքարեր այս համավարակի դեմ Արձանագրված
Ավտոբուսներում և միկրոավտոբուսներում հայտնաբերել են կանոնների խախտման 53 դեպքեր
Ոստիկանության արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է․ վիճակագրական տվյալներ
Կորոնավիրուսի հետ զուգահեռ ապրելու համար առաջնահերթ պետք է դրսևորել անհատական բարձր պատասխանատվություն. վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր աշխատանքներն է շարունակել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովը: Հանձնաժողովի հերթական նիստը մեկնարկել է երկրում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի վիճակագրության, նրանց առողջական վիճակի, ընդհանուր համաճարակաբանական իրավիճակի վերաբերյալ տվյալների ամփոփմամբ: Ներկայացվել է տեղեկատվություն համավարակի տարածումը կանխարգելող միջոցառումների ընթացքի մասին՝ անդրադարձ է եղել պարետատան սահմանած կանոնների պահպանման և պաշտպանիչ


















































