Օրվա լրահոսը

«Պարոն Փաշինյանի հետ ինչ պայմանավորվել ենք, մեր ներքին պայմանավորվածությունն է». Կարեն Կարապետյան

Հարցին՝ 2018-ին դուք ունեի՞ք ծրագիր մնալու պաշտոնում Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո, այդ հարցե՞րն էիք բանակցում եւ Նիկոլ Փաշինյանը ձեզ մերժեց: Կարեն Կարապետյանը ոչ հերքեց, ոչ հաստատեց՝ միայն կրկնեց. «Նիկոլ Փաշինյանի հետ մեր բանակցությունները մեր ներքին գործն են»:

Հարուցվել է քրեական գործ զինծառայողի մահվան դեպքի առթիվ

2020թ. մայիսի 10-ին` ժամը 17:55-ի սահմաններում, N զորամասի կրակային դիրքի հարակից տարածքում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սասուն Սուրենի Մարգարյանի կրծքավանդակի շրջանում մահացու հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 360.1 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը՝ մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում) նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել

Բակո Սահակյանը և Էդմոն Մարուքյանը քննարկել են Արցախի եւ Հայաստանի խորհրդարանական կապերի զարգացմանն առնչվող հարցեր

Նախագահ Սահակյանը կարեւորել է ՀՀ խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ հանդիպումներն ու քննարկումները՝ գոհունակությամբ նշելով, որ դրանք կրում են պարբերական բնույթ:

Կորոնավիրուս. աշխարհում վարակվածների թիվը մոտենում է 4 միլիոն 200 հազարին, ՌԴ-ն հայտնվել է 3-րդ տեղում

Չնայած կորոնավիրուսով հիվանդների թիվը շարունակում է աճել, եվրոպական մի շարք երկրներ՝ Ֆրանսիա, Բելգիա, Իսպանիա, Գերմանիա,  թուլացնում են կարանտինի ռեժիմը:

Կստեղծվի աշխատանքային խումբ «Թեղուտ Մայնինգ»-ի պոչամբարի պատվարի կայունության վերաբերյալ զեկույցն ուսումնասիրելու նպատակով

Երկշաբաթյա պարբերականությամբ ներկայացնել հաշվետվություն կատարված աշխատանքների մասին։

Կորոնավիրուսային հիվանդության 15, մահվան 1 դեպք` Գեղարքունիքում

Բոլոր նոր դեպքերը գրանցվել են մեկուսացված քաղաքացիների շրջանում։

Գոռ Մելիքյանը` բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՈՐՈՇՈՒՄ 11 Մայիսի 2020, 554 – Ա ԳՈՌ ՄԵԼԻՔՅԱՆԻՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գոռ Մելիքյանին նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ՝ ազատելով բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալի պաշտոնից: Նիկոլ Փաշինյան

Խուսափել է զորակոչից ձևացնելով, թե հիվանդ է. Վանաձորի բնակչի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը

Հոր՝ Խ.Ե.-ի և Լոռու մարզի զինկոմիսարիատի նախկին աշխատակից Ս.Գ.-ի օժանդակությամբ՝ հիվանդության սիմուլյացիայի ճանապարհով խուսափել է ժամկետային զինվորական ծառայության հերթական՝ 2019թ. ձմեռային զորակոչից՝ այդ ծառայությունից ազատվելու՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայության պայմաններում։

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Սպասվում է անձրև և ամպրոպ

ԿԳՄՍ. «Գիտական կոլեկտիվների անդամների 88.7 %-ը կողմ է ԳԱԱ կազմում գործունեությունը շարունակելուն»

Օրենքի նախագիծը չի կանխորոշում ԳԱԱ կազմում գործող գիտական կազմակերպությունների հետագա կարգավիճակը

«Հայաստանի իշխանությունները ձեռք են բերել կամակոր և անբարեհույս գործընկերների հեղինակություն». Ավետիք Չալաբյան

Օրինակները բազմաթիվ են՝ գեներալ Յուրի Խաչատուրովի սկանդալային հետկանչը ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի պաշտոնից, ՌԴ նախագահի ոչ պատշաճ ընդունելությունը ԵԱՏՄ Երևանի հոկտեմբերի գագաթնաժողովում, մինչ այդ Պեկինում ապրիլին տեղի ունեցած «Մեկ գոտի մեկ ճանապարհ» կարևորագույն գագաթնաժողովում Հայաստանի մասնակցության անլուրջ մակարդակը, Իրանի հասցեին «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Կոնջորյանի հնչեցրած անպատասխանատու մեղադրանքները, Վենետիկի հանձնաժողովի հասցեին արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մեղադրանքները, և այդպես շարունակ։

«Սոցիալական դիստանցիա չկա՞». նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն ԱԺ-ում է

Այս պահին «2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի» նիստին մասնակցում է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը: Մինչ նիստը սկսելը լրագրողները բազմաթիվ հարցեր ուղղեցին՝ ապրիլյան պատերազմում դիզվառելիքի խնդրի, Նիկոլ Փաշինյանի հետ նրա զրույցի թեմայով, բայց Կարեն Կարապետյանը բոլոր հարցերը թողեց անպատասխան: Նա միայն տեսնելով իրեն շատ մոտ գտնվող լրագրողներին, ասաց. «Սոցիալական դիստանցիա

Իշխանության ձեռամբ երևույթն արմատախիլ անելու ակնկալիք չունենք, քանի որ հատկապես ուժային և դատաիրավական ոլորտները կառավարում է կգբ-ակենտրոն «խորքային պետությունը». զորակցում ենք Հրանուշ Խառատյանին. «Սասնա Ծռեր»

Նախկին ոճրագործ ռեժիմի ներկայացուցիչներն ու նրանց արբանյակները համախմբվել են որպես 5-րդ շարասյուն և բացեիբաց պատրաստվում են ռևանշի, այդ թվում՝ դրա համար հոգեբանական նախադրյալներ ստեղծելու նպատակով հաշվեհարդարի սպառնալիքներով ահաբեկում են ՀՀ քաղաքացիներին։

Թաթոյանը՝ ԱԺ-ում սեռական հայհոյանքին եւ Տաթեւիկ Ռեւազյանին «սիրուն աղջիկ» ասելուն չարձագանքելու մասին

Հետեւաբար, ես շատ ճիշտ եմ արել, որ հայտարարություն չեմ տարածել: Իսկ կնոջ դեպքն այլ հարթություն է, հարցը զգայուն է եւ այլ չափանիշ ունի

Արտակարգ իրավիճակի ժամկետն Արցախում երկարաձգվել է

2020 թվականի մայիսի 12-ից, ժամը 22:00-ից` 30 օրով՝ մինչեւ 2020 թվականի հունիսի 11-ը, ժամը 22:00-ն ներառյալ ժամկետով երկարաձգվել է արտակարգ իրավիճակի ժամկետը:

«Արի ստեղ հլը, ա՛յ ջահել». Ցուցարարները բորբոքվեցին Վահագն Հովակիմյանի խոսքերից, թե՝ «դուք ժողովուրդ չեք»

Հետեւից ցուցարարները բղավում էին. «Այսինքն, ժողովուրդը մենակ նրանք են, ովքեր ուզում են այլասերությոնը տարածել մեր երկրում»: Ցուցարարները սպառնում էին, որ Վահագն Հովակիմյանի նկարով պաստառները պետք է տարածեն իր թաղամասում՝ իր իրական նկարագրով, որպեսզի Հովակիմյանի հարեւաններն ու ընտրողներն իմանան, թե ով է նա:

«Չկայ այնպիսի եզրոյթ մը, որ կ՝ընդգրկէ այդքան սարսափ եւ բռնութիւն, ինչպէս «սուրի աւելցուկ» արտայայտութիւնը». «Ակօս»

«Աւելի Քան 100 Տարի Անցած է, Սակայն Այդ Սուրը Ոչ Մէկ Կերպ Վար Դրուած է»

«Կոնվենցիան դեմ չէ ընտանիքին, թեեւ որակումներ եղան դպրոցներում այլասերության քարոզի մասին». պատգամավոր

«Իրավական գիտելիք չունեցողները կուրորեն հավատում են իրավաբանի հեղինակություն ունեցողին». Տիգրանյանն ակնարկեց Արա Զոհրաբյանին

Իրանը զորավարժությունների ժամանակ սխալմամբ խոցել է իր ռազմանավը. զոհվել է 19 մարդ

Իրանցի զինվորականները տեղի ունեցածն անվանում են պատահար՝ առանց մանրամասներ ներկայացնելու:

Հրդեհի 35, թունավորման 6 դեպք. ԱԻՆ-ն ամփոփում է շաբաթը

Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 12 մահ:

Հրատապ մեկ անձից ընթացակարգով գնումների կտրուկ աճ Պաշտպանության նախարարությունում

Պաշտպանության նախարարության կողմից մեկ անձից հրատապ գնման ընթացակարգով գնման պայմանագրերի ուսումնասիրությունից պարզվում է, որ 2019 թվականին մեծ տեղ են զբաղեցնում հատկապես բժշկական պարագաների և դեղորայքների գնումները։

Հայազգի դատապարտյալը մահացել է ՌԴ ՔԿՀ-ում դաժան վերաբերմունքի հետևանքով. ՀՔԱՎ-ը ՌԴ գլխավոր դատախազին բողոք է ուղղել

Արտյոմ Ղարաջյանի դիակի վրա հայտնաբերվել են մի շարք մարմնական վնասվածքներ: Արդյունքում՝ քննիչը եզրահանգել է, որ որևէ մեկին քրեական պատասխանատվության ենթարկելու համար օբյեկտիվ ապացույցներ չեն հայտնաբերվել:

«Երեխաների որդեգրման ոլորտը նախկինում եղել է շատ անգամ անտեսված». ՄԻՊ

Այդ պատճառով են խնդիրները կուտակվել: Գնահատականները քրեական վարույթի շրջանակում պետք է տեղավորել

Կադրային փոփոխություններ կառավարությունում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՈՐՈՇՈՒՄ 11 Մայիսի 2020, 549 – Ա ԳՆԵԼ ՀԱՍՐԱԹՅԱՆԻՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Գնել Հասրաթյանին նշանակել բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ։ Նիկոլ Փաշինյան ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՈՐՈՇՈՒՄ 11 Մայիսի 2020, 550 – Ա ՎՐԵԺ

«Նախորդների կենացն էիք խմում, նախորդների սեղանի փշուրներն էիք ուտում, մեզ նախորդներին սիրելու մե՞ջ եք մեղադրում». Ցույց՝ ԱԺ-ի մոտ

Գայանե Աբրահամյանը փորձում էր ներս մտնել, ցուցարարները կանչեցին, թե՝ «արհամարհո՞ւմ եք»: Նա էլ շրջվեց ու ասաց. «Երբ ձեր սիրելի իշխանության նախկին վարչապետի խորհրդականը Ախթալայում ոտնահարում էր…որտե՞ղ էիք դուք»: Սա լսելուն պես՝ Չախալյանը սկսեց բղավել:

Ձեռքի ախտահանիչ միջոցների և դիմակների գները կայուն են. ՏՄՊՊՀ

ՏՄՊՊՀ-ն հրապարակել է ձեռքի ախտահանիչ միջոցների և դիմակների գների մոնիտորինգի արդյունքները

«Երբ հ/կ-ների հանդեպ վերբալ բռնություն էր, դուք չէիք արձագանքում». պատգամավորը՝ ՄԻՊ-ին

Կոնկրետ իրավիճակներում ՄԻՊ-ը չի կարող մեղադրական խոսել, բայց մշտապես արձանագրել եմ խնդիրները

Քաղաքացին ոչ սթափ վիճակում, նստել է պատշգամբին, հրաժարվում է իջնել

Բնակարաններից մեկի բնակիչը կախվել է պատշգամբից։

«Քաղաքացիները, հոգեւորականները դեմ են»՝ ասում է Պետրոսյանը, Մակունցը հակադարձում՝ «սա մանկապղծության դեմ կոնվենցիա է»

Ցավում եմ, որ առանձին մարդիկ առավոտյան կարողանում են ազդել եւ փոխել ձեր դիրքորոշումը, բայց այս կոնվենցիան բխում է երեխաների շահերից

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031