Օրվա լրահոսը

Ինչպե՞ս Տավուշում ստեղծվեց առողջություն պարգևող ապրանքանիշ «Դարման»-ը (տեսանյութ)

Գնել Նազանյանը հարազատ Տավուշի մարզում է սկսել «Դարման» բուսական թեյերի արտադրությունը։ Սկզբում խոտաբույսերը հավաքում էր, չորացնում, երբեմն փչացնում ու տարբեր փորձեր կատարում։ Սեփական փորձով է համոզվել հայկական բնաշխարհի կազդուրիչ խոտաբույսերի զորության մեջ: «Տարիներ առաջ առողջական խնդիր ունեցա: Հայկական խոտաբույսերով 3 ամիս կուրս ընդունեցի, կազդուրվեցի և  միտք առաջացավ ստեղծել ապրանքանիշ, որը մարդկանց առողջություն կպարգևեր: «Դարման» բառն

Առկա է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ջրալցման վտանգ

Պարզվել է, որ թանգարանի ջրահեռացման համակարգը խցանվել է, ինչի հետևանքով բացօթյա տարածքում առաջացել է անձրևաջրերի կուտակում։

Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 79 նոր դեպք. մահացած բուժառուն եղել է 69 տարեկան

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 17 է։

Դատախազությունը պարտավոր է նախաձեռնել քրեական գործի հարուցում վարչապետ Փաշինյանի դեմ՝ «Պետական դավաճանություն» հոդվածով. Դավիթ Շահնազարյանի հաղորդումը` հանցագործության մասին

2020թ․ մայիսի 6-ին ՀՀ Ազգային ժողովում վարչապետ Ն.Փաշինյանն ի պաշտոնե արած հայտարարությունը, որ Ադրբեջանը կառուցողական է՝ քաղաքական և բարոյական բացահայտ օգնություն է Ադրբեջանի թշնամական գործունեությանը ընդդեմ Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության, ներառյալ միջազգային օգնություն Ադրբեջանի՝ նոր պատերազմ սկսելու իր ծրագրերն ու նպատակները միջազգային հանրության առաջ հիմնավորելու ու առաջ մղելու ջանքերին։

Քաղաքացին փակվել էր պոլիկլինիկայի սենյակներից մեկում և սպառնում վնասել իրեն ապակու կտորով

Հոգեբանը քաղաքացու հետ անցկացրել է հոգեբանական զրույց, այնուհետև ոստիկանության աշխատակիցները վնասազերծել են քաղաքացուն։

Վարչապետը միտումնավոր «Լուսավոր Հայաստանին» պիտակավորում է որպես «նախկինների» ներկայացուցիչ, որ իր պատգամավորների խուլիգանական վարքագիծն արդարացվի իր համակիրների աչքերում. հայտարարություն

Միտումնավոր ստեղծվեց այնպիսի մի իրավիճակ, երբ բռնության զոհն է մեղավորը, այլ ոչ թե իրականացնողը։ Ավելին, սեփական սխալներն ընդունելու և զղջալու փոխարեն, կոչ արվեց պայքարել հորինված «սադրանքի» կազմակերպիչների դեմ։

Մ-6 ավտոճանապարհի Վանաձորից-Ալավերդի հատվածում տեղի է ունեցել քարաթափում. ճանապարհը միակողմանի փակ է

ՏԿԵ նախարարության ճանապարհային դեպարտամենտը հայտնում է, որ մայիսի 11-ին ժամը՝ 10։00-ին Մ-6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 17-րդ կիլոմետրին` Վանաձոր քաղաքից դեպի Ալավերդի տեղի է ունեցել քարաթափում։ Ճանապարհը միակողմանի փակ է։ Վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածում լինել զգոն և պահպանել անվտանգ երթևեկության կանոնները: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։ ՏԿԵՆ  

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնամաքրման ինտենսիվ աշխատանքներից հետո բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար

Արագածոտնի մարզի Քարի լիճ տանող ավտոճանապարհը դեռ անորոշ ժամանակ փակ կլինի:

Դեռևս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող Սասուն Մարգարյանը

Մայիսի 10-ին՝ ժամը 18:25-ի սահմանում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2001 թ. ծնված Սասուն Սուրենի Մարգարյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու

Վարակակիրների մեծամասնության մոտ կորոնավիրուսային հիվանդության անախտանիշ ընթացքը կարող է նպաստել հանրային բնական իմունիտետի ձևավորմանը

Զանգվածային լրատվամիջոցներն ու հանրային առողջապահության կազմակերպությունները լայնորեն լուսաբանում են ՔՈՎԻԴ-19-ի՝ կորոնավիրուսային հիվանդության ախտանշանները՝ հազ, ջերմություն, շնչահեղձություն, դող ու մկանային ցավ և այլն։ Սակայն ավելի քիչ է խոսվում այն փաստի մասին, որ կորոնավիրուսային հիվանդություն ունեցող մարդկանց մեծամասնությունն ընդհանրապես ոչ մի ախտանշան չի ունենում։ ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը (CDC) ՔՈՎԻԴ-19-ի տարածումը կանխելու նպատակով դիմակների օգտագործման

Կարծես մոռացել ենք, որ երկրում դեռ համավարակը տարածվում է՝ մարդիկ անցել են բնականոն ապրելակերպին․ Նարեկ Մկրտչյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Հարգելի՛ հայրենակիցներ, կարծես մոռացել ենք, որ երկրում դեռ համավարակը տարածվում է: Ինքս ապրում եմ Փարաքար համայնքում, որտեղ մարդիկ անցել են բնականոն ապրելակերպին` մոռանալով պահպանել վարակի տարածումը կանխարգելող կանոնները: Սիրելի՛ փարաքարցիներ և թաիրովցիներ, մեր համայնքում վիճակը դեռ խիստ մտահոգիչ է. քիչ առաջ խոսել եմ Հիվանդությունների

Տեր Մասիս եպիսկոպոսն այցելեց Սուրիոյ պատերազմի նահատակներու մայրերուն․ «Գանձասար»

«Գանձասար» – Մայիս ամսուան մէջ կը յիշատակուին երկու տօներ՝ Նահատակներու տօնը եւ Մայրերու տօնը, որոնք վեր կը բարձրացնեն զոհողութեան եւ նուիրուածութեան վսեմ յատկութիւնները: Բարեպատեհ այս տօներուն առիթով, Կիրակի, 10 Մայիս 2020-ի առաւօտուն, յետ Սուրբ եւ Անմահ Պատարագին, Բերիոյ Հայոց Թեմի Բարեջան Առաջնորդ Գերշ. Տ. Մասիս Սրբ. Եպս. Զօպուեան, ընկերակցութեամբ Արժ. Տ. Գառնիկ Քհնյ. Չափանեանի, այցելեց

Սպիտակ տան` կորոնավիրուսի դեմ պայքարող առաջնագծի անդամները ինքնամեկուսացման են ենթարկվել վիրուսով վարակված անձի հետ շփման հետևանքով․ «Ամերիկայի ձայն»

Կորոնավիրուսի դեմ պայքարող Սպիտակ տան առաջնագծի անդամները ինքնամեկուսացման են ենթարկվել վիրուսով վարակված անձի հետ շփման հետևանքով: Ինքնամեկուսացված անձանցից է Ալերգիայի և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտից դոկտոր Էնթոնի Ֆաուչին, ով հանրաճանաչ է դարձել կորոնավիրուսի մասին պարզ կերպով և ուղիղ բացատրություններ տրամադրելով: Ֆաուչիի համալսարանի տվյալների համաձայն նրա թեստի պատասխանը եղել է բացասական, սակայն նա կրկին կթեստավորվի: Ինքնամեկուսացման

Ենոքավանի ընձառյուծը սիրում է ճամփորդել․ WWF Հայաստան

Հետաքրքիր փաստ Ենոքավանի ընձառյուծի անցած ճանապարհի մասին․ WWF-ի փորձագետներն ընձառյուծի նախշերը համեմատել են վերջին տարիներին Հայաստանում լուսանկարված մյուս ընձառյուծների հետ: Պարզվել է, որ նույն կենդանին նկարվել է նաև FPWC-ի տեսախցիկներով 2018-2019 թվականներին Արարատի և Վայոց ձորի մարզերում: Մեր ընձառյուծը սիրում է ճամփորդել։ Ենթադրաբար, նա, 2019-ի աշնանը հատելով երկրի կեսը, հարավային Հայաստանից եկել հասել է Իջևանի

Գետափ-Մարտունի ավտոճանապարհին՝ Շատին գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել հողաշերտի սահք

Մայիսի 10-ին, ժամը 13։18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհին՝ Շատին գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել հողաշերտի սահք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի Գետափ-Մարտունի հատվածի 9-րդ կմ-ի մոտակա սարալանջից տեղի է ունեցել հողաշերտի (մոտ 5 խմ) սահք դեպի ճանապարհի երթևեկելի

Կարմիր գրքում գրանցված մեղվակերներին որսորդները ոչնչացնում են․ Մարիամ Սուխուդյան

Բնապահպան Մարիամ Սուխուդյանը գրում է․ Ամեն տարի հարյուրավոր մեղվակերներ տաք երկրներից գալիս են Հայաստան ու հանգրվանում Զովունու տարածքում։ Նրանք հավաքվում են մի երկրարաձիգ բարդու վրա, որն անզեն աչքով տեսանելի է մեր պատշգամբից (Զովունի 38 փողոցից)։ Ցավոք, այս գեղեցիկ երևույթը գրավում է նաև Զովունու որսորդներին, որոնք օրը ցերեկով մարդաշատ փողոցներում տասնյակ կրակոցներ արձակելով ոչնչացնում են Հայաստանի,

Աղստև գետն ընկած ավտոմեքենան գետի վարարման պատճառով չի հաջողվել դուրս բերել

Մայիսի 10-ին, ժամը 06:10-ին աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հիշեցնենք, որ մայիսի 9-ին, ժամը 22։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Հաղարծին բնակավայրում ավտոմեքենան ընկել է Աղստև գետը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության

«Շատ դաժան աշխատանքային պայմաններ են, բայց այլ տարբերակ չկա». Արսեն Թորոսյանն այցելել է վերակենդանացման բաժանմունքի կորոնավիրուսով ծանր հիվանդներին

Արսեն Թորոսյանն ասաց, որ վերակենդանացման բաժանմունքից հետո կլինի նաեւ սովորական բաժանմունքներում. «Ցույց կտանք նաեւ նկարներ պացիենտներից»:

Գյումրիում օրեցօր ավարտուն տեսք է ստանում այն շենքը, որտեղ կազմակերպվելու է «Հայուհի» թանգարանային ցուցադրությունը․ Հայկ Դեմոյան

Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Օրեցօր ավարտուն տեսք է ստանում այն շենքը, որտեղ կազմակերպվելու է «Հայուհի» թանգարանային ցուցադրությունը և «Մեր մանկության տանգոն» հանրահայտ ֆիլմին նվիրված սենյակը, որտեղ տեղի են ունեցել նկարահանումների մի մասը: Կումայրի արգելոցի պատմական այս շենքը ժամանակի ընթացքում խարխլվել ու տարատեսակ ձևափոխումների էր

Նախօրեին թեստավորված 41 քաղաքացուց 4-ի պատասխանը դրական է եղել․ Արցախ ՏՇ

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նախօրեին թեստավորված 41 քաղաքացուց 37-ի COVID-19 թեստի պատախանը բացասական է, իսկ 4-ինը՝ դրական, այսինքն՝ նրանց մոտ հաստատվել է COVID-19 նոր կորոնավիրուսի վարակ: Նոր կորոնավիրուսային վարակով հաստատված 4 քաղաքացիները մայիսի 7-ին Նոր Վերինշեն համայնքում գրանցված վարակակրի շրջանակից են՝ Շահումյանի շրջանի Նոր Բրաջուր համայնքից: Վերոնշյալ 4 քաղաքացուց երկուսը գտնվում էին

Համաշխարհային մամուլը քննարկում է Միշել Օբամային. այս անգամ նրա մասնակցությամբ ֆիլմը

Միշել Օբամայի «Becoming. Իմ պատմությունը» գրքի հրատարակվելուց 2 տարի անց նրա թիմը, գործակցելով Netflix-ի հետ, ներկայացրեց համանուն վավերագրական ֆիլմը։ Ու ինչպես պատահում է Օբամաների հետ, դարձավ մամուլի թիվ մեկ թեման։ «Becoming» ֆիլմի մեծ մասը նկարահանվել է այն ժամանակ, երբ Միշել Օբաման հանդիպում էր ընթերցողների հետ՝ գովազդելով իր գիրքը։ 90 րոպե տևողությամբ ֆիլմի կեսը Միշել Օբամայի

Փողոցային ոճով հարցեր լուծելը մեր երկրին խորհրդարանին վայել երեւոյթ մը չէ եւ կ՛ամչցնէ մեզ․ Սևակ Յակոբեան

Խայտառակութիւն մը եւ ո՛չ միայն: ՀՀ կառավարութեան գործունէութեանց քննարկման ժամանակ երէկ, Վարչապետ Նիկոլ Փաշինեանի ներկայութեամբ, «Լուսաւոր Հայաստան» խմբակցութեան նախագահ՝ պատգամաւոր  Էտմոն Մարուքեանի ելոյթի ժամանակ ծեծկռտուք տեղի ունեցաւ ՀՀ Ազգային ժողովին  մէջ: Ամենատգեղ բանը այս պատահարին մէջ այն էր, որ ան պատահեցաւ Հայ ժողովուրդին համար շատ խորհրդանշական՝  Շուշիի ազատագրման տօնին։ Պէտք է յիշել, որ երէկ նաեւ

Գեղարքունիքի մարզում վերջին երկու օրերի ընթացքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 11 նոր դեպք․ Գնել Սանոսյան

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Գեղարքունիքի մարզում վերջին երկու օրերի ընթացքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 11 նոր դեպք, ապաքինվել է եւս 7 քաղաքացի։ Արձանագրվել է մահվան 1 դեպք։ Պացիենտը եղել է 61 տարեկան (կին) եւ ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։ Հաստատված դեպքեր ունենք մարզի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Շատվան, Սոթք, Նորակերտ, Ծովինար,

Ինչո՞ւ հրաժարվեցի նյութեր հրապարակել

Մի օր շվեդուհի ծանոթիս հետ, որը Հայաստանում ճամփորդել էր, երկրիս քաղաքական-հասարակական իրավիճակի շուրջ զրույցի բռնվեցի՝ ներկայացնելով առկա խնդիրները։ Նա ի պատասխան ասաց. «Մի մոռացիր, որ Եվրոպան երկու պատերազմից հետո Եվրոպա դարձավ՝ անցնելով բազում դժվարությունների միջով՝ ֆաշիզմ, ծայրահեղություն, ավերածություն… իսկ Հայաստանը դեռ նոր է սկսում ձևավորվել որպես քաղաքացիական հասարակություն, ժամանակ է պետք պարզապես»։ Երբ հուսահատվում եմ՝

Դարպաս գյուղ տանող ավտոճանապարհի սկզբնամասում տեղի է ունեցել քարաթափում

Մայիսի 10-ին, ժամը 10:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Դարպաս գյուղի սկզբնամասում ճանապարհի երթևեկելի հատված քարեր են թափվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Տեղազննման արդյունքում պարզվել է, որ Դարպաս գյուղ տանող ավտոճանապարհի սկզբնամասում տեղի է ունեցել քարաթափում (մոտ 4 քմ), ինչի հետևանքով ճանապարհը միակողմանի

Հաճարով եւ բանջարեղենով փլավ

Չգիտեմ՝ ով՝ ինչպես, ես հաճարով փլավի երկու-երեք տեսակ գիտեմ՝ սնկով, տհալով (ղաուրմա) եւ պարզապես սոխեռածով՝ քյուֆթայի հետ: Այս անգամ որոշեցի փորձել հաճարի հետ տարբեր տեսակի բանջարեղեն խառնել, եւ արդյունքը հրաշալի էր: Փորձեք եւ կհամոզվեք ինքներդ: Անհրաժեշտ մթերքները Հաճար- 2 բաժակ Բուսական յուղ- 100 մլ մոտ կես բաժակ Սոխ-1 գլուխ Սխտոր-3 պճեղ Գազար-1 հատ Սմբուկ-1 հատ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝ Մայիսի 10-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 11-ին, 13-15-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Մայիսի 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 10-ի ցերեկը կնվազի 6-8, մայիսի 11-15-ն

Բակո Սահակյանն ու Արարատ Միրզոյանը քննարկել են հայկական երկու պետությունների խորհրդարանական կապերի ամրապնդմանն առնչվող հարցեր

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 10-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին։ Հանդիպմանը քննարկվել են երկու հայկական պետությունների խորհրդարանական կապերի ամրապնդմանն առնչվող տարբեր հարցեր:   ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031