Օրվա լրահոսը

Երեւանում օլիմպիական վարկանիշային մրցաշար կանցկացվի

Արեւելյան Եվրոպայի երկրների վոլեյբոլի ասոցիացիան որոշել է կանանց օլիմպիական վարկանիշային մրցաշարերից մեկն անցկացնել օգոստոսի 28-30-ին՝ Երեւանում: Տղամարդկանց եւ կանանց վարկանիշային մրցաշարեր են նշանակվել նաեւ հուլիսին՝ Պյառնու քաղաքում, օգոստոսին՝ Սանկտ-Պետերբուրգում, ինչպես նաեւ սեպտեմբերին՝ Բաթումում: Սակայն նշվում է նաեւ, որ ժամանակացույցում կարող են փոփոխություններ կատարվել՝ պայմանավորված իրավիճակով: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

24 ժամով կասեցվել է հանրային սննդի 46 օբյեկտների աշխատանքը

Կարգազանց տնտեսավարողների նկատմամբ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ, տուգանքներ:

Արարատի մարզում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի թիվը` 602

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 367 քաղաքացի:

Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը կորոնավիրուսի 15 դեպք է հաստատվել. «Ա1+»

Կորոնավիրուս է հաստատվել Մարի Իզմիրլյանի անվան մանկատան 9 սաների եւ մի քանի աշխատակիցների մոտ

«20դր.-ոց դիմակը 200դր.-ով են վաճառում» արտահայտությունը մանիպուլյացիա է». ՏՄՊՊՀ նախագահ

Տեսել ենք անհանգստացնող երեւույթներ, այդ պատճառով վարույթ կհարուցենք առեւտրային խոշոր ցանցերի եւ ներմուծողների հանդեպ

Արայիկ Հարությունյանը և Սամվել Բաբայանը համագործակցության հուշագիր են ստորագրել

Արայիկ Հարությունյանը նշել է նաև, որ ձևավորված օրակարգի շրջանակում «Ազատ հայրենիք – ՔՄԴ» կուսակցությունների դաշինքը պատրաստ է համագործակցելու խորհրդարանական և արտախորհրդարանական այլ ուժերի հետ:

Արտակարգ/ռազմական դրության պայմաններում հանրաքվեն կչեղարկվի. «Իմ քայլի» օրինագիծը

Եթե ռազմական դրության պայմաններում նշանակված լինի հանրաքվե, այն չչեղարկելու դեպքում ընտրական հանձնաժողովների անդամներ նշանակվածներն օրենքի ուժով ազատվում են զորահավաքից

«Ռոման» ամուր կառչել է Մխիթարյանից

Իտալական մամուլի տեղեկություններով` «Ռոման» չի ցանկանում կորցնել ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին: Քանի որ ակումբը կորոնավիրուսի հետեւանքով ստեղծված ֆինանսական ճգնաժամի պատճառով չի կարողանում Լոնդոնի «Արսենալին» Մխիթարյանի համար պահանջվող գումարը վճարել, որոշել է Լոնդոնին առաջարկել երկարացնել վարձավճարի պայմանագիրը՝ մեկ կետ ավելացնելով, որով հայ ֆուտբոլիստը մինչեւ 2020/2021 մրցաշրջանի ավարտը կմնա Իտալիայում, իսկ դրանից հետո «Ռոման»

«Չնչին տրավմաներ, թեթեւ ինչ-որ կապտուկ, քերծվածք, դա կարող է լինել ձերբակալման ընթացքում». Արմեն Խաչատրյանը՝ Կապանի դեպքերի մասին

«Իմ տեղեկություններով ու իմ ներքին համոզմունքով, այո, գործողություններն իրավաչափ են եղել: Ընդհանրապես սպասելի է,որ ոստիկանական նման գործողություններ իրականացնելիս հնարավոր է ինչ-որ քերծվածքներ, ինչ-որ մեկի մի տեղը թեթեւ ցավ պատճառվի: Դա ուժի կիրառում է ու ուժի կիրառման հետեւանքով նման վնասվածքներ սպասելի են»:

«Դա երկրի վարկանիշը չեք պատկերացնի ինչ ձեւով է հետ գցում, չեմ ասում այն մարդու վիճակը, ում այդ օրն են գցել». Մարուքյանը՝ Կապանի դեպքերի մասին

Մարդիկ մոռացել են՝ իրենք ինչի՞ համար են իշխանություն: Նրա համար են իշխանություն, որ ՀՀ-ում չլինի կոռուպցիա, խոշտանգում, թալան, մոնոպոլիաներ, խնամի-ծանոթ-բարեկամ, թայֆայաբազություններ: Բայց հիմա կարող են ասել, որ բոլոր ուղղություններում ունենք ռեգրեսներ: Եթե մարդը կարող է բռնություն արդարացնի, ուրեմն էլ խոսակցություն չկա այդ մարդկանց հետ, ինչ պիտի խոսենք իրենց հետ:

ՄԻՊ առաջարկները զինապարտների առողջական վիճակի հետազոտության և փորձաքննության վերաբերյալ

«Եզրակացություն ներկայացնել զինապարտի առողջական բոլոր խնդիրների վերաբերյալ, նույնիսկ եթե առողջական խնդիրներից մեկով հիմքեր կան նրան տարկետում տրամադրելու»

Մարուքյանը բացատրում է, թե Սասուն Միքայելյանի «շշի ժեստից» հետո ինչու է իջել. «Իմ միտքը եղել է այն, որ ես ամբիոնի մոտ չմնամ, որ ինձ չհրմշտեն, չգցեն ու ես ամբիոնից կառչեմ»

Մարուքյանը անեկդոտ հիշեց՝ զոհին ուզում են մեղադրել, դա նույնն է, որ դատավորը գողին ուզում է պաշտպանել, հարցեր է տալիս, ասում է՝ կողպեք ունեի՞ր, պատուհաններդ փա՞կ էին, այնքան հարց է տալիս, մինչեւ ասում են՝ «այ հարգելի դատարան, էս գողը հեչ մեղք չունե՞ր»:

Արդարացման վճիռներ «մարտի 1»-ի գործով. Արամ Բարեղամյանի գործը կրկին կքննվի

Արամ Բարեղամյանի համար դատարանի նման որոշումը անակնկալ է

Ծանր հիվանդության հիմքով պատժից ազատման միջնորդագիրը դատարանը կքննի անհապաղ. օրինագիծը՝ ԱԺ-ում

Մտահոգիչ է, որ հունվարին ՔԿՀ-ներում մահացության երեք դեպք է գրանցվել, որոնցից երկուսը՝ ծանր հիվանդության հետեւանքով

Ավելացված արժեքի հարկի փոխհատուցվող գումարների վերադարձի ժամկետը կրճատվել է 9 օրացուցային օրով. ՊԵԿ

2020 թվականի հունվար-ապրիլ ամիսներին, 2019 թվականի համադրելի ժամանակահատվածի համեմատ վարկառուներին (համավարկառուներին) հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գծով ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացված վճարման հանձնարարականներում ներառված (վերադարձված) եկամտային հարկի գումարը ավել է կազմել շուրջ 1,4 մլրդ դրամ կամ աճը կազմել է 71,4%:

Արաս Օզբիլիս. «Ջանո Անանիձեն կարող էր դառնալ Եվրոպայում լավագույններից մեկը»

Հայաստանի ազգային հավաքականի անդամ Արաս Օզբիլիսը գնահատել է Մոսկվայի «Սպարտակում» իր թիմակիցներից վրացի Ջանո Անանիձեին: Sport24-ի հետ զրույցում նա ասել է. «Ջանոյի նման որակներ ունեցող ֆուտբոլիստին որոշակի պայմաններ ու գործոններ են հարկավոր լրիվ չափով դրսեւորվելու համար: Տուր նրան «Բարսելոնային», որը համապատասխանում է ոճով ու փիլիսոփայությունով, Ջանոն կլիներ Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստներից մեկը: Իր տեխնիկայով նա հանգիստ

Ոստիկանությունն այսօր էլ շարունակում է պաշարած պահել Քաջարանի փողոցները

Տեղացի ոստիկանները փորձում են համոզել Նվեր Խաչատրյանին ու նրա հարազատներին հետ վերցնել բռնության վերաբերյալ բողոքը։

ՀՀ վաստակավոր մարզիչը հետմահու պարգևատրվել է շախմատի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար

ՀՀ նախագահի հրամանագրով` Արսեն Եղիազարյանը հետմահու պարգևատրվել է երախտագիտության մեդալով

ՎՏԲ-Հայաստան Բանկը հետևում է անվտանգության բոլոր կանոններին և հոգ է տանում իր աշխատակիցների և հաճախորդների առողջության մասին

ՎՏԲ-Հայաստան Բանկը, հոգ տանելով իր աշխատակիցների և հաճախորդների առողջության մասին, հետևում է ՀՀ պարետի կողմից սահմանված արտակարգ դրության անվտանգության բոլոր կանոններին: Կորոնավիրուսային պանդեմիայի վարակի տարածումը նվազագույնի հասցնելու նպատակով` Բանկն իր հաճախորդներին հորդորում է հետևել նշված կանոններին. Այցելել մասնաճյուղ միայն խիստ անհրաժեշտության դեպքում և պարտադիր կերպով կրել դիմակ և ձեռնոցներ, Հնարավորության դեպքում օգտվել Բանկի հեռահար ծառայություններից

«Լուսավոր Հայաստանը» բոյկոտն ավարտում է, բայց երաշխիք չունի, որ էլի չեն ծեծի. «Հնարավոր է որեւէ մեկը թիկունքից խփի, պիտի ուշադիր լինես, նայես հետ, նայես առաջ»

Մարուքյանը հայտարարեց. «Պատրանքներ չունենան, թե «Լուսավոր Հայաստանի» քաղաքական օրակարգը կարող են շեղել»: Նա ասաց, որ իրենց ընտրողների ձայնը ԱԺ-ում ու տարբեր հարթակներում հնչեցնելու են եւ եթե թվում է, որ բռնությամբ իրենց ձայնի տեմբրը կիջեցնեն՝ չի լինելու նման բան, խորը հիասթափություն է լինելու:

Ակնհայտ է, որ ի սկզբանե դրվել է այնպիսի որակում, որ այնուհետև մերժվի քրեական գործի հարուցումը՝ հանցակազմի բացակայության հիմնավորմամբ. «Լուսավոր Հայաստան»

«Տեղի ունեցածն ունենալու է իր իրավական հետևանքները՝ եթե ոչ այսօրվա իրողություններով, ապա հետագայում»

«Առավել դժվար է ատելության խոսքը կարգավորել, որը պարզ չէ՝ ատելության խո՞սք է, խտրականության խո՞սք, թե՞ մանիպուլյատիվ խոսք». Արա Ղազարյան

Ըստ Դավիթ Ամիրյանի՝ պետք է փորձել հասկանալ ու խոսել՝ ինչո՞ւ ունենք այս իրավիճակը, ո՞նց ստացվեց, որ երկու տարի առաջ ամբողջ հասարակությունը դուրս եկավ իր արժանապատվության համար պայքարի, և այդ պայքարում չկար այդ ատելության խոսքը, թշնամանքը:

Երևանի բնակչուհուն ուղեկցել է ՔԿԱԳ մարմին, հայտնել կեղծ տեղեկություն, թե իբր ինքն է նորածին երեխայի կենսաբանական հայրը. 45-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել

Նորածին երեխային իր և իր կնոջ խնամքին հանձնելու շուրջ նախապես ձեռք բերված պայմանավորվածության իրագործման նպատակով հայնտնել է կեղծ տեղեկություն

Արսեն Թորոսյանն ասել է այն, ինչ ասել է. նա պետք է ներողություն խնդրի. Չենգիզ Ցերցվաձե

Նրա խոսքով՝ ծիծաղելի է նման բան լսել մի երկրի առողջապահության նախարարից, որտեղ վերջին երկու օրերի ընթացքում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 700 դեպք:

«Քննարկում են՝ Քաջարանի համայնքապետը կազմակերպե՞լ է, դրդե՞լ է, թե՞ ինքն է կատարել առեւանգումն ու ծեծը». Արմեն Խաչատրյանը՝ բանդա է կոչում Կապանի գործի մասնակիցներին

Մի խումբ անձանց կողմից՝ բանդայի դրսեւորմանը շատ նման, անձի առեւանգման փաստով հարուցվել է քրգործ, մեր հանրությունը պետք է տեսնի, որ անձին առեւանգելու, ծեծելու, խոշտանգելու համար մարդիկ կրելու են պատասխանատվություն՝ անկախ այն հանգամանքից, թե որտեղ են աշխատում, համայնքի ղեկավար են, թե ղեկավար չեն, ինչ ստատուս ունեն, կամ ինչ նյութական կարողություններ ունեն:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031