Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. «Փորձ է արվում հայ ժողովրդից կրկին թաքուն պահել բանակցությունների բովանդակությունը «Լավրով, դու սուս» օպերացիայի շրջանակներում»

Առաջնահերթ է դառնում կամ օր առաջ ստիպել Նիկոլ Փաշինյանին բացահայտել այս պահին քննարկվող բանակցային սկզբունքները եւ տարրերը կամ հեռացնել նրան բանակցային սեղանից։

Ինչպե՞ս են ՀՀ քաղաքացիները պահելու սոցիալական հեռավորությունը՝ ժամկետանց երթուղայիններում. Էլինար Վարդանյանի հարցադրումները

Հանրային առողջությունը, պետության անվտանգությունը էքսպերիմենտների առարկա չի կարող լինել

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ևս 184 նոր դեպք. արձանագրվել է մահվան 3 դեպք

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 68 (կին), 81 (տղամարդ), 82 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:

Երկիրը չունի զարգացման ռազմավարական ծրագիր, հույսները դրել են մասնավորի վրա. «Ժամանակ»

Այնպիսի աշխատատեղեր, գործարաններ պետք է ստեղծվեն, որը հիմնված կլինի երկրի ներքին ռեսուրսների օգտագործման վրա։

Սուրեն Պարսյան. «Ե­թե կա­ռա­վա­րու­թյու­նը անհ­րա­ժեշտ և ա­րագ քայ­լեր չի­րա­կա­նաց­նի այս ուղ­ղու­թյամբ, սո­ցիա­լա­կան բուն­տերն ան­խու­սա­փե­լի կլի­նեն». «Իրատես»

«Միայն ճա­նա­պարհ­ներ կա­ռու­ցե­լով հնա­րա­վոր չէ աշ­խու­ժաց­նել տն­տե­սու­թյու­նը: Կո­րո­նա­վի­րու­սից հե­տո բան­կե­րը բռ­նա­գան­ձում կսկ­սեն, բազ­մա­թիվ քա­ղա­քա­ցի­ներ կկորց­նեն բնա­կա­րան­նե­րը»

Ավանի հոգեբուժարանում, հենց տեղափոխվելու օրը, ծեծի է ենթարկվել, անօգնական վիճակում մնացել այնքան, մինչեւ ուշքի է եկել. «Հայկական ժամանակ»

35-ամյա Հովհաննեսը խաղաղապահ զորքերի զինվորական է եղել, Ապրիլյան պատերազմի ժամանակ վախից է ձեռք բերել հոգեկան հիվանդություն:

Երեք ամսվա ընթացքում ավելի շատ մեկնել են, քան վերադարձել հայրենիք. «Ժողովուրդ»

Ասել է թե` այս օդանավակայանով մեկնել եւ չի վերադարձել 11 հազար 433 հոգի:

Կա իրական վտանգ

Այս երեք ամիսների ընթացքում ես շատ մարդկանցից եմ լսել «ես չեմ հավատում» արտահայտությունը: Խոսքը, բնականաբար, կորոնավիրուսի մասին է: Հազարավոր մարդիկ Հայաստանում մինչեւ հիմա կարծում են, որ համավարակի հետ կապված այս ամբողջ պատմությունը ծայրից ծայր հնարած է, որ բացի սովորական գրիպից որեւէ այլ արտասովոր բան մարդկանց հետ չի պատահում, եւ ինչ-որ մութ ուժեր, դավադիրներ (դրանց անունը

ԱՍԵԿՈՍԵ

Ուզում ես խելոք պատասխան ստանալ, հարցրու խելոք: Վոլֆգանգ Գյոթե

«Հայաստանը հնարավորություն ունի դառնալու երրորդ երկրներում հանքավայրեր շահագործող խոշոր ընկերությունների կենտրոն». Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկով

Ես՝ որպես գլխավոր տնօրեն, այդ մակարդակում տեղի ունեցած փոփոխությունների մասին տեղեկացվում եմ պոստ ֆակտում, եւ ԱՃԹՆ ստանդարտներին համապատասխան՝ պարտավոր եմ գործարքի վերաբերյալ ստացված տեղեկատվությունը սահմանված ժամկետում արտացոլել իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագրում, ինչն էլ կատարվել է:

Որևէ քն­նա­դա­տու­թյուն, ո­րի հա­կա­թե­զե­րը չկան, ո­րակ­վում է «ռո­բա­սեր­ժա­կան ռե­ժի­մի սպա­սար­կում». «Իրատես»

Քա­ղա­քա­կան փաս­տարկ­նե­րին փո­խա­րի­նում են հայ­հո­յանքն ու բազ­կակ­ռի­վը, ո­րով­հետև ան­հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյու­նը բա­ցա­հայտ կա­տե­գո­րիա է: ՔՊ-ն հա­մա­րում է, որ ին­քը Կե­սա­րի կինն է ու վեր է քն­նար­կու­մից՝ ան­գամ ա­ռա­ջարկ­նե­րի:

Էդմոն Մարուքյան. «Իշխանությունները ուզում են ստեղծել տպավորություն, որ ազգը բոլոր նրանց դեմ է, որոնք նրանց հետ համաձայն չեն»

«Դուք ձեզ վտանգում եք, ձեզ հայհոյում են մեզ պաշտպանելու համար, ձեզ սպառնում են մեզ պաշտպանելու համար»

Նիկոլայ Բաղդասարյանին հեծանիվով վրաերթի ենթարկողը կալանավորվեց. դատարանի որոշում

Պաշտպան Էմին Բեգլարյանը մեզ հետ զրուցում ասաց, թե որպես իրավաբան չի պատկերացնում՝ ինչպե՞ս էր հնարավոր բավարարել այս միջնորդությունը, քանի որ դատարանը որոշմամբ գտել է, որ ձերբակալումը ոչ իրավաչափ է, ընդ որում, ձերբակալման նպատակը ձերբակալման արձանագրությամբ նշված է եղել Արթուր Ալեքսանյանի փախուստը կանխելը: Որպես կալանավորման հիմք քննիչը միջնորդության մեջ նշել է, որ վերջինս, ազատության մեջ մնալով, կդիմի փախուստի:

Կորոնավիրուսը չպետք է օգտագործվի որպես պատրվակ ընդդիմությանը ճնշելու համար. ԵԽԽՎ-ն նախազգուշացնում է Բաքվին

Ադրբեջանի հարցով ԵԽԽՎ զեկուցողներ Շտեֆան Շենախը և Ռոջեր Գեյլը իրենց մտահոգությունն են հայտնել այն փաստի առնչությամբ, որ ադրբեջանական իշխանությունները կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի պատրվակով հետապնդում են իրենց քննադատողներին: Համազեկուցողներն անհանգստացած են նաև  այն բանտարկյալների անվտանգության համար, որոնց միջազգային հանրությունը համարում է քաղբանտարկյալներ: «Մենք բազմաթիվ հաղորդագրություններ ենք ստացել այն մասին, որ կառավարության ընդդիմախոսները ենթարկվում են լայնամասշտաբ

Մայիսի 18-ից ուժի մեջ են մտնելու արտակարգ դրության ընթացքում կիրառվող սահմանափակումներում մի շարք փոփոխություններ

Պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է.   Սիրելի՛ հայրենակիցներ, Նոր որոշմամբ մայիսի 18-ից ուժի մեջ են մտնելու արտակարգ դրության ընթացքում կիրառվող սահմանափակումներում մի շարք փոփոխություններ։ Մասնավորապես՝ Վերացվելու է հանրային տրանսպորտի գործունեության արգելքը: Նշեմ, որ hանրային տրանսպորտով երթևեկությունը թույլատրվելու է բացառապես անհատական պաշտպանության միջոցներով՝ դիմակով և ձեռնոցներով: Վերաբացվելու են առևտրի իրականացման վայրերը: Հանվելու է

«Դատապարտում եմ սեփական անհաջողությունն այլոց վրա բարդելու արատավոր պրակտիկան». Դիանա Գալոյան

ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Գտնում եմ, որ իր ղեկավարած ոլորտում կայանալու անկարողությունը, որը Ս. Գոգյանի հրաժարականի իրական պատճառն է, որևէ բարոյական հիմք չի տալիս, ցեխ շպրտելու ընդունված տրամաբանությամբ, կապել նաև իմ անձի հետ։ Հատկանշական է, որ որոշակի «արժեհամակարգից», «անընդունելի հովանավորչությունից», «անխախտ սկզբունքներից» խոսող «ասպետը» ինձ փորձում է վարկաբեկել՝ պաշտոնը

Կյանքն այլևս երբեք չի լինի այնպիսին, ինչպիսին կորոնավիրուսի համավարակից առաջ էր. ԱՀԿ փորձագետ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության հատուկ ներկայացուցիչ Դևիդ Նաբարոն BBC-ին տված հարցազրույցում չի բացառել, որ մարդկանց կյանքն այլևս երբեք չի լինի այնպիսին, ինչպիսին կորոնավիրուսի համավարակից առաջ էր: Նշենք, որ Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալներով՝ աշխարհում կորոնավիրուսով հիվանդների թիվը գերազանցել է 4,3 միլիոնը, վիրուսի հետևանքով մահացել է ավելի քան 300 հազար մարդ: Դևիդ Նաբարոյի խոսքով՝ մարդկությունը պետք է սովորի

«Գլոբալ անպատժելիության մթնոլորտ է տիրում, ինչի հաջորդ քայլը շատ ուժեղ բռնապետությունն է». Գևորգ Գորգիսյան. «Ա1+»

«Ա1+»-ի հարցազրույցը «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի հետ – Պարոն Գորգիսյան, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ներկա չէր ԱԺ հատուկ նիստին, որտեղ քննարկվում էր արտակարգ դրության ռեժիմը ևս մեկ ամսով երկարացնելու հարցը: Դուք որոշել եք այսուհետ բոյկոտե՞լ ԱԺ նիստերը: – Եկեք անունը բոյկոտ չդնենք, դեռ քննարկում ենք մեր հետագա անելիքները: Եվ հարցը`  որքանով է աշխատանքային մթնոլորտ

Ինչպե՞ս բարձրացնել զինծառայության հեղինակությունը․ Դիսոնանս՝ բանակի հեղինակության և զինծառայության հեղինակության միջև

Պաշտպանական ոլորտի բարեփոխումներ իրականացնող հանձնախմբի անդրանիկ նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ բանակն ու զինված ուժերն անառարկելի հեղինակություն ունեն, բայց միևնույն ժամանակ զինծառայության հեղինակությունը չի համապատասխանում հայկական բանակի հեղինակությանը: Հատկանշական է, որ վարչապետը արձանագրում է այս իրողությունը, սակայն նախևառաջ  անհրաժեշտ է հասկանալ խնդրի էությունը, հիմնվել հետազոտությունների վրա և առաջնորդվել գիտելիքահեն սկզբունքով։ Բանակի և

Արսեն Թորոսյան. «Եթե դեղամիջոցը կամ պատվաստանյութը հայտնաբերվի, կորոնավիրուսային համավարակի վերջը կերեւա հինգ տարուց ոչ շուտ»

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսելով արտակարգ դրության ռեժիմի մեկ ամսով երկարացնելու ընթացքում քաղաքացիների վարքագծի մասին, չկարողացավ շրջանցել նախկիններին հիշելու գայթակղությունը: «Հիվանդանոցներում կմնան առավելագույնս բժշկական կարիք ունեցող քաղաքացիները, որոնք վարակված դեպքերի մոտավորապես 20-30%-ն են կազմում: Մենք կկենտրոնանանք միայն բուժական գործի վրա: Իհարկե, կշարունակենք հայտնաբերել կոնտակտներ: Ինքնամեկուսացման ռեժիմը դեռ երկար կշարունակենք: Կրկին իմ համար

Քաղաքացու կողմից հիշատակված քննիչի գործողություններին գնահատական տալու նպատակով, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանով, նշանակվել է ծառայողական քննություն

Նելլի Միքայելյանի hաղորդման հիման վրա՝ նախնական համաձայնությամբ, Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքում գտնվող բնակարանի՝ Ն.Միքայելյանի ժառանգության մասնաբաժինը խարդախությամբ հափշտակելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվում է քրեական գործ՝ ՀՀ քրեական  օրենսգրքի  325-րդ հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասով և

ՄԻՊ-ի արտահերթ զեկույցը Տավուշի սահմանամերձ Բերքաբեր գյուղի գնդակոծության վերաբերյալ

Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է արտահերթ հրապարակային զեկույց Տավուշի սահմանամերձ Բերքաբեր գյուղի գնդակոծության վերաբերյալ: Բացառապես իրավապաշտպան աշխատանք իրականացնելով՝ Պաշտպանն արձանագրել է վնասվածքների բազմաթիվ հետքեր գյուղի բնակիչներից մեկի տանը: Փաստահավաք աշխատանքները վկայում են, որ կրակոցներն արվում են գյուղի խաղաղ բնակիչների, այդ թվում՝ երեխաների կյանքի և առողջության համար վտանգավոր եղանակով: Զեկույցը կուղարկվի ինչպես միջազգային կառույցներին, այնպես էլ

«Աշխատելուն են 119 շրջիկ խմբեր՝ բժիշկ, ոստիկան եւ ԱԻՆ ներկայացուցիչ». Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարարը արտակարգ դրության ռեժիմի երկարացման մասին. «Երեւի մի քիչ պետք է հիասթափեցնեմ» Արտակարգ դրությունը մեկ ամսով երկարացնելու առիթով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ՖԲ ուղիղ եթերում նշեց, որ երկու կարեւոր բան պետք է հաշվի առնել: «Առաջին հանգամանքը կրկին սեփական պատասխանատվության զգացողության բարձրացում պետք է ունենալ, որ քաղաքացիները չլքեն իրենց ինքնամեկուսացման վայրերը: Երկրորդը, որ մեր մյուս

Հայաստանի ազգային գրադարանում էլեկտրական սարքերը հայտնաբերվել են ծխեցված վիճակում

Ամբողջ տարիների ընթացքում թվայնացված և արխիվացված նյութերը պահպանված են նաև առանձին կրիչներով, հետևապես այդ առումով արխիվացված նյութերի կորուստ տեղի չի ունեցել Արտակարգ դրության պայմաններում Հայաստանի ազգային գրադարանն աշխատել է միայն առցանց, իսկ սերվերները կարգավորվել են հեռավար կերպով: Մայիսի 10-ին ինտերնետ կապի խափանման և ՀԱԳ էլեկտրոնային շտեմարանների առցանց անհասանելիության պատճառները պարզելու նպատակով ՀԱԳ աշխատակիցները շենքի պահպանությունն

«Ավելի մեծ թվերի դեպքում ասիմպտոմ քաղաքացիներին պարզապես հյուրանոցներից դուրս ենք գրելու եւ խնդրելու ենք իրենց 14 օրը կամ բուժման ընթացքն անցկացնել տներում». Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ՖԲ ուղիղ եթերում խոսեց արտակարգ դրության ժամկետի երկարացման եւ քաղաքացիների պահվածքի մասին: Նա նշեց, որ արտակարգ դրության երկարացումը հակահամաճարակային՝ բնակչության առողջության պահպանմանը, միտված գործողությունների համար հիմք է, առանց որի հնարավոր չէ շարունակել: «Հնարավոր է վաղն ունենանք այլ լուծումներ, բայց այս պահին արտակարգ դրության շարունակությունը հրամայական է: Արտակարգ դրության ռեժիմը շարունակվելու է

Դատարանն արդարացրեց «Դոն Պիպոյին». News.am

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Հրաչիկ Սարգսյանի, արդարացրել եւ առաջադրված մեղադրանքում անպարտ է ճանաչել «Դոն Պիպո» մականունով հայտնի Արթուր Ասատրյանին։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատեց Արթուր Ասատրյանի փաստաբան Գեղամ Հակոբյանը։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

«Հերթական սուտը, անգրագիտությունը, թե՞ երկուսը միասին». Արփինե Հովհաննիսյան

ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Գրածս գուցե պոպուլյար թեմա չէ, բայց ծայրահեղ կարեւոր է Հարգե՜լի գործընկերներ Ստորև ձեզ առաջարկում եմ մի գլուխկոտրուկ, եթե կարող եք օգնել ինձ հասկանալ ինչ է կատարվում, շատ շնորհակալ կլինեմ: Կարծում եմ` սա լավագույնս է ցույց տալիս ՀՀ կառավարության դեմքը, պրոֆեսիոնալիզմը ու աշխատանք կատարելու ունակությունը: 1)

Ucom-ը համալրում է թափուր աշխատատեղերը՝ ներքին առաջխաղացման և նոր կադրերի ներգրավման միջոցով

Մայիսի 14-ի դրությամբ Ucom ընկերության բնականոն աշխատանքն են ապահովում 1160 աշխատակից, ովքեր ի լրումն իրենց պարտականությունների ժամանակավորապես ստանձնել են աշխատանքից ազատված գործընկերների գործառույթները։ Սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել են տարբեր մասնագիտացում ունեցող 520 աշխատակիցներ, նրանցից շատերի հետընդունման գործընթացը դեռ շարունակվում է։ «Նախապատվությունը տալով ներքին ռեսուրսին և ապավինելով Ucom-ի աշխատակիցների մասնագիտական բարձր պատրաստվածությանը՝ բազմաթիվ բաժինների ղեկավարների,

Wizz Air-ի ավիաթռիչքները նախնական գնահատականներով հնարավոր կլինի իրագործել հունիս ամսվա կեսերից

Պարետ եւ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Այսօր հեռախոսային կոնֆերանս եմ անցկարցել Wizz Air ավիաընկերության ղեկավարության հետ: Քննարկել ենք Հայաստանում բազայի հիմնման հարցը, անդրադարձել պոտենցիալ ավիաթռիչքների վերակազմակերպմանը և վերագործարկմանը: Մեր նախնական գնահատականներով դա հնարավոր կլինի իրագործել հունիս ամսվա կեսերից»:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031