Օրվա լրահոսը

ԿԲ-ի դիմաց ցույցից բերման ենթարկվածներին ազատ են արձակել

«Ոչ վարկային թալանին» նախաձեռնության անդամները, որոնց ոստիկանությունն այսօր բերման էր ենթարկել ԿԲ-ի առաջ բողոքի ցույցի ժամանակ, արդեն ազատ են արձակվել: Այս մասին Aravot.am-ի հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից: Ցույցի երկու մասնակցի՝ նաեւ նախաձեռնության կազմակերպիչ Մանուել Մանուկյանին (լուսանկարում) բերման էին ենթարկել, ըստ ոստիկանության, Կենտրոնի բաժին՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածը խախտելու համար՝ ոստիկանության օրինական գործողություններին չենթարկվելը:

Դմիտրի Պեսկովը վարակվել է կորոնավիրուսով

Կրեմլի ներկայացուցիչն ասել է, որ այժմ գտնվում է հիվանդանոցում:

ԵՄ-ն առանց վիզային ռեժիմի անցնելու բանակցություններ կսկսի Հայաստանի հետ որոշակի պայմանների կատարման դեպքում

Հայտարարության համաձայն՝ պայմանները, մասնավորապես, ներառում են գործող ճանապարհորդական ռեժիմի պահպանում, վիզաների դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրերի կիրառում:

Նոր մահվան դեպքեր Մարալիկում․ մահացած տղամարդիկ խնամիներ էին

Համայնքապետը նշեց, որ երկուսի ընտանիքի անդամներն էլ մեկուսացած են, նրանց թույլ չեն տվել մասնակցել հուղարկավորությանը, հարազատներից քչերն են մասնակցել։

Վերին Լարսի անցակետում գտնվող ՀՀ քաղաքացիներին կոչ ենք անում վերադառնալ մինչ օրս իրենց բնակության վայրեր, հերթագրվել արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում. ԱԳՆ

«Պարետատան և ԱԳՆ համակարգումից դուրս անհատական նախաձեռնությունները, որոնք իրականացվում են տարբեր երկրների սահմանափակումների խախտմամբ, կարող են հանգեցնել անվերահսկելի հետևանքների»

Բաբկեն Թունյանի կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է

«Քանի որ ջերմությանս և կորոնավիրուսի թեստ հանձնելու մասին լուրը լայնորեն տարածվել էր, հուսով եմ՝ այս լուրն էլ կտարածվի, որ հետս ուղղակիորեն և անուղղակիորեն շփված մարդիկ հանգիստ լինեն»:

«Սա աննորմալ է, սա անգրագիտության եւ ավելի քան դատապարտելի նկրտումների մասին է խոսում». Լարիսա Ալավերդյանը՝ Թաթոյանի դեմ «հարձակումների» մասին

Սա մի գործընթաց է, որն իրենից արդեն հստակ ներկայացնում է վտանգ: Սա սպառնալիք է Հայաստանի իրավական անվտանգության առումով:

Սեդա Սաֆարյանի դստեր, փեսայի և նրանց բարեկամների նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով հետախուզվողներից մեկը հայտնաբերվել և  կալանավորվել է

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

ՄԻՊ արագ արձագանքման խումբը ոստիկանության բաժնում է` տեսակցելու ԿԲ-ի մոտ ակցիա իրականացրած անձանց

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբն արդեն Ոստիկանության բաժնում է` տեսակցելու Կենտրոնական բանկի մոտ ակցիա իրականացրած անձանց։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Ֆիլիպ Րաֆֆի Գալֆայան. Հայաստանը փրկելու համար անհրաժեշտ է ազգային համաձայնության ծրագիր

Հետևաբար, պարոն Վարչապետ, դուք սխալվում եք՝ ուրիշներին մեղադրելով սադրանքի կամ դավադրության մեջ, կամ փորձելով սադրանքների արմատներ գտնել «Ապօրինի ձեռք բերված ունեցվածքի բռնագրավման մասին» օրինագծի ընդունման մեջ։ Ես չեմ ասում, որ ձեր հակառակորդները անմեղ եւ պասիվ զոհեր են, բայց դուք պետք է հարցնեք ինքներդ ձեզ, թե արդյոք այս ամենը ձեր մեթոդների, ձեր սեփական վարքի եւ բառերի արդյունք չէ:

Թալինի 37-ամյա բնակիչը, վիճաբանելով համագյուղացու հետ, բահով հարվածել է նրան՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնաս

Կոտայքի մարզի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ համագյուղացուն ծանր մարմնական վնաս պատճառելու համար

Մշակել և գործադրել են պետբյուջե փոխանցվող գումարների յուրացման սխեմա. ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից շուրջ 27.2մլն դրամի առերևույթ հափշտակության գործն ուղարկվել է դատարան

Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արարատի և Արտաշատի բաժանմունքների նախկին պետերը աշխատակիցների աշխատավարձերի և պարգևավճարների եկամտային հարկերը չեն մուծվել կամ ոչ ամբողջ ծավալով են մուծել պետական բյուջե:

Արա Պապյան. Չնայած որոշ առումով Հայաստանը պատրաստված էր վարակիչ հիվանդությունների տարածման կանխարգելմանը, այսուամենայնիվ, կան բացթողումներ ևս

Շրջակա միջավայրի փոփոխությունները, ինչպիսիք են անտառահատումը կամ գլոբալ տաքացումը, կարող են հաճախակիացնել մարդկանց կոնտակտը կենդանիների հետ, որոնք կրում են անհայտ վարակ, և դրանով հանդերձ մեծացնել առերեսումը մարդկությանը նախկինում անհայտ միկրոօրգանիզմների հետ:

Կենտրոնական բանկի դեմ կազմակերպված ցույցը վերածվեց քաշքշուկի՝ կազմակերպիչներին բերման ենթարկեցին

«Ոչ վարկային թալանին» նախաձեռնության անդամները Կենտրոնական բանկից պահանջում են վարկային կազմակերպություններին զսպել

«Բռնությունը փոխարինենք սիրով» արշավը կառավարությանը կոչ է անում գործուն քայլեր ձեռնարկել զոհերի պաշտպանության և վերականգնողական միջոցառումների իրականացման ուղղությամբ

2018 թվականի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի վարույթում եղել է երեխաների հանդեպ սեռական բնույթի հանցագործության 76, իսկ 2019թ. ընթացքում` 85 դեպք, որոնցից շատերը ցնցել են հանրությանը՝ առաջացնելով խորը զայրույթ։

Պաշտոնյաները և բժիշկները «գլխով են պատասխանատու» մարդկանց մահերի համար. Լուկաշենկո

Առողջապահության նախարարությունից և բժիշկներից պետք է պահանջել պահպանել մարդկանց կյանքերը»,-ասել է Բելառուսի նախագահը:

Քաղաքացու և իր համախոհների կողմից արդեն քանիցս արվում են սադրիչ, ոչ արժանահավատ տեղեկությունների հիման վրա հայտարարություններ, կոչեր. օրենքով սահմանված կարգով ՀՀ կենտրոնական բանկը դիմելու է պատկան մարմիններին

Կենտրոնական բանկի կողմից հայտնվել է պատրաստակամություն՝ քաղաքացուն ընդունելու, լսելու իրեն մտահոգող հարցերը՝ անհրաժեշտության դեպքում տալու պարզաբանումներ: Սակայն առաջարկը մերժվել է՝ պահանջելով ԿԲ ներկայացուցչի ներկայությունը փողոցում՝ ինչը նման սադրիչ և անհանդուրժողական վարքագծի դրսևորման պարագայում կարող էր հղի լինել անցանկալի հետևանքներով:

Ընտրությունների վերաբերյալ Արցախի ոստիկանությունում ստացված հաղորդումների քննարկման արդյունքները

Արցախի Հանրապետության ոստիկանությունում ստացված և ստուգված 51 հաղորդումներից 9-ով քրեական գործ հարուցելը մերժվել է ԱՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով,

Ցույց Մարալիկում. «Ինչո՞ւ մենք պարգեւավճար չենք ստացել, օրական 10-ից ոչ պակաս կանչեր ենք սպասարկել»

Շիրակի մարզի Մարալիկ համայնքի հիվանդանոցի մի խումբ աշխատակիցներ այսօր բողոքի ցույց էին անում: Նրանց նախորդ ամսվա աշխատավարձը 20%-ով կրճատվել է: Այսինքն, ինչպես ներկայացրեցին հիվանդանոցի բուժքույրերն ու այլ աշխատակիցները, ինքնամեկուսացված օրերի համար չեն վարձատրվելու: Երբ այս համայնքում նոր կորոնավիրուսի դեպքեր հաստատվեցին, համայնքում խիստ սահմանափակումներ մտցրեցին, բուժաշխատողները, հիվանդանոցի բուժաշխատողները, որոնց մոտ եւս կորոնավիրուս է հաստատվել, հոսպիտալացվել էին,

Մայրաքաղաքի 6 փողոցներում տեղակայվել են «հետիոտնային կանչ»-ի ռեժիմով լուսացույցներ

Մայիսի 12-ից մայրաքաղաքի ևս 6 փողոցների՝ 7 չկարգավորվող հետիոտնային անցումներում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Լևոն Բաղդասարյան. «Եթե օրենքը օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով գործելու է ընտրովի, ապա կործանարար է լինելու առաջինը հենց գործող իշխանության համար»

Ապօրինի գույքի ծագման վերաբերյալ օրենքն ուժ ստացավ: Առիթ ունեցել եմ խոսել օրենքի հնարավոր բացերի, մասնավորապես՝ առերևույթ ապօրինի ճանաչված գույքը ապահովված գրավի առարկա լինելու կամ օրենքով սահմանված կարգով երրորդ անձի օգտագործման ու տիրապետմանը հանձնված լինելու հանգամանքով: Այսօր փաստում եմ հետևյալը. եթե օրենքը օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով գործելու է ընտրովի, ապա, կարծում եմ, կործանարար է լինելու առաջինը

Քուչակի 2 բնակիչ իրականացրել են սևահողի բերրի շերտի ապօրինի դուրսբերում Քուչակ, Վարդենիս և Լուսագյուղ համայնքների տարածքներից

ՊԵԿ  հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը բացահայտել է սևահողի ապօրինի վաճառքի դեպքեր

Աննա Ստեփանյանը՝ «չափալախը» արդարացրած մանկապարտեզի տնօրենի մասին

Լիլիթ Ավետիսյանը փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանի կնոջ քույրն է, նշանակվելուց հետո նրան ոչ ոք չի տեսել

Թուրքիայի թշնամիներին թվարկելիս Էրդողանը նշել է նաև հայկական լոբբիի մասին. Ermenihaber

«Մինչև վերջ պաշտպանելու ենք մեր իրավունքները Միջերկրական ծովում, Կիպրոսում, Էգեյան ծովում»

Բակո Սահակյանը և Արտակ Դավթյանը քննարկել են բանակաշինությանը վերաբերող հարցեր

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 12-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ Կամո Վարդանյանը, քննարկվել են բանակաշինությանը եւ այդ ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Ավետիք Չալաբյան. Շարունակելու ենք պայքարել, որպեսզի այս օրենքը փոփոխվի, և նրա գործողությունը սահմանափակվի միայն իրական հանցագործների դեմ պայքարով

Դրանով հանդերձ, նախագահը տարօրինակ որոշում է կայացրել այդ օրենքը ստորագրել, թեև շատ ավելի տրամաբանական կլիներ՝ ներկայացված հիմնավորումների ծանրության ներքո, հրաժարվել այն ստորագրելուց, և ուղարկել Սահմանադրական դատարան՝ ստուգելու օրենքի համապատասխանությունը Սահմանադրությանը և նրանով երաշխավորված մարդու հիմնարար իրավունքներին։

Դժվար է պատկերացնել բժիշկների աշխատանքն առանց բուժքույրերի, քանի որ հենց դուք եք բուժման ողջ ընթացքում անմիջականորեն աշխատում պացիենտների հետ: Այս նվիրումն է փրկում կյանքեր. Արսեն Թորոսյան

Մայիսի 12-ն ընտրվել է ի պատիվ բուժքույրերի ծառայության հիմնադիր Ֆլորենս Նայթինգեյլի ծննդյան օրվա, և 1974 թվականից առիթն օգտագործվում է հումանիստական այս մասնագիտության տեր անձանց շնորհավորելու և կրկին երախտիքի խոսքեր հղելու համար:

«Ոչ, չենք կարծում, որ գործընթացը տապալվել է». Մակունցը՝ «վեթինգի» մասին

Մենք չենք ասում, թե մեր գործողություններում ամեն ինչ կատարյալ է, բայց ձգտում ենք անել առավելագույնը

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031