Օրվա լրահոսը

Հովհաննես Իգիթյանը չի մեկնաբանում Նիկոլ Փաշինյանին, բայց պատասխանում է Արմեն Աշոտյանին. «ՀՀԿ-ն քաղաքական աղբարկղում գտնվող կուսակցություն է»

«Բարձրաստիճան ՀՀԿ-ական մի անգամ ասաց, որ միայն մենք`մեր կուսակցության անդամներով եւ կուսակցության անդամների ընտանիքի անդամներով, Հայաստանում ունենք 900 հազար ձայն: Եվ նրանք ընտրություններում ստանում են 60 հազար ձայնից պակաս»:

21 մեղադրյալ, 5 ձերբակալված. դատախազությունը` Գավառում տեղի ունեցած միջադեպերի մասին

Եվս 4-ի վերաբերյալ որոշումներ են կայացվել` զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով ձերբակալելու մասին:

Դուք խոսում էիք «Սերժի մնացորդներից», բայց մոռանում եք, որ երկիրը դեռ շարունակում է ապրել նույն «Սերժի կառուցակարգերով. Բաբաջանյանը՝ Փաշինյանին

Ըստ Բաբաջանյանի, հեղափոխությունից երկու տարի անց էլ մեր երկրում խնդիր է մնում օլիգարխիայի կազմաքանդումը. «Հայաստանում կա օլիգարխիա, որը շարունակում է խոշոր բիզնես արտոնություններ ստանալ, ՀՀ-ում կա լայն իմաստով օլիգարխիա, որը շարունակում է պահպանել տնտեսական ակտիվի մեծ մասը եւ շարունակում է պահպանել երբեմն չափավոր, երբեմն անսահման ազդեցությունը իշխանության տարբեր ճյուղերի, այդ թվում՝ դատական, իրավապահ համակարգի, էլ չասենք մամուլի վրա»:

Դեմոկրատիայի եւ թեոկրատիայի համակարգերի դիմաբախումը Միջին Արևելքի տարածաշրջանում (մաս 2)

Առաջին մասը կարդացեք այստեղ  2018 թ.-ի մայիսի 8-ին ԱՄՆ-ը դուրս եկավ Իրանի հետ միջուկային պայմանագրից: Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն 2018 թ.-ի մայիսի 8-ին հայտարարեց 2015 թվականին միջազգային համայնքի և Իրանի կնքած միջուկային պայմանագրից դուրս գալու և Իրանի նկատմամբ սահմանած, բայց պայմանագրով սառեցված պատժամիջոցները «նոր թափով վերականգնելու» մասին: Թրամփը «խիստ անհաջող և ձախողված» անվանեց

Արևային կայան ծովի մակարդակից 1720 մետր բարձրության վրա. 9 մլն դոլարի ներդրում սփյուռքից

Նախաձեռնությունը հատկապես արժեքավոր է Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման տեսանկյունից

Արտակ Բեգլարյան. Քաղաքացիական հասարակության ֆինանսավորումը պետք է զգալի չափով ավելանա

Արտակ Բեգլարյանը և իր աշխատակազմը պատրաստ են համագործակցել բոլոր պետական մարմինների հետ

Կորոնավիրուսով վարակված երեխաների բարդացած դեպքերի բժշկական օգնությունը ստանձնել է «Արաբկիր» բժշկական համալիրը

COVID-19-ը սպասարկող մեր բոլոր բուժաշխատողները ենթարկվել են թեստավորման եւ ստացել բացասական պատասխան: 

Մարտ-մայիսին կորոնավիրուսի կասկածով 2333 հիվանդ է տեղափոխվել հիվանդանոց

Վթարի ենթարկված շտապօգնության մեքենաները հնարավորինս շուտ դուրս են գալիս, աշխատանքի, իսկ նրանք, որոնք մի փոքր ուշ են դուրս գալիս, փոխարինող ունեն, պահուստային մեքենաներն են գործի դրվում: Այսօր այս մասին կառավարության մամուլի կենտրոնում ասաց Երեւանի «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը: Մարտից մինչեւ մայիսի 6-ը, շտապօգնության բրիգադները, ինչպես ասաց Ստեփանյանը, կորոնավիրուսի կասկածով հիվանդանոց է տեղափոխել 2333 հիվանդի.

Թվային գյուղատնտեսության ազգային ռազմավարության միջոցով Հայաստանը կարող է նպաստել պարենի արտադրության աշխուժացմանը. ՊԳԿ

ՊԳԿ-ն աջակցում է Հայաստանի թվային գյուղատնտեսության ռազմավարության մշակմանը Աշխատանքային խմբի անդամներն առցանց խորհրդակցության ընթացքում քննարկում են հետագա անելիքներն ու անելիքները

Արտակ Բեգլարյան. Արցախում 93%-ի դեպքում ՄԻՊ-ի միջամտությունը դրական արդյունք է ունեցել

Արցախում 2019 թվականին ՄԻՊ գրասենյակ դիմումների թիվը հասել է 234-ի՝ 378 անձանց կողմից

Հանրապետություն ներմուծելով միրգ, բանջարեղեն՝ այն մատակարարել է նախապես հայտնի գնորդներին՝ առանց համապատասխան ուղեկցող փաստաթղթեր

ՊԵԿ  հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, հարկային իրավախախտումների և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, բացահայտել է ագրեսիվ հարկային պլանավորման դեպք։ Մասնավորապես՝ օպերատիվ տվյալների համաձայն՝ ՀՀ ռեզիդենտ անհատ ձեռնարկատերը հանրապետություն ներմուծելով էական առևտրային քանակի միրգ, բանջարեղեն՝ այն մատակարարում է նախապես հայտնի գնորդներին, սակայն դուրս չի գրում համապատասխան ուղեկցող փաստաթղթեր։ Ձեռնարկատիրական գործունեության բնագավառում ապրանքների մատակարարման պարտադիր փաստաթղթավորման

Ucom-ը ճիշտ ժամանակին կվճարի դոլարային և դրամային պարտատոմսերի արժեկտրոնները

«Ucom ընկերությունը շարունակական ջանքեր է գործադրում առօրյա աշխատանքը բնականոն ռեժիմ վերադարձնելու, գործընկերների, ներդրողների, աշխատակիցների և բաժանորդների նկատմամբ բոլոր պարտավորությունները կատարելու համար», – նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Սերգեյի Խաչատրյանը։

Շտապօգնության բժիշկները պարգեւատրվել են 95 հազար դրամով, բուժքույրերն ու վարորդները՝ 70 հազար դրամով

Մայիսի 4-ից հետո արտակարգ դրության սահմանափակումների մեղմացումից հետո Երեւանում շտապօգնության կանչերի թիվը չի ավելացել, հունվար-փետրվարին կանչերն ավելի շատ են եղել՝ 900-950, իսկ այսօր՝ օրական 600-650 կանչ: Այս մասին այսօր կառավարության մամուլի կենտրոնում ասաց Երեւանի «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը: Նրա խոսքերով`շտապօգնության աշխատակիցներից 12-ի մոտ կորոնավիրուսի թեսթավորման դրական արդյունք է հաստատվել. «Բայց ասիմպտոմ դեպքեր են, որեւէ

Հոլիվուդյան հայազգի կինոպրոդյուսեր Ստեփան Մարտիրոսյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց պաշտպանի միջնորդությունը

Ստեփան Մարտիրոսյանի պաշտպան Կարեն Բատիկյանն ասաց՝ եթե Վարդգես Գևորգյանն այս ամենի վերաբերյալ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ ունի, թող հրապարակի, ինքն էլ մեծ սիրով կծանոթանա:

Ռուսաստանը կորոնավիրուսով հիվանդների թվով հայտնվել է 5-րդ տեղում. աշխարհում վարակվածների թիվը գերազանցել է 3 միլիոն 836 հազարը

Ռուսաստանը կորոնավիրուսով հիվանդների թվով հայտնվել է հինգերորդ տեղում՝ առաջ անցնելով Գերմանիայից և Ֆրանսիայից: Երկրում կորոնավիրուսով հիվանդների թիվը մեկ օրում ավելացել է ավելի քան 11 հազարով, այսպիսով` ՌԴ-ում վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 177 հազարը: Վիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 1625-ի, վերջին 24 ժամվա ընթացքում մահացել է 88 մարդ: Չորեքշաբթի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը առցանց

«Եթե 200 մարդ պատասխանում է թեժ գծով, ինչո՞ւ եք մեր գրասենյակի համարը տալիս քաղաքացիներին». Սամսոնյանը՝ նախարարին

Կներեք, վստահ չեմ, որ դա կա, բայց եթե տալիս են ձեր համարը, ուրեմն վստահության մթնոլորտ կա, ինչի համար ուրախ եմ

ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել «Անահիտ Մկրտչյանն ընդդեմ Հայաստանի» գործով՝ զինծառայության ժամանակ դիմումատուի 22-ամյա որդու մահվան հանգամանքների վերաբերյալ

ՄԻԵԴ վճռի համաձայն՝ խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական Կոնվենցիայի 2-րդ հոդվածը (կյանքի իրավունք), ուստի դատարանը վճռել է դիմումատուին տրամադրել 24 հազար եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում, և 2000 եվրո` որպես ծախսերի հատուցում:

Արարատ Միրզոյանն ադրբեջանցի խոսնակին կոչ է արել ուսումնասիրել պատմությունը

«Անդրադարձա նաև մեծ հայորդի Գարեգին Նժդեհի գործունեությանը»

Մահվան պատճառը` վառարանի սխալ տեղադրման արդյունքում արտանետված շմոլ գազից թունավորում. փականագործին մեղադրանք է առաջադրվել

Ալավերդի քաղաքում շմոլ գազի պատճառով ընտանիքի 4 անդամների մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան

Վերաբացվել են Ucom-ի բոլոր վաճառքի և սպասարկման կենտրոնները

Մեր աշխատակիցներն այսօր անում են ամեն ինչ, որպեսզի վերականգնենք Ucom-ի բնականոն աշխատանքը։ Ես դրական եմ գնահատում առաջընթացը, ու այսօր բոլոր սպասարկման սրահները բացվելու են։ Վերջին մի քանի օրվա ընթացքում մեծածավալ աշխատանք է իրականացվել․ ախտահանվել են սրահները, տրամադրվել են անհրաժեշտ բոլոր պարագաներն, որպեսզի անվտանգ միջավայր ստեղծվի թե՛ մեր աշխատակիցների, և թե՛ սիրելի հաճախորդների համար։

«Պարոն վարչապետ, դուխդ չի ներո՞ւմ փուլային տարբերակին ասել ոչ, Լավրովին ասել ոչ». Էդուարդ Շարմազանովը` Նիկոլ Փաշինյանին

Ըստ Էդուարդ Շարմազանովի`«դըմփ-դըմփ-հու»-ի հեղափոխության ժամանակ այդքան չարչրկված ժողովրդավարությունը եւ «ժողովրդավարության բաստիոն» Հայաստանը անդառնալի հարված ստացան` Freedom House կազմակերպությունից

Մեդալի հավակնորդները քննություն կհանձնեն միայն մաթեմատիկա առարկայից. ԿԳՄՍ

Քննությունը բարեհաջող հաղթահարելու դեպքում հավակնորդները կստանան մեդալ, իսկ եթե դիմորդ են, ապա հավասար միավորների դեպքում նաև առավելություն կունենան բուհեր ընդունվելու համար։

«Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ամբիոնի վարիչին ուսանողներից կաշառք ստանալու մեղադրանք է առաջադրվել

Ամբիոնի վարիչը, իր լիազորությունների շրջանակում մի շարք ուսանողների օգտին, որոշակի գումարի դիմաց, կիսամյակային կուրսային աշխատանքների, քննությունների, ստուգարքների դրական գնահատականներ ապահովելու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերել միջնորդի հետ և պարբերաբար, միասնական դիտավորությամբ, շարունակաբար վերջինից ստացել է ուսանողներից վերցված տարբեր չափերի կաշառք-գումարներ, որոնց մի մասը նա տվել է միջնորդին:

«Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ռիսկային է, լրացուցիչ պարզաբանման կարիք ունի»

«Արցախի հիմնախնդրի վերաբերյալ վարչապետը բավականին փակագծեր բացեց, որոշակի մտահոգություններ ցրվեցին». «Առավոտի» զրուցակիցն է ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը – Օրերս հայտնի դարձավ, որ Ադրբեջանի «Եվրանեսթի» խորհրդարանական պատվիրակության կազմում ընդգրկվել է «Ղարաբաղի ադրբեջանական համայնք» ՀԿ-ի նախագահ Թուրալ Գյանջալիեւը: Ավելի վաղ հրապարակվել էր նաեւ ԵԽԽՎ ադրբեջանական պատվիրակության կազմը: Թուրալ Գյանջալիեւը նաեւ այդ եվրոպական

Արա Սահակյան. «Ներկա վարչախմբի ղեկավարը շարունակում է նսեմացնել, ոտնակոխ անել անկախության նորագույն շրջանի բոլոր նշանակալի ձեռքբերումները»

Վտանգված է այն պետությունը, որի պատմության հաղթական ու լուսավոր շրջանի արտաքին քաղաքականության մասին այսպիսի թշվառ կարծիք է հայտնում նրա վարչապետը:

Մարուքյանը մանրամասներ է պատմում Փաշինյանի հետ խմած սուրճից. «Այն, որ սեղանին, սեղանի տակ, սեղանի կողքին փաստաթուղթ կա, մանրամասն խոսել ենք»

«Ես մտահոգություն չունեմ Արցախի հիմնախնդրի հետ կապված առ այն, ինչ Հայաստանում անդադար շահարկվում է: Ամեն օր ասում են՝ Արցախը հանձնում են: Եթե Արցախը հանձնելու հարց կառաջանա, ես իմ երեւակայության մեջ անգամ նման իշխանություն չեմ պատկերացնում»:

COVID-19-ի հետեւանքով որոշ ապրանքների պահեստավորումը կարող է ազդել առեւտրի հոսքերի եւ համաշխարհային գների վրա

Թե համաճարակն ինչ ազդեցություն կունենա ապրանքահումքային շուկաների վրա, կախված կլինի դրա տեւողությունից եւ թողած ծանր հետեւանքներից, նաեւ պայքարի այն մեթոդներից, որոնք երկրներն ընտրել են COVID-19 դեմ պայքարելու համար: Այսպիսի տեսակետ են հայտնում Համաշխարհային բանկի մասնագետները, որոնք հրապարկել են «Ապրանքների շուկայի հեռանկար» ապրիլյան զեկույցը: Նրանց կանխատեսմամբ, ամենայն հավանականությամբ, այդ համավարակի թողած հետեւանքների ազդեցությունը կշարունակվի առաջիկա ամիսներին

Ունենք հայ-ռուսական հարաբերություններ, որոնք բավական հագեցած են իրենց օրակարգով. Զոհրաբ Մնացականյան

«Դա հարաբերություններ են, որ ոչ անպայման պետք է սկսվեն և վերջանան կենացներով»

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031