Օրվա լրահոսը
Հրապարակվել է Միխաիլ Բաղդասարովի պարտատերերի պահանջների նախնական ցուցակը․ «Ժողովուրդ»
Բանկին Բաղդասարովը պարտք է ավելի քան 45 հազար դոլար:
Ալեն Սիմոնյան. «Լեւոն Տեր-Պետրոսյանը քաղաքական դաշտում՝ որպես այդպիսին, չկա». «Հրապարակ»
«Եվ բոլորը դեպքերը, որոնք տեղի են ունենում ՀՀ-ում, այդ օրվա իշխանության անմիջական պատասխանատվության ներքո են»
Հարկադիր հոսպիտալացում կամ մեկուսացում. արտակարգ դրությունը երկարացնելու մասին նախագծում փոփոխություններ են եղել․ «Ժողովուրդ»
Եթե նախկինում սահմանափակում էին անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքը որոշակի տարածքի (վայրի) սահմաններում, ապա այժմ կիրառվելու է հարկադիր հոսպիտալացում կամ մեկուսացում: Իսկ անձինք պետք է տեղափոխվեն հատուկ նախատեսված կարանտինային վայրեր արտահայտությունը փոխարինվել է անձանց նկատմամբ կիրառվում է մեկուսացում բառերով:
««Բեսեդկայի» ժարգոնը գոնե այդ տիրույթում պիտի տեղ չունենա». ովքեր են Հանրային հեռուստաընկերության տնօրենի հավանական թեկնածուները. «Հայկական ժամանակ»
«Հ1-ի աշխատողը պիտի նորմալ ապրի, գործից հետո չգնա ուրիշ գործ անի՝ հարսանիք կամ այլ խնջույք նկարի»
Թուրքիայում 1 օրում կորոնավիրուսից 58 մարդ է մահացել. Ermenihaber
Նախարարը նշել է, որ 1 օրվա ընթացքում անցկացված 33․332 թեստերի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1․639 նոր դեպք։
Ով է դնում հեղափոխությանը «կողմ-դեմ» թեսթը
Արման Թաթոյանի եւ իշխող կուսակցության պատգմավորների երկխոսությունը խորհրդարանում ինձ հիշեցնում էր բոլշեւիկյան հեղափոխությունից հետո «հին բուրժուական» իրավագիտության պրոֆեսորի եւ «Ավրորայի» նավաստիների զրույցը՝ «մենք ձեր համալսարանները չենք ավարտել, բայց մեզ բերել է ժողովուրդը, եւ քո փտած գիտությունը մեզ պետք չէ»:
Արմեն Խաչատրյան. Ճանապարհապարեկային ծառայությունները տասնամյակներ շարունակ ծածուկ ծառայություն իրականացնելու լիազորություն են ունեցել. «Հայկական ժամանակ»
Պատգամավորի խոսքով՝ կարգապահ վարորդին չպետք է հետաքրքրի, թե ոստիկանությունն իր ծառայությունն ինչ մեթոդներով է իրականացնելու։ Նա ասաց, որ զարգացած երկրներում՝ հատկապես եվրոպական երկրներում ծածուկ ծառայությունը գուցե եւ գերակշռում է բացահայտ ծառայությանը։
Արդյո՞ք շնչառական սարքերը դարձան կորոնավիրուսով հիվանդ մարդկանց մահվան պատճառ. «Ամերիկայի ձայն»
«Ամերիկայի ձայն». Ռուսաստանում սկսվել է հայրենական արտադրության բժշկական շնչառական սարքերի անվտանգությունն ուսումնասիրելու աշխատանքներ: Այս սարքերի մի մասն ուղարկվել է Միացյալ Նահանգներ: Խնդիրն այն է, որ երկու նման սարքերի պատճառով սկսված հրդեհի արդյունքում հիվանդանոցում վեց մարդ է զոհվել: Հինգ մարդ երեքշաբթի օրը մահացել Սանկտ Պետերբուրգի Սուրգ Գրիգոր հիվանդանոցում, որոնցից չորսը գտնվում էին վերակենդանացման բաժանմունքում: Հիվանդանոցի գլխավոր
Հորդորել են EASA-ին վերանայել 2 ավիաընկերությունների՝ դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու սահմանափակման մասին որոշումը
Հարգելի քաղաքացիներ, Ս․ թ․ մայիսի 12-ին առցանց տարբերակով տեղի է ունեցել Եվրոպական անվտանգության թիմի նիստը, որին մասնակցել են ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ներկայացուցիչները՝ կոմիտեի նախագահի գլխավորությամբ, ինչպես նաև «Ատլանտիս Յուրոփիան Էյրվեյզ», «ԱՐՄԵՆԻԱ» Էյրվեյզ», «Ավիակոմպանիա Արմենիա», «Ատլանտիս Արմենիան Էյրլայնզ», «Արմենիան Հելիքոփթերս» և «Սքայբոլ» օդանավ շահագործողի վկայական կրող ընկերությունների ներկայացուցիչները։ Նիստը տևել է 6 ժամ, որի ընթացքում
Արտակարգ դրությունը կերկարաձգվի մինչեւ հունիսի 13-ը` ժամը 17:00-ը
Կառավարության վաղվա նիստի օրակարգում է երկրում մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը մայիսի 14-ից` ժամը 17:00-ից` 30 օրով` մինչև հունիսի 13-ը` ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով երկարաձգելու հարցը: Նախագծվում նշված է, որ նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակը շարունակում է սպառնալ բնակչության կյանքին և առողջությանը և կարող է հանգեցնել
Հրայր Թովմասյանը շնորհավորել է Վենետիկի հանձնաժողովի հիմնադրման երեսունամյակի առթիվ
Սահմանադրական դատարանի նախագահ պարոն Հրայր Թովմասյանը Վենետիկի հանձնաժողովի հիմնադրման երեսունամյակի առթիվ շնորհավորել է հանձնաժողովի նախագահ պարոն Ջիանի Բուքիքիոյին և մյուս անդամներին՝ մաղթելով հետագա արդյունավետ գործունեություն, ընդգծելով հանձնաժողովի կարևորագույն դերը եվրոպական ընտանիքի գործունեության հիմքում ընկած արժեքների պաշտպանության և երաշխավորման գործում։ Ի պատասխան նշվածի՝ պարոն Բուքիքիոն, ի թիվս այլնի, վստահություն է հայտնել, որ նշված երկու ինստիտուտների միջև
Ազգային ժողովի անգործությունը մարդու իրավունքների զանգվածային խախտումներին արձագանքելու հարցում
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ փաստաբանները դեռևս 2019թ.-ի նոյեմբերի 1-ին դիմել էր ՀՀ Ազգային ժողովի նախագահին, բոլոր խմբակցություններին, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովին, ՝ առաջարկելով կազմակերպել խորհրդարանական լսումներ 2015 թ. հունիսի 23-ին, 2016 թ. հուլիսի 17-30-ին, 2018 թ. ապրիլի 16-23-ին տեղի ունեցած մարդու իրավունքների մասսայական, համակարգային խախտումների
Ինչո՞ւ է Իրանն անհանգստացած Երևան-Թել Ավիվ ձևավորվող բարեկամական հարաբերություններից
2020 թ․-ի հունվարի 21-23 Իսրայել կատարած աշխատանքային այցի շրջանակում՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունվարի 22-ին այցելեց Իսրայելի խորհրդարան՝ Կնեսետ, որտեղ նրան հյուրընկալեց Կնեսետի նախագահ Յուլի Էդելշտեյնը: Իսրայելի Կնեսետում ունեցած ելույթում Հայաստանի նախագահը՝ կարևորեց Իսրայելի փորձը տարբեր, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիաների, նորարարությունների ոլորտներում, ինչպես նաև փորձի փոխանակումը Հայաստանի հետ։ Անդրադառնալով պատմության նման էջերին՝ նախագահ Սարգսյանն
«Այս գործը զավեշտ է». Արթուր Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել
Նա իբրեւ թե սպառնացել է հաշվեհարդար տեսնել: Մենք, միանշանակ, մեղադրանքն անհեթեթություն ենք համարում
Մոտ 800 միլիոն դրամի վկայագիր արդեն տրամադրվել է Ադրբեջանից բռնագաղթած փախստականներին
Բնակարանի գնման վկայագրերի հերթական խմբաքանակը հանձնվեց Ադրբեջանից բռնագաղթած և 30 տարի անօթևան մնացած ընտանիքներին։ Կորոնավիրուսի վարակի տարածման հավանականությունը նվազեցնելու նպատակով և ելնելով այն հանգամանքից, որ շահառուները հիմնականում տարեց փախստականներ են, Միգրացիոն ծառայության աշխատակիցները անձամբ հասցրին վկայագրերը բնակավայրեր։ Այսպիսով, ընդհանուր հանրագումարով 796 միլիոն 835 հազար դրամի վկայագիր արդեն բաժանվել է շահառուներին։ 2019 թ-ի նոյեմբերի 21-ին Կառավարությունն
2 երեխաների հետ իրեն ցած նետած տղամարդը դեպքի գիշերը «վալերիանկա» է խմել. Տեր քահանա Մաղաքիա Օհանյան
Դեպքի նախորդ մի քանի օրերին տղամարդը տարօրինակ խաղաղ է եղել. Տեր քահանա Մաղաքիա Օհանյան
Էդմոն Մարուքյան. Ամեն ինչ անում են, որ բռնության զոհերին դարձնեն հիմնական մեղավորներ
Էդմոն Մարուքյանի խոսքերով՝ բռնությունը չի դատապարտվում, հետևաբար՝ բռնության մշակույթը շատ լավ տեղ ունի այսօր Հայաստանում Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանին չորեքշաբթի Հատուկ քննչական ծառայություն էին հրավիրել ՝ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։ ՀՔԾ-ից դուրս գալուց հետո նա պատասխանեց լրագրողների հարցերին։ «Դուք գիտեք, որ գլխավոր դատախազությունը տեսանյութերի հիման վրա նյութեր է ուղարկել Հատուկ քննչական ծառայություն, և
«Եթե կարող ես, մի՛ վնասիր». Արտակ Զաքարյան
Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իշխանությունները հույսեր ունեին, որ Բանակի գործոնը խաղացնելով, կարող են երկար ժամանակ ապահովել իրենց PR-ը: Բայց դա տեղի չունեցավ, ինչի արդյունքում Նիկոլ Փաշինյանը ստիպված է եղել միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծել, որի նիստերում պարբերաբար ելույթ ունենալով, փորձելու է թոզ փչել մարդկանց աչքերին, իբրև թե բանակի
Չենք փոխվել
Հայերս շատ ենք սիրում մեր մասին ձոնված տարբեր գովերգություններ․ «բազմաչարչար, աշխատասեր, տաղանդավոր և այլն»։ Հատկապես հալվում ենք, երբ օտարազգի «հայասերներն» են փառաբանում մեզ։ Եվ անտեսում ենք մեր իսկ քննադատական կարծիքները մեր բնավորության մասին; Հայ հասարակության արատների մասին, հայտնի է, որ առաջին անգամ գրել է Մովսես Խորենացին, իր հանրահայտ «Ողբ» -ում։ Հետագայում այս հարցին անդրադարձել են
Ռուստամ Բադասյանը Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի հանգուցալուծման վերաբերյալ հարցեր է ուղղել Վենետիկի հանձնաժողովին
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը դիմել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին՝ ԵԽ «Ժողովրդավարություն իրավունքի միջոցով եվրոպական հանձնաժողովին (Վենետիկի հանձնաժողով)» ուղղելով հարցեր ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի հանգուցալուծման վերաբերյալ: ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
«Կոչ ենք անում ընդդիմանալ բացասական հետևանքների հանգեցնող Կոնվենցիայի գործադրման շրջանակներում բոլոր մակարդակներում ձեռնարկվող գործողություններին». ՀՅԴ ԳՄ
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի Մասնագիտական ոլորտային հանձնախմբերի գրասենյակը խստորեն դատապարտում է ս.թ. մայիսի 11-ն ԱԺ քաղաքական մեծամասնության կողմից Լանզարոտի կոնվենցիայի վավերացման իրողությունը: «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» ԵԽ կոնվենցիան վավերացվեց առանց հանրային քննարկումների, առանց մասնագիտական` մանկավարժական, իրավաբանական, հոգեբանական հանրույթի կարծիքն ու մոտեցումները հաշվի առնելու, մինչդեռ այն անմիջականորեն վերաբերում է հանրային բացառիկ
Վահագն Չախալյանը ահազանգել է ՄԻՊ-ի աշխատակազմի թեժ գծին
Վահագն Չախալյանը քիչ առաջ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ահազանգել է, որ ինքը և իր հետ ևս մի քանի անձինք, իր պնդմամբ, ենթարկվել են անհիմն վարչական ձերբակալման և բերման են ենթարկվել Ոստիկանության Էրեբունու բաժին: Ահազանգի հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության բաժին։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային
Գերեվարված հայերին վերջին անգամ այցելել են փետրվար ամսին. «Ա1+»
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները վերջին անգամ այս տարվա փետրվար ամսին են այցելել ադրբեջանական կողմում հայտնված Վայոց Ձորի Եղեգիս համայնքի բնակիչ, ժամկետային զինծառայող Արայիկ Ղազարյանին, Տավուշի մարզի Բերդավան գյուղի 34-ամյա բնակիչ Կարեն Ղազարյանին, Արցախի Հանրապետության (ԼՂՀ) քաղաքացի Արսեն Բաղդասարյանին։ «Ա1+»-ին հայտնեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ Նշենք, որ Արսեն
Վարչապետի աշխատակազմի կադրերի վարչության 2 աշխատակից վարակվել է կորոնավիրուսով. «Արմենպրես»
Վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության աշխատակիցներից 2-ի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս։ Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին վարչապետի աշխատակազմի լրատվական վարչությունից: Երկու աշխատակիցներն էլ մեկուսացված են:
«Շնչահեղձ էի լինում, ջերմությունս բարձրանում էր մինչև 39.5.» (Տեսանյութ)
Covid-19-ից ապաքինված կինը պատմում է.
Քանի որ անձամբ որևէ ծանուցում կամ նամակ դեռ չեմ ստացել, այս պահին որևէ մեկնաբանություններ չեմ անելու, թեպետ կարող եմ արդեն կռահել, թե ինչի մասին է այս գալիք բեմադրությունը. Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հարգելի ընկերներ և լրագրողներ: Քիչ առաջ Քննչական կոմիտեն տարածել է նման հաղորդագրություն: Քանի որ անձամբ որևէ ծանուցում կամ նամակ դեռ չեմ ստացել, այս պահին որևէ մեկնաբանություններ չեմ անելու, թեպետ կարող եմ արդեն կռահել, թե ինչի մասին է այս գալիք բեմադրությունը: Այն պահից, երբ հստակեցվեց, թե ում
«Ասեք բուժումը վճարովի է լինելու, տեսեք ոնց են զգուշանալու». ՖԲ օգտատիրոջ խորհուրդը վարչապետին
Օգտատերերը վարչապետի ուղիղ եթերի տակ խոսեցին կոնվենցիայից, բանկերի վարկերից ու պատգամավոր Մարուքյանից
Քննարկվել են պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ ներդրումային ծրագրերի խթանման հնարավորությունները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ տարբեր ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններին վերաբերող հարցեր: Այդ համատեքստում ներկայացվել են կոնկրետ նախագծեր, որոնք առաջարկվում է կյանքի կոչել վերը նշված ձևաչափով: Նախագծերը վերաբերում են մեքենաշինության և ծառայությունների մատուցման ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացմանը, որոնց արդյունքում ակնկալվում է, որ կստեղծվեն


















































