Օրվա լրահոսը
ԱՍԵԿՈՍԵ
Այս ընտրություններով է կանխորոշված ե՛ւ Արցախի, ե՛ւ Հայաստանի անվտանգությունը: ԴԱՎԻԹ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
20 տարի անց արդարացվել է քաղաքական գործիչ Արկադի Վարդանյանը
20 տարի անց հայ հասարակական-քաղաքական գործիչ, հրապարակախոս, քաղաքագետ Արկադի Վարդանյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը դադարեցվել է հանցակազմի բացակայության հիմքով, իսկ քրեական գործի վարույթը` կարճվել. հայտնում են «Ղազարյան ընդ Փարթնըրս» փաստաբանական գրասենյակից: Թեմայի առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Տիգրան Ղազարյանը հայտնում է, որ գործի քննությունը կասեցվել էր, բայց Արկադի Վարդանյանը շարունակել է մնալ մեղադրյալ կարգավիճակում.
Ցանկացած ոտնձգություն Վեհարանի եւ Ազգային Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ՝ հակասահմանադրական է
Վերջին օրերին իշխող վարչակարգը անցել է էթիկայի՝ արտոնված բոլոր սահմանները: Առիթը ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայտարարությունն է՝ կապված ՀՀ երկրորդ նախագահ Ռ․ Քոչարյանի ազատ արձակման հետ: Բնականաբար մենք նույնպես կարող ենք համաձայն չլինել Վեհափառի կատարած այս կամ ինչ-որ այլ հայտարարության հետ եւ չկիսել նրա կարծիքը տարբեր հարցերի շուրջ: Սակայն դա առիթ չի կարող
Արցախի նոր իշխանությունների ձևավորումը կարևոր նշանակություն ունի մարդու իրավունքների իրացման, անվտանգության ապահովման և խաղաղ կարգավորման գործընթացի արդյունավետ զարգացման համար
ՀՀ ԱԳՆ հայտարարությունն Արցախում կայացած նախագահական ընտրությունների ավարտի վերաբերյալ Մենք շնորհավորում ենք Արցախի ժողովրդին, իշխանություններին և քաղաքական ուժերին, որոնց համատեղ ջանքերի շնորհիվ ապրիլի 14-ին հաջողությամբ ավարտվեց Արցախի համապետական ընտրությունների գործընթացը: Ժողովրդավարական և մրցակցային գործընթացի արդյունքում Արցախի ժողովուրդն ընտրեց իր նոր նախագահին և խորհրդարանի անդամներին: Արցախի նոր իշխանությունների ձևավորումը կարևոր նշանակություն ունի Արցախում մարդու իրավունքների իրացման,
Արարատում հնչած կրակոցները եկեղեցի մտնելու հարցի պատճառո՞վ էին
Սպանության կասկածանքով ձերբակալվածի հայրը պնդել է, որ որդին չի եղել կրակողը. գյուղապետ
Գրիգորի Մարտիրոսյան. Օրակարգում է սահմանափակումների որոշ չափով նվազեցման հարցը
Գրիգորի Մարտիրոսյանը հայտնեց, որ Արցախում սահմանված կլինեն սոցիալական բնույթի չորս միջոցառումներ
Սահմանափակվում է ելումուտը Արարատի մարզի Նորաշեն համայնք. պարետի նոր որոշումը
Պարետի որոշմամբ, Արարատի մարզում խիստ սահմանափակումներ են կիրառվել․ արգելվում է մարդկանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը։ «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020թ-ի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշման հավելվածի 7-րդ կետով՝ 1) Հայաստանի Հանրապետության Արարատի մազի Նորաշեն համայնքում կիրառել հետևյալ սահմանափակումները․ ա/ Համայնքի վարչական սահման մուտք գործելու և վարչական սահմաններից
Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարները շեշտել են Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ հարթակի կարևորությունը
Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Հունաստանի ԱԳ նախարարի հետ Ապրիլի 15-ին հայկական կողմի նախաձեռնությամբ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ իր հույն գործընկերոջ՝ Նիկոս Դենդիասի հետ: Հայաստանի և Հունաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձ կատարեցին նոր տիպի կորոնավիրուսի հետագա տարածման կանխարգելման և դրա սոցիալ-տնտեսական հետևանքների հաղթահարման ուղղությամբ ազգային մակարդակում ձեռնարկվող քայլերին: Նախարար Մնացականյանը ՀՀ կառավարության
Չի բացառում, որ քրեական պատասխանատվության ենթարկվի ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը. «Փաստինֆո»
Օֆշորի գործով ԱԱԾ-ն մեղադրանք է առաջադրել Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին: Այս տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեց օֆշորի գործով տուժող, գործարար Փայլակ Հայրապետյանի փաստաբան Աշոտ Գևորգյանը: «Արդարությունը մեկ-մեկ հիվանդանում է, բայց երբեք չի մահանում: 2010թ-ից սկսած, 10 տարվա պայքարից հետո վերջապես լույս է երևում թունելի վերջում և դրա հիմնական
Կարգելվի՞ ելումուտը Մարալիկ․ Շիրակի մարզպետը՝ հիվանդանոցի 9 աշխատակիցների վարակման մասին
Ինչպես տեղեկացրել ենք, Մարալիկում կորոնավիրուսի վարակման 9 նոր դեպք է արձանագրվել, նրանք Մարալիկի հիվանդանոցի աշխատակիցներ են, նրանց թվում է նաև հիվանդանոցի գլխավոր բժիշկը, որը մասնագիտությամբ վարակաբան է։ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն Aravot.am-ին պարզաբանեց, որ Մարալիկի մեկուսացված բնակիչներից մեկի մոտ երեկ թեստի դրական պատասխան են ստացել։ Նա եղել է Մարալիկի առողջության կենտրոնի անձնակազմի ներկայացուցիչ։ «Հիվանդությունների վերահսկման
Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանն այս պահին էլ ցուցմունք է տալիս. Փաստաբան. News.am
«Օֆշորի» գործով որպես մեղադրյալ ներգրավված Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում. գործն արհեստական եւ շինծու է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի պաշտպան Հովիկ Արսենյանը։ «Արհեստական ու շինծու գործ է, անհասկանալի է, թե ինչ նպատակ է հետապնդում։ Այն չեղած հիմքերով ու փաստական տվյալներով քրեական հետապնդում
Հայաստանի նման կոմպակտ տնտեսություն ունեցող երկրներում մեծ տատանումներ չեն կարող լինել. Թաթուլ Մանասերյան. «Ա1+»
«Ա1+»-ի հարցերին պատասխանել է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը: – Պարոն Մանասերյան, արտակարգ դրության հաստատումից հետո դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ դանդաղորեն արժեզրկվեց, բայց այս շաբաթ կրկին արժեվորվեց: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկու օր առաջ հայտարարեց, թե Կենտրոնական բանկը արտարժույթի շուկայից 8.1 միլիոն դոլար է գնել։ «Սա այլ բացատրություն, քան ֆինանսական շուկայի վստահություն կառավարության վարած հակաճգնաժամային քաղաքականությանը, չի կարող
Կորոնավիրուսով վարակման նոր դեպքեր Մարալիկում․ վարակակիր են դարձել հիվանդանոցի 9 բուժաշխատողներ
Aravot.am-ի տեղեկություններով, կորոնավիրուսով վարակման նոր դեպքեր են գրանցվել Անի խոշորացված համայնքի կենտրոնում՝ Մարալիկում։ Ըստ տեղեկությունների, 20 հանձնված թեստերից 9-ի պատասխանը եղել է դրական, վարակվածները Մարալիկի հիվանդանոցի բուժանձնակազմից են։ Հիվանդների թվում է նաև հիվանդանոցի տնօրենը, որը մասնագիտությամբ վարակաբան է։ Մենք այս տեղեկությունը փորձեցինք ճշտել Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանից, որն ասաց, որ իր ունեցած նախնական
Նեյմարը լուսանկարվել է իրենից վեց տարով փոքր «խորթ հոր» հետ
ՊՍԺ-ի բրազիլացի աստղ Նեյմարը լուսանկարվել է իր մոր՝ Նադին Գոնսալեսի բոյֆրենդ Տյագո Ռամոսի հետ: Նեյմարը 28 տարեկան է, մոր սիրեկանը՝ 22: Լրատվամիջոցները գրում են, որ Ռամոսը կիբերմարզիկ է: Լրատվամիջոցները նրա մասին նաեւ գրում են, որ սեքսուալ մեծ փորձ ունի, ընդ որում՝ ոչ կանանց հետ: Ըստ այդմ, Տյագոն երեք տարի հանդիպել է միլիոնատեր Էդուարդո Պերեյրայի, կատակերգու
Կորոնավիրուսով վարակված քաղաքացիների հետ շփման մեջ գտնվող բուժանձնակազմի կեցության ապահովման նպատակով կհատկացվի առանձին հյուրանոց
Արցախի պարետ Գրիգորի Մարտիրոսյանի ցուցումով, Արցախում նոր կորոնավիրուսով վարակված քաղաքացիների հետ շփման մեջ գտնվող բուժանձնակազմի կեցության ապահովման նպատակով կհատկացվի առանձին հյուրանոց, որպեսզի վերջիններս այս ընթացքում առանձին բնակվեն և իրենց ընտանիքների անդամների առողջությունը որևէ ձևով չվտանգեն: Արցախ / Տեղեկատվական շտաբ
Ճանապարհային ոստիկանությունը որոշ ծառայություններ կիրականացնի առցանց եղանակով
Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության ընթացքում` մինչև մայիսի 14-ը, Ճանապարհային ոստիկանությունը որոշ ծառայություններ կիրականացնի առցանց եղանակով: Ցանկը ներկայացվում է ստորև: Տեղեկացնենք, որ ցանկում նշված ծառայություններից զատ Ճանապարհային ոստիկանությունն այլ գործարքներ չի իրականացնի: ՃՈ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ՝ ԱՅՍՏԵՂ ՀՀ Ոստիկանություն
Ճգնաժամային պահերին առավել, քան երբևէ կարևոր է դառնում հարևան երկրների համակարգված փոխգործակցությունը
Հայաստանի և Վրաստանի նախագահները հեռավար զրույց են ունեցել
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և ազգային արժեքների դեմ ցանկացած ոտնձգություն մեր կողմից արժանանալու է համարժեք պատասխանի. ՀՅԴ
Հայրենակիցներ, Երկրում արտակարգ դրություն է, որը ենթադրում է համարժեք կեցվածք բոլորի` թե՛ իշխանությունների, թե՛ քաղաքական դաշտի, թե՛ հասարակության կողմից: Համաճարակի, դրա հետևանքով առաջացած բազմաթիվ առկա ու սպասելի առողջապահական, տնտեսական, սոցիալական և այլ մարտահրավերների լուծումը պահանջում է բոլոր ուժերի ու կարելիությունների համախմբում: Միայն համախմբման ու փոխօգնության ճանապարհով մենք` որպես պետություն ու ժողովուրդ, կկարողանանք հաղթահարել այս տագնապը:
«100%-ով բան եմ ասում». Սասուն Միքայելյանի խոսքով՝ դրսում դին «շփոթել» են ու ռուսի դի ուղարկել ՀՀ
Համարը խփում են ու ուղարկում: Դրա համար մարդիկ ասում են՝ ավելի լավ է 200 000 դրամ տուգանքը մուծեմ ու բացեմ
ԱԱԾ-ն մեղադրանք է առաջադրել Հայ Առաքելական Եկեղեցու թեմերից մեկի առաջնորդական փոխանորդին
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման դեմ պայքարի ոլորտում օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում, ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամետում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և օպերատիվ֊հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 2020 թվականի ապրիլի 13-ին մեղադրանք է առաջադրել Հայ Առաքելական Եկեղեցու թեմերից մեկի առաջնորդական փոխանորդին: Ստացված փաստական տվյալների համաձայն, վերջինս, 2010
«Գիտե՞ք, թե որքան ապրանք է այս պահին թափվում Լարսում». պատգամավոր
Եթե այսպես շարունակվի, այդ բեռների մոտ քսան տոկոսը թափելու ենթակա է լինելու
Բակո Սահակյանը վստահ է, որ Արայիկ Հարությունյանի փորձը, գիտելիքներն ու մարդկային որակներն ըստ ամենայնի կծառայեն Արցախի հետագա զարգացմանը
Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 15-ին հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակ տարած Արայիկ Հարությունյանի հետ: Բակո Սահակյանը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին Արցախի Հանրապետության նախագահի բարձր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ մաղթել հաջող ու արդյունավետ աշխատանք: Նախագահ Սահակյանը վստահություն է հայտնել, որ Արայիկ Հարությունյանի փորձը, գիտելիքներն ու մարդկային որակներն ըստ ամենայնի կծառայեն մեր
Քննչական կոմիտեում վարույթ է ընդունվել՝ Հովհաննես Ազոյանի բնակարանի պատշգամբի ուղղությամբ հնչած կրակոցի դեպքով հարուցված քրեական գործը
2020 թվականի ապրիլի 14-ին՝ ժամը 01։20-ի սահմաններում, Հ.Ազոյանից հաղորդում է ստացվել այն մասին, որ մեկ անգամ կրակել են իրեն պատկանող՝ Երևան քաղաքի Օրբելի փողոցում գտնվող բնակարանի ուղղությամբ, որի հետևանքով փամփուշտի գնդակը վնասել է բնակարանի պատշգամբի պատուհանի ապակին՝ պատճառելով զգալի չափերով գույքային վնաս։ Դեպքի առթիվ 2020 թվականի ապրիլի 14-ին ՀՀ ոստիկանությունում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի
«Վստահ եմ, որ Ձեր ճկունությամբ և փորձառությամբ կապահովեք Արցախում ներքաղաքական կայունություն և կհամախմբեք Արցախի հասարակությանը»
Դավիթ Շահնազարյանի շնորհավորական ուղերձը՝ Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին Հարգելի՛ պարոն Հարությունյան, Շնորհավորում եմ Ձեզ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու և Ազգային ժողովում Ձեր գլխավորած «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքով ամենամեծ թվով խմբակցությունը ձևավորելու կապակցությամբ: Արցախի Հանրապետության ընտրությունները կայացան աշխարհում և մեր տարածաշրջանում ձևավորված բարդագույն իրավիճակում: Մի կողմից աշխարհում նոր կորոնավիրուսի տարածումն է, մյուս կողմից
Նպաստառուները, տրանսպորտի ոլորտի աշխատակիցները եւս աջակցություն կստանան. Փաշինյան
Մինչեւ հիմա նպաստառու ընտանիքներն աջակցություն չեն ստացել, բայց այսօր որոշել են՝ նպաստառուներին կտրվի նպաստի կեսի չափով միանվագ աջակցություն
Արցախցին կարողացավ իր քվեն տեղ հասցնել. «Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ
Ընտրությունների երկրորդ փուլը ցույց տվեց, որ նույնիսկ մարտահրավերների, երկրում հաստատված արտակարգ իրավիճակի պայմաններում, Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած ընտրությունը կազմակերպված էր, համապատասխանում էր թափանցիկության, ժողովրդավարության չափանիշներին:
Ջրվեժում շենքերից մեկի բակում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում արձակվել են կրակոցներ
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 1 հատ կրակված պարկուճ, 1 հատ փամփուշտ:
Արցախում այսօր թեստավորված 16 քաղաքացիների մոտ կորոնավիրուսի վարակ չի հաստատվել
Այդ 16 քաղաքացիների թվում են եղել նաև վարակի դեպքով Քաշաթաղի բուժմիավորումում մեկուսացված երկու քաղաքացի, որոնց դեպքում ըստ էության, իրականացվել է կրկնակի թեստավորում
«Համապետական այս ընտրությունները կարևոր հանգրվան էին՝ ողջ աշխարհին փաստելու արցախահայության նվիրումը ժողովրդավարության համընդհանուր արժեքներին». Արցախի նախագահը շնորհավորանքներ է ստանում
Նորին Սրբությունը ընդգծել է, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իր աշխարհասփյուռ բոլոր կառույցներով պիտի շարունակի իր ջանքերը ու զորակցությունը բերել Արցախին:
Համայնքի սեփականություն հանդիսացող հողամասի 1.200 քմ-ն վարձակալության է հանձնվել տարեկան 2.000 դրամով, իսկ 200 քմ-ն՝ 500 անգամ թանկ գնով. ՊՎԾ
Առկա են դեպքեր, երբ համայնքից վարձակալված հողամասերի վարձակալները հանդիսանում են համայնքների ղեկավարների ընտանիքի անդամները, հաշվառված են միևնույն հասցեում կամ գտնվում են բարեկամական, ազգակցական կապերի մեջ:


















































