Օրվա լրահոսը

Ռազմարդյունաբերությունը տնտեսության առաջատար ոլորտներից մեկը դարձնելու մտավոր և գիտական, մասնագիտական ներուժ Հայաստանում կա. Փաշինյան

«Հայաստանի Հանրապետությունում ռազմարդյունաբերական համալիրը պետք է լինի մեր տնտեսության քարշակող ուժերից մեկը»

«Առանց դիմակի մարդիկ չեն կարողանա հանրային տրանսպորտից օգտվել». Տիգրան Ավինյան

Բոլորս պետք է ավելի զգոն լինենք եւ օրինակ ծառայենք քաղաքացիներին: Այո, պարտադիր պետք է կրել դիմակներ

«Այգին պետք է ստեղծվի՝ պահպանելով եղածը և տնկելով նորերը». քննարկվել է «Հայ պարկ»-ի ստեղծման ծրագիրը

Գաղափարը ողջունել և դրա իրականացմանն իրենց սատարումն են հայտնել նաև Գարեգին Բ Ամենայն Հայոց և Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսները:

Զոլաքարի դպրոցի տնօրենը՝ Արմեն Աշոտյանի «գործի» մասին. «Եթե դպրոցը գումար չուներ, որտեղի՞ց գանձեին»

Արմեն Աշոտյանն առայժմ ձեռնպահ է մնում մեկնաբանություն անելուց՝ քանի որ անձամբ որևէ ծանուցում դեռ չի ստացել:

«Լսել տարեցների ձայնը». համավարակի պայմաններում ծերերի իրավունքները պետք է պաշտպանված լինեն

«Ծերացող Եվրոպայում չենք կարող բնակչության մեկ քառորդին դուրս թողնելու շռայլություն թույլ տալ»

Էդմոն Մարուքյանին ամեն օր ծեծելու կոչ արած պաշտոնյայի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել

Ուսադիր կրող անձը իրավունք չունի քաղաքական հայտարարություններ անել. ԱԻՆ խոսնակ

Այս մեկնաբանությամբ ուղղակի լեգիտիմացվում է երեխայի՝ իր բնատուր սեռից հրաժարվելու «իրավունքը»

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը և մեր հանրությունը, իր կամքին հակառակ, առերեսվել է մի անհեթեթ իրողության: ՀՀ ԱԺ մեծամասնությունը, առանց հասարակական լայն քննարկումների, հարցումներ և լսումներ անցկացնելու վավերացրել է առաջին հայացքից «անմեղ» թվացող «Սեռական շահագործման և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի՝ Լանզարոտեի կոնվենցիան: Միանգամից փաստենք՝ եթե հանրության գիտակից և ակտիվ հատվածը թույլ տա այս

«Ավելի վաղ ասածներս մնում են ուժի մեջ». Ռաֆայել Մեհրաբյանը՝ Տոկիոյի ՕԽ հայ բռնցքամարտիկների մասնակցության մասին

«Երբ սկսենք ուսումնամարզական հավաքները, թե տղաները, թե աղջիկները ինչ-որ իմաստով մեկուսացված կլինեն շրջակա աշխարհից: Այդ ընթացքում նրանք չեն շփվի, կամ առավելագույնը՝ շատ քիչ կշփվեն ընկերների, ծանոթների հետ, ինչը կնվազեցնի վարակվելու հավանականությունը»,-վստահեցրեց մարզիչը:

Հակառակորդի կրակոցներից վնասվել է Բերքաբերի տներից մեկի պատուհանը և միջնապատը. հարուցվել է քրեական գործ

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել է 12,7մմ տրամաչափի գնդակ։

«ՀՀ-ն բաժանվելու է 119 շրջանների, յուրաքանչյուրում՝ ԱԻՆ-ի եւ ոստիկանության խմբերով». պարետ

Դրանք մեկուսացման ցուցում ունեցողների՝ մեկուսացված լինելու փաստն են ստուգելու եւ համակարգելու

Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է Արմանի Թաթոյանի հայտարարությանը

Արման Թաթոյանը պատրաստակամություն էր հայտնել հանդիպելու նաև Ադրբեջանի մարդու իրավունքների նոր հանձնակատարի հետ, որի մասին Թաթոյանը հայտարարել էր Ազգային ժողովի մայիսի 11-ի նիստում:

«Մատուցողը նույն ձեռնոցով սպասք է բռնում, հետո՝ գումարը տալիս». պատգամավորը՝ պարետին

Տիգրան Ավինյանը պատասխանեց, որ ձեռնոց կրելն ու հենց ձեռնոցն ախտահանելը որոշ չափով կանխարգելիչ միջոցառում են համարվում

«Այս պահին քրեակատարողական հիմնարկն ամենաանվտանգ տեղն է». Բադասյանը ՔԿՀ-ներում կորոնավիրուսի տարածման մասին

Մինչ այս պահը որեւէ դատապարտյալ կամ կալանավորված անձ կորոնովիրուսով չի հիվանդացել

«Ովքեր ունեն հնարավորություն երեխային նախակրթարան չտանելու, կոչ ենք անում չտանել». պարետ

Մանկապարտեզների դեպքում էլ առողջապահական կանոններ կգործեն, եւ այսօր կլինի պարետի որոշում, որում նկարագրված կլինեն առողջապահական կանոնները

Դեպքից երկու ժամ անց Շիրակի փողոցի 30-ամյա բնակիչը հայտնաբերվեց. բացահայտվել է Չարբախում զենքի գործադրմամբ կատարված խուլիգանությունը

Զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության և ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Էդվարդ Միրզոյանի «Շուշանիկ»-ը` Լոնդոնի սիմֆոնիկի էջում

Սերգեյ Սմբատյանի ջանքերի շնորհիվ բրիտանական հայտնի կոլեկտիվի կողմից հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների ձայնագրումը մաեստրո Սմբատյանի՝ հայ կոմպոզիտորական արվեստն աշխարհում հանրայնացնելուն ուղղված քայլերից է։

«Անգամ վարակի մարելուց հետո որոշակի պահի բռնկումները հնարավոր են». Տիգրան Ավինյան

Իսկ վարակի տարածման առումով միջինից լավ ցուցանիշ ունենք: Հիվանդները բուժվում են, նորերն են հիվանդանում, եւ այս գործընթացը կառավարելի է

ԶՈՒ-երում պետական շահերի պաշտպանության ոլորտում պետությանը պատճառվել է 480 մլն դրամի վնաս

Պետությանը պատճառված վնասը վերականգնելու վերաբերյալ տրվել է 37 կամ 2019թ. նույն ժամանակահատվածի համեմատ շուրջ 4 անգամ ավելի նախազգուշացում:

Մայիսի 18-ից կգործի հանրային տրանսպորտը. դրսում դիմակ կրելը պարտադիր կլինի, այլապես քաղաքացին կտուգանվի

Տիգրան Ավինյանի խոսքով՝ դիմակը պարտադիր չէ, որ եռաշերտ լինի, կարող է տնային՝ ինքնաշեն կտորե դիմակ լինել

Արտակարգ դրության ժամկետը կերկարաձգվի 30 օրով

Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպումը կիրականացվի նաև անտառային ոլորտում

«Վազգեն Մանուկյանի, Կարեն Կարապետյանի, Անուշավան Դանիելյանի կամ իմ անցած ուղու գնահատականն այդ մարդիկ չէ, որ պետք է տան»

«Առավոտի» զրուցակիցն է ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը Երեկ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց, որ 2018 թվականի հուլիսի 28-ից սահմանադրական կարգի տապալման մեջ  մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանավորված: 2019 թվականի մայիսի 18-ին դատարանը բավարարեց Արցախի պաշտոնաթող նախագահ Արկադի Ղուկասյանի եւ նախագահ Բակո Սահակյանի միջնորդությունը եւ փոխեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը: Այնուհետեւ, հունիսի

ՀՀ պաշտպանության նախարարությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից տարածաշրջանում անվտանգային միջավայրը սրող զորավարժության անցկացումը

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ զորավարժությունների ընթացքում Հայաստանի հետ պետական սահմանին կամ Արցախի հետ շփման գծին ռազմական տեխնիկայի և կենդանի ուժի ցանկացած մոտեցման փորձ կդիտվի որպես սադրանք և կունենա համապատասխան հետևանքներ։

Վազգեն Մանուկյան. Ռոբերտ Քոչարյանին ամեն գնով կալանքի տակ պահելը վնասակար է հենց իրենց՝ իշխանության համար

Ամեն դեպքում, այդ որոշումը սև բիծ է մեր պետության ու ժողովրդի համար, և կգա ժամանակ, երբ արդեն բոլորս կամաչենք այդ որոշման համար:

Արցախում արտակարգ դրության պայմաններում Վիտալի Բալասանյանի կուսակցության իրականացրած միջոցառման կապակցությամբ որոշում է կայացվել հարուցել քրեական գործ

Արցախի «Արդարություն» կուսակցությունը նամակներ էր պատրաստել արցախյան հակամարտության կարգավորման շուրջ տեղի ունեցող զարգացումների, քողարկված գործընթացի և իր դիրքորոշման վերաբերյալ՝ ուղղված ԱՀ նախագահին, ԱՀ ԱԺ նախագահին, ԱՀ ԱԳ նախարարին և ԱՀ նորընտիր նախագահին։ Միջոցառումն իրականացնելուց հետո, երեկոյան պարզ դարձավ, որ կուսակցության իրականացրած միջոցառման կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում,

Հացադուլ Գյումրիում․ «Մեր երկիրը պայթունավտանգ իրավիճակում է, Նիկոլ ջան, արի՛ Գյումրի»

Մեր զրուցակիցն ասում է, որ կադրային համատարած փոփոխություն պետք է անել ու վերջ տալ թավիշին։

«Հայաստանում համաճարակն արդեն անցել է երրորդ փուլ». առողջապահության փոխնախարար

Ինչ նկատի ուներ Թորոսյանն՝ ասելով, որ վիրուսի շրջանառությունը չեն վերահսկում

Նոր զարգացումներ՝ Նիկոլայ Բաղդասարյանին հեծանիվով վրաերթի ենթարկելու գործով. Վահագն Չախալյանը ձերբակալվեց, Արթուր Ալեքսանյանի կալանավորման հարցով դատարանը երեկոյան նիստ կանցկացնի

Ուղիղ եթերում երևում է, որ ոստիկանները հորդորում են Վահագն Չախալյանին և նրա ընկերներին հեռանալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմացից և հավաք չանել: Մինչդեռ Վահագն Չախալյանն ասում է, որ իրենք հավաք չեն անում. եկել են աջակցելու իրենց ընկերոջը՝ «Հայկական արժեքների պաշտպանության կամք» հասարակական նախաձեռնության անդամ Արթուր Ալեքսանյանին:

Նիկոլ Փաշինյան. Պարետատունը հիմա քննարկում է հարցը, թե արդյոք մենք պետք է մտցնենք փակ տարածքներում և բաց տարածքներում դիմակների կրման պարտադիր պայման

Եվ, ուրեմն, խնդրում եմ բոլորին. այս երկրորդ՝ ավելի բաց պայմաններում այն սահմանափակումները, որոնք կսահմանի պարետատունը, դրանց կիրառման նկատմամբ պետք է շատ խիստ լինել, և այդ պատասխանատվությունն ընկնում է առաջին հերթին Հայաստանի Հանրապետության ոստիկանության վրա: Երեկ ոստիկանապետի հետ այս թեմայով մենք քննարկում ունեցել ենք: Ցավոք, նախկին շրջանում մենք վստահ չենք, որ այն սահմանափակումները, որոնք սահմանել էր պարետատունը, պատշաճ խստությամբ կիրառվել են: Բայց մենք հույս ունենք, որ մեր թույլ տված սխալներից դասեր կքաղենք, և առաջիկա շրջանում սահմանված կանոններն ավելի  խստորեն կպահպանվեն։

Այդպես չի լինի, Ռուսաստանը Գերմանիային գազ է վաճառում 70 դոլարով, Բելառուսին՝ 127. Լուկաշենկո

Բելառուսի վարչապետ Սերգեյ Ռումասը կարծում է, որ հանրապետությունը գազի «արդար» գնի վերաբերյալ Ռուսաստանի հետ պայմանավորվելու հնարավորություն ունի:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031